Օրվա լրահոսը

Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր և Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան

Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը: Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը: Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև,

ՀՀ-ում ինովացիոն ոլորտի զարգացման դանդաղ տեմպերն ու կառավարության հայտարարությունները չեն համընկնում

«Թեպետ ՀՀ կառավարության 2003 թվականի ընդունած գործունեության ծրագրում ինովացիոն տնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն, սակայն խոսել էական տեղաշարժերի մասին դեռ բավականին վաղ է»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան ինովացիոն տեխնոլոգիաների՝ Հայաստանում զարգացման գործընթացում, այսպես պատասխանեց  ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանը: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) 2013- 2014թթ. «Գլոբալ մրցունակության»

Интерфакс. Ուկրաինան ոչ պաշտոնապես արդեն դաշնություն է. Ուկրաինայում ՌԴ դեսպանության խորհրդական

Ուկրաինան ոչ պաշտոնապես զարգանում է որպես դաշնություն, քանի որ մի շարք մարզերում ստեղծվել են այլընտրանքային պետական իշխանության մարմիններ, կարծում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Վորոբյովը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Վստահ եմ, որ անկախ քաղաքական ցանկություններից, երկիրը գնում է դեպի դաշնություն: Կամրագրվի դա սահմանադրության մեջ, թե ոչ, թե կշարունակի պաշտոնապես մնալ ունիտար պետություն, սակայն ոչ

Գագիկ Եգանյան. «Խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը». «Արմենպրես»

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ  քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի  ընթացակարգերի վերաբերյալ  Հարց – ՀՀ  քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիս:   Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:  Ռուսաստանի Դաշնությունը  վերջին շրջանում խստացրել  է   օտարերկրյա  քաղաքացիների նկատմամբ վարվող  քաղաքականությունը  և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել  է

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարար հանդիպել է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար

Ս. Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը հաղորդում է, որ Ս. Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ: Տոնակատարությունները շարունակվում են Արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր, Արարատյան Հայրապետական թեմում առանձնահատուկ է նշվում: ԱՀԹ առաջնորդական

«Գործադուլը մեր երկրի ձեռքբերումներից մեկն է». Լ.Ալավերդյան. «Ա1+»

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների խախտում է համարում գործատուների կողմից՝ աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային համակարգի համար արված պահումները։ Տիկին Ալավերդյանը նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Սահմանադրական դատարանը Հայաստանի համար մեծ արժեք է իրենից ներկայացնում՝ իր գոյությամբ։ Հիմա, երբ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տալիս իրենց մեկնաբանել ՍԴ որոշումը,

Հայտնաբերվել է որոնվող կնոջ դիակը

Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից

Ամուսնական գործակալությունը շատ գեր կանանց չի գրանցում (Տեսանյութ)

«Գործակալությունների դերակատարումը մեր ժամանակներում մեծ է այն առումով, որ մենք ունենք չամուսնացածների մեծ թվաքանակ: Երբ որ համեմատում ենք ծնվածների եւ ամուսնացածների թվաքանակը, ստացվում է, որ մոտավորապես 25 տոկոսը՝ ամեն չորրորդը, չունի զույգ կամ ամուսնանալու հնարավորություն»,- այսօր՝ փետրվարի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ հայերը չունեն ծանոթանալու էթիկետը, այսինքն՝ մայրերը

Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ. «Ազատություն» ռադիոկայան

Կասկածվողներից մեկը Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է: Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է քննարկել 9 օրենսդիրների հարցը, ովքեր կասկածվում են անցյալ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ: Եվրոպական մի շարք հեղինակավոր գործակալություններ գրում են, որ Կրիստինա Օյուլանդը, Յացեկ Վլոսովիցը, Սլավի Բինևը, Ժիրի Մաստալկան, Իվո Վայգլը, Ալեքսանդրա Թեյնը,

«Մամուլի ազատությունը» 4 հորիզոնականով անկում է ապրել Հայաստանում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության 2014» զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Երկրները բաժանված են 5 խմբերի՝ լավ վիճակ, բավարար վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բարդ վիճակ, վտանգավոր վիճակ: Թեպետ Հայաստանն անցած տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով, սակայն նրա ցուցանիշը լավագույնն է

«Սրանք դեռ առաջին ծիծեռնակներ են». Վերլուծաբանները «կենսաթոշակայինի» դեմ պայքարով նոր «սյուրպրիզներ» են կանխատեսում. «Մեդիալաբ»

Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորումներին, «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը : Հիշեցնենք, որ երկուշաբթի Օպերայի բեմում «Անուշը» չկայացավ: Թատրոնի անձնակազմը բեմ բարձրանալու փոխարեն բոյկոտեց եւ դուրս եկավ պայքարի`

Ո՞ւմ շահերից է բխում «Զինապարտության մասին օրենքի» փոփոխությունը (Տեսանյութ)

2004-ին բուռն քննարկումներ ընթացան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի առիթով: Մասնավորապես, օրենքի փոփոխության անհրաժեշտություն էր առաջացել այն առումով, որ նախադեպեր կային, երբ ինչ-ինչ մարդիկ կրթություն ստանալու քողի ներքո պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում էին: Այժմ կրկին թարմացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մտադրությունը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԿԳՆ-ի կողմից առաջարկված

«Ս. Վալենտինի տոնը ընդամենը բիզնես է». քահանա (Տեսանյութ)

«Երբ քառասունօրյա մանկանը բերեցին Երուսաղեմ եւ ընծայեցին տաճարին, որը հին կտակարանում հուշված էր դեռ Մովսեսին, եւ Հիսուս մանուկը, լինելով օրենսդիր, չխախտեց այդ օրենքը, այլ կատարեց օրենքը: Մենք գիտենք` եթե օրենքը խախտվեր, ապա օրինազանցին, եթե խաչեին արդարացված կլիներ հրեա ժողովուրդը»,- այսօր` փետրվարի 12-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ

412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ: NASDAQ OMX Armenia

Վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է

Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով: Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի

2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի ԱՊՀ տարածքում

«2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի: Մենք բոլորս ցանկանում ենք խթանել այն. պատրաստվում ենք մի շարք միջոցառումների, որոնք պետք է միավորեն ԱՊՀ երկրների ջանքերը: Զբոսաշրջությունը մի բան է, որի համար պետք է պայքարել»-, այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց զբոսաշրջության դաշնային ղեկավար Ալեքսանդր Ռադկովը: Պրն. Ռադկովը կարևորում է կրթությունը զբոսաշրջության սահմաններում: Նա նշեց, որ Ռուսաստանում տուրիզմի

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները

2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ: Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն,

Կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սյունիքի մեղրը Ֆրանսիայում առաջին տեղ է զբաղեցրել եւ էկոլոգիապես մաքուր ճանաչվել

Մաքսային միությանը միանալու հայտարարությունը կարծես թե սառը ցնցուղ լիներ: Մոտ 10 տարի է՝ մենք պայքարում ենք միջազգային շուկա դուրս գալու համար, որը վերջապես ստացվում էր, բայց այդ հայտարարությունից հետո գործը կանգնեց:

Անվճար բուժվում են տուբերկուլոզը, աղիքային ինֆեկցիաները, հոգեկան ու նարկոլոգիական հիվանդությունները

Սրտի վիրահատությունը, սեռավարակներն ու ուռուցքները կբուժվեն համավճարով

Տեր Վարդան. «Իմաստ չկա ուրիշներին կապկելու»

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին: Հայ երիտասարդների շրջանակներում սուրբ Վալենտինի օրն առավել տարածված է, քան՝ սուրբ Սարգսինը: Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից մեկն է: Այն նշվում է բուն Բարեկենդան տոնից 15 օր առաջ: Ի տարբերություն սուրբ Սարգսի տոնի՝ սուրբ Վալենտինը շարժական չէ և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: «Այս երկու տոների

«Նաիրիտի» աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր

Քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից «Նաիրիտի» աշխատակիցները դուրս եկան հիասթափված: Նրանց պատմելով՝ նախարարը որեւէ լուրջ ու հիմնավորված պատասխան չի տվել իրենց հարցերին, միայն ասել է, որ մինչեւ այս ամսվա 15-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձը: Իսկ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը աշխատակիցներին վստահեցնում էր, որ 3 ամսից «Նաիրիտի» աշխատակիցների բոլոր

Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: «Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանի, Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, պետք է շարունակվեր Ստեփան Հակոբյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի բողոքի քննությունը: Երեմ Սարգսյանը պահանջել էր մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Հակոբյանի ՝ ՀՀ քր. օր. 38-104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով – ազատազրկում

Փաստաբանի սպանության մեջ մեղադրվողների հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել (Տեսանյութ)

Մինչ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը, նրանց հարազատներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով արդար դատաքննություն: «Մեկ տարի է՝ ապօրինի կալանավորված են, իմացել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը գալու է, մեր

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031