Օրվա լրահոսը
411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ: NASDAQ OMX Armenia
Բերման ենթարկված երիտասարդի մայր. «Չեմ հասկանում, թե ինչու ոստիկաններն այդպես վարվեցին որդուս հետ»
«Այս ամենն ազդում է ընտանիքի վրա. Դավիթը կին ունի, երեխա»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախասրահում այսպիսի մտահոգություն հայտնեց «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից, մարտ ամսին ֆինանսների նախարարության շենքի մոտից բերման ենթարկված ծրագրավորող Դավիթ Աղաբեկյանի մայրը: Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց Դավիթի դեմ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված դատական գործով նիստը` հայցվոր կողմի բացակայության
Հանդիպում հոկտեմբերի 16-ին կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում
Հոկտեմբերի 14-ին, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դիրկ Վան դեր Մաելենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամա-կցելուն և տարածաշրջանում
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայնություն ստանալու դեպքում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
«Դեմ առ դեմ». Սուսաննա Մուրադյան եւ Լեռնիկ Ալեքսանյան
Այսօր ժամը 18-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք բանավեճ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի միջեւ: Թեման՝ ընդդիմության ակտիվացումը եւ դրա հետևանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Օրինագիծը կհանգեցնի ծնելիության նվազման և պետության սոցիալական քաղաքականության կրճատման
Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական և այլ իրավունքների սահմանափակման:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Սեյրան Օհանյան. «Մենք ոչ թե կորցրեցինք, այլ գտանք իրական հերոսներին»
Սեյրան Օհանյանը հանդիպեց դասախոսներին եւ ուսանողներին
«Ամեն անգամ փշաքաղվում եմ Տիգրան Մանսուրյան կատարելիս». չինացի երգիչ
Այս տարին Տիգրան Մանսուրյանի համար հոբելյանական է: Մաեստրոն 75 տարեկան է: Եղբորը նվիրված հոբելյանական միջոցառումներին որոշել է մասնակցություն ունենալ նաև անվանի օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը: Նա Հայաստանում է իր երեք աշակերտների՝ տենոր Ջիանգ Հոնգշինի, կոլորատուր սոպրանո Ջեորջիա Կոկկորիսի և սոպրանո Ռիան Սաունդերսի հետ, որոնք այսօր երեկոյան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կայանալիք հոբելյանական համերգին կկատարեն բացառապես
Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալե
Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն: Բիենալեի հիմնական անվանակարգերն են` • Հեռուստատեսային և վիդեո գովազդ • Տպագիր և արտաքին գովազդ • Թվային և նոր մեդիա • Ռադիո գովազդ • Գրաֆիկ դիզայն • Մարքեթինգային արշավներ • PR արշավներ • Գիրք • Սոցիալական գովազդ Բիենալեին կմասնակցեն հեղինակավոր ընկերություններ, միջազգային ժյուրի և մասնակիցներ ավելի
Սյունիքի մարզպետի խորհրդական. «Ինչո՞ւ այսօր ոչ մեկը չի մեղադրում Բուդաղյաններին` կատարած արարքի համար»
Վերջին հաշվով Սուրիկ Խաչատրյանը չի գնացել ինչ-որ մեկի տան վրա, Սուրիկ Խաչատրյանի տան վրա եկել են:
Ավարտվեց 20 դատավորի և 13 դատախազի թեկնածուների փորձաշրջանը
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ 20 դատավորի և 13 դատախազի թեկնածուների փորձաշրջանը` յուրաքանչյուրը 480 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Փորձաշրջանը մեկնարկել էր հունիսի 30-ին: Մասնագիտական պատրաստում անցնող դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի կազմակերպումն ու անցկացումը սահմանված է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով (հոդված 23), որի համաձայն՝ դատավորի և դատախազի յուրաքանչյուր թեկնածուի համար
Հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում վիրավորում է ստացել զինծառայող
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված
2-րդ գիտագործնական միջազգային համաժողովի մասնակիցներին հանձնվել է իր մեջ մի քանի խորհուրդ պարունակող հուշանվեր
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ , արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի բոլոր մասնակիցներին Հայաստանի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից հուշանվեր է հանձնել, որն իր մեջ մի քանի խորհուրդ է պարունակում: «Ծառայության և անձամբ գլխավոր հարկադիր կատարողի
Կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշումով կասեցվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը: «ԱՄՄ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը, համաձայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ և սալմոնելա դասի միկրոօրգանիզմների
Անցյալ տարի օրինական ճանապարհով 1407 Հայաստանի քաղաքացի մեկնել է Ֆրանսիա
Օտարերկրացիների համար Ֆրանսիայի աշխատաշուկայում տեղ գտնելու համար պարզեցումներ են մտցվել
Ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը մահացել է
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Վարորդը՝ 1967 թ. ծնված Արմեն Ղազարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Անօրինական միգրացիայի հիմնական պատճառը սահմանված խիստ օրենքներն են»
Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի աշխատել Լեհաստանում առանց աշխատանքի թույլտվության
