Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հարցազրույցը New York Times-ին. «Երկիրը կփոխանցենք ապահով ձեռքեր». Panorama.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեղինակավոր «Նյու Յորք թայմզ» թերթն իր վերջին համարում առանձին ներդիրով ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանին և հայ ժողովրդին: Անդրադարձի շրջանակներում թերթը հրապարակել է նաև հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակված հարցազրույցը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ: «Նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած դինամիկ ու երիտասարդ

Ողբերգական ավտովթար` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. 2 մարդ մահացել է

Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, որի հետեւանքով ուղեւորը եւ վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գեւորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի

Հացի փառատոնի տեսահոլովակում դերասանի փոխարեն նկարահանվեց դաշնակցական գյուղապետը. (Տեսանյութ)

Ուղիղ երկու օրից` շաբաթ օրը կնշվի Գյումրի քաղաքի տոնը: Արդեն երկրորդ  տարին է` «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  տոնակատարությունների ցանկում անցկացվում է նաև հացի փառատոն, որն, ի դեպ, ամենատպավորիչն է: Անցած տարի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքի ողջ տոնակատարություններից առանձնացրեց հատկապես այս փառատոնը` կառավարության մյուս անդամների հետ ժամեր շարունակ ծանոթանալով ցուցադրվող հացատեսակներին ու հերթով համտեսելով

Էդվարդ Նալբանդյանը Շտայնմայերին է փոխանցել գերմանական արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանությունը վկայող շուրջ 240 փաստաթղթերից բաղկացած հրատարակություն

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հնչած հարցերին   Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել իմ լավ բարեկամին, իմ գործընկերոջը` Գերմանիայի արտգործնախարար պարոն Շտայնմայերին, ով Երևանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Վերջին մեր հանդիպումը մի քանի ամիս առաջ էր` հունիսին, երբ ես Բեռլինում էի: Մեր

Թուրք լրագրողները եղան Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում

Aravot.am-ը տեղեկացրել է, որ  մասնակցում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ  Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրին, որի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողները երկշաբաթյա ավտոբուսային ուղեւորություն են անցկացնում Թուրքիայում եւ Հայաստանում: Լրագրողների խումբն արդեն Հայաստանում է, եւ առաջին օրը նրանք եղան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում եւ այցելեցին նաեւ Ցեղասպանության հուշահամալիր: Թուրք լրագրողներին ներկայացվեց, որ  ինստիտուտ-թանգարանում այժմ վերանորոգման

Շարմազանովը կրկնեց վարչապետին. «Այո, Սերժ Սարգսյանին ոչ ոք չի կարող հանել»

ՀՀԿ ԳՄ նիստում այս անգամ էլ քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ պատմեց անցած շաբաթ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակների մասին, հպարտանալով, որ համայնքների մեծամասնությունում հենց  ՀՀԿ թեկնածուներն են հաղթել: Պարոն Շարմազանովի խոսքով, նիստի ընթացքում անդրադարձել են նաեւ առաջիկայում Ֆրանսիայում նախատեսված Սերժ Սարգսյան- Իլհամ

«Դիահերձարան»-ը` «Հայարտում»

«Եթե ունեմ միտք եւ 21-րդ դարում` ֆոտոխցիկ, ապա ես դրանք կիրականացնեմ խցիկի միջոցով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Մերի Խաչատրյանը, որը հագուստի մոդելավորմանը զուգահեռ` զբաղվում է ֆոտոլուսանկարչությամբ: Մերի Խաչատրյանը ստեղծագործում է մանկուց, իսկ ֆոտոլուսանկարչությամբ զբաղվում է արդեն 2 տարի: Այսօր  «Հայարտ» մշակութային կենտրոնում Մերի Խաչատրյանը մեկտեղել էր  իր եւ եւս 11 լուսանկարիչների գործեր: «Այն, որ քո

