Օրվա լրահոսը
Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է պահանջել Հեյդար Ալիևի մասին խոսքերի համար
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հոգևորականության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների մասին հարցին, փորձել է առանց թեմայի հետ որևէ կապի հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչն անընդունելի է»։ Այս մասին ասված է Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։ «Նման համատեքստում համազգային առաջնորդ
Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, հրաժարվեց ցուցմունք տալուց
«Ճշտեցի՝ ո՞վ է իրենց թեկնածուն։ Պատասխանեց՝ Հարություն Մկրտչյանն է։ Ասացի՝ ես իր մասին լավ կարծիք չունեմ»
Մեր անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր, այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնել. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
«Մենք առաջարկում ենք հզոր պաշտպանություն, կիրառել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր սահմանում կանգնած տղաները կարողանան ապահովեն թե իրենց անվտանգությունը, թե սահմանամերձ գյուղի անվտանգությունը»,- նշել է անվտանգության թիմի անդամը:
Դուք ընդունում եք՝ եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնե՞լ է. Դավիթ Ղազինյան
41 օրվա ցուցմունք, որպես այդպիսին, չի կարող լինել
Բրյուսելում քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և խորացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։
Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա հղմամբ Հայաստանի 60 տոկոսը Ադրբեջանի տարածքն է, մինչդեռ Հայաստանն է փոխում իր Սահմանադրությունը. փխրուն խաղաղությո՞ւն, թե՞ երաշխավորներ
«Բազմազգ Վրաստան» հանրային շարժման հետազոտող Մալխաս Գագուայի խոսքով՝ 2024թ. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանությունը պնդում էր՝ եթե ժողովուրդն իր ձայնը տա արևմտամետ ընդդիմությանը՝ պատերազմ կլինի:
Արթուր Բաղդասարյանի գործով դատավարության մյուս մասնակիցները թեեւ ծանուցված էին, սակայն չէին ներկայացել դատական նիստին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Նաիրա Արտաշեսյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունները եւ լրացումները, ապա պատասխանեց պաշտպան Շահնազարյանի՝ հարցերին, որից հետո Արթուր Բաղդասարյանի պաշտպանը դատարանից առնվազն մեկ ամիս ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար։
Ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն ու կվերագործարկվեն ՀՀ տարածքում եւ կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կգործեն մեր երկրի լիարժեք իրավազորության ներքո. Միրզոյան
Թուրքիայի հետ առկա է բավականին դինամիկ, դրական եւ խոստումնալից երկխոսութուն
«Մենք այս պահին պատրաստ չենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելուն, որովհետեւ չենք համապատասխանում այդ ստանդարտներին»․ Վահան Կոստանյան
«Այն պահին, երբ կհամապատասխանենք եվրոպական ստանդարտներին, համապատասխան քաղաքական որոշում կայացվի՝ դիմելու կամ չդիմելու»։
««Կուռառա»-ն հայաստանյան հյուրախաղերով ևս մեկ անգամ հաստատեց իր յուրահատուկ տեղը ժամանակակից ռոք բեմում»
Երկու քաղաքների հանդիսատեսն էլ աչքի ընկավ մեծ ակտիվությամբ և անկեղծ ոգևորությամբ․ նրանց ջերմ ընդունելությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Կուռառա»-ն ունի հավատարիմ և սպասող լսարան Հայաստանում։
Սխալ տվյալ լրացնելու համար չի կարող որեւէ ձեւով պատասխանատվություն կրել ՀԷՑ-ը. Արամ Օրբելյան
«Ես երեկ հարցրի՝ քանի հավելագրում է արվել, պարզվեց 91: Խնդրեմ հիմա ապացույցների հետազոտում անենք, պատասխանողը հատիկ-հատիկ նշի՝ որ էջի, որ տողը նայենք»,-ասաց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչը:
V-Dem-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում. Շիրազ Մանուկյան
Երբ անդադար Փաշինյանը կրկնում է, որ իրեն Եվրոպան աջակցում է, ես հստակ ուզում եմ ասել, թե ինչ է գրված այս զեկույցում Հայաստանի մասին. «Փաշինյանի կառավարությունը դիմեց անձնակենտրոն կառավարման ոճի, սահմանափակելով խոսքի ազատությունը, քաղաքացիական տարածքն ու ազատությունը»:
«ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք քննարկումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո երրորդ փաթեթի շուրջ»․ Վահան Կոստանյան
«Մենք Բրյուսելում ձեռք ենք բերել 4 հարկանի նոր շենք։ Հաշվի առնելով, որ մեր համագործակցությունը մեծանում է, նաեւ Բրյուսելում մեր դիվանագետների թիվն ենք մեծացնում»։
Սևանա լճի մակարդակը մարտի 16-22-ը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա մակարդակից ցածր է 11 սմ-ով
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.528 մլն..մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 22-ը ներառյալ՝ 12.368 մլն.մ³:
Դատարանը չքննեց Կաթողիկոսի եղբոր՝ Գեւորգ Ներսիսյանի եւ եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի տնային կալանքը վերացնելու միջնորդությունը
Դատախազն առարկեց, քանի որ մեղադրյալները հնարավոր է կրկնակի հարցաքննվեն, ուստի այդ իրավիճակում նա նպատակահարմար չի համարում, որ խափանման միջոց փոխվի։
