Օրվա լրահոսը
Կարլսենն ու Արոնյանը բաժանվեցին խաղաղությամբ
Ցյուրիխում մեկնարկած «2014 Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում վարկանիշային առաջատարներ եւ հաղթողի գլխավոր հավակնորդներ Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը 40-րդ քայլում խաղաղ դաշն կնքեցին: Նրանք իրենց անվան դիմաց գրանցեցին 1,5-ական միավոր: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ զիջելով Հիկարու Նակամուրային: Բորիս Գելֆանդ-Ֆաբիանո Կարուանա պարտիան այս պահին դեռ շարունակվում
Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք». Medialab.am
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց
Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում առաջին ոչ-ոքին արեց
Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի չորրորդ տուրում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն այսօր միավորը բաժանեց Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մասիմ Վաշյե-Լագրավի հետ: Հայաստանի ազգային հավաքականի անդամը շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նա չորս հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ arka.am-ի
Խոշտանգված հարսը սկեսուրից մոտ 13 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում
Սկեսուրի կողմից դաժան ծեծի ենթարկված, խոշտանգված, պատառաքաղով մարմինը ծակծկած ու արդուկով այրած Մարիամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջում է վնասի փոխհատուցում: Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Գեւորգյանի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում նիստն էր`«Հայցադիմում ենք ներկայացել, խնդրել, որպեսզի քաղաքացիական հայցի մասով փոխհատուցում տրվի Մարիամ Գեւորգյանին: Հայցը 2 մասից
Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի կայացման 5 ուղեցույցներից մեկն է
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 25-ամյակի (հունվարի 21) առիթով Championat.com-ը հիշել է ֆուտբոլային այն հինգ գործիչներին, ովքեր կարեւոր դերակատարություն են ունեցել հայկական ֆուտբոլի «Ոսկե տղայի» կայացման գործում: Առաջինը, հասկանալի է, Հենոյի հայրն է՝ Համլետ Մխիթարյանը, հայ երկրպագուների ամենասիրած ֆուտբոլիստներից մեկը, որը երկաթյա վարագույրների իջնելուց հետո տեղափոխվել էր ֆրանսիական «Վալանս», սակայն
Բուդաղյանների փաստաբանը վատ հոտ է առնում դատական նիստի հետաձգումներից
Արդեն երկրորդ անգամ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Բուդաղյանների գործով դատական նիստը դատավորը հետաձգում է: Այսօր նույնպես հետաձգվեց՝ կրկին նույն պատճառաբանությամբ՝ դատավորը մեկ այլ կարեւոր ու անհետաձգելի գործով գնացել է խորհրդակցության սենյակ՝ վճիռ կայացնելու: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, իրեն այդ մասին այս անգամ էլ տեղեկացրել են վերջին պահին: Պարոն Ալումյանն առանց մանրամասնելու միայն ասաց,
Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ
Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին
Միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը ու Շանթ Հարությունյանը հարցը՝ Ստրասբուրգում
Զուրաբյանը նաեւ հանձնակատարին տեղյակ է պահել Շանթ Հարությունյանի եւ նրա հետ 13 այլ ձերբակալվածների շուրջ ստեղծված վիճակի մասին, մասնավորապես, նրանց նկատմամբ բռնության կիրառման տեղեկությունների եւ տեսակցելու ապօրինի արգելքների մասին:
ԱԺ չորս խմբակցությունները գազի հարցով ուզում են ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով․ «Փաստինֆո»
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են հանդես գալ Ռուսաստանից ներկրված գազի դիմաց Հայաստանի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքի և գազի գնագոյացման համակարգի ուսումնասիրության նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրենք վաղը ԱԺ քարտուղարությունից ստորագրահավաքի ձևաթուղթ կվերցնեն և առնվազն 44 պատգամավորների ստորագրություններով կառաջադրեն ԱԺ
Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը Պրահայում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին
Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին: Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում
Հրանտ Բագրատյան. «Մարտի 28-ին պետք է ՍԴ-ի մոտ Մայդան սարքել» (տեսանյութ)
Հրանտ Բագրատյանն այսօր «Արցախ» ակումբում խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին», նշեց, որ մարտի 28-ին պետք է ՍԴ-ի մոտ Մայդան սարքել: Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը դադարեցնում մանդատը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գործունեության մանդատն ավարտվում է ս.թ. հունվարի 31-ին: «Բարձր եմ գնահատում դեսպան Լեֆորի նվիրումն ու եռանդուն գործունեությունը ժնևյան միջազգային քննարկումների համանախագահի կարգավիճակում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում», ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին
РИА Новости. Ուկրաինայի ցույցերը նախապես ծրագրվել են, դիտարկվել է ուժային տարբերակը. ՆԳՆ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն ունի, որ զանգվածային ցույցերը նախապես ծրագրված է եղել և դիտարկվել է դրա ուժային սցենարը, հայտնել է ՆԳՆ գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Գնատիվը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ըստ նրա, հետաքննության շրջանակներում ոստիկանությունը առգրավել է մի ՏՏ ընկերության սերվեր, որը պարզվել է, որ պատկանում «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցությանը: «Տեղեկատվությունը, որը եղել
