Օրվա լրահոսը
Վովա Վարդանով. «Եթե արդիական համակարգ ունենայինք, այդ մեկ զոհն էլ չէինք ունենա» (Տեսանյութ)
«Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, մեր զգոնությունը պիտի լինի ոչ թե 100, այլ 120 աստիճան»,-այսօր«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հետախույզ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին վերջին դիվերսիոն զարգացումներին: Նա շեշտեց. «Միայն Արմենը թուրքերին հետ չի շպրտել հետ են շպրտել նաև այն տղաները, որ ժամանակին արձագանքել են»: Պարոն Վարդանովը մտահոգություն հայտնեց, որ նման դեպքերի պատճառը
Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը: Հայաստանում ժողովրդավարության
Հայ ուսանողների ֆիլմերը՝ ֆավորիտների եռյակում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է ”New Wave” («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի: Ուրախ ենք տեղեկացնելու, որ ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են:Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում
Կոմանդոս. «Բանակը բաց է դարձել հասարակության համար». «Իրատես de facto»
Իմ տղան, թոռները ևս ծառայում են, ու ես շատ լավ գիտեմ, որ մարդկային գործոնը սկսել է շատ ավելի կարևորվել։
Վառելիքի հայթայթումը համար մեկ խնդիր տնակների բնակիչների համար. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Ձմռան ամիսներին Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար կարևորագույն խնդիրը համարվում է վառելիքի հայթայթումը:Այդ իսկ նպատակով, «Շիրակ կենտրոնը» ընթացիկ ձմռանը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա: Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժենեվա քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության
Հենրիկ Նավասարդյանի որդու միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի. NEWS.am
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ հանցակազմ չկա եւ
Բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի առջև (Տեսանյութ)
Մի քանի տասնյակ ուսանողներ այսօր հավաքվել էին Սահմանադրական դատարանի դիմաց՝ պահանջելով չխախտել մասնավոր բուհերի սահմանադրական իրավունքները: Հիշեցնենք` ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմում էր ներկայացրել` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ
Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը, թերեւս, փորձում է ակնարկել, որ Ռ. Քոչարյանն անցյալում մնացած գործիչ է. «Ժողովուրդ»
Ինչ խոսք, միանգամայն հասկանալի է, որ Ս. Սարգսյանին տհաճ են անցյալում մնացած երեւույթների մասին բանավիճելու Քոչարյանի փորձերը, քանի որ դրանց արդյունքում վերստին ցցուն կերպով երեւում է Ս. Սարգսյանի պաշտոնավարումից առաջ եղած եւ նրա պաշտոնավարման արդյունքում երկրում ձեւավորված տնտեսաքաղաքական իրավիճակի տարբերությունը, որն ակնհայտորեն իր օգտին չէ։ Միեւնույն ժամանակ, Ս. Սարգսյանի համար գրեթե նույնքան անցանկալի են անցյալի
Հրդեհ Սպիտակում
Հունվարի 23-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցում՝ երկհարկանի բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան փողոցի 1/12 հասցեում: Այրվել է տանիքը, պատերը՝ մասամբ (ընդհանուր՝ 150քմ): ԱԻՆ
Երբ չկա ողնաշար. «Առաջին լրատվական»
Այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Նրանց հանդիպմանը, ինչպես հայտնի է, նախորդել էր սահմանային լարվածությունը, որի նախաձեռնողը, ինչպես միշտ, եղել է Ադրբեջանը: Ըստ «Առաջին լրատվական»– ի, դիվերսիոն նախաձեռնության արդյունքում հայկական կողմն ունեցավ մեկ կորուստ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն հայկական կողմի, հետ են շպրտվել բազմաթիվ զոհերով ու վիրավորներով: Ադրբեջանը երեկ հաստատել է մեկ զոհի
