Օրվա լրահոսը
Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ *** Սերգեյ Ավետիսյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան Կրթություն 1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մինչեւ փետրվարի 7-ը ընտանեկան նպաստի գումարները կվճարվեն. «Հրապարակ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գումարների վճարման ուշացումը կապված է այն բանի հետ, որ կառավարության հունվարի 30-ի նիստում է հաստատվել «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու եւ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը
«Շերիֆը» առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հայկական ժամանակ»
2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում աչքի ընկած ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է, առաջիկայում հրաժարվի մանդատից։ Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը
Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով: Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված լրացուցիչ ռեսուրսների միջոցով ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար: Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը
«Ճանապարհային քարտեզ» գրագողություն է ԵՄ Ասոցացման համաձայնագրերից. «Հրապարակ»
Իսկ ժամանակը, թե երթ պետք է վերջապես ՄՄ-ին Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիր ստեղծվի եւ ստորագրվի, բառ անգամ ասված չէ։
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ
Ուղեւորներից մեկը վարորդին 300 դրամ տալով ասում է. – Վարպետ ջան, ընկերներիցս երկուսը նստած են, Շրջանայինում կիջնեն: Հաջորդ կանգառում մեկ այլ ուղեւոր 500 դրամանոցը վարորդին մեկնելով ասում է. – Ախպեր ջան, ընգերներիցս էրկուսը նստած են, էրկուսն էլ վիսիլկի մեջ են:
ԱՄՆ-ը զգուշացրել է ատամի մածուկի տեսքով տեղափոխվող ռումբերի մասին՝ Ռուսաստան ուղևորվող թռիչքների վրա. «Ամերիկայի Ձայն»
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդած Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյան սակայն որևէ մանրամասներ չի ներկայացրել նման զգուշացման պատճառը դարձած հետախուզական
Արթուր Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։ Արթուր Սարգսյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 20 մարտի 1979 թ., ք. Սևան Կրթություն 1995-1999 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ 2001-2003
Արամ Բադալյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Արամ Բադալյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 14 փետրվարի 1958 թ., ք. Երևան Կրթություն 1975-1980 թթ. –
Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և
«Կրիմինալ չկա». Վստահեցնում է ԱԺ փոխնախագահը
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ամենահրապարակային, ամենաբաց քաղաքական ուժն է: Խոսելով գազային պայմանագրի մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն հնարավորություն է տվել մինչեւ 2018 թվականը կանխատեսելի դարձնել գազի գինը` «Եթե ցանկությունների ոլորտից ենք խոսում, ապա մեր ցանկությունն է, ոչ թէ 189 դոլար ստանալ, այլ 80 դոլար, 8
Սամվել Հովհաննիսյանը՝ «կեղծիքների շարանի» մասին․ «Փաստինֆո»
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում վերջինս բարձրաձայնեց «կեղծիքների շարան»-ի մասին: Ըստ Սամվել Հովհաննիսյանի ու նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի՝ քննիչն արձանագրություն է կազմել փաստաթղթերի ուսումնասիրության մասին, թեև, խոսքն իրականում փաստաթղթերի զննության մասին է եղել: Արձանագրության կազմմանը ընթերականեր չեն մասնակցել՝ չնայած որ պարտադիր պետք է մասնակցեին և պետք
Էդուարդ Շարմազանովը հորդորեց. «Սթրեսից դուրս գալու համար սառը ջուր խմեք»
Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի երկարատեւ նիստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ներկուսակցական, քաղաքական հարցեր, իսկ հիմնական քննարկումը ծավալվել է կուսակցության ապագա համագումարի վերաբերյալ, ինչն էլ որակելով իբրեւ քաղաքական հայտարարություն Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսակցության հերթական, 15-րդ համագումարը տեղի կունենա մայիս ամսին: Պատասխանելով կառավարության հրաժարականի վերաբերյալ հարցին Էդուարդ Շարմազանովն
Վաղը Սոչիում պաշտոնապես կբարձրացվի Հայաստանի դրոշը
Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի չորս մասնակիցները Սոչիում են:
Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն. «Հետք»
Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն: Վերջինս նշեց, որ ինքն այլևս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել, իսկ ինքը պետության կողմից տրամադրված պաշտպան էր: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել
«Դեմ առ դեմ». Կոմիտաս վարդապետ Հովնանյան եւ Կարինե Հակոբյան
Փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Կոմիտաս վարդապետ Հովնանյանի եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանի հետ քննարկումը: Թեման՝ անհրաժե՞շտ է մեզ արդյոք հոգեւոր անվտանգության մասին հայեցակարգ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված
Интерфакс. Յացենյուկը կստանձնի Ուկրաինայի վարչապետի պաշտոնը՝ ընդդիմադիրների կառավարություն ձևավորելու պայմանով
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը պատրաստ է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե կառավարությունը ձևավորվի ընդդիմադիր գործիչներից, և եթե երկիրը վերադառնա 2004թ. սահմանադրությանը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Մենք պատրաստ ենք ղեկավարել կառավարությունը, եթե կառավարական պաշտոնները ստանձնեն ընդդիմադիր գործիչները: Իմ երկրի համար այս դժվարին պահին, երբ այն