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արարատի եւ Կոտայքի մարզպետարաններում
Արարատի եւ Կոտայքի մարզպետարաններում այսօր կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները: Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացված աշխատանքները: Նշվեց, որ 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 24 մլրդ դրամի ներդրում, որից 10,6 մլրդ դրամը` արդյունաբերության,
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ունի ասելու ժողովրդին․ NewsBook
«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնելու մասին: Այս մասին NewsBook-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանին իրազեկել ենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ունի ասելու ժողովրդին, իսկ թե ինչի մասին է խոսելու, մենք ընթացքում կիրազեկենք»,- ասաց Խուրշուդյանը: Մանրամասները՝ NewsBook-ի կայքում
Կառավարության որոշումը՝ 2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստների չափերը սահմանելու մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. ՀՀ կառավարության 2014թ.-ի հունվարի 30-ի նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում նաև «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի
ՍԴ միջնորդություն է ներկայացվել օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նոր միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար: Ստորեւ՝ դիմումն ամբողջությամբ: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ Բարձր դատարան, 2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը: Չնայած նրան, որ
Բելգիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի հանցագործությունների մեղադրանքներով
Հունվարի 30-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Արզնի գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արտակ Գ.-ին, որը 2002 թ. հունիսի 7-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի հանցագործություններ և մարդկանց ապօրինի տեղափոխում կատարելու մեղադրանքներով: ՀՀ ոստիկանություն
«Որոտանը հնարավոր է վաճառվի Ադրբեջանին կամ Թուրքիային» (Տեսանյութ) . «Ա1+»
Արձագանքելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան կազմակերպություններին՝ «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն այդ գործարքը նմանեցնում է «12 աթոռ» ֆիլմին։ Այստեղ հայր Ֆյոդրի կինը շատ օպերատիվ ու հետևողականորեն վաճառում է տան եղածը հանուն իրենց անձնական, նեղ նպատակների: «Որոտանի ՀէԿ-ի արժեքը ամենայն հավանականությամբ շատ ավելին էր, քան 250 մլն դոլարը: Բայց դա էական չէ: Ավելի էական
Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդին
Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին /նստավայրը` ք. Մոսկվա/: Բելգիայի Թագավորության ռազմական ներկայացուցչին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով` պարոն Տոնոյանը նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային
Դոլարի գինը կազմել է 407.01 դրամ
Հունվարի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.01 դրամ: NASDAQ OMX Armenia
ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում․ iLur.am
Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեցին Կոնգրեսի գրասենյակից: Հանրահավաքից հետո տեղի կունենա նաեւ երթ: Երեւանի քաղաքապետարանն այսօր արդեն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին հանրահավաք անցակցնելու վերաբերյալ՝ Կոնգրեսի իրազեկումը:
Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով
Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն
«Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին
Հունվարի 31-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների, մարզական ֆեդերացիաների հետ ամփոփեց 2013թ. իրականացված աշխատանքները։ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը համագործակցել է մոտ 80 ՀԿ-ի, այլ կազմակերպությունների հետ։ Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ գործընկեր կառույցների
«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ինձ համար շատ տարօրինակ է». Էդգար Բաղդասարյան. «Մեդիալաբ»
Մաքսային միության դեմ Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: –Պարոն Բաղդասարյան, եթե զուգահեռներ տանենք Ուկրաինայի Եվրամայդանում և Երևանում Մաքսային միության դեմ տարվող պայքարին, ապա ի՞նչ եք արձանագրում: Ինչո՞ւ է Ուկրաինայում պայքարն այդքան սուր, արտահայտվեց, իսկ Հայաստանում` ոչ: -Առաջինը, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ գործընթացներ են գնում,
Դատապարտյալին մերժեցին երրորդ անգամ
Նախորդ մերժումների հիմքում դրվել էր այն հանգամանքը, թե դատապարտյալի մոտ նկատվում են «միջին ագրեսիվության ցուցանիշներ», եւ, որ նրա հետ տարվող «հոգեբանական աշխատանքները դրական արդյունք չեն տվել»: Դատապարտյալը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, եթե իր հետ որեւէ մեկը որեւէ աշխատանք չի տարել:
Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013 թ. արդյունքների և 2014 թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի
Հմայակ Հովհաննիսյանը դիմում է գլխավոր դատախազին եւ մատնանշում գողին
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմում է դատախազությանը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը`Հմայակ Հովհաննիսյանը: Բանն այն է, որ դեկտեմբերի 27-ին, կիրակի օրը Քաղաքագետների միության շենքի մուտքի գրանիտի սյուները գողացել են, ինչն էլ ըստ Հմայակ Հովհաննիսյանի արել է հարեւանը. «Եկել, քանդել, տարել է: Այժմ ես գնում եմ գլխավոր դատախազ Գեւորգ