Օրվա լրահոսը

Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության

Արծվիկ Մինասյան. «Հարկային արտոնությունները կարեւոր են, բայց բավարար չեն»

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդիր չի տեսնում, որ սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը Կառավարությունը միայնակ է ներկայացրել: Հիշեցնենք, որ օգոստոսյան լարված օրերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ սահմանամերձ բնակավայրեր այցելությունից հետո, որոշում էր կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունները կառավարության հետ համատեղ պետք է նման նախագիծ ներկայացնեին: «Կարեւորը, որ խնդիրները լուծվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ական

Հաղարծինը «եվրանորոգվել» է, բայց շատ այցելուներ ունի

10-13-րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիրը մինչեւ վերջերս ոչ բարվոք վիճակում էր գտնվում: Այն հիմնանորոգվեց Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ: Շեյխն այդ նպատակով 5 մլն դոլար էր հատկացրել: Հաղարծնի բացման արարողությունն էլ կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին: Օրերս մեր այցելության ժամանակ միջնադարյան

Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը Ջավախքում

Հոկտեմբերի 22-ին, Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը ելույթ ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիայնն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց «Կռունկ» սիրողական երգչախմբի անձնակազմին, մաղթելով նորանոր բեմեր ու վերելքներ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Կռունկ»-ը կատարեց հինգ հայկական երգ, հանդիսատեսին զարմացնելով իրենց հայերեն արտասանությամբ ու երգեցողությամբ: Սիրողական այս երգչախումբն առանձնակի

Վնասազերծում բանակցությունների շնորհիվ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գևորգյանի վրա, դանակով սպառնացել, այնուհետև փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը ու դիմել փախուստի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայրիկյանն ու իր թիմակիցները չեն մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին

«Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է նպատակը՝ հանուն որի իմ գործերը պիտի մի կողմ դնեմ, որ միանամ այդ շարժմանը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե այդպես էլ եռյակի նպատակը չի հասկացել: Ըստ նրա՝ Եռյակի ներկայացրած կարգախոս-բանաձևը, որը կոչվում է «Միացում, հաղթանակ», կարող է օգտագործել ցանկացածը` անգամ անարխիստը և դա շատ

ՀՀ մշակույթի նախարարը Մոսկվայում կմասնակցի ՀՀՄՀ ու ՀՀԽ համատեղ նիստին 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Մոսկվա՝ որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ մասնակցելու՝ 2014 թ. հոկտեմբերի 26-ին կայանալիք ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) ու Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, իսկ հոկտեմբերի 27-ին Սոչի՝ որպես ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նախագահ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի

Հոլանդական երգչախումբը Սայաթ-Նովայի կատարմամբ ապշեցրեց Շիրակի մարզի Արևիկ գյուղի բնակիչներին (Տեսանյութ) 

Նախորդ օրը ճանաչողական այցով Շիրակի մարզում էր հոլանդական «Կռունկ» սիրողական մակարդակի երգչախումբը, որի երգող կազմը բաղկացած է 24 հոգուց: Այս մասին «Aravot.am-ին» փոխանցեց Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը: Գոռ Մարգարյանի տեղեկացմամբ, հոլանդական երգչախմբին Շիրակի մարզ է ուղեկցել Հայաստանում գործող ու արշավներ կազմակերպող «Արշավներ» ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը: Հոլանդական երգչախումբը նախորդ

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հոկտեմբերի 23¬ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել

Կառավարությունը պատգամավորների գրությանը օգոստոսից չի պատասխանել

«Սահմանամերձ գյուղերում պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ բնակավայրեր, խնդիրները ձեւակերպել էին եւ գրությամբ ուղարկել նաեւ կառավարություն: Այսօր դրանց վերաբերյալ դեռեւս չկա պատասխան»,- այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած Սահմանապահ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքի փաթեթի

Մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հակոբյանը Վանաձոր քաղաքում գտնվող իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է