Երիտասարդները ազգային երգեր երգեցին, CD-ներ բաժանեցին ավտոբուսներում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նրանք կարծում են, որ Կոմիտասը պետական մակարդակով քիչ է քարոզվում

Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակցին «տեղը չի բերել»

Բուզանդ թաղամասի բնակիչները կրկին ՀՀԿ գրասենյակի առջեւ են հավաքվել: Նրանք ՀՀԿ ԳՄ նիստի մասնակից վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեսնելու հույսով են եկել: Նիստը սկսվելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքվածների կողքով անցնելիս միայն խոստացավ, որ շաբաթ օրը կընդունի նրանց, բայց բնակիչներին այդ խոստումը չգոհացրեց, ասացին՝ կսպասեն մինչեւ նիստն ավարտվի, բայց վարչապետը մերժեց, ասաց՝ իր ժամանակն ինքը չի

Շումախերը լիովին ապաքինվել կարող է 3 տարում

«Ֆորմուլա 1»-ի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերը գլխի ծանրագույն վնասվածքից վերջնականապես ապաքինվել կարող է մինչեւ երեք տարում: Գերմանացու բժիշկ Ժան-Ֆրանսուա Պայենը հայտարարել է. «Պետք է համբերությամբ զինվել: Հուսով ենք, որ Միխայելի ապաքինման գործընթացը կավարտվի մինչեւ երեք տարվա ընթացքում»:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Reurers-ի

ԱԳՆ մամլո խոսնակ. «Դատապարտում ենք Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները»

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը: Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:   ՀՀ ԱԳՆ

Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Էդգար ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա):   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

«Թուրքիայի՝ զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունք». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե «1915թ. իրադարձությունները ուսումնասիրելիս պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների եւ արխիվների նյութերի վրա», որտեղ նշվում է, թե Ցեղասպանությունը իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ: «Տարօրինակ է, որ Ցեղասպանությանը վերաբերող թուրքական գրադարաններում եւ արխիվներում գտնվող

Սինդր Կոն

Պատրիկ ԱՐՏԵՄԻ Աշխարհում կա Սյեռա Նեւադա լեռնաշղթա՝ ձյունածածկ գագաթներով եւ այդ լեռնաշղթայի հարավակողմում Լասեն արգելանոց, ընդ որում՝ այնքան գեղեցիկ, որ թվում է, թե Բնության Աստվածն ապրել եւ գուցե հիմա էլ ապրում է այնտեղ։ Եթե ոչ ինքը, ապա ուրիշ ո՞վ կարող էր այդպես հրաշագործել նրա տիրույթները՝ ընդհուպ մոտեցնելով դրախտին։ Լասենը ծառի, ծաղկի, լեռների ու հովիտների, գետերի

Վարչապետը հրահանգել է ևս հինգ միլիոն դրամ հատկացնել «ՌեԱնիմանիա» կինոփառատոնին

Հոկտեմբերի 25-31-ը անիմացիոն ֆիլմերի շաբաթ է. մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնն այս տարի կհյուրընկալի համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանող շուրջ 20 ճանաչված հյուրերի (Մարկ Շապիրոն, Գարի Շվարց, Կարոլին Շվայցեր, Շառլի Սանսոնետտի, Արմինե Սանսոնետտի և ուրիշներ): Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն

Վնուկովոյում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը վերծանվել են. РИА Новости

Ռուսաստանում ավարտվել է Վնուկովո օդանավակայանում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերի վերածանումը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ֆրանսիացի մասնագետը, որը մասնակցում էր Միջպետական ավիակոմիտեի (ՄԱԿ) աշխատանքներին: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր ֆրանսիական «Total» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին: Ըստ ՄԱԿ-ի, օդանավը սարքին վիճակում էր: Անձնակազմը ձնահավաք մեքենան նկատել

