Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալին մերժեցին երրորդ անգամ

Հունվար 31,2014 18:02 Share

Արդարադատության նախարարության Կոշ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունին դիմել էր ՔԿՀ վարչակազմին, վաղաժամկետ պայմանական ազատվելու համար:

Նա ունի երկու մանկահասակ երեխա, հիվանդ, տարեց մայր, խրախուսանքներ վարչակազմի կողմից:

Դատապարտյալին այս անգամ էլ մերժեցին:

Նախորդ մերժումների հիմքում դրվել էր այն հանգամանքը, թե դատապարտյալի մոտ նկատվում են «միջին ագրեսիվության ցուցանիշներ», եւ, որ նրա հետ տարվող «հոգեբանական աշխատանքները դրական արդյունք չեն տվել»:

Դատապարտյալը մեր հետ հեռակա զրույցի ժամանակ ասաց, եթե իր հետ որեւէ մեկը որեւէ աշխատանք չի տարել:
Դատապարտյալի հետ զրույցի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Բանտերին կից ազգային գժանոցներ բացեք, կօգնի հայոց վերելքին;

Պատասխանել