Խնդիրներ կրթական ոլորտում՝ ԵՏՄ-ին միանալուց հետո

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջերս tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալուց հետո կրթական ոլորտի բարեփոխումներին՝ ասել էր, թե չենք նահանջելու մեր արդեն ունեցած նվաճումներից, եւ որ բարեփոխումները, ապագա ԵՏՄ նախագծերը պետք է լինեն ընդհանուր կրթական նվաճումների եւ եվրոպական կրթական տարածքում մեր լինելուն չհակասող պրոյեկտներ: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ 12-ամյա կրթական

Սեյրան Սարոյանը սպառնաց Վարդան Այվազյանին

Խորհրդարանում, սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագծի քննարկման ժամանակ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վեճը ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի մոտ կասկածներ է առաջացրել: Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկից քիչ անց, Սեյրան Սարոյանը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից`Վարդան Այվազյանի ուղեկցությամբ: Վարդան Այվազյանը թեւանցուկ էր արել Սեյրան

Անօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակից (Տեսանյութ)

Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատևող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը ևս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն

Արմեն Երիցյան. «Սիբիրյան ցիկլոն է գալիս»

Ամսի 27-ին 20 աստիճանով օդի ջերմաստիճանը կիջնի Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում եւ Ղարաբաղում: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` նշելով, որ սիբիրյան ցիկլոն է գալիս: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Հ. Գ. Հավելենք, որ ԱԻՆ-ն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային

Նախագահականի դիմաց ոստիկանները քաշքշել են զոհված զինվորների ծնողներին. epress.am

Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն այսօր երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Նրանց խոսքով՝ բողոքի երթի և ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ փորձել պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց որդիների սպանությունների վրա, որոնց մեղավորները տարիներ ի վեր չեն բացահայտվում և չեն պատժում։ Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի

Թբիլիսին ծափահարեց աբելյանցիներին

Երեք օր Այսրկովկասի մշակութային խոշոր կենտրոնում՝ Թբիլիսիում, թատերական տոն էր ու թատերական հրավառություն: Այստեղ հյուրախաղերով հանդես եկավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը, որն իր հյուրախաղերը նվիրեց հայ-վրացական թատերական կապերի պատմության մեջ կարեւոր տեղ զբաղեցնող Աբելյանի եւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնների համագործակցության 50-ամյա հոբելյանին: Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դարձավ այս հոբելյանը կարեւորողը,

Հայաստանցի չորս պատանիներ լավագույն եռյակներում են

Բաթումում մեկնարկած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չորսը տեղ են զբաղեցնում լավագույն եռյակներում: 12 տարեկան տղաների պայքարում Շանթ Սարգսյանը չորս տուրում տարել է միայն հաղթանակներ եւ բաժանում է 1-ին հորիզոնականը: Կարեն Հովհաննիսյանը 3,5 միավորով 18 տարեկանների մեջ ընթանում է 2-րդ տեղում: Նույնքան միավոր են վաստակել եւ առաջատարների եռյակը եզրափակում են Մարիամ Մկրտչյանը (10 տարեկան

Սիրիայում սպանվել է «Ղարաբաղի պարտիզաններ» ջոկատի հրամանատար, ԻՊ ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Բադալովը. Haqqin.az

«Իսլամական պետության» դիրքերի վրա կոալիցիայի ուժերի ռմբակոծման արդյունքում սպանվել է ահաբեկիչների ադրբեջանցի հրամանատար Ռովշան Բադալովը, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով թուրքական «Անսպրես»-ին: Բադալովը, որը ծնունդով Տերտերի շրջանից է, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ և եղել է Ադրբեջանի «Ազգային ազատագրում» շարժման անդամներից: 2000-2001թ. չեչեն գրոհայինների կազմում պայքարել է ռուսների դեմ: 2002թ. ստեղծել է «Ղարաբաղի պարտիզաններ» խմբավորումը, որի

Նախագահն այցելել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես, որի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը: Հանրապետության Նախագահը շրջել է

