Օրվա լրահոսը
Դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրապարակային դժգոհությունից հետո Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են
Ցուցարարների պահանջը նույնն է՝ կրոնական իշխանության հեռացում, աշխարհիկ իշխանության վերադարձ
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Գրողը պետք է խենթ լինի և հակառակ՝ մեծամասնությանը
Նարեկ Սամսոնյանն արդեն 7 օր է հացադուլի մեջ է, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին: Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով: 4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:
Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպումը
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպման վերաբերյալ։
Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչն այցելեց Վեհափառ Հայրապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի գրասենեակին մէջ, ընդունեց Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը` տիկնոջ ընկերակցութեամբ, այսօր՝ Հինգշաբթի, 15 Յունուար 2026-ի առաւօտեան։ Մահտեսեան ընդհանուր զեկոյց մը ներկայացուց Նորին Սրբութեան Կիպրոսի հայ համայնքին եւ ընդհանրապէս պետութեան հետ առնչուած հարցերու մասին: Վեհափառ Հայրապետը ողջունեց Վ. Մահտեսեանի այցելութիւնը եւ գնահատեց անոր կատարած ծառայութիւնները մեր համայնքին, եւ
Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։ ՊԵԿ տեղեկատվության և
Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու. Նարեկ Կարապետյան
Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու։ Այս մասին ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա,
«Ինձ տարել են էդ նույն հոդվածով, չգիտեմ էլ՝ աստղիկն ինչ է․ ծանր էլ հոդվածներ են դրել՝ 9,5-11 տարի»․ Լիդյա Մանթաշյան
Ըստ Լիդյա Մանթաշյանի՝ հանրային մեղադրողները մեղադրանքը լղոզված ուզում են տանել մինչև վերջ և իրենց դատապարտել։
Մխիթար Հայրապետյանը կարևորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը՝ որպես տվյալների անվտանգության և նորարարության համադրություն
Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է և կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես և ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից: Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել զգայուն տվյալների և մետատվյալների նոր և բարձր պաշտպանություն, տվյալների
Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում
Զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել
«Սուրեն Պապիկյանին պետք է հիշեցնել՝ երբ Արցախում ուտում-խմում էին, ընդունելության արժանանում, պարոն նախագահով էին դիմում իշխանություններին»․ Մետաքսե Հակոբյան
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի՝ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելը արդարացի որոշում էր։
«Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, մեզ ահաբեկիչ եք ասում, հետո էլ ուզում, որ չխոսենք էլ»․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին
Արթուր Սարգսյանն ասաց՝ դատարանի դահլիճում են ոչ թե դատարանի և դատախազների հետ կռիվ անելու համար, այլ իրենց արժանապատվությունը, թասիբը պահելու համար։
Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է: Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ
Հուսով ենք՝ կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումն այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը. այն կարևոր է Միջին միջանցքի համար. Հաքան Ֆիդան
«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Սա ահռելի մեծ բարեփոխում է, ներառում է 1 մլն 600 հազար հոգի, եւ, այո, կան փոքր խնդիրներ»․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին
«Բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեին, 80 հազարից ավելի քաղաքացու այս 15 օրերի ընթացքում չէին կարող սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որոնք դեռ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք»։
Վանը՝ Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն
Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, այլև տարածաշրջանային մատակարարման համար
«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»․ Անահիտ Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած անձանց առողջական վիճակի մասին
Նախարարն ասաց, որ չեն պատրաստվում գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվությունը հաղորդել համայն աշխարհին։
Փաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան
Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ-ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։
«Ուզում են մեզ խոսքի իրավունքից զրկեն, մենք ահաբեկիչներ չենք, ազատարարներ ենք»․ Վահագն Չախալյանը՝ հանրային մեղադրողների միջնորդության մասին
«Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Դատարանը թույլ չի տա, որ քաոս լինի»։
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
ՖԻԴԵ-ն Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
«Ձեր առաջ արդարանալու ինչ-որ բան չունեմ»․ Զարեհ Սինանյանն իրանահայերի շրջանում ձերբակալվածների ու զոհերի մասին հստակ թվեր չունի
«Համայնքի հետ կապի մեջ ենք զուտ եկող մարդկանց շնորհիվ, անմիջական կապ չունենք։ Նույնիսկ դեսպանատան հետ երեկվա դրությամբ դեռ կապ չունեինք»։
Փաշինյանը ստել է. «Զանգ» նախաձեռնության ավելի քան 60 հավաք դադարեցվել է ու մասնակիցներս տեղափոխվել ենք ոստիկանության բաժիններ. Սուրեն Սահակյան
Մինչև հիմա՝ 2 տարուց ավելի, ցուցարարներից բռնագրաված, նրանց սեփականությունը հանդիսացող գույքը ապօրինաբար պահվում է ոստիկանության բաժիններում։
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել
2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական
ՄԻՊ-ը Բաքվից վերադարձված գերիների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր
Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր
«Ասում եք՝ ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, ոչ, ես անում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանի Հանրապետությանը»
«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն առաջարկում է ամերիկյան միջնորդությունն օգտագործել հիմա՝ ՀՀ տարածքն ադրբեջանական օկուպացիայի ազատելու համար։
Օրինակա՞ն է արդյոք, երբ վարչապետը «ինքն իրեն» է պարգևատրում. AntiCor
AntiCor-ը փաստում է․ ձևական օրինականությունը չի հավասարազորում հանրային արդարացվածությանը։
Ֆիդանը Բայրամովի հետ շուրջ 2 ժամ քննարկել է Միրզոյանի և Ռուբիոյի ստորագրած TRIPP շրջանակային փաստաթուղթը
«Ազատություն». Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շուրջ երկու ժամանոց հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի արտգործնախարարի՝ վաշինգտոնյան վերջին այցի ժամանակ ստորագրված TRIPP շրջանակային փաստաթուղթը։ «Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այս մասին», – ասել
«Տղամարդկության մասին ասածիցս նեղվել են, ներողություն, բայց առաջիկայում ավելի խիստ եմ լինելու, դատախազների ասածն ինձ է ուղղված»․ Բագրատ սրբազան
Հանրային մեղադրողները նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին միջնորդեցին քրեական վարույթի հետ կապ չունեցող հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու դեպքում համապատասխան դատավարական ներգործության միջոցներ կիրառել։
Անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան
Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև հեղուկ գազի գինը թանկացմանը և նշել, որ դա սովորական պրոցես է և ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, որևէ արտառոց բան չկա. «Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ, դեֆիցիտ ևս գոյություն չունի»:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դա խնդիր է, որը պետք է լուծվի այդ թվում՝ խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապարհով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»:


















































