Օրվա լրահոսը
Ռուբեն Հայրապետյան. «Կոշտ խաղը Մխիթարյանի համար սովորական բան է: Մերոնք էլ թող Ռոնալդուի դեմ այդպես խաղային»
Այսօրվա մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանին հարցրին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Եվրո 2016-ի խմբային մրցաշարում: «Ենթախմբում իրավիճակն այնպիսին է, որ շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որ խաղացել ենք Սերբիայի, Պորտուգալիայի հետ, բնականաբար, շանս չենք ունենա: Եթե մտածում ենք` մեզ շատ գոլ չխփեն, ի՞նչ շանսի մասին կարելի է խոսել: Բայց ժամանակ
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է իրենց դիվերսանտներին «փոխանակել ուղղաթիռի օդաչուների դիերի հետ». Новости-Азербайджан
Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը կարծում է, որ «հայ օդաչուների դիակները» հնարավոր է փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնց դատավարությունն ընթանում է Ստեփանակերտում, փոխանցում է «Նովոստի-Ազերբայջան»-ը: «Մեր քաղաքացիներին Հայաստանում գերությունից ազատելու համար լավ հնարավորություն է ստեղծվել, ու Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն այդ հնարավորությունից», – ասել է պատգամավորը, – «Վստահ եմ, որ
«Սրանք պարզապես խզբզոցներ չեն». Մեկնարկել է «Մեկ դար և ավելի» համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցույթ-փառատոնը
«Գոյություն չունի մանկական խզբզոց: Շատերն ինձ հարցնում են ինչո՞ւ եք լուրջ վերաբերվում մանկական խզբզոցին: Միանգամից ասեմ, որ կա արվեստ եւ կա երեւույթ, որը արվեստ չէ: Սրանք պարզապես խզբզոցներ չեն: Կարեւորը այն չի, թե քանի տարեկան է այս ստեղծագործողը: Այն ինչ այստեղ տեսնում եք՝ բարձր արվեստ է: Որեւէ երկիր աշխարհի երեսին այս արդյունքը չի կարող ունենալ:Այս
Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության անդամներին. (Տեսանյութ)
Օրըստօրե ավելի մեծ թվով քաղաքական ուժեր են հայտարարում համաժողովրդական շարժմանը սատարելու մասին՝ պատրաստ իրենց լուման ներդնել սկսված պայքարին, ինչը տանում է դեպի նոր որակի իշխանություն: «Ազգային համաձայնություն» կուսակցությունը մեծ ոգևորությամբ է հետևում ներքաղաքական վերջին զարգացումներին՝ իրական փոփոխությունների ակնկալիքով: Փոփոխությունների մասին են վկայում ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքները, ԲՀԿ նախագահի վերջին հարցազրույցները ու այն ոգևորությունը, որով
Տեղեկանք Անդրանիկ Սողոյանի (Զապ) գործի վերաբերյալ
Անդրանիկ Սողոյանը ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևանում: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ`
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Քննարկվել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման կարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները: Քննարկմանը մասնակցել են «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Երևանի մամուլի
Qahana.am կայքն իրականացրեց Հովհաննեսի փոքրիկ ցանկությունը
Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր: 16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա
Արցախի գյուղերում բնակարանաշինությունը խթանող նոր ծրագիր է մեկնարկելու
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր: Վարչապետի խոսքով՝ 2015թ. պետբյուջեի եկամտային մասի ավելացումը նվազ է նախատեսվում, քան սոցիալական ծախսերի ավելացումը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խնայողաբար պլանավորել պետբյուջեն: Անդրադառնալով շրջանների վարչակազմերի ծախսերին՝ կառավարության ղեկավարը կարևորել է դրանց
Հայաստանը դարձավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
Նոյեմբերի 14-ին Արգենտինայի Մենդոսա քաղաքում տեղի ունեցավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը: Չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին` նիստի ընթացքում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվեց Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց կազմակերպությանը
