Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Եթե արդիական համակարգ ունենայինք, այդ մեկ զոհն էլ չէինք ունենա» (Տեսանյութ)

Հունվար 24,2014 11:57

«Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, մեր զգոնությունը պիտի լինի ոչ թե 100, այլ 120 աստիճան»,-այսօր«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հետախույզ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին վերջին դիվերսիոն զարգացումներին:

Նա շեշտեց. «Միայն Արմենը թուրքերին հետ չի շպրտել հետ են շպրտել նաև այն տղաները, որ ժամանակին արձագանքել են»:

Պարոն Վարդանովը մտահոգություն հայտնեց, որ նման դեպքերի պատճառը նաև այն է, որ բանակը արդիականացված չէ, համապատասխան սարքավորումներով և ռազմատեխնիկայով ոչ բոլոր դեպքերում է հավուր պատշաճի համալրված: Այնուհետև շեշտեց. «Պիտի այդ ծախսվող գումարները ավելի արդյունավետ օգտագործվեն, հետևեն, թե ցանկացած կոպեկ ոնց է ծախսվում»:

Վովա Վարդանովը փաստեց. «Դիվերսանտները բացարձակապես զտարյուն թուրքեր են: Դիրքերում սպանվողների մեծամասնությունը զտարյուն թուրքեր են, ուստի իրենց խփելուց մենք կրկնակի վնաս ենք հասցնում: Մենք խփում ենք թուրքական ողնաշարին»:

Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը, անդրադառնալով հարցին, արդյոք ճի՞շտ էր 18-20 տարեկաններին դիրքերում կանգնեցնելը, թե՞ պետք էր փորձառուներին այնտեղ տանել, այսպես արձագանքեց. «Անհամեմատելի ուրիշ են արցախյան պատերազմ անցած տղաները, քան այսօրվա երկար մազերով ու փափուկ բարձերի վրա պահած երեխաները: Թուրքը պրիմիտիվ ազգ է,պրիմիտիվին պրիմիտիվ պիտի հաղթել: Ի՞նչ է նշանակում Պառավաքարում խփում են, այլ ճանապարհ բացենք: Ի՞նչ պատերազմի մասին կարող է խոսք լինել: Թող մեկ շաբաթ էլ գնա պատերազմ»:

Վովա Վարդանովը հավելեց. «Քաղաքական կապիկություններին չպիտի նայենք: Ինձ համար մեկ է՝ օպոզիցիա, թե պոզիցիա: Իրենց ներսում բոլորն էլ ինձ համար տհաճ են: Ինձ ավելի կարևոր է հայկական սահմանների անխախտելիությունը»:

Պատերազմի վտանգի մասին պարոն Վարդանովն ասաց. «Ալիևը պատերազմի կգնա այն դեպքում, երբ կզգա, որ իր իշխանությունը կորցնում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031