Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողների ֆիլմերը՝ ֆավորիտների եռյակում

Հունվար 24,2014 11:47

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է ”New Wave” («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են:Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ:Մրցութային փուլում են նաեւ թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից եւ Վրաստանից:

Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետեւյալ ֆիլմերը.

Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս

Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս

Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս

Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս

Տեղեկացնենք նաեւ, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

Լուսանկարում` չորս նոմինացված ֆիլմերի պոստերները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031