Ռուբեն Հայրապետյան. «Ինձ չի կարող գոհացնել, որ հավաքականը երեք խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել»
Այսօրվա մամուլի ասուլիսը սկսելուց առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հատկապես Պորտուգալիայի հետ խաղից հետո տարբեր լրատվամիջոցներ փորձել են իրենից հեռախոսով որոշ հարցերի մեկնաբանում ստանալ: «Ես բազմիցս եմ ասել, որ հեռախոսով հարցազրույց չեմ տալիս: Դրա համար այսօր հրավիրել եմ այս ասուլիսը, որպեսզի պատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»: Պարոն Հայրապետյանը քիչ ավելի ուշ զարմացավ, որ
«Եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի վերցնել օդաչուների մարմինները». «Ազատություն» ռադիոկայան
Բաքվում նաև պնդում են, թե հայկական կողմն է կրակի տակ պահում Աղդամի շրջանը, իսկ իրենք պատասխանում են:
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ին կոչ արեց իրագործել սեփական չափանիշները
18 նոյեմբերի 2014թ., Բրյուսել: Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում ներկայացնում էր իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության
Գալուստ Սահակյան. «Կինը փողի գերի չի, որ փողով ծննդաբերի կամ ընտանիք կազմի» (Տեսանյութ)
«Երբեմն-երբեմն ասում են, թե նորից ասֆալտ են անում, այդ ասֆալտը չանենք, բաժանենք ժողովրդին՝ չմտածելով, որ մթնոլորտը պիտի գեղեցիկ լինի: Մարդը գեղեցիկ իրավիճակում եւ մթնոլորտում է կարողանում մտածել: Ինչու եմ այդ մասին խոսում՝ նորից ելույթներ կան, որպեսզի հասարակության մեջ չվիրավորեն մեր կանանց: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում եւ երեխա են
Էդուարդ Շարմազանով. Ընդդիմությունը մարգինալացման ճանապարհին է (Տեսանյութ)
«Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ: Մերժում են առհասարակ երկխոսությունը նրանք, ովքեր ասելիք եւ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀԱԿ-ն ընդհանրապես չմասնակցեց վարչապետի առաջարկի շուրջ քննարկումներին, իսկ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» էլ, ըստ էության, մերժեցին իշխանության հետ բանակցությունները, ասաց ՀՀ ԱԺ
10 տարում եմ գրել` իմ համար. Սուրիկ Խաչատրյանը պատմում է իր ատենախոսության մասին. yerkir.am
Օրերս yerkir.am-ի լրագրողը Սուրիկ Խաչատրյանին խնդրեց պատմել «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության մասին: Պարզվեց, որ մարզպետն ատենախոսությունը գրել է 10 տարվա ընթացքում` իր համար: «Ես ո’չ ԲՈՀ-ին ներկայացրել եմ, ո’չ էլ դրա կարիքն ունեմ: ԲՈՀ-ը ոչ մի կապ չուներ դրա հետ, որ հաստատեր կամ չհաստատեր: Ես վաղը չէ մյուս օրը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց բուսաբուծության ոլորտի ցուցանիշները
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`նախարարի տեղակալը հայտնեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ։ Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,7 հազար
Բագրատյանը՝ Հակոբ Հակոբյանին. «Կուտակայինը մի՛ հիշեք, այդ թեման կարճ միացում է տալիս»
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է ժամանակավոր անաշխատությունակության նպաստի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության բերած օրինագիծը: Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսքի մեջ անդրադարձել էր Կուտակային կենսաթոշակային համակարգին՝ ասելով, որ դա միակ ճիշտ ուղին էր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում Հակոբ Հակոբյանին ասաց. «Նորից դուք հիշեցիք այդ չարաբաստիկ կուտակայինը: Խնդրում եմ
Խորհուրդ զինվորներին բաժանվող գրքույկից. «Ցանկացած հարաբերության ժամանակ պետք է օգտվել պահպանակից»