Վազաշեն-Պառավաքար ճանապարհի համար 520 միլիոն դրամ են ուզում
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարությունից 520 միլիոն դրամ է ուզում Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար: Կառավարություն ներկայացրած փաստաթղթով նախարարությունը հաշվարկել է եւ գտել, որ այս ճանապարհի շինարարական, նախագծային եւ հեղինակային հսկողության աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման համար կպահանջվի 535 միլիոն 700 հազար հազար դրամ, այդ թվում առաջին եռամսյակում 262500 հազար
Քաղաքապետարանից ծանուցում է ստացվել շենքն ազատելու մասին, խմելու ջրագիծը հեռացվել է
Երևան քաղաքի Շինարարների փողոցի 15 շենքի բնակիչները «հոգեբանական սպառնալիքների» ազդեցության տակ են: 2014 թվականի հունվարի 31-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Մկրտչյանը փոստային առաքման միջոցով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ուղարկել է որոշում, որով բնակիչներին ծանուցվում է ազատել վթարային շենքը: Ծանուցմամբ նշվում է, որ բնակիչները, որոնք դեռ մնացել են վթարային շենքում, պետք է այն
Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
Տիգրան Սարգսյանը` ցուցարարներին. «Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք»
Այս պահին ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ուղեկցվում է բողոքի ակցիայով: ՀՀԿ-ականներից, մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը` վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմավորեցին ցուցարարները` մասնավորապես Երեւանի Բուզանդ թաղամասի բնակիչները, որոնք առանձին հանդիպում էին պահանջում նրանից: Ակցիայի մասնակիցները մի կերպ կարողացան մոտենալ վարչապետին, դիմելով նրան խնդրեցին, որպեսզի նա լսի իրենց ու անձամբ զբաղվի իրենց հարցով: Տիգրան Սարգսյանն
Կառավարությունը «Ֆլեշի» հաշվին կթողնի մոտ 298 միլիոն դրամ
Կառավարությունը «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում կթողնի 298 միլիոն 446 հազար 210 դրամ: Այս գումարը, ինչպես նշված է կառավարության կայքէջում, հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի կառավարության աջակցության ծրագրով չիրացված 3316069 լիտր վառելանյութի սուբսիդիան է: Վաղը կառավարության հավանությանը կներկայացվի «Ֆլեշի» հաշվին թողնվելիք այդ գումարի վերաբերյալ առաջարկությունը: «Ֆլեշի» հաշվին այդ միլիոնները թողնվում են, որպեսզի ծրագրով այս տարի շարունակվի մատչելի
Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ չպետք է թույլ տալ ժխտողականության մի նոր հաղթարշավ
Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեյցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեյցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից: Հանդիպմանը
Glendale News Press. Ուխտագնացություն Կալիֆոռնիայից դեպի Արևմտյան Հայաստան
Կալիֆոռնիայի Մաշտոց քոլեջի նախագահ Կարպիս Տեր-Եղիայանը մոտ 30 հոգու իր հետ ուխտագնացության կտանի Արևմտյան Հայաստան: Հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը: Արդեն մի քանի տարի է, ինչ նա մարդկանց ուղեկցում է ուխտագնացությունում` ականատես դարձնելով իրենց ծնողների կամ նախնիների հայրենիքին, որի մասին նրանք երկար տարիներ է միայն լսում են: «Սա երազանքի իրականացում է: Նրանք միշտ երազում
Բուդաղյանների գործը անորոշ ժամկետով կասեցրել են
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր տեղեկացել է, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը կասեցրել է իր բողոքների քննությունը: «Դատարանը որոշել է՝ բողոքների քննությունը կասեցնել մինչեւ որ քննիչը կներկայացնի բոլոր նյութերը: Այսինքն` դրանով դատարանը գտավ, որ մեր պահանջը իրավացի էր: Այսինքն, բողոքների քննությունը հնարավոր չէ մինչեւ որ բոլոր նյութերը չներկայացվեն: Ես գտնում եմ՝ այս որոշումը ոչ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով քրեական գործի հարուցման համար
Այսօր` 2013 թ. փետրվարի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, քննության առնվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած դիմումը: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
Մատչելի գներով 700,6 տոննա պարարտանյութ չի բաշխվել
Կառավարությունը շարունակում է հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի տրամադրումը: Ինչպես ներկայացված է կառավարության կայքէջում, Հայաստանի համայնքների եւ Լեռնային Ղարաբաղի հողօգտագործողներին տրամադրվող 50 կգ քաշով, 1 պարկ ազոտական պարարտանյութը վաճառվելու է 6000 դրամով, իսկ 1 պարկ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը` 7000 դրամով: Ըստ գյուղնախարարության` կառավարություն ներկայացրած փաստաթղթի, նույն ծրագրի համար նախատեսված ու անցյալ
Интерфакс. Ընդդիմությունն ու «Եվրոմայդան»-ը պետք է տարանջատվեն ծայրահեղականներից. Ֆյուլե
Եվրոմիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել է Ուկրաինայի բողոքի ցույցերի ժամանակ արդարադատության և գյուղատնտեսության նախարարությունների շենքերի գրավումը՝ ընդդիմության առաջնորդներին կոչ անելով տարանջատվել ծայրահեղական տարրերից: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ընդդիմությունն ու ցուցարարները պետք է տարանջատվեն ծայրահեղական տարրերից», – ասել է Ֆյուլեն չորեքշաբթի օրը Եվրոխորհրդարանում Ուկրաինայի հարցի քննարկմանն իր ելույթի ժամանակ: Հանձնակատարը նաև