Սպարտակ Ղուկասյանի կինը պնդում է, թե գործ են սարքում. «Ժողովուրդ»
Սպարտակ Ղուկասյանը բացատրություններ է տվել ոստիկանությունում, որից հետո ազատ է արձակվել։ Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նրա վրա ցանկանում են գործ սարքել. «Եթե մեքենան անցել է, ուզում են դրանով մարդու վրա պատմությո՞ւն ստեղծել, գո՞րծ սարքել։ Թող ներկայացնեն, ինչ-որ արել է, դրա տեսանյութը։ Մենք վախենալու բան չունենք»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք
Ուկրաինայում դեպքերը շատ ավելի լուրջ են ընթանում, քան մենք պատկերացնում ենք. «Հայկական ժամանակ»
Հայաստանում, փաստորեն, կուսակցություններից միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է, որ իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ցուցարարներին, այն էլ դեռեւս դեկտեմբերի 2-ին։
Որտեղ է եղել Սերժ Սարգսյանը. Կորեական մամուլ. «Ա1+»
«Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի»,- այս հարցն ուղղել էինք Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Վերջինս պատասխանել էր. «Տեղին չեմ համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը»: Եվ ահա այսօր Կորեական «Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանի նախագահը՝
Մարտի 1-ի ողբերգությունը վերագրում են, չգիտես ինչու, Քոչարյանին. «Հրապարակ»
Չգտնելով որեւէ այլ, խելամիտ փաստարկ, որը Ռոբերտ Քոչարյանին հետ կպահի նախագահական կամ վարչապետական հավակնություններով մեծ քաղաքականություն վերադառնալու որոշումից, քաղաքական շատախոսները հրապարակ են նետում մարտի 1-ի ողբերգությունը եւ այն վերագրում, չգիտես ինչու, Քոչարյանին։ Գրում են, որ եթե տնտեսական հարցերում Քոչարյանը գիտի ինչ ասել, ապա հարցադրումներ ու պատասխաններ չունի քաղաքական բանավեճերի համար։ Քոչարյանը, սիրելիներս, այդ հարցի հստակ
Եվրոպան «ծախեց» մեր Ազատության հրապարակը՝ մեր Մայդանը. «Հայկական ժամանակ»
Այսօր, իհարկե, անհնար է հստակ հաշվարկել, թե ինչ կլիներ, եթե 2008-ին Եվրոպան ավելի սկզբունքային գտնվեր ու ՀՀ գործող իշխանությանը ետ պահեր «Մարտի 1» իրականացնելու մոլուցքից։
Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա
Հակառակորդի գնդակից վիրավորվածի վիճակը լավ է. «Ա1+»
Երեկ երեկոյան Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 16-ամյա աղջիկը այս պահին գտնվում է Բերդի հիվանդանոցում, գնդակը դիպել էր աղջկա ազդրին։ Վերջինս այդ պահին եղել է տանը։ Թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի,
Եվրամայդանում ակտիվիստների սպանության հանգամանքները հնարավոր է եւ բացահայտվեն. «Հրապարակ»
Ուկրաինայում զինված ուժերի չմիջամտելու դիրքորոշումը իշխանություններին զրկել է վաղվա օրվա հանդեպ վստահությունից։ Իսկ երբ վերջնահաշվով անպատժելիության երաշխիք չի տրված, քանի՞ պետական ծառայող կգնա հանցագործության։
«Սամվել Բալասանյանի տան վրա հարձակում էլ տեղի չի ունեցել». Կարեն Բաբակեխյան. «Առաջին լրատվական»
Ինքը` Կարեն Բաբակեխյանը, համաձայն չէ, որ իրեն պաշտոնանկ են արել Գյումրիի դեպքերի արդյունքում: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետի հետ: – Պարոն Բաբակեխյան, լուրեր են շրջանառվում, որ Ձեզ պաշտոնանկ են արել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման պատճառով: Դուք զգո՞ւմ եք Ձեր մեղավորությունը: – Բացարձակապես, դա դրա հետ կապ չունի ընդհանրապես,
Գործել է «Բողոք չկա,հանցագործություն տեղի չի ունեցել…» ավանդույթը
ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին Հունվարի 22-ին կայացած ՀՀ Ոստիկանության կոլեգայի նիստին հաջորդած գիշերը Գորիս քաղաքում տեղի է ունեցել հերթական ծանր հանցագործության դեպքը: Մարդասպան Լիսկայի եղբոր մարդասպան որդի Մայիս Խաչատրյանը ցանկացել է սպանել «Ֆլեշ»-ին պատկանող բենզալցման կայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանին: Վերջինս հրաշքով փրկվել է՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նշված դեպքը բազմաթիվ այլ դեպքերի նման Ոստիկանության Գորիսի բաժնում
ՀՀ դրոշների համար Երևանի բյուջեով նախատեսված 87մլն-ի մասին
2013թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները. դրոշների գնման պայմանագրերի պատճենները. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ
Արոնյանի ընդհանուր հաղթանակին այլեւս ոչ-ոք չի կասկածում
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանին Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարում ընդհանուր հաղթանակ տոնելու համար գրեթե բան չի մնացել: Հայաստանի Լավագույն շախմատիստի հաղթանակին, որը Հոլանդիայում չափից ավելի կայուն ու համոզիչ խաղ է ցուցադրում, այլեւս գրեթե ոչ-ոք չի կասկածում: Սակայն նրան շնորհավորելը դեռ վաղ է: Պետք է սպասել
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է : Կոտայքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական
Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ Panorama.am
Երևան-Եղվարդ ճանապարհին 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն այսօր պաշտոնապես ավարտված է համարվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան, ավտովթարների գործերով մասնագետ Ռուբեն Բալոյանը: Այսօր նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին հայտնել է կողմերին և հնարավորություն տվել ծանոթանալ գործով ձեռք բերված
Ծննդկաններն այլեւս Իջեւանից Դիլիջան եւ Երեւան չեն տեղափոխվում
Վճարովի ծառայությունների գումարներն աճել են 2-3 անգամ
Վարչապետ-Քոչարյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել
«Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ-իշխանություն, կամ երկրորդ նախագահ-քաղաքական իշխող ուժ փոխադարձ նամակագրությանը կամ հայտարարություններին գրասենյակներից որեւէ հայտարարություն չի եղել,որովհետեւ ես որպես կուսակցության խոսնակ, թե վարչապետը, թե մեր կուսակցության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն արդեն արտահայտել են, իսկ այսօր էլ նախագահի խոսնակը ներկայացրեց պարոն նախագահի կարծիքը այդ հեռակա բանավեճի վերաբերյալ»,-ասաց հանրապետական կուսակցության գործադիր անդրանիկ նիստից անմիջապես հետո ՀՀԿ
Նախարարը պատրաստ է «կաշիները քերթելու»
Այսօր Շիրակի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների` Հյուսիսային Սեյսմիկ ծառայության, հրդեհային և անվտանգության տեսչության, փրկարար ծառայության, ինչպես նաև հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, տեխնիկական անվտանգության մարզային կենտրոնի հաշվետու նիստն էր: Այն բավական երկար տևեց` մոտ 3 ժամ, քանի որ յուրաքանչյուր պատասխանատու հանդես եկավ երկարաշունչ ելույթով, թվախեղդ անող մանր հաշվետվությամբ`այսպիսով մի լավ ձանձրացնելով ներկաներին: Վերջիններս
Զինադադար Մայդանում․ «Ամերիկայի ձայն»
Ընդդիմությունն ու Յանուկովիչը բանակցություններ են վարում, հակակառավառական ցուցարարները խոստացել են Կլիչկոյին պահպանել զինադադարը՝ բանակցությունների անցկացման ժամանակ Կիևում հակակառավարական ցույցերի մասնակիցները համաձայնվել են զինադադար հայտարարել ոստիկանության դեմ ուղղված գործողություններում ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցությունների անցկացման ժամանակ: Հակակառավարական ցուցարարները խոստացել են ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոյին, որ կդադարեցնեն բոլոր գործողությունները մինչև Կիևի ժամանակով երեկոյան ժամը