Օրվա լրահոսը
Քրեական օրենսգրքով էլ այն ամրագրված է, եւ չկա նոր օրենսդրության անհրաժեշտություն, հատկապես եթե խոսքը վերաբերում է, այսպես կոչված, ատելության խոսքին. Լիանա Դոյդոյան. «Հրապարակ»
«Օրինակ` վարչապետի կիրակի օրվա հայտարարությունը՝ արցախցի կնոջն ուղղված, կոնկրետ թիրախավորում էր եւ հստակ ատելության խոսք: Նա թիրախավորեց կոնկրետ խմբերի` Արցախից տեղահանվածներին, եւ կոնկրետ վիրավորական, զրպարտչական եւ ատելության խոսք տարածեց, չենք խոսում այն մասին, որ այն տեղի ունեցավ երեխայի ներկայությամբ, որն էլ իր հերթին առանձին երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիր է». Լիանա Դոյդոյան
«Ձեր երդումն ուրիշ ի՞նչ բովանդակություն պետք է ունենա, որ մենք հավատանք, որ չեք գնում ՍԴ ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար»․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանի
«Եթե Հրայր Թովմասյանն անաչառ չէր միայն այն բանի համար, որ ՀՀԿ-անդամ էր եղել, ի՞նչ տարբերություն թե որեւէ այլ կուսակցության անդամ կներկայացվի բարձր դատարանում»
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է՝ ըստ Global Finance ամսագրի
Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների,
Թուրքիայում և Ադրբեջանում ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող է թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Վարուժան Գեղամյան
Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։
Եթե զանգահարում են որևէ բջջային օպերատորի անունից և առաջարկում ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, զգուշացե՛ք, խարդախություն է
Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները:
Վլադիմիր Վարդանյան․ «ՍԴ որոշումները պետք է կատարվեն առանց որեւէ «բայց»-ի եւ «եթե»-ի․ սա է իրավական պետության հիմքը»
ՍԴ դատավորի թեկնածու լինելու համար կուսակցական չլինելու օրենսդրական պահանջ չկա․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։
Նարեկ Մկրտչյանը և Բեթանի Կոզման ընդգծել են առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը
Առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով՝ ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 23-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։ Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։
Հատկապես անվտանգությունը շատ են կարևորում գյուղում․ Կոռնիձորը սահման պահող է. Արթուր Միքայելյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեր հայրենակիցները ծանոթացան «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ու անվտանգային քայլերին։ Հատկապես անվտանգությունը շատ են կարևորում գյուղում․ Կոռնիձորը սահման պահող է։ Մի բան պարզ է․ մենք բոլորս, մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված։ Այլևս թույլ չենք լինելու:
«Հիմա, երբ արդեն իրենք են դարձել ատելության խոսքի հիմնական հասցեատերը, սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ». Հայկ Ալումյան. «Հրապարակ»
«Վախենում եմ, որ Եվրոպայից եկող գումարները, որոնց անունը դրել են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքար, ուղղեն մարդկանց ազատ խոսքը լռեցնելու գործին, մարդկանց բերանը փակելուն»
Իշխող վարչակարգը փաստացի փորձում է «խաղաղություն մուրալ»՝ գնալով միակողմանի զիջումների, այդ թվում՝ արժեքային մակարդակում. Տիգրան Դումիկյան
Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։
Պետությունների ճակատագրերը որոշվում են ոչ միայն պատերազմներով և դաշինքներով, այլ շատ ավելի «աննկատ» տեղերում՝ դատարանների դահլիճներում, վարչական որոշումներում. «Փաստ»
Օրենքը մնում է թղթի վրա, իսկ իրական որոշումները ձևավորվում են այլ տրամաբանությամբ
Փաշինյանն առաջ է մղում տևական խաղաղության այնպիսի կոնցեպտ, որը հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Սյունիքը կորցնենք կամ ինքնակամ հանձնենք. «ՉԻ»
«Հարևաններն էլ, ըստ այդ կոնցեպտի, հենց տեսան, որ իրենց չենք խանգարում՝ այլևս չեն անհանգստացնի մեզ, կթողնեն հանգիստ ապրենք, և այդպիսով՝ կհաստատվի կայուն և տևական խաղաղություն»
Հարցեր «հիբրիդայինի», «միլիտարիզմի» եւ սահմանադրության մասին
Մի քանի հարցեր կան, որոնք այսօրվա իշխանությունը դարձրել է բուռն քարոզչության առարկա, եւ որոնք, սակայն, մինչ օրս մինչեւ վերջ չեն պարզաբանվում: Առանց պարզաբանման՝ քարոզչական թեզերը մնում են օդի մեջ: Դրանցից առաջինը վերաբերում է, իհարկե, «հիբրիդային պատերազմին»: Իր վերջին ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ հիբրիդային պատերազմն այն է, երբ իր մասին կեղծ լուրեր են տարածվում: Այսինքն՝ ցանկացած
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց ատելության խոսքի տարածման առնչությամբ, այդ թվում՝ թվային հարթակներում
Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը, ելնելով իր պատմական փորձից, խորապես գիտակցում է ատելության և անհանդուրժողականության կործանարար հետևանքները, երբ դրանք մնում են չհասցեագրված։
