Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին «Տյառնընդառաջն» և «Սբ Սարգիսը»

Փետրվար 16,2014 15:16

Փետրվարի 13-ին և փետրվարի 15- ին ՀՀԿ Արմավիրի շրջանային երիտասարդական կազմակերպությունը Հայ-Առաքելական Սբ. Եկեղեցու Արմավիրի թեմի հետ համատեղ նշեցին «Տյառնընդառաջ» և «Սբ Սարգիս» տոները:

Երիտասարդ  ՀՀԿ-ականների կողմից նախապես պատրաստվել էին տոնը խորհրդանշող աղաբլիթներ, ինչպես նաև ծաղիկներ, քաղցրավենիքներով կապոցներ ու մի շարգ փոքրիկ և հաճելի անակնկալներ:
Արարողությունը սկսվեց միասնական աղոթքով, որից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի  կողմից կատարվեց օրհնության կարգ:
Այնուհետև հավաքված բազմությանը բաժանվեցին աղաբլիթները և պատրաստած անակնկալները:

Տոնական օրը եզրափակվեց խարույկի վրայով թռչելով, որից հետո ցանկացողները խարույկի կրակից վառեցին իրենց ջահերը շտապելով տոնական լույսը հասցնել իրենց բնակարաններ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

«Տյառնընդառաջն» և «Սբ Սարգիսը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728