Նվազագույնը՝ երկու բրոնզ

Զագրեբում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ, 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը մտել են կիսաեզրափակիչ՝ իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Մեդալով կարող էր տուն վերադառնալ նաեւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Սակայն վնասվածք ունենալու պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել քառորդ եզրափակչին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով. Օմբուդսմեն

Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին: Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները,

Վայոց ձորի մարզպետին ազատեցին աշխատանքից

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին ազատեցին պաշտոնից: Այսօր այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ մարզպետն իր դիմումի հիման վրա է աշխատանքից ազատվում: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ավելացրեց՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ. «Շնորհակալություն ենք հայտնում Էդգար Ղազարյանին աշխատանքի համար, ինքը դահլիճում չի, բայց կլսի»: Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

«Ծառուկյան-Սարգսյան-Քոչարյան» եռանկյունում ամեն ինչ այդքան պարզ չէ». «168 ժամ»

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ – Հետաքրքիրն այն է, որ չնայած Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանն անընդհատ հասկացնում են Կրեմլին, որ իրենց շարժումը Ռուսաստանի դեմ չէ, այնուամենայնիվ ռուսական մամուլը հոկտեմբերի 10-ի միջոցառումը ներկայացրեց որպես հանրահավաք՝ ընդդեմ ԵՏՄ-ի։ Ինչո՞վ եք սա բացատրում։ – Առաջին հերթին՝ դա բացատրվում է լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Ռուսական մամուլում Հայաստանի

«Փարքինգ սիթի սերվիս»-ը սնանկացման եզրի՞ն է. «Ժողովուրդ»

Մայրաքաղաքի բնակիչների շրջանում համոզմունք կա, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը թալանում է վարորդներին։ Ավելին՝ Երեւանում այսօր շատ են այն փողոցները, որտեղ ե՛ւ կարմիր գծեր կան, ե՚՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ։ Արդյունքում վարորդները ստիպված վճարում են ե՛ւ կարգավարներին, ե՛ւ կարմիր գծերի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»–ը զրուցել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ։ –

Հայաստանը Ղրիմի հետ օդային կապ կստեղծի. Интерфакс

«Գռոզնի Ավիա» ընկերությունը նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան չվերթ կսկսի, հայտնել է Ղրիմի հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Ցուրկինի խոսքերով, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի համար, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, սա երկրորդ միջազգային չվերթը կլինի: Առաջին չվերթը Սիմֆերոպոլ-Ստամբուլն է, որը բացվել է հուլիսից: Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո ուկրաինական բոլոր ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի

Նա, ով խաբեությամբ գումարներ է հափշտակել, ոստիկանությունում է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունները՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել: Հաջողվել է հայտնաբերել տուժողներից մեկին. վերջինս հաղորդում է տվել,

«Երբ որ իշխանափոխության խնդիր դրվի, կխոսենք». «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե նրանք ինչ են մտածում հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ եւ արդյոք հնարավոր են համարում, որ Գագիկ Ծառուկյանը դիմի կտրուկ քայլերի։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց նախքան ինչ-որ մեկի խոսքը լսելը, պարզել նրա անցած ուղին. «Մենք որեւէ մտավախություն չունենք, հակառակը՝ երեւի ժամանակն է,

Ստեփան Դանիելյան. «Պատկերացրեք՝ որքան թույլ պետություն է Հայաստանը, որ ես եւ պարոն Իշխանյանն ունենք այդքան հնարավորություն». «Հրապարակ»

Վերջերս մի վիրտուալ արշավանք սկսեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավաբան Ավետիք Իշխանյանի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի դեմ, որոնք «Մեդիալաբ» կայքին տված հարցազրույցում խոսել էին հայկական բանակում այլադավան երիտասարդների իրավունքների խախտման մասին։ «Բանակում չպետք է լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ու ամեն անգամ աղոթք անի։ 21-րդ դարում կղերականության մուտքը Հայաստան եւ դեպի

19 միլիոնատեր` ՀՀ Ազգային ժողովում. «168 ժամ»

Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։ 2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031