Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և արձանագրել են անտառխախտման նոր դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` 28 կանգուն ծառի ապօրինի հատման և 2 խմ վառելափայտի` անտառից ապօրինի դուրս բերման համար: Մասնավորապես` թիվ 013 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 27.09.2014թ «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնում Աշոտ Ռազմիկի Մելիքջանյանի նկատմամբ /9

«Ով հղիանա՝ ով բյուջե լցնի» (Տեսանյութ)

Կառավարության առաջ բողոքի ակցիայի դուրս եկած աշխատող հղի կանայք պահանջում էին պատգամավորների եկամուտներից օգնել չաշխատող հղի կանանց:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը

Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ: Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է

Ոչ բոլորը կհամաձայնեն իրենց հարազատին դիակիզարանում այրել

Հայաստանում դիակիզարանի անհրաժեշտությունը կնկատվի արտակարգ իրավիճակների ժամանակ

«Մի քիչ տարիքով մարդը շատ է մտնում զուգարան, դա ի՞նչ ասելու բան է, այ քեզ բան»

Անահիտ Բախշյանը՝ ԱԺ զուգարանների մոտ տեղադրված տեսախցիկների եւ դժգոհ աշխատակիցների մասին «Վա՜յ, ո՞նց կարող են տեսախցիկներ տեղադրել ԱԺ-ի զուգարանների մոտ: Մեր ժամանակ չկար այդպիսի բան, ուրեմն վախենում են ինչ-որ ահաբեկչությունից»,- այսպես եղավ «Ժառանգության» վարչության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի արձագանքը այն հայտարարությանը, որ ԱԺ զուգարանների մոտ տեսախցիկներ են տեղադրված, եւ ԱԺ աշխատակիցները դժգոհում են, որ

Լեւոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին. «Մենք ձեր մեջ էլ ունենք լրտեսներ, ինֆորմացիա ենք ստացել» (Տեսանյութ)

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության ներկայացրած Սահմանամերձ համայնքներում գործունեությանը հարկային արտոնություն տալու մասին օրենսդրական փաթեթի մասին խմբակցության տեսակետը ներկայացնելիս մեղադրեց իշխանությանը, որ կեղծ թեմաներ են առաջ բերում եւ պատգամավորներին հարցեր բաժանում՝ այն ձգձգելու համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀՀԿ-ն դա անում է՝ ոչ իշխանականների նախաձեռնած արտահերթ նիստի քննարկումները տապալելու համար: «Դուք բերում եք մի

Հայ գրքի ցուցահանդես Բեյրութում

Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ,

Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ

Քաղաքապետարանի ճեմասրահում ներկայացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում,

Դերենիկ Դումանյանը չգիտե՞ր՝ ինչի համար է ստորագրում եւ ուր է ուղեգրում

Մեր երկրում պետական, պաշտոնական փաստաթուղթն էլ արդեն որեւէ արժեք եւ նշանակություն չունի. նախարարի ստորագրությամբ ու կնիքով թուղթն էլ հաշվի չեն առնում՝ հատկապես, երբ գործը հասնում է գումարին: 78-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Եղիշ Մինասյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ձեռամբ կնքած ու ստորագրած պետպատվերի ուղեգրով դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ կոնքազդրի հոդի վիրահատության համար: Եղիշ Մինասյանն

Առեղծվածի կապույտ քառակուսին

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ Ծովը, միայն ծովը… և ամեն ինչ ասված է։ Հորիզոնից- հորիզոն՝ ծով, մայրցամաքից -մայրցամաք՝ ծով, ծովի արքայություն, ծովի գալակտիկա։ Ամենուր եւ ամեն ինչ համեմատելի է, բայց ինչի՞ հետ համեմատես ծովի վեհությունն ու ծովի խորությունը, ծովի փոթորիկն ու ծովի ծովությունը։ Ով ծով չունի, ոչինչ չունի՝ ծովի կարոտից բացի։ Մալեւիչի «Սեւ քառակուսու» պես ծովն էլ առեղծվածի

Հրանտ Բագրատյան. «Քոչարյանին 100 անգամ բացատրել ենք, շարունակում է գրքեր գրել այդ մասին» (Տեսանյութ)

«ՀՀ-ում առաջին տնտեսական աճը եղել է 1994-ին: Դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում՝ ներառյալ Մերձբալթյան երկրները, ներառյալ Արեւելյան Եվրոպան: 1995-ին էլ էր ռեկորդ: Դուք ունեցել եք կրկնակի տնտեսական աճ, դրա որակին էլ կանդրադառնամ: Այդ կրկնակի տնտեսական աճին, հատկապես երկրորդ նախագահի օրոք դուք առաջինը չեք եղել այլեւս: Ես իմ խնդիրը լուծել եմ եւ զարգացրել եմ, Ադրբեջանը սկել

Ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը

ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և Դատական

Ի՞նչ է լինելու վաղը` հանրահավաքում

«Ուրեմն, կարծում եք, իշխանափոխության կոչ են անում ու իշխանությունը փոխվում է՞»,- տարակուսեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Արտակ Դավթյանը հեգնում ու սպառնո՞ւմ է եռյակին. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը»

«Ժողովրդավարական պետություն լինելու լավ նախադրյալներ ստեղծում է հենց կառավարման խորհրդարանական համակարգը»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա՝ հայեցակարգում առկա են առավել կարեւոր կետեր, քան կառավարման մոդելի մասին հարցն է ու մանրամասնեց. «Մեկը սոցիալական խնդիրներն են: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, սակայն ոչինչ