«Առողջությունը գնահատող երիտասարդներին» գրքույկը նախատեսված է զինվորների համար: Այն տպագրվել է «Անտարեսում», չի գրված՝ որքան տպաքանակով, ով է հեղինակը: Եթե տեղյակ լինեինք, թե ով է այս գրքույկի հեղինակը՝ բնականաբար, կդիմեինք նաեւ «երկրորդ» կողմին: Հուսով եմ, մեր խմբագրության պատասխանատուներն ինձ չեն մեղադրի՝ «երկրորդ կողմին» չլսելու համար: Եվ այսպես. գրքույկում խոսք է գնում հիգիենայի մասին, «սեռական հարաբերությունների
Պլանային ջրանջատում Աջափնյակում եւ Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: · Աջափնյակ վարչական շրջանում՝ նոյեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 21-ը ժամը 10:00-ն Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Չուխաջյան, Սպորտի, Թերլեմեզյան, Լուկաշին, Գր.Զոհրապի, Ա.Սարգսյան փողոցների և հարակից տարածքների: Իսկ նոյեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 21-ը ժամը 22:00-ն՝ Հասմիկի,
Հրանտ Բագրատյանը՝ կնոջ էության մասին. «Ինչքան էլ ասենք, թե տղամարդն օջախի գլուխն է, այդպիսի բան չկա» (Տեսանյութ)
«Խնդիրը ճիշտ չեք պատկերացնում»,- ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին կառավարության ներկայացրած փաթեթի քննարկման ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շատ ճիշտ հարցեր ուղղեց կառավարությանը. «Ո՞վ է ուզում, որ երեխա ծնվի՝ կինը, պետությունը: Գործատուի գործը չի, որ 20 տոկոսն ինքը տա դեկրետի: Սա սոցիալիզմ է, որովհետեւ սոցիալիզմի
415.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.8 դրամ: NASDAQ OMX Armenia
«Web Ծիրան» կինոփառատոնը՝ սահմանափակ միջոցներով երիտասարդների համար ստեղծագործելու հարթակ
Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր
Ապօրինի ծառահատում Իջևան-Բերդ ճանապարհին
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելու ժամանակ, 1971 թ. ծնված Վիգեն Մ.-ին պատկանող, Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են լորենի ծառից հատված 13 գերան: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ նշված գերանները պատկանում են 1987 թ. ծնված Մհեր Է.-ին, որոնք պատրաստել է նոյեմբերի 14-ին, Իջևան-Բերդ ճանապարհին՝ առանց
«GIZ-ն ու մյուսները զբաղված են փող լվալով՝ ոչ քրեական իմաստով» (Տեսանյութ)
Բնապահպան Լեւոն Գալստյանի կարծիքով` GIZ-ին, ՀԲ-ին ու մյուսներին պետք չէ Հայաստանի զարգացումը
Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում. 4 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել. «Ազատություն» ռադիոկայան
Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել են սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու, փոխանցում է ռուսական gazeta.ru կայքը՝ նշելով, որ վիրավորների թվում երկու երեխա կա։ Զինյալների հետագա գործողությունների կասեցմանն ուղղված աշխատանքներին հաջորդել է ոստիկաններ – զինյալներ փոխհրաձգությունը, որի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, իսկ չորս զինյալները՝ սպանվել։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները պաղեստինցիներ են։ Հասմիկ Գրիգորյան
Հանրային բաց լսումներ` Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ` Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Տաթևիկ», «Փրկություն», «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ Կարինե Դանիելյանն ու Մուրադ Մուրադյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան
Գողոնը տեղափոխել են շենքի բակ ու հեռացել
Նոյեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն և հայտնել, որ իրենց շենքում գործող խանութից գողություն է կատարվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, 1966 թ. ծնված Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողացել են
Տնից դուրս են հրավիրել և ծեծի ենթարկել
Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված Իշխան և 1993 թ. ծնված Նվեր Ք.-երի, ընկերներ՝1989 թ. ծնված Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ,


















