Ինչպես է հաստատվում Օբամայի ինքնությունը. Ռոմնիի անեկդոտը ԱՄՆ նախագահի մասին. The Hill
2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին Այովա նահանգից սենատորի թեկնածու Ջոնի Էռնստի քարոզարշավի ժամանակ ընտրողներին զվարճացրել է՝ Բարաք Օբամայի մասին անեկդոտ պատմելով, գրում է «Հիլ»-ը: «Օբաման գումար կանխիկացնելու համար բանկ է մտնում, սակայն ինքնությունը հաստատող փաստաթուղթը մոռացած է լինում: Բանկի աշխատողը խնդրում է նախագահին, որ որևէ կերպ ապացուցի, որ ինքը Բարաք Օբաման է: Օբաման
Ի՞նչ է արգելվում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը սպասարկման մակարդակը հավասարեցրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այստեղ ամեն բան կազմակերպված է այնպես, որպեսզի ապահովվի առաջին հերթին ֆուտբոլասերների եւ ֆուտբոլիստների անվտանգությունը եւ երկրպագուները հանգիստ վայելեն մեր ընտրանու բարձրակարգ խաղը: Մնում է, որ մենք` մարզասերներս, էլ կատարենք մեզ առաջադրվող պահանջները: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին` Ֆրանսիայի
Գիտագործնական 2-րդ համաժողովն արդյունավետ էր և հաջողված. Միհրան Պողոսյան
Ծաղկաձորում ավարտվեց հոկտեմբերի 13-14-ը անցկացված «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: «Համաժողովի ընթացքում քննարկված
Հայի բախտ. Միստիկա. Հայաստանի ծնունդն ու վերածնունդը
Սա (Արամ նահապետը – Ա.Պ.) աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով […], լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր հայրենակից հարազատների վրա: Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն» Ըստ ազգածին ավանդության, հայոց նախահայր Հայկի որդի Արամանյակը Վանա լճի շրջանում գտնվող իր հայրական
Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը. Լավրով. Росбалт
Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ քննարկել ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ռոսբալտը»՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Կարծում եմ, որ Եվրոպայում առողջ դատող մարդկանցից ոչ մեկը չի վիճի, որ Ռուսաստան- ԵՄ հարաբերությունները շտկելու ավելի խելամիտ տարբերակ չկա», – ասել է Լավրովը Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմի մեջ մտնող
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Փաստինֆո»
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և կատարվում է նախաքննություն»,- «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը: Հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հոկտեմբերի 14-15-ին, 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 16-17-ին հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին էապես չի փոխվի, 16-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 16-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Ադրբեջանի ռազմական ծախսերը 2015թ. կավելանան. АПА
Ադրբեջանի պետական բյուջեի 2015թ. նախագծով պաշտպանության ծախսերն ընդհանուր բյուջեի 17,9%-ն են կազմում, հայտնում է «ԱՊԱ»-ն: Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած բյուջեի նախագծի, 2015թ. պաշտպանության ոլորտին 3,1%-ով ավելի շատ գումար կտրամադրվի, քան 2014թ.: Սրա մեջ է ներառված նաև հատուկ նշանակություն ունեցող ծրագրերի ծախսերի ֆինանսավորումը: Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԴ իր գործընկեր Սերգեյ Շոյգուի
Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոսը նրա մտերիմներից մեկն է եղել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ղեկավար, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը Aravot.am-ին հայտնեց, որ ատենախոսության ընդդիմախոսը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր Մարտին Զիլֆուղարյանը: Ի դեպ, պարոն Զիլֆուղարյանը Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանն է (լուսանկարում): Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական, նույնիսկ թեկնածուական թեզ չի պաշտպանել: «Նա ոչ միայն գիտությունների դոկտոր
Մահացած Մելիք Գասպարյանի կինն Ամիրյանի բնակիչներին ասում է՝ զանգեք Հովիկ Աբրահամյանին
Ամիրյան 4 հասցեի բնակիչները ենթադրում են, որ իրենց կիսակառույց շենքի իրական տերը վարչապետն է
«Խիստ նախազգուշացում»` ուսանողին ծաղրած ՀՊՏՀ դասախոսին
Օրեր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հայոց լեզվի դասախոս, երկար տարիներ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած Մարի Զաքարյանի հետ կապված հերթական միջադեպն է տեղի ունեցել: Նա բանավեճի մեջ է մտել մարտունեցի մի ուսանողի հետ` կապված բառերի արտասանության և շեշտադրման հետ: Aravot.am-ին դիմած ուսանողները ներկայացնում են, թե դասախոսը փորձել է ծաղրել ուսանողին` Մարտունու բարբառի համար: Այս
Հայերը նավթ չունեն, բայց փոխարենը հպարտություն ունեն. Օքսանա Նովիկովա
Ծաղկաձորում շարունակվում է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական երկօրյա համաժողովը: Այսօրվա քննարկումը կրում է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագիրը. առաջարկներով և հարցերով հանդես են գալիս Ֆրանսիայի, Մոլդովայի, Հունաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա


















