Նամակ ՀՀ վարչապետին. բողոքի ցույց մայրության նպաստի օրինագծի դեմ

հոկտեմբերի 23, 2014թ. ՀՀ վարչապետ պրն. Հովիկ Աբրահամյանին Մեծարգո պարոն վարչապետ, Ինչպես տեղյակ եք, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությունը քննարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի

«Պետք է 4-6 մարդ վարձեմ, որ 70 հազար բանկան դրոշմապիտակավորեն»

Գործարարը ներկայացնում է այն խնդիրները, որի առաջ կանգնելու է նոյեմբերի 1-ից հետո «Եթե մարդ օրինական դաշտում աշխատում է՝ ի՞նչ իմաստ ունի տարատեսակ օրենքներ ընդունել, որը միայն վնասում է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Սա միայն ուղղված է մեզ՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներիս դաշտից դուրս բերելուն եւ դաշտը միայն խոշորներին թողնելուն»,- երեկ այսպիսի համոզմունք հայտնեց

Վարազդատյանը վերադարձնում է արտոնագիրը Աշոտյանին.Civilnet

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանն աշխատանքից հեռացվելուց հետո ստեղծում է շախմատի իր դպրոցը: Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում

«Դեմ առ դեմ». Արտակ Կիրակոսյան եւ Արմեն Բադալյան

Այսօր ժամը 18:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանի եւ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի բանավեճը: Թեման՝ սպասելիքներն առաջիկա հանրահավաքից: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը

ՀՀ վարչապետի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն՝ ս. թ. հոկտեմբերի 25-31-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, հոկտեմբերի 25-ին. ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը, իսկ ժամը 18:00-ին՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց

«Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով լսվեց մեկ պաշտպանական ճառ

Ողջ նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանը ընթերցում էր ինչ-որ մեկից ստացած նամակ եւ գրառումներ անում այդ նամակի վրա:

«Պետք է այնպիսի շախմատ ստեղծես, որ միջնախաղում մարդիկ չշփոթեն թագուհին թագավորի հետ»

Ասում է քանդակագործ Տիգրան Սարգսյանը Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում տեղի է ունենալու ոսկերչական համահայկական ցուցահանդես-շոու, որին կմասնակցեն տասնյակ երկրների հայ ոսկերիչները: ԱՄՆ-ում ճանաչված քանդակագործ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցելու է այդ միջոցառմանը: -Դուք ինչպե՞ս եք նախապատրաստվել: – Երեւանում տեղի ունենալիք ցուցահանդեսը չորրորդ տարին է, ինչ անցկացվում է: Առաջին անգամ 2011թ. սեպտեմբերին էր՝ Հայաստանի անկախության օրը, «Մարիոթ» հյուրանոցում:

Վահագն Չախալյանն ի պատասխան Ասկերովի

Սկսում ես զարմանալ այս պարոնի անաստիճան լրբության վրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում , որ իրենք ոչ միայն Ադրբեջանում իշխանությունը ապօրինաբար չեն զավթել ,, այլև ստացել են Վրաստանի քաղաքացիների քվեները, մասնավորապես ջավախահայությանը… Սթափվեք պարոնայք, մի գուցե ձեր կողմից վարձակալված Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու վարձակալության պայմանագրի ժամկետը չի ավարտվել և խոստումները ևս 16 տարի գործելու է այն,

Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւ

Բջջային եւ WiFi կապը՝ մեղուների ոչնչացման պատճառ

Մեղուների ոչնչացման 3 հիմնական պատճառ կա՝ հիվանդությունները, քիմիկատները, բջջային կապը

Պարույր Հայրիկյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ոչ թե պարզապես հանցագործ, այլ մեծագույն հանցագործ»

«Կարող ենք արձանագրել, այն, որ Իրանը հատուկ ակնկալիքներ ունի ՀՀ-ից: Այն դեպքում, երբ ՀՀ-ն ունի նախագահ՝ վարչապետին այդ մակարդակով ընդունելը ինքնին վկայությունն է այն բանի, որ մեզնից լուրջ ակնկալիքներ ունեն»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նաև շեշտեց, թե «ՀՀ-ն համարժեք վերաբերմունք դեռևս չի դրսևորել»: Հարցին` իսկ ինչպե՞ս պիտի դրսևորվեր

«Գնացին, որ փրկվեն, մնային՝ ի՞նչ անեին»

Բալետի պրեմիեր պարողն ու հրավիրյալ բալետմայստերը՝ օպերային թատրոնից մասսայաբար հեռացողների մասին Թվում էր՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հրաժարականից հետո (շուրջ 6 ամիս առաջ), Վիլեն Գալստյանի գալուստով, բալետի հարցերը կլուծվեն, մանավանդ՝ բալետմայստերների փոփոխությունը համընկավ նոր տնօրենի եւ նրա թիմի ձեւավորման հետ: Մինչդեռ ստացվեց հակառակը՝ ընթացիկ թատերաշրջանը սկսվեց

Փաշինյան. «Հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո քցում են սահմանապահ համայնքների բնակիչներին» (Տեսանյութ)

ԱԺ-ում շարունակվում է Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ էր ինքն առաջարկում՝ սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու մասին իր օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկում էր, որ օգտագործված բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի 50 տոկոսը վճարվի պետբյուջեից, առաջարկում էր աջակցություն տրամադրել այդ համայնքների

«Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթը» առաջարկում է անցնել այլընտրանքային էներգիայի օգտագործմանը

«Զարգացման լուծումների ինստիտուտ հիմնադրամն» առաջարկում է արեւային տաքացուցիչ՝ մրգերի եւ բանջարեղենի չորացման համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031