Մեկամյա երեխայի սպանության դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակում ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվում է նախաքննություն:
«ԵՄ վիզա ստանալու պրոցեսը որեւէ ձեւով չի բարելավվել, ոնց վիճակը խնդրահարույց եղել է, այնպես էլ շարունակվում է՝ մերժումները շատացել են»
Ըստ Վահան Կոստանյանի՝ դեպի ԵՄ երկրներ մուտքի թույլտվություն ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է 400 տոկոսով․ «Կարող եմ ասել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակիորեն դրական տենդենց ենք տեսնում»։
Թույլ մի՛ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի։ Ուժեղ Հայաստան հնարավոր է. Գոհար Ղումաշյան
76 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։
«Անտառների միջազգային օրը»՝ կարևոր ձեռքբերումներով
Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը գարունը մեկնարկել են ցանկալի արդյունքով
Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ինձ գրավել են հայկական երաժշտության մեջ առկա մելիզմները, որոնցով էլ տարբերվել են այլ ազգերի ներկայացուցիչների հնչեցրած երգերից». Մարիո Ակամպա
Իմ ուղերձն է՝ ցանկացած հարց կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, և անհրաժեշտ է, որ նման իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ոք կարողանա կառավարել իրեն։ Չէ՞ որ բռնությունների ականատես հաճախ լինում են երեխաները նույնպես, այնպես, ինչպես Լեոնկավալոն։ Սա է պատճառը, որ փոփոխություններ չեմ արել լիբրետոյում։ Երևանյան «Պայացներում» բեմն ու իրականությունը կմիաձուլվեն, իսկ ուզենք թե չուզենք՝ ծիծաղը կվերածվի ողբերգության։
Հայաստանը սեփականության իրավունքի պաշտպանության և արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «ՀՀ տնտեսական ազատության ինդեքս – 2026» զեկույցը։ Հայաստանը 2026թ.-ին 67.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) 176 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Հայաստանը ներառված է «Եվրոպա» տարածաշրջանում, որի վարկանիշային աղյուսակում 44 երկրների շարքում 28-րդն է: ՏԱԻ-ով Հայաստանը «Եվրոպա» տարածաշրջանի միջին գնահատականին զիջում է 1.8
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան։ Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է աշխարհահռչակ HOWO բրենդի ինքնաթափ-բեռնատարները, որոնք համապատասխանեցված են երկրի կլիմայական պայմաններին ու վառելիքին։ Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ բրենդների շինարարական տեխնիկան և սարքավորումները, ինչպիսիք են SDLG-ն,
Թրամփը հանձնարարել է 5 օրով հետաձգել հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ
Ավելի վաղ Թրամփը 48-ժամյա ուլտիմատում էր ներկայացրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի հետ կապված:
Ալիևը պետք է որոշի, թե երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը. Տաթևիկ Հայրապետյան
Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք
Ամփոփվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման դեմ պայքարի ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը
Նշվել է, որ ռազմավարական նպատակների իրականացման համար անհրաժեշտ է համադրել իրավապահ, կանխարգելիչ, կրթական և հանրային առողջապահական գործիքակազմերը։
Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկից որեւէ պահանջ չունի
Գագիկ Ծառուկյանը նման որեւէ պահանջ չունի, քանի որ արդար դատական ակտ է կայացվել՝ հրապարակային դատաքննության արդյունքում
Հիմնանորոգման նպատակով 90 օրով կփակվի ճանապարհահատվածը
Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան – Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան – Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարhահատվածը՝ հիմնանորոգման նպատակով: Երևանի քաղաքապետարան
Բռնի տեղահանված` հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ՄԻՊ ուշադրության կենտրոնում
Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, որպես բանախոս, մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված պանելային քննարկմանը՝ «Հավաքական անվտանգությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում» թեմայով։ ➡️ Պանելային քննարկման ընթացքում Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է 2023 թվականի բռնի տեղահանման ընթացքում և դրանից հետո Մարդու
Այնքան փոքր երկիր ենք, որ նեղանալու շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ. Գոհար Գասպարյան
Ինձ թվում է, որ շատ մարդիկ երեւի զբաղված են եղել իրենց առօրյա հոգսերով ու բաց են թողել այն ժամկետները, որոնցում պետք է հայտ ներկայացնեին, գրանցվեին, կամ երկրպագուները այդքան ակտիվ չեն գտնվել; Կարծում եմ, որ սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բոլորս մտածենք: Ես ինքս էլ շատ առաջարկեր ունեմ ակադեմիային, որպեսզի ոչ թե մնանք երկրպագուների հույսին, այլ պետք է ստեղծվի այնպիսի մի խումբ, որը բոլորին կներգրավի, եւ կկարողանանք բոլորին քվեարկել»,-հավելեց Գոհար Գասպարյանը:


















































