Օրվա լրահոսը
Բեռնար Շալանդ. «Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով». ffa.am
Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. – Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը: – Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել… – Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված.
«Թշնամին մեր սահմաններից ծեծված շան նման է հետ շպրտվել». գնդապետ Օնիկ Գասպարյան (տեսանյութ)
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հայտարարեց ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը: Բանակային այս կորպուսի զորամասերը տեղակայված են Տաուշում և Լոռիում: Վերջինս եկել էր Գյումրի` այս քաղաքից երրորդ բանակային կորպուսում ծառայության ընթացքում աչքի ընկնող 54 գյումրեցի զինծառայողների կարճաժամկետ`5 օրյա արձակուրդ տալու ու ծնողներից հատուկ շնորհակալություն հայտնելու: Դահլիճում նախ
Ամբաստանյալները կարել են բերաններն ու հացադուլ հայտարարել. Ա1+ (Տեսանյութ)
Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան համար ամբաստանյալի աթոռին հայտնված Սամվել Դիլոյանն ու Արեն և Արտակ Վերանյանները երեկվանից կարել են բերաններն ու հացադուլ հայտարարել։ Նրանք պահանջում են ապահովվել ողջամիտ ժամկետում դատաքննության իրենց իրավունքը, որն առանց այդ էլ խախտվել է մեկ տարուց ավել երկարաձգվող դատական քննությամբ։ Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում
«ՉԻ»-ի լրագրողն առերեսվելու է իրեն հարվածած ոստիկանի հետ
Լրագրողի կարծիքով՝ քրեական գործերում բացակայում են իրավական հիմքերը
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը վաղը կհրապարակվի
Վաղը կհրապարակվի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը Aravot.am-ին ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հայեցակարգին, հստակ նշել է, որ առաջարկված բարեփոխումների նպատակները համապատասխանում են իր դիրքորոշումներին. «Եզրակացության մեջ նշվել է, որ այդ փոփոխությունները շատ մեծ քայլ են Եվրոպայի խորհրդի արժեքների լիակատար իրականացման համար եւ խրախուսում
Սարգսյան-Ալիևի առաջիկա հանդիպման և «Կարֆուրի» գործարկման մասին. (Տեսանյութ)
Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանում ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրինեն լրագրողների հետ զրույցում խոսեցին նաև Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև սպասվելիք հանդիպման մասին: «Հոկտեմբեր ամսվա կարևորագույն, հրատապ թեմաներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է` ներկայությամբ Ֆրանսիայի նախագահի: Միտված ենք ստեղծել բոլոր այն
Արա Պապյան. «Հայ գործարարները ռուսական շուկայում խնդիրներ կունենան»
Քանի որ ռուսական շուկայում գնողունակության անկում է լինելու
Հայաստանի ամենաաղքատ մարզում ամենաշատն են համակարգիչ կիրառում. (Տեսանյութ)
Այս մասին այսօր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էրիկ Ֆուրինեի հետ հանդիպման ժամանակ պարծենալով նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Շիրակը, համեմատած հանրապետության մյուս մարզերի, ամենաղքատներից է, բայց Շիրակը առաջին տեղում է հանրապետության մարզերի մեջ տեխնոլոգիական տեխնիկայի օգտագործման քանակով: Հարցումների և հաշվարկների արդյունքով առաջին տեղում է յուրաքանչյուր ընտանիքում
«Ուսանողները չեն ձախողում, սխալվում են դասախոսները».Վարդան Գրեգորյան
«Ես տեսնում եմ ժպտացող ուսանողների, որոնք հպարտ են, որ հիմա այստեղ են ու գիտեն, որ ճիշտ ընտրություն են կատարել: Ես սիրում եմ այն, ինչ հիմա տեսնում եմ և դա հրաշալի է»,- այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց կրթական ոլորտի ներկայացուցիչ, ճարտարագետ, սեյսմոլոգ կիպրոսահայ Միհրան Աղբաբյանը: Ճարտարագետն ու Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, դասախոս
Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռն արժեցել է 200 միլիոն դրամ
ՀՀ նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյանների համար ծախսվող միլիոններն, ըստ պետգնումների
Մանվել Սարգսյան. «Նազարբաեւի հայտարարությունը էական նշանակություն ունի»
Ըստ Մանվել Սարգսյանի՝ այդ հայտարարությունից է կախված այն քաղաքականը իրավիճակը, որը ստեղծվելու է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել՝ մարզային քննչական վարչությունների պետեր նշանակելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։ Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը,
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում քննարկվել են ոստիկանության 2014թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստի սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին և ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու և արդյունքներն
Սեյրան Օհանյանը այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը: Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ
Մեղադրող. Վահե Ղուկասյանի նկատմամբ կայացած դատավճիռն ամբողջությամբ պատճառաբանված եւ հիմնավոր է
Մեղադրողը խնդրեց դատարանին ամբողջությամբ մերժել ամբաստանյալ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքը
Հայաստանի հավաքականի երկրպագուների մեջ աղջիկները մեծ թիվ են կազմում (ֆոտոշարք)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները Ֆրանսիայի հրապարակից տոնական երթով շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ՝ երկրպագելու մեր ընտրանուն: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում հյուրընկալում է Եվրո 2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիայի ընտրանուն: Ֆուտբոլասերների բանակում գնալով ավելի մեծ թիվ են կազմում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք իրենց ակտիվությամբ տղաներին ոչնչով չեն զիջում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. Անանիայի մասունքակիր Աջն այսօր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր
Հոկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Ս. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա և Սյուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Անանիայի Աջը բերվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ ամփոփված են սրբի մասունքերը: Առավոտյան Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով
«Իմ ֆինանսների մեկամսյակ»-ի մեկնարկը՝ «Երևան Սիթի Տուր»-ով
Երևանի քաղաքապետարանը և Կենտրոնական բանկն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։ «Իմ ֆինանսների մեկամսյակ» ծրագրի մասնակիցները ֆինանսական կազմակերպություններ են այցելում Երևանի զբոսաշրջային պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երևան Սիթի Տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով՝ ծրագրի համար գծագրված հատուկ երթուղով։ «Լինելով Երևան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական երթուղին՝
Ֆրանսիացի դիվանագետների ու Ֆելիքս Ցոլակյանի անկեղծ զրույցը` Գյումրիում ռուսների ազդեցություն ունենալ-չունենալու մասին. (Տեսանյութ)
Այսօր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանում ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրինեին: Վերջինիս այցը ճանաչողական էր.Գյումրու նորաբաց տեղեկատվական կենտրոն այցելուց հետո նրանք եղան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ` քննարկելու,թե որ ոլորտներում կարող են համագործակցել: Շիրակի մարզպետը բավական մանրամասնորեն ներկայացրեց Գյումրու պատմությունը, մարզի հիմնախնդիրները: Վերջինս
Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի, այնուհետև՝ Լեհաստանի դեսպանի հետ
Այսօր առավոտյան Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին: Օմբուդսմենը պարոն Էնբերգի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար պարոն Էնբերգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև
Հայաստանում է գտնվելու նաև ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին: Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու
Եթե եռյակը կհիմնավորի ցանկացած առաջարկություն, որ անհրաժեշտ է կատարել, իշխանությունը կգնա դրան». Գագիկ Մելիքյան
Իշխանությունը պատրաստ է երկխոսության գնալ Եռյակի հետ եւ ներկայացնել ողջամիտ առաջարկներ:
Քննարկվել են հայ-լեհական ռազմական համագործակցության զարգացումները
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պարոն Կլիխի` որպես Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար, պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Սենատոր
«Բարգավաճի» պատգամավորը ափսոսում է, որ «չի սատկացրել». (Տեսանյութ, ֆոտոշարք)
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Արթուր Զադոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Կողմերին ծանոթացրեցին նրանց դատավարական իրավունքներին եւ հարցին, թե արդյոք ունե՞ն միջնորդություններ: Թե պաշտպանական կողմը եւ թե մեղադրանքի կողմը, տուժող, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանը (հայտնի է Յուվեցի Կարո» անվամբ) միջնորդություններ չունեին:
«Առաջին համերգը առաջին սիրո նման է. երբեք չես մոռանում». Յուրի Ռոզում
«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Յուրի Ռոզումի համերգը Հայաստանում: Համերգը, որը տեղի կունենա այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, նվիրված է անվանի դաշնակահարի 60-ամյակին: Համերգին կմասնակցեն և հոբելյարին կշնորհավորեն Խաչատրյանի անվան եռյակը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, ինչպես նաև Խաչատրյանի անվան եռյակի ստեղծած Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի
ԼՂՀ կառավարության նիստում որոշվել է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի նոր սակագինը
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար: Մասնավորապես՝ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ». Սուսաննա Մուրադյան եւ Լեռնիկ Ալեքսանյան
Բանավեճ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի միջեւ: Թեման՝ ընդդիմության ակտիվացումը եւ դրա հետևանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Սեյրան Օհանյան. ՌԴ-Ադրբեջան ռազմական ալյանսը Հայաստանի համար սպառնալիք չէ
«Մեր բանակի մարտունակության վրա ազդեցություն է ունենում մեր սեփական կադրերի բարեխիղճ ծառայությունը եւ կրթություն ստանալը, որը որ մեր շփման գծում եւ հարաբերություներում անկասկած տեսանելի է եւ առավել»,- այսօր Ֆրանսիական համալսարանում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`այսօր պարզ դարձավ, որ ՌԴ-ն կադրեր է պատրաստելու Ադրբեջանի բանակի համար. դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի
Հովհաննես Ազոյան. «Ուրիշի փոխարեն»
«Ավելի շուտ միայնակ մարդ եմ, քան՝ չար», – Ժիրայր Տարունց (Հովհաննես Ազոյանի հերոսը) Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև` ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության: Հարցազրույցի սկզբում Հովհաննես Ազոյանն ասաց, որ վստահելով Հրանտ Երիցկինյանի ճաշակին` սիրով համաձայնվել է խաղալ նրա առաջին ֆիլմում՝


















































