Օրվա լրահոսը
«Բանդայի գործ». Ամբաստանյալին անալգին-դիմեդրոլ են ներարկում (Տեսանյութ)
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնատներում, բնակարաններում կատարված ավազակային հարձակումների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, ամբաստանյալ Սամվել Դավթյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նրա համար կանչվել էր շտապօգնություն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին անալգին-դիմեդրոլ են ներարկել, նա ունեցել է ուժեղ գլխացավեր: Ամբաստանյալի պաշտպան Կարեն Հակոբյանը նաեւ
«Ինչքա՞ն կարող ենք հայերենով պատմել մեր ցավի մասին». Արա Գևորգյան
«Կանք ու կլինենք». այսպես է կոչվում երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի (երաժշտության հեղինակ) և գրող Լևոն Բլբուլյանի (խոսքերի հեղինակ) նոր երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստեղծագործությունն արդեն ձայնագրվել է հայերեն և անգլերեն տարբերակներով (անգլերենը «Remember» անվանումն ունի): «Ես շատ եմ ուզում, որ մենք մեր մեծ ցավի մասին խոսենք նաև օտարի լեզվով: Եթե ուզում ենք, որ
«Ունիսոն» հ/կ-ի ներկայացուցիչ. «Հաշմանդամությունը չպետք է սայլակի հետ ասոցացվի»
Կիեւում մեկնարկած «IDEAS. ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի մասնակիցների թվում է «Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը: Aravot.am –ի հետ զրույցում նա փաստեց, որ մարդիկ հաշմանդամ բառը լսելիս, առաջինը որ պատկերացնում են, անվասայլակն է կամ ձեռնափայտը, մինչդեռ իրականում հաշմանդամության տեսակներն ու կարիքները տարբեր են: «Վերջին շրջանում աճել է հետաքրքրությունը դեպի
Արցախի վարչապետն ընդունել է սփյուռքահայ մի շարք բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության խորհրդի սփյուռքահայ անդամներին և հովանավորներին: Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարևորելով տարեցների խնամքի վրա սևեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը և ընդգծել հասարակական կազմակերպությունների կարևոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում:
ՄԱԿ-ում Օբամայի ասածը տկարամտություն էր. Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «CNBC» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտնել է, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերակառուցել հնարավոր չէ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Վարչապետի կարծիքով՝ «որոշ ժամանակ անց պատժամիջոցները կչքանան, բայց այն, որ դրանք մեր հարաբերությունների մեջ սեպ խրեցին, ոչ մի կասկած չկա»: Նա «տկարամտություն է» անվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարությունն
Ինչու եռյակի հանրահավաքին չհնչեցին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ելույթներ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարունակվում է «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Դատական նիստերի դահլիճում էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանը մինչ նիստը սկսելը լքեց դահլիճը, այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե պետք է դահլիճն ազատել, որ
Բանավեճի եւ լեզվակռվի տարբերությունը
Հատուկ շահագրգռություններ չունեցող մարդիկ կարող են բանավիճել սկզբունքային հարցերի շուրջ Անգլիացի գրող Ջիլբերտ Քիթ Չեսթերտոնը մի առիթով ասել էր՝ «Տանել չեմ կարողանում լեզվակռիվը (quarrel), այն խանգարում է ինձ հաճույք ստանալ բանավեճից»: Դրանք իսկապես տարբեր բաներ են. բանավեճի մեջ կա որոշակի փոխլրացում, ներդաշնակություն՝ այն միտված է ավելի բարձր մակարդակում հակասությունների վերացմանը, «հանմանը»՝ Aufheben, եթե օգտագործենք Հեգելի
409.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 3,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Հայ աղջնակը հաղթանակով է վերադարձել գեղեցկության մրցույթից
Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվել են 3-17 տարեկան երեխաների համար կազմակերպված «LITTLE PRINCESS WORLD/UNIVERSE & LITTLE PRINCE WORLD/UNIVERSE», «MISS JUNIOR-UNIVERSE», «MINI/JUNIOR TOP MODEL OF THE WORLD», ինչպես նաև «PRINCESS OF THE GLOBE-2014» և «PHOTOMODEL OF THE UNIVERSE-2014» մրցույթ-փառատոները: Մրցույթները կազմակերպվել են «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» կողմից: Մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի
Փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը
Հարգելի բարեկամներ, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ. հոկտեմբերի 18-ից 19-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի ուղղությունը: Երևանի քաղաքապետարան
Արարատի մարզում հայտնաբերվել է դիակ՝ բռնության հետքերով. Հանցագործությունը բացահայտվել է
2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Դեպքի վայրի զննությամբ ճանապարհի ձախ կողմում՝ երթևեկելի մասից 6 մետր հեռավորության վրա, նախկին «կոլխոզի»
Դիցմայրի գյուղում արդեն մի քանի ամիս է՝ խմելու ջուր չկա
Երաշտի պատճառով գյուղի բոլոր աղբյուրները ցամաքել են եւ իրենք առանց խմելու ջրի են մնացել
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները. ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում:
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Մարտիկյան, Ոսկանյան, Շրջանային, Վանտյան, Վեգների, Դուրյանի, Վարուժանի, Միքայելյան, Մալաթիա, Իսրայել Օրի, Բատիկյան, Տիտովի, Մեծարենցի, Ծերենցի, Մամիկոնյան, Կուրղինյան, Շահումյանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 14 փողոցները, Գագարին փողոցը
Փակագծերը բացելու ժամանակը
1988թ. փետրվարի 20-ից պարբերաբար մասնակցել եմ հանրահավաքներին: Սկզբում մասնակցում էի սեփական համոզմունքներից ելնելով, հետո՝ որպես լրագրող՝ կատարելով իմ մասնագիտական պարտականությունները: Բայց նույնիսկ հանրահավաքներից ուղիղ եթերներ ու հաղորդումներ պատրաստելիս մշտապես փորձել եմ զերծ մնալ անձնական գնահատականներից: Եվ այսօր առաջին անգամ իմ ընկալումներն ու պատկերացումները ներկայացնելու փորձ եմ անում: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բազմամարդության առումով կարելի է գնահատել
«Եթե մարդիկ տեսնեն, որ արհեստական ձեւով է լցվում հրապարակը, հանրահավաքների իմաստը կզրկվի». Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց երկու գործընթացների մասին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության եւ «իրենց ոչ իշխանական քաղաքական ուժ կոչող ընդդիմության արշավի» մասին: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «Այդ երկու գործընթացները պետք է կապվեն իրար հետ: Հակառակ դեպքում քաղաքական պայքարը Հայաստանում իմաստազրկվում է, եթե նույնիսկ ոչ իշխանական ուժերը կարծում են, թե առաջնահերթությունը պետք
Հայ-վրացական պատերազմի փաստաթղթերը` ըստ Վլադիմիր Հարությունյանի
Հեղինակը զերծ է մնացել սուբյեկտիվ մեկնաբանություններից «Սա կարեւոր գիրք է»,- այսօր` հոկտեմբերի 15-ին, «Մոդուս վիվենդի» կենտրոնում Վլադիմիր Հարությունյանի «1918 հայ-վրացական պատերազմը» գրքի շնորհանդեսի ընթացքում այսպես բնութագրեց գիրքը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Գրքում Վլադիմիր Հարությունյանը ներկայացրել է 1918 թվականի դեկտեմբերին հայ-վրացական պատերազմին առնչվող արխիվային փաստաթղթերը: Արա Պապյանը նշեց, որ իրենք շատ են կարեւորում սկզբնաղբյուրները,
Շանթի գործով ամբաստանյալ. «Չի կարող ազնիվ ոստիկան լինել, եթե ոստիկանապետը ազնիվ չէ»
«Չի կարա ազնիվ ոստիկան լինել, եթե ոստիկանապետը ազնիվ չէ, չի կարա լինել ազնիվ ոստիկանապետ, եթե վարչապետը ազնիվ չէ, չի կարա լինել ազնիվ վարչապետ, եթե ՀՀ նախագահը ազնիվ չէ»,-այսօր «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ամբաստանյալներից ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Նա վստահեցրեց, թե բոլոր այս մարդկանց երեխաները տարիներ անց ամաչելու են իրենց ծնողների համար,
ՀՀ նախագահի դրամաշնորհը կարևոր ազդակ էր ՀԿ-ներին՝ անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը
Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստերում քննարկվեցին վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստացել է վերարտադրողական առողջությանը վերաբերող 10, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝
Ի՞նչ «փոխզիջում» է կայացել եվրասիական կուլիսներում
Իսկ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 3 տարվա ընթացքում 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքը դեռ միայն սկիզբն է Հոկտեմբերի 10-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանը վերջապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Սերժ Սարգսյանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը պատմական է որակել, նշել է, թե դրանով սկսվելու է հետխորհրդային տարածքում ինտեգրման նոր փուլ։ Ղազախստանի նախագահ
Ճշմարիտյան. «Ես պաշտոնն ընկալում եմ որպես պարտավորություն» (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչպե՞ս է իրեն զգում այս պաշտոնում, քանի որ մեծ թվով գործարարներ վստահեցնում են, որ նախարարն այս պաշտոնավարման շրջանում, համեմատած նախորդի հետ, այնքան էլ իր տեղում չէ, քանի որ պաշտոնավարել է երկնիշ տնտեսական աճի ժամանակաշրջանում: «Ես պաշտոնն ընկալում եմ որպես պարտավորություն եւ պարտավոր եմ անել
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի եւ ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջեւ առկա
Ճշմարիտյան. «Ես կուզենայի, որ ե’ւ մտնեինք միության մեջ, ե’ւ ազատ լինեինք մեր բոլոր գործողություններում» (Տեսանյութ)
Ուրա՞խ է արդյոք էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որ Հայաստանն անդամակցելու է ոչ թե Եվրամիությանն, այլ` Եվրասիական տնտեսական միությանը, կա՞ ԵՏՄ պայմանագրում որեւէ կետ, որը նախարարը կուզեր փոխել: Aravot.am-ի այս հարցին, պարոն նախարարն ասաց, որ որեւէ տնտեսական միության մեջ մտնելը կամ չմտնելը անձնական էմոցիաներով չեն առաջնորդվում. «Իհարկե, ես կուզենայի, որ ե’ւ մտնեինք միության մեջ, ե’ւ ազատ
Երևանում Անրի Վերնոյի անունը կրող փողոց կբացվի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երևանում և առերես քննարկել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները. «Ըստ էության, մենք պատրաստ էինք արդեն այսօր կատարել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացումը: Սակայն հաշվի առնելով, որ հանդիսավոր
Եռյակ-քառյակը «պահեց» իշխանության թիկունքը
Ազատության հրապարակն անուղղակի ողջունեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը «Դա տպավորության հարց չէ, այլ իշխանության թիկունքը պահելու, հնարավոր բողոքը զսպելու, ուշադրությունը շեղելու նպատակ է: Իմ խորին համոզմամբ` թե իշխանության, թե եռյակի կամ քառյակի, չգիտեմ հիմա իրենք քանիսն են, գործողությունները միտված են եղել մի նպատակի` կազմակերպված, համակարգված կերպով Հայաստանը տարան դեպի ինքնիշխանության կորուստ` Եվրասիական տնտեսական միություն»,- «Առավոտի» հետ
Դատարան շտապ օգնություն է կանչվել
«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանի համար կանչվել է շտապ օգնություն: Քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակում է, հետևաբար, դեռ չի հրապարակվել, թե ինչու համար է կանչվել շտապ օգնությունը: Դատական նիստի սկզբում ամբաստանյալը գլուխը կախ էր պահել:
Ճշմարիտյան. ԵՏՄ-ից ներմուծման դեպքում սահմանին ավելացված արժեքի հարկ չի վճարվելու (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներից մենք տնտեսական ավելի մեծ աճ ենք ունեցել
Զարուհի Փոստանջյանն ուզո՞ւմ է նախագահ դառնալ
«Ես դրան պատրաստ չեմ: Ինձ նախագահի պաշտոնում չեմ տեսնում»,-հարցին` ցանկանո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահական ընտրություններում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հարցին` մի՞թե չի ցանկանում ծառայել ժողովրդին, տիկին Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Պատրաստ եմ ծառայելու ժողովրդին, սակայն ոչ այդ պաշտոնում»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Բնակիչները սկսել են ավելի շատ վստահել առաջին օղակին»
Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին – Պարոն Բաղդասարյան, այսօր բնակիչը նույնիսկ ամենատարրական՝ կենցաղային հարցով դիմում է հանրապետության նախագահին, ինչո՞ւ է բնակիչը շրջանցում տեղական ինքնակառավարման մարմինը՝ առաջին օղակը, որը հենց կոչված է այդ հարցերով զբաղվելու: – Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես, բայց երբ ես հանդիպում եմ բնակիչների հետ,


















































