Օրվա լրահոսը
Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց տվեց 243 կգ
Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը, որը գերծանր քաշայինների «A» խմբի 12 մասնակիցներից անձնական քաշով ամենաթեթեւն է (87 կգ), պայքարն ավարտեց երկամարտի 243 (107+136) կիլոգրամ արդյունքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գայլը 21 մանր եղջերավոր անասուն է հոշոտել
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 16-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության
Դդումի մուրաբա՝ ցիտրուսներով եւ կոճապղպեղով
Այսօր կառաջարկեմ դդումով մուրաբայի բուրավետ եւ շատ համեղ տարբերակ: Այն ձմռան ցուրտ երեկոներին կջերմացնի ձեզ՝ մի բաժակ տաք թեյի հետ: Անհրաժեշտ մթերքները 2 կգ կտրատած եւ կիր դրած դդում (այս օրերին մուրաբա եփելու համար պատրաստ դդում վաճառվում է գրեթե բոլոր սուպերմարկետներում, շուկաներում) 2 կգ շաքարավազ 600 գ ջուր 1 նարինջ 1 կիտրոն (կարելի է վերցնել
Կարլսենը կրկին գլխավորեց հաշիվը
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի վեցերորդ տուրում սպիտակներով խաղացող աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 38-րդ քայլում հաղթանակ տարավ հավակնորդ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Հաշիվը դարձավ 3,5:2,5: Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Վաղը՝ յոթերորդ պարտիայում նորվեգացին կրկին խաղալու է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Հակոբյանը օլիմպիական վարկանիշային միավորներ բերեց Հայաստանին
Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակիցներն այսօր եզրափակում են պայքարը: Քիչ առաջ մրցելույթներն ավարտեց հայաստանցի +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը, որը հանդես էր գալիս «B» խմբում: Հայ ծանրորդը երկու վարժություններում ընձեռված երեքական փորձերից կատարեց երկուական հաջողված մոտեցում, երկամարտի 400 (182+218) կգ արդյունքով խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը եւ Հայաստանի հաշվարկին օլիմպիական վարկանիշային միավորներ բերեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 15-ին և 20-ին սպասվում է
Ի՞նչ է պետք բարեփոխումներ անելու համար
Վերջերս մահացել է Կախա Բենդուկիձեն՝ գործարար եւ տնտեսագետ: Ինձ թվում է` նա շատ հետաքրքիր եւ պայծառ անձնավորություն էր: Ի տարբերություն 90-ականներին հարստացած ռուսաստանցի (եւ մեր) օլիգարխների, նա կրթված եւ զարգացած մարդ էր ու, ամենակարեւորը, հավատարիմ էր իր ազատական համոզմունքներին՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից: Բենդուկիձեն թողել էր բիզնեսը («Ուրալմաշի» սեփականատերն էր) եւ նվիրվել էր Վրաստանում, իսկ այնուհետեւ
Այրվել են կառուցատարրեր
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ նոյեմբերի 15-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան հին խճուղում՝ «Սան Լազարո» ռեստորանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան հին խճուղի 48/1 հասցեում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել
Էդուարդ Շարմազանով. «ՀԱԿ-ից Լեւոն Տեր-Պետրոսյանը հո ֆուտբոլ չի՞ խաղալու»
Ուսանող ֆուտբոլիստների հետ այսօրվա հանդիպումում Երիտասարդ պաշտոնյաների թիմից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դուբլ գրանցեց: Ներկա լինելով պատգամավորների մասնակցությամբ նմանատիպ մրցումների մեծ մասին՝ նկատել ենք, որ օրենսդիր մարմնից մարզական միջոցառումներում ակտիվ են հիմնականում ՀՀԿ-ն, Դաշնակցությունը եւ Ժառանգությունը: Հերթական անգամ հանգստանալու համար պահեստայինների նստարան վերադարձած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նրա կարծիքով ինչի՞ են, ասենք,
Հրայր Թովմասյան. «Երիտասարդությանը հակադրեցինք փորձն ու կազմակերպվածությունը»
Այսօր Հայ-սլավոնական համալսարանի մարզադահլիճում ուսանողության եւ երիտասարդության օրվա կապակցությամբ երիտասարդ պաշտոնյաների եւ ուսանողների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումով 6:5 հաշվով առավելության հասնելուց հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն Aravot.am-ին ասաց. «Հաղթեցինք, թերեւս, երիտասարդությանը փորձն ու կազմակերպվածությունը հակադրելով: Մեր թիմում խաղում էին մարդիկ, որոնք երկար ժամանակ խաղացել են ֆուտբոլ եւ սիրում են ֆուտբոլը: Երկրորդ խաղակեսում
Հայ լուսանկարիչների ցուցահանդես Պրահայում
Նոյեմբերի 12-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների գործերի ցուցահանդեսը։ Հանդիսավոր արարողությունը բացեց «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի մշակույթի
Սիմոն Մարտիրոսյանը պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց
Քիչ առաջ Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին 105 կգ քաշայինները: Հայաստանցի 17-ամյա պատանի Սիմոն Մարտիրոսյանը օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ մրցակցությունում, երկամարտի 396 (183+213) կիլոգրամով մեծահասակների մեջ գրավեց յոթերորդ տեղը: Բացի դա, մեր մարզիկը հրում վարժությունում բարձրացրեց 183 կգ եւ մեկ կիլոգրամով բարելավեց Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում իր իսկ սահմանած աշխարհի ռեկորդը:
Երթ` «Եռյակի» պատվին
Այսօր` «Երիտասարդների կողքին» շարժումը իր առաջին համաժողովից հետո, որը անցկացվեց «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՝ կազմակերպել էր երթ: «Ես մեկն եմ համազգային շարժումից» եւ այլ բովանդակությամբ պաստառներով երիտասարդները Հանրապետության հրապարակից ոտքով քայլեցին մինչեւ Ազատության հրապարակ: Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախագահ Աղվան Պողոսյանը ասաց. «Վճռականությամբ եւ միասնական երթով ցույց ենք տալու, որ երիտասարդությունը, ցանկացած ժամանակ դուրս է
ԵՏՄ-ի պատճառով Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունը կվատթարանա
Արցախում արտադրված ապրանքները Հայաստան կներմուծվեն բացառապես Մոսկվայի որոշած մաքսատուրքերը վճարելուց հետո ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կվատթարանան, կտուժեն նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, անգամ լարվածություն կստեղծվի: Այսօր «Մամուլի ազգային ակումբում» այսպիսի համոզմունք հայտնեց միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանը՝ «Ի՞նչ արժե իմանալ ԵՏՄ-ի մասին» թեմայով դասընթացի ժամանակ, որը կազմակերպել էր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»: Փորձագետը հիշեցնելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ
«Երիտասարդների կողքին» շարժումը կմիանա եռյակին
«Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր շարժման հիմքում կանգնած են եղել երիտասարդությունը: Այսօրվա ձեր համաժողովը անդրանիկ քայլ է այդ ուսանողներին համախմբելու, որոնք պատրաստ են աշխատել սեփական երկրում եւ չարչարվել՝ սեփական երկրում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին»,-այսօր, «Էրեբունի պլազա» հյուրանոցում, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման առաջին համաժողովի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ը խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա ողջունելով հավաքված երիտասարդներին՝
«Ֆլեշի» շենքը լավ տեղավորվել է, հարեւան բնակիչներին էլ տեղահան է անում
Ամիրյանցիները, որոնք երբեւէ մտքների ծայրով չեն անցկացրել, որ մի օր կլքեն իրենց հարազատ բակը, հիմա մտափոխվել են. «Ֆլեշի» շենքը դրդում է նրանց բնակարանները վաճառել ու հեռանալ: Դեռ նախորդ տարվանից Ամիրյան 18ա եւ Ամիրյան 24 շենքերի մեջտեղում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը բազմահարկ շենք է կառուցում: Այն ունենալու է ստորգետնյա 4 եւ վերգետնյա 15 հարկ: Առանց
Նավթը՝ որպես հայրենիք
Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ, այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի: Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել կյանքին անտարբեր, որն իմ շրջապատում է, եւ որի մեջ նաեւ ես
Երիտասարդ պաշտոնյաները հաղթեցին ուսանողներին
Այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ուսանողության եւ երիտասարդության տոնի առիթով ֆուտզալի հանդիպում կայացավ երիտասարդ պաշտոնյաների եւ ուսանողներ ֆուտբոլային թիմերի միջեւ, որն ավարտվեց առաջինների հաղթանակով՝ 6:5: Պաշտոնյաների թիմը համալրել էին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր
Կանադայի վարչապետը՝ Պուտինի ձեռքը սեղմելով, պահանջել է «չքվել Ուկրաինայից». Bloomberg
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք սեղմման ժամանակ նրանից պահանջել է «չքվել Ուկրաինայից», այս մասին հայտնում է «Բլումբերգը»՝ հղում անելով վարչապետի մամուլի խոսնակ Ջեյսոն Մակդոնալդին: Ըստ Մակդոնալդի, Պուտինը մոտեցել է Հարփերին, որպեսզի սեղմի նրա ձեռքը, ինչին վերջինս պատասխանել է. «Ես կսեղմեմ ձեր ձեռքը, բայց ես ընդամենը մեկ
Ի՞նչն է միավորում Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին
Օրերս տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որն այդպես էլ հնարավոր չեղավ «օտար աչքից» հեռու պահել, թեեւ վստահ եմ՝ ջանացել էին: Թե ի՞նչ են քննարկել երկու գործիչները` չի մանրամասնվում: Ասում են` հանդիպումը մասնավոր էր: Բայց երկու գործիչների, որոնք ոչ վաղ անցյալում միմյանց հետ անձնական բնույթի հարցեր էին «կարգավորում»
Բանկոմատից գողացված քարտով կանխիկացրել է զգալի գումար (տեսանյութ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու և հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 25-ին` առավոտյան, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո
Գագիկ Մելիքյան. «Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու»
Գագիկ Մելիքյանը կարծում է՝ Ռուսաստանը, զենք վաճառելով ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին, նպաստում է, որպեսզի պատերազմի վտանգը թուլանա «Դա հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացվող քաղաքականությանը»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի խոցմանը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար,
Ռուսաստանը բոլոր երկրներից ամենաշատն է Ադրբեջանին զենք վաճառել
Ռուսաստանը Հայաստանին էլ է հակաօդային պաշտպանության զենք առաջարկել, բայց թանկ լինելու պատճառով չենք կարողացել գնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ՀՀ իշխանությունները պատճառաբանում են մեր երկրի անվտանգության երաշխիքով: Այսօր «Մամուլի ազգային ակումբում» «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» կողմից կազմակերպված դասընթացի ժամանակ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ, վերջին շրջանում մեր դաշնակից Ռուսաստանն ամենաշատն է Ադրբեջանին զենք վաճառել, այն
Երբ ռուսական զորքը մտնի Բաքու, կվերցնի նախագահական նստավայրը
Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի` Բաքվի կողմից ցանկացած ինքնուրույն շարժում խստորեն կպատժվի «սյուզերենի» կողմից – Պարոն Ալիզադե, Դուք Հայաստանից ու Ադրբեջանից քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ սատարեցիք նոյեմբերի 3-ին Հելսինկիում Դավիթ Շահնազարյանի եւ Էլդար Նամազովի հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն ԼՂ կարգավորման գործընթացի վրա: – Կարգավորման գործընթացը խստորեն վերահսկվում է
Գագիկ Մելիքյան. «ՀՀԿ-ի համար անընդունելի է, որ պատվերով հայրենասիրություն են խաղում»
Գագիկ Մելիքյանը հորդորում է ընդդիմադիր ուժերին, որ իրենք պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը «Ազգային ժողովում շաբաթը հագեցած էր»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ ԱԺ-ում քննարկել են պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների
Ադրբեջանը ԵՄ ասոցացման համաձայնագրից հրաժարվել է անկախության նկատառումներով. Ալիևի աշխատակազմի ղեկավար. АПА
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերով, իրենք Եվրամիության Ասոցացման պայմանագիրը չեն ստորագրել, քանի որ այն վնասում էր իրենց ազգային շահերին, փոխանցում է «ԱՊԱ»-ն: «Մենք Եվրոմիությանը հայտնեցինք, որ ձեր առաջարկած Ասոցացման համաձայնագրի որոշ կետեր մեզ ձեռնտու չեն: Մենք ուզում ենք լիովին պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք նրա համար ենք պահպանում մեր արտաքին քաղաքականության ուղղության անկախությունը,
Քրեագետ Սերգեյ Գալոյանը պարզաբանում է, թե ում մասին է իր «Գյումրի» գիրքը
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու ավագանին միաձայն դեմ քվեարկեց գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանի «Գյումրի» գրքի տպագրման համար համապատասխան նյութերի հավաքագրման անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով դրամական օգնություն տրամադրելուն: Խոսքը 1 980 000 (մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար ) դրամի մասին է: Ավագանու անդամներից մի քանիսը պատճառաբանեցին, որ իրենք ծանոթ չեն գրքի բովանդակությանը: Aravot.am-ը Սերգեյ Գալոյանից
Սամվել Մարտիրոսյան. «Լրատվամիջոցները սովորել են սթրեսային իրավիճակում աշխատել»
Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ դաշտը զուսպ էր, օբյեկտիվ եւ ճիշտ աշխատող «Այդ օրը եւ հաջորդ օրը մի շարք լրատվամիջոցների վրա հարձակումներ էին տեղի ունենում»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի խոցմանը, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ բավականին երկար ժամանակ
«Լարվածության էլ ավելի սրումն անխուսափելի է»
Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել այն փաստը, որ խոցված ինքնաթիռը զինված չի եղել Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման միջադեպից հետո սրընթաց տեմպով զարգացումներ են ընթանում: Միանշանակ կատարվածը որակվում է որպես ադրբեջանական կողմի սադրանք: Կատարվածին հետեւեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, թե
ԵՏՄ-ին անդամակցելը թանկ կնստի. Մեքենաները, կահույքը, կարագն ու սուրճը կթանկանան
Ինչ հետևանքներ կունենա սպառողի վրա ԵՏՄ-ին անդամակցելը Այսօր «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագրի մանրամասները, որոնք ըստ պարոն Իոաննիսյանի՝ երկար ժամանակ մեր քաղաքացիներից գաղտնի էր պահվում: Ըստ նրա գաղտնի էր պահվում նաեւ Մաքսային միության ճանապարհային քարտեզի մի մասը եւ 900 ապրանքների ցանկը:


















