Փաշինյանը պատերազմ սկսվելու ժամկետն իմանալու առումով ասում է՝ այսքան տարի վարչապետ եմ, դա էլ չիմանա՞մ: Այսինքն, 2020-ի պատերազմի մեկնարկի մասին էլ է իմացե՞լ. «Փաստ»
Արդյո՞ք սա նշանակում է բաց ակնարկ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկորցնի իշխանությունը: Կամ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի ինչ-որ ավելի խորքային ու ահավոր զիջումների պայմանավորվածություններ, որոնց ետևից Ադրբեջանը «կգա», եթե Փաշինյանն այլևս իշխանություն չլինի: Այս իշխանությունների պարագայում ոչինչ բացառել չի կարելի:
«Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին, հղի է անդառնալի հետևանքներով»
Որքան էլ մերժվի «Ղարաբաղյան շարժումը», իսկ պետության հիմնադիր թղթի «Անկախության հռչակագիրն» էլ հակադրվի ներկա իրողություններին, միևնույն է «աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել։
Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ-2040» մշակութային հայեցակարգը. «Վերականգնում», որը գրեթե բացառելու է երկրամասի հայկական հետքը
Արցախը «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում
Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։
Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան. «Ա1+»
ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին և ասաց, որ եթե ինքը գա իշխանության, ապա հանդես կգա նոր առաջարկություններով։
«Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել». «Փաստինֆո»
Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։
«Անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, ՀՀ բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար»
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։
Ավելի քան 4 տարիների ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր նախաձեռնությունները մերժվել են. «Հետք»
Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժը «Հայաստան» խմբակցությունն է՝ 28 պատգամավորով։ Խմբակցության տրամադրած և ԱԺ կայքում առկա տեղեկություններով, խմբակցությունը և նրա պատգամավորները 2025 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ներկայացրել են 53 նախաձեռնություն։
«Փաշինյանն այս աստիճանի հասել է, որովհետև մինչև հիմա մարսել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կենսական շահերի հանձնումը». Դերենիկ Մալխասյան
«Քաղաքականությունը դնենք մի կողմ և այս երևույթը վերլուծենք մարդկային, բարոյական տիրույթում։ Ինչպե՞ս դուք կգնահատեիք, եթե հանրային վայրում բազմաթիվ մարդկանց առկայությամբ հասուն տղամարդը հարձակվի, անպատվի, ագրեսիվ վերաբերմունք ցույց տա երիտասարդ կնոջ նկատմամբ, այն էլ՝ փոքր երեխայի ներկայությամբ։ Հայ հասարակությունը սրան ի՞նչ գնահատական է տալիս». Դերենիկ Մալխասյան
Մուշում 44 տարի արագիլները բույն են հյուսել նույն տան տանիքին
Ֆեսիհ Յաշլըը պատմում է, որ դեռ 2-րդ դասարան էր, երբ արագիլները բույն հյուսեցին իրենց տան տանիքին ու մինչ օրս գալիս ու մնում են։
Թեհրանը հերքում է, թե վերջին 24 օրերին որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է, որ վերջին 24 օրերի ընթացքում որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ՝ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին մի քանի օրերին կողմերը «համաձայնության կարևոր կետեր» են գտել։ Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդում է, որ վերջին
«Անընդունելի ենք համարում ու դատապարտում Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսույթը»․ ՀԿ-ներ
Քաղհասարակության կազմակերպությունները դատապարտել են արցախցի կնոջն ուղղված Փաշինյանի հայտարարությունները
Ժողովականները արծարծեցին շրջանային իրավիճակի հետ կապուած ռազմական ու քաղաքական գործընթացները՝ կեդրոնանալով Լիբանանի մէջ տիրող կացութեան վրայ
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը գնահատեց հայ քաղաքական կուսակցութիւններու միացեալ նիստերը եւ կարեւոր նկատեց, յատկապէս նման ճգնաժամային պայմաններու մէջ, նման խորհրդակցական եւ աշխատանքային հանդիպումներու հետեւողական ընթացքը։
Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է. Թրամփ
Նա լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա «պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն»։
Փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
«Ի՞նչ երեսով է զանգում Պուտինին, երբ Եվրամիությունից փող է մուրում այդ նույն Պուտինի դեմ պայքարելու համար»․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի բնութագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջին ամիսներին հակառուսական հռետորաբանությունը, հակառուսական հայտարարությունները դարձրել է թրենդ։


















