Միավորել խնդիր ունեցողներին՝ խնդիրը լուծելու համար

Մանրածախ առևտուրը տնտեսության կարևոր ոլորտներից է, ամենաշատ շահույթ բերող ճյուղերից մեկը: Արցախում մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված են հազարավոր անձինք, առևտրից ստացվող շահույթները բաժանվում են բազմաթիվ մարդկանց միջև: Սակայն այսօր Արցախում սկսվել է մի գործընթաց, ինչը վտանգի տակ է դնում բազմաթիվ մարդկանց մանրածախ առևտրի ոլորտից բավարար եկամուտներ ստանալու իրողությունը: Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենում մանրածախ առևտրի

Մեղադրանք է առաջադրվել 11 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Ա. Մամյանին՝ ՀՀ Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Քննությամբ պարզվել

Գուրգեն Արսենյան. «Պահանջել հեռանալ, դա ամենակարճ, բայց եւ ամենապարզ եւ պարզամիտ մեխանիզմն ա». Ա1+

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը գիտի, թե իշխանություններից ինչ է պահանջելու ԲՀԿ-ն վաղվա վճռական հանրահավաքի ժամանակ. «Տեղեկացնում ենք, որ կա, հարգելիներս իմացեք, որ երկրում այսպիսի պրոբլեմներ կան եւ մի եղեք անտարբեր երկրի պրոբլեմների նկատմամբ»։ Պարոն Արսենյանի հետ զրուցող լրագրողներն իրենց ականջներին չհավատացին։ Այսինքն, ԲՀԿ-ն վաղն իշխանություններից հրաժարական չի պահանջելու. «Գնալ եւ պահանջել հեռանալ, դա ամենակարճ,

Ոստիկանության կեղծիքները. պարզաբանում է Ալեք Ենիգոմշյանը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Նախախորհրդարանի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱՅԻ նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը և Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարդան Հակոբյանը ներկայացրեցին մի շարք պարզաբանումներ՝ ի պատասխան հոկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութի, որտեղ նշվում է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից Ալեք Ենիգոմշյանի հանդեպ անմարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել: Ալեք Ենիգոմշյանն իր խոսքում մասնավորապես

Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել,

Մայրության նպաստը հետաձգում է մայրանալը

Մայրության նպաստի պատճառով հաջորդ երեխայի ծնունդը կհետաձգեն

«Միսս Հայաստան 2002»-ը Հայաստանը կներկայացնի 2 միջազգային մրցույթում

«Միսս Հայաստան 2002» (հեղ.-3-5 տարեկանների շրջանում) տիտղոսը կրող 17-ամյա գեղեցկուհի Անյա Մովսեսյանը հաղթանակներով է վերադարձել Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթից: Անյան հրավեր է ստացել Հայաստանը ներկայացնելու Մալազիայում կայանալիք «Miss tourism international 2014» և 2015 թ. կայանալիք «Miss 7 Continent» գեղեցկության մրցույթներում: «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը, ով «Mss

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ՀՀ Աժ նիստում տրված երդումով: Ալվինա

«ԱՄՆ հայաստանյան հյուպատոսական ծառայության ներկայիս վարքագիծը վտանգում է երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը»

ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, Հայաստանի հասարակական կազմակերպություններին, ԱՄՆ հայկական կազմակերպություններին և լոբբիստական կառույցներին   Հայտարարություն Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ: Մասնավորապես, մեզ համար

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 2-րդ բանակային զորամիավորման կողմից իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում անցկացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Նիստը ղեկավարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության

Հայ-ռուսական գործարար համաժողովի պատվիրակների հետ համագործակցության հեռանկարների քննարկման վերաբերյալ

«Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին անցկացված Հայ-ռուսական գործարար համաժողովի պատվիրակները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ

«Հայաստանում էլ ենք լռում սուր հարցերի մասին». Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր ասուլիսի ժամանակ չցանկացավ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք, որ ԵԽ նախագահող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերը շարունակվում են, Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց.«Երկրների միջեւ զարգացած հարաբերությունների հատկանիշներից մեկն էլ այն է, որ երկկողմանի զրույցների ժամանակ սուր ու կտրուկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031