Օրվա լրահոսը

Այս տարի 13600 մարդ լքել է Հայաստանը (Տեսանյութ)

ՀՀ բնակչությունը 3 մլն 13 հազար 900 է

Աշխարհից հետ չենք մնում

Երեւանում կանցկացվի Կատարողական արվեստների աշխարհի գավաթի առաջին առաջնությունը Հայաստանն առաջին անգամ 2000թ. մասնակցեց Հոլիվուդում անցկացվող Կատարողական արվեստների աշխարհի ամենամյա առաջնությանը: Առաջին հայ մասնակից մոդել Արտակ Բաղդասարյանն այդ առաջնությանը շահեց բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 12 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող հայաստանցի գործընկերների համար: Մեզանում վերջերս նույնպես հիմնվել է Կատարողական արվեստների աշխարհի

«Հայ ոստիկանները նմանվում են ԵՏՄ ակումբի ոստիկաններին»

Փաստաբան Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, նոյեմբերի 12-ին եւ նոյեմբերի 14-ին ֆինանսների նախարարության շենքի ու Սահմանադրական դատարանի շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստները իրացրել են իրենց խաղաղ հավաքների իրավունքը, իսկ ոստիկանների գործողությունները եղել են անօրինական: «Սրանք ազատություններ են եւ սահմանափակման ենթակա չեն այլ կերպ՝ քան նախատեսված  օրենքով: Այսինքն, սահմանափակումները բացի օրենքով սահմանված լինելուց, պետք է լինեն պիտանի ու անհրաժեշտ

Որակյալ կրթության փնտրտուքով

Արտասահմանյան կրթական ծրագրերը բավականին գրավիչ են, ուստի շատ երիտասարդներ տեղեկանալով արտասահմանում գործող համակարգերին՝ մեծ ցանկություն են ունենում մասնակցելու դրանց: Ոմանք արտերկրում կրթություն ստանում են զուտ այնտեղ լինելու համար կամ ելնելով այն հանգամանքից, որ արտերկրյա կրթությունը համարվում է նորաձեւ, միեւնույն ժամանակ կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել կայուն հմտություններ եւ

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի  ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 

«Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ

Հատուկ ֆոտոսեսիա՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականացրել է հատուկ ֆոտոսեսիա՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին, որը կմեկնարկի նոյեմբերի 25-ին: Ֆոտոսեսիային մասնակցել են ինչպես կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները, այնպես էլ գենդերային բռնության դեմ հանդես եկող քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրը ինքն է հեղինակել այն հաղորդագրությունը, որը փակցված է շրջանակի վրա: 16-օրյա միջոցառումների վերաբերյալ լրագրողները կտեղեկացվեն հավելյալ, իսկ մինչ

Նոյեմբերի 20-ին երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաև Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար:   Երևանի քաղաքապետարան

ՀՅԴ Բյուրոն կոչ է ուղղում համայն հայությանը` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին

Սիրելի հայրենակիցներ, 2014թ նոյեմբերի 27-ին  «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը: Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը: Այլընտրանքային եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ

Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Պարոն Գասպարյան իրականություն վերադարձեք. ոստիկանը դրսեւորվում է թաղային հեղինակության պես»

Այսօր «Մեդիա» կենտրոնում քաղաքացիական ակտիվիստները քննարկում էին, թե որքանով են ոստիկանության գործողությունները օրինաչափ ակցիաների ժամանակ: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատել է, անպայման միջադեպեր ու բախումներ ստեղծելու ոստիկանների սովորությունը: Նրա տպավորությամբ ոստիկաններն իրենց գործողություններով սկսել են նմանվել թաղային հեղինակություններին. «Ակցիաների ժամանակ գնահատում են հակառակորդի`տվյալ դեպքում ակցիայի մասնակիցների քանակը ու որոշում են` ինչ քայլերի գնան:

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Ես կմնամ գյուղում …» «Մի ժամանակ մեր տնից մոտ 9 կմ ճանապարհ պետք է անցնեինք, որ ջուր բերեինք: Սամվելս ծառեր էր տնկել՝ ծիրանի, թթի, ու էշին կապած սայլակով գնում էր, ջուր էր բերում, որ ծառերը ջրի. բնություն շատ էր սիրում»,- Սամվել Մարգարյանի մասին պատմում է հայրը՝ Լեւոնը, իսկ մայրն էլ ցույց է տալիս տան դիմացի

Նախարարության ՊՈԱԿ-ը դատարանում հաղթեց Գառնու գյուղապետին

Ըստ «Պահպանություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի, մշակույթի նախարարն է կառուցապատման թույլտվություն տվողը

Հետախուզվող՝ Վանաձորից

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի  268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն)

Գողացել են Վահե Էնֆիաջյանի կուսակցական փաստաթղթերը

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան կոտրել են ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի ետեւի փոքրիկ ապակին եւ մեքենայից գողացել են պատգամավորի կուսակցական փաստաթղթերը: Մեզ հետ զրույցում պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մեքենան կայանված է եղել իր վարորդի տան բակում: Պատգամավորը ուշագրավ է համարում այն, որ մեքենայում եղել են արժեքավոր իրեր, բայց դրանց ձեռք

Խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել

Ուսանողները փնտրում են կես օրով զբաղվածությամբ աշխատանք

Գործակալություններն էլ նրանց հիմնականում ուղղորդում են ոչ թե մասնագիտական ոլորտ, այլ արագ սննդի կետեր Դիմե՞լ աշխատանքային գործակալություններին, թե՞ ոչ, վստահե՞լ նրանց, թե՞ ինքնուրույն փորձել աշխատանք գտնել։ Սա այն հարցերից մեկն է, որը տանջում է աշխատանք փնտրողներին, մասնավորապես՝ ուսանողներին: Մանավանդ որ, որոշ աշխատանքային գործակալությունների գործունեությունը լիցենզավորված չէ եւ թյուրմացություններից ու տհաճ պատմություններից խուսափելն այս պարագայում բարդ

Սեյրան Օհանյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու քայլեր

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

270 միլիոն դոլար ՌԴ-ից վարկ՝ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու համար

Վարչապետն ամեն զեկուցողից հետո ասում էր՝ հարցե՞ր, դեմ կարծիքնե՞ր

Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա` 232 տղա և 231 աղջիկ

Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39331 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4331 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 877 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա` 232 տղա

Երիտասարդական թարմ գաղափարներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար

«Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում». այս խորագրով նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի համաժողով, որին կմասնակցեն այն երիտասարդներն, ովքեր կառաջարկեն ծրագրեր, թարմ գաղափարներ 2015-ին կյանքի կոչելու համար: Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել են իրենց առաջարկ-գաղափարները, որոնք կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին: Մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին: Նրանք կստանան մրցանակներ,

Վագգեն Կարախանյան. «Ես միշտ էլ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության կողմնակիցն եմ եղել». «Չորրորդ իշխանություն»

Եթե զգամ նման վերջաբան, անպայման դեմ կլինեմ՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կլինի թիմի կողմից։

Համաշխարհային տնտեսությունը՝ «ուկրաինական խնդրի» ֆոնին

Ակնհայտ է, որ գլոբալ տնտեսական զարգացման խոչընդոտները քաղաքական են Դուք տեսե՞լ եք, որ մարդիկ մի օր համաշխարհային տնտեսության համագործակցության նոր մոդելներ մշակեն, իսկ հաջորդ օրը մտածեն, թե տնտեսական հակամարտության ի՛նչ նոր միջոցներ են կիրառելու: Հենց այդպիսի տպավորություն է ինձ վրա թողել անցած հանգստյան օրերին ավստրալական Բրիսբեն քաղաքում G20-ի՝ «Մեծ 20-յակի» գագաթնաժողովը: Այդ խմբի մեջ մտնում

Ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք. «Ժողովուրդ»

  Հայաստանյան համերգասրահներում  400-500 հոգի հավաքելը մեր ռոք երաժիշտների համար արդեն իսկ հաղթանակ է։ Ռոք երաժշտության զարգացման ինչպիսի՞ միտում կա Հայաստանում, ինչպե՞ս են մեր երկրում ապրում ռոքերները, եւ որո՞նք են նրանց առջեւ ծառացած հիմնական խնդիրները։ «The Beautified Project» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի կարծիքով՝ ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարին

Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին : Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար` պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները,  այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական

Հղիների նպաստները չեն կրճատվի

89 կողմ, 5 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝ անհրաժեշտ գույքագրման պահանջը հետաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի մեկը: 67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ էլ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության

«Դեմ առ դեմ». Վարդան Պողոսյան եւ Անդրիաս Ղուկասյան

Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի եւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ: Թեման՝ Որքանով է սահմանադրական Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ ու պարզել, որ ՀՀ քաղաքացի Կ. Ավագյանի սրտում ու հոգում հուր ու կրակ կա. «Չորրորդ իշխանություն»

Ամբողջությամբ թրջվել է Կ. Ավագյանի սիրտը՝ 48 սմ խորանարդ աշխատանքային ծավալով, եւ կոստյումը՝ 48 ռազմերի:

«Գեներալ Մանվելը եթե ասում է ծնկաչոք հրադադար են մուրալու՝ նա անող է». Վարդան Դեւրիկյան

Բայց պատերազմը շան պես բան է: Շունը հենց զգում է, որ իրենից վախենում ես, հարձակվում կծում է, բայց հենց զգում է, որ իրենից չես վախենում, գալիս ոտքերդ է լիզում:

Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն դիտարկումը չանցկացրեց այն վայրում, որտեղ խոցվել էր Ղարաբաղյան ուղղաթիռը. «Հայկական ժամանակ»

Այնուամենայնիվ, ճշտող հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել դեպքի վայրում, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դիտարկումն անցկացվել է այլ վայրում (Ասկերանի ուղղությամբ,– հեղ.):

Սա այն դեպքն է, երբ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով. «Ժողովուրդ»

Մինչդեռ նոյեմբերի 12-ի կատարվածը դատապարտող միակ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը, ի դեմս Էդվարդ Նալբանդյանի, անհասկանալի պատճառներով բառիս բուն իմաստով պապանձվել է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031