Օրվա լրահոսը
Երթևեկության համար փակ է լինելու
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի և Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը
« Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին։ Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։ Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա
Էդուարդ Շարմազանովը պարգեւատրվեց մանկավարժական համալսարանի մեդալով
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այսօր տոնում էին իրենց ուսանողական խորհրդի հիմնադրման քսանամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ համալսարանի ամենամյա «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Ինչպես նշեց ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը` «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի լավ սովորող, հասարակայնորեն ակտիվ, գիտական եւ ստեղծագործական աշխատանքներում ներգրավված ուսանողներին: Ուսանողներին եկել էին շնորհավորելու նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,
Շիրակի դատախազի արձագանքը՝ Հովհաննես Շիրազի ստորագրությամբ ժամացույցի ու բանաստեղծի գլխով մատանու անհետացմանը
Ինչպես տեղեկացրել ենք Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության ժամանակ անհետացել էր Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի՝ վթարի զոհ դարձած ֆոնդապահ Արամայիս Շիրազունու կրած ժամացույցը, որի ետնամասում Հովհաննես Շիրազի ստորագրությունն էր փորագրված և Հովհաննես Շիրազի գլխով արծաթյա մատանին (տես լուսանկարներում): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Շիրազունու մտերիմը՝ բլոգեր Արա Նախշքարյանը: Նրա պատմելով, երբ Արամայիս Շիրազունուն դիահերձարանից
«Դատարանը վախեցել է Սամվել Ալեքսանյանից»
Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի հայցով դատաքննությունն ընդդեմ «Ծածկած շուկա» ընկերության եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այսօր ավարտվեց հայցվորի ներկայացուցչի միջնորդության մերժմամբ: Դատարանը որոշեց մերժել Սամվել Ալեքսանյանին հարցաքննության կանչելու փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը, ապա փաստաբանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց: Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որ կարողանա գրավոր ներկայացնել իր միջնորդության մերժման առարկությունները: Դատական նիստից հետո
Լևոն Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Համաժողովրդական շարժման ընթացքը, ինչպես նաև Կոնգրեսի հետագա անելիքները: ՀԱԿ մամուլի հաղորդագրություն Լուսանկարը` ilur.am-ի
Կդադարեցվի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների` բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Հայաստանյան ոչ իշխանական խմբերի եւ Ալիեւի շրջապատի արտաքին քաղաքական մոտեցումները նույնն են»
Աղասի Ենոքյանը կարծում է, որ «եռյակի ուժերը ներսում չկարողացան կարկանդակը բաժանել» – Նոյեմբերի 3-ին Հելսինկիում դեսպան Դավիթ Շահնազարյանը եւ Էլդար Նամազովը համատեղ հայտարարություն ընդունեցին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին, այլ երկրներին կոչ էին անում դադարեցնել հարձակողական զենքի մատակարարումը ԼՂ հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Նրանք դիմեցին նաեւ բանակցող կողմերի ղեկավարություններին` ձեռնամուխ
Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան. yerkir.am
«Այս զորավարժությունը խաղաղության նպատակ է հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի փոխանակման համար»,- այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը Արցախից «Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,- ասաց
ԲՀԿ-ն ընդունում է Տիգրան Կարապետյանի մեկնած ձեռքը
«Մենք, բնականաբար, ողջունում ենք «Ժողովրդական» կուսակցության պատրաստակամությունը միանալու մեր շարժմանը և օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ արձագանքելով «Ժողովրդական» կուսակցության տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, վերջինս «ձեռք է մեկնում» եռյակին՝ համոզված, որ այդ միավորումը կլուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները: «Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը և կարևորում ենք
«Յունիգրաֆ իքսը» նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման մրցույթին
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։ «Յունիգրաֆ իքսը» 8 տարի բարեխղճորեն աշխատել է հանուն երևանցիների անվտանգության և բարեկեցության։ Մեր գործունեության, հսկայական ներդրումների, պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել է թափառող կենդանիների քանակը։ Երևանում թափառող կենդանիների թվի առումով երբևէ չի եղել նման բարենպաստ, վերահսկելի իրավիճակ։ Ընդ որում, այս ամենը
ՍԴ առջեւ ոստիկանների և ցուցարարների միջև միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան
Շարունակվում է ընդունելությունը UWC Դիլիջան քոլեջ եւ UWC համակարգի այլ քոլեջներ
Ուսանողների ֆինանսական հնարավորությունները դեր չեն խաղում UWC կրթական համակարգում ընդունելության մասին որոշում կայացնելիս: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան: UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ եւ աղջիկներ: 2015 թվականին UWC
Հայաստանում ավելացել են թմրամոլները (Տեսանյութ)
Ավելանում են նաեւ կին թմրամոլները, իսկ պաշտոնական տվյալներով`3 անչափահաս թմրամոլ է հաշվառվել, մեկը 17 տարեկան աղջիկ է
Մեսրոպագիր. Գագիկ Խաչատրյանի «թոզփչոցին»
…1988 թվականին՝ ամուսնու մահից հետո, ռուսական ծագումով թայվանցի մի կին՝ Ցզյան Ֆանլյանը, դիմեց Թայվանի կառավարությանը, որպեսզի իրեն նպաստ նշանակեն՝ կերակրողին կորցնելու պատճառով: Սա արտառոց դեպք չէր համարվի, եթե այդ կինը Թայվանի՝ ամիսներ առաջ մահացած նախագահ Ցզյան Ցզինգոյի կինը չլիներ: Նրանք միասին ապրել էին 53 տարի, ամուսնացել էին ԽՍՀՄ-ում, որտեղ Ցզյան Ցզինգոն մինչեւ 37 թվականն աշխատում
415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Փորձագետները կարևորում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացումը
«Մեդիա կենտրոն», Նոյեմբեր 14, 2014թ.: Փորձագետների դիտարկմամբ` Հայաստանը պետք է կապ պահպանի Եվրամիության հետ, քանի որ «մի քիչ Եվրոպայի առկայությունը հնարավորություն կտա հետագայում վերականգնել հայաստանյան քաղաքականությունը»: Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Նոր զարգացումներ ու հնարավորություններ Հայաստան-ԵՄ հարաբերություններու՞մ» թեմայով քննարկման ժամանակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը նշեց, որ Հայաստանը չի օգտագործում այն հսկայական մարդկային ռեսուրսները` բիզնեսմեններին,
Կենդանասերների երթն ընդդեմ շների սպանդի (Ֆոտոշարք)
Այսօր տեղի ունեցավ երթ Երեւանի քաղաքապետարանից դեպի նախագահի նստավայր: Մի խումբ քաղաքացիներ պահանջում էին թափառող շների ոչնչացմամբ զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության լուծարումը: «Կենդանիների ոչնչացման մեքենայի աշխատեցումը ցանկացած ձեւով՝ լինի կրակում, թե քնեցում, երբեւէ չի հանգեցնի անտուն կենդանիների վերացմանը: Մենք պահանջում ենք, որպեսզի «Յունիգրաֆ-իքսը» լուծարվի եւ նոր տենդեր հայտարարվի եւ բյուջեի գումարները ճիշտ ծախսվեն»,-նշված էր ՀՀ
Առանց պաշտպանի մասնակցության կալանքի ժամկետը երկարացրել են
«Ամիսներ շարունակ գործը գտնվում էր անշարժ վիճակում: Ոչ մի քննչական գործողություն չի կատարվում և վարույթ իրականացնող մարմինը հերթական անգամ ձևական, ոչ մի անհրաժեշտություն չունեցող միջնորդություն է հարուցել դատարան` իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու, ինչպես նաև նախաքննության ժամկետները հերթական անգամ երկարացնելու մասին, որոնց մեջ արձանագրված պատճառաբանությունները նույնաբովանդակ են և ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Այս փաստը ևս
Տարեց ավանդառուին այնքան են տարել-բերել՝ հերթը հետ է ընկել. հնարավոր է «չձգի» ավանդը ստանալուն
88-ամյա Մնացական Հովհաննիսյանը, ինչպես կինն է ասում՝ տիկին Նելլին, երկար ժամանակ համբերատար սպասում է Խնայբանկում պահված իր ավանդի վերադարձին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Նելլին պատմում է, որ ամուսնուն ասել էին՝ մի անհանգստացիր, սպասիր, մենք քեզ իմաց կտանք, թե երբ գաս ստանաս: Տարեց այս մարդու սպասումի յուրաքանչյուր օրվա հետ իր վաստակած գումարի ու, մեղմ ասած՝ սեւ
Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից օգտագործվել է ՀՀ անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր. հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ
Հ/կ-ներին «իրենցով անելու» մրցավազք` ԲՀԿ-ում և ՀՀԿ երիտկազմակերպությունում
Օրեր առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում ընդունվեց, որի կետերից մեկը «խորհրդակցելն է հ/կ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ՝ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով»: Վերջին տարիներին հասարակական դաշտում ակտիվ քայլեր է կատարում իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Արդեն երկրորդ տարին է կազմակերպվում է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական հ/կ-ների կազմակերպությունը:
Հայկական կողմը մտահոգություն հայտնեց, որ 2014թ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները բազմապատկվել են
Նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Անդրեյ Պոպովի, Ջեյմս Ուորլիկի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյ Կասպրչիկի զեկույցների: Դեսպան Կիրակոսյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը վերջին երեք ամսվա ընթացքում Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի
«Հայաստանը տեր ունի, եւ այդ տերը ո՞վ է՝ Սերժը»
Սահմանադրական դատարանի դիմաց այսօր «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով հավաքվել էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր համախոհները: «Հայաստանը տեր ունի եւ այդ տե՞րը»,- հարցնում էր Պարույր Հայրիկյանը: «Մենք ենք»,- ձայնակցում էին նրա համախոհները, իսկ մի կին էլ նրանց հակառակ ասում էր.«Սերժն է, Պուտինն է»: Պարույր Հայրիկյանն ու իր համախոհները ամբողջ ընթացքում չմիացան ՍԴ-ի դիմաց տեղի
Հայ սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու
Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերում, որն անցկացվելու է 2015թ. հունիսին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդգրկված է նաև սամբո ըմբշամարտը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նոյեմբերի 11-ին կայացած նիստում քննարկելով Հայաստանի, այդ թվում՝ հայ սամբիստների մասնակցության հարցը, գործադիր կոմիտեն որոշեց. 1. Մասնակցել «Բաքու-2015» Առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերին: 2. Վերանայել 2015 թ. Մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի
Շուրջ 224 մլն դրամ` 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում: Նախարարը ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի /բակալավրի
Հայտնի է ՍԴ որոշումը՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի սահմանադրականության մասին (Տեսանյութ)
Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ որոշման տեքստը կարդալու ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իրեն վատ էր զգում, նա թեքվել էր սեղանին, օդը չէր հերիքում:
Հադրութը (ԼՂՀ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։ Հռչակագրում նշվում է, որ Հադրութի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։ Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի
Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի կեսն են ասֆալտապատել
Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչների ուրախությունը կարճ տեւեց. փողոցի ասֆալտապատումը չսկսված՝ ավարտվեց: Շինարարները հավաքեցին գործիքներն ու հեռացան՝ փողոցի մյուս կեսը թողնելով առանց ասֆալտապատման: Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդներն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ ավտոմեքենան ջարդուխուրդ չանեն: Փոսերի մի մասը փակվել է, սակայն փողոցի այն հատվածը, որտեղ
Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցը
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության և բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են և դրանք հանձնված են շահագործման: Հիմնանորոգված փողոցների թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթևեկելի հատվածի 39 հազար 920 քմ


















































