Օրվա լրահոսը
Կնոջը՝ երկու երեխաների աչքի առաջ դաժանաբար դանակի 21 հարվածով սպանելու դատական գործընթացը նորից դատաքննության փուլում է
Նոր պաշտպանը միջնորդել է դատական վիճաբանությունների փուլից նորից վերադառնալ դատաքննության փուլ
ՊՆ-ն չի՞ ցանկանում քուրդ ազատամարտիկին «Իջեւանի գժանոցի» շենքում շինթույլտվություն տալ
Յուսուբովի բնակարանի հարցի լուծումը ձգձգվում է
Մոմերը փչելիս ոչ թե խաղալիք է ուզել, այլ մոր համար՝ առողջություն
Երջանիկ մանկությունը երազանք է Նելլի Գալստյանի երեք երեխաների համար 5-ամյա Սերգեյն այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս Աստծուց ոչ թե խաղալիք կամ համակարգիչ է ուզել, այլ առողջություն՝ մայրիկի համար: Սերգեյի մայրը՝ 43-ամյա Նելլի Գալստյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Փոքր հասակում մանկական կաթված (պարալիչ) է տարել, եւ հիվանդությունը նրանից խլել է առողջությունը: Գալստյանների ընտանիքն ապրում է
«Քրիստիան Դիորի» դերձակուհին Սիլվա Կապուտիկյանի համար էլ է շոր կարել
«Հայրս հին քոլոխ մարդ էր եւ միշտ գսեր՝ աղջիկ երեխա է, թող գարել սովրի: Հայերը ադ փանը ունին, թե աղջիգ ես, գար անել պիդի սովրիս: Երբ 13 դարեգան էի, հայրս չթողեց այլեւս դպրոց գնամ: Ֆրանսիայում գեշ ժամանակներ սկսած էին. 1939 թիվն էր, տնից դուրս գալը՝ վտանգավոր. բաբայիս մեկ հադիկ աղջիգն էի, գվախնար ինձ ալ գոցե:
Կենտրոնում եւ Շենգավիթում ջրամատակարարման ընդհատումների մասին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: • Սեպտեմբերի 26-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 56-324, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի և
Ալեքսանդր Իսկանդարյան. «Հոկտեմբերի 10-ից հետո ոչինչ չի փոխվի»
«Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխվի, պետք է հարյուր հազարավոր մարդիկ կանգնեն ոտքի: Իսկ նրանք դա չեն կարող անել: Ուստի, թե որքան մարդ կհավաքեն՝ հարյուրներ կամ հազարներ, այնքան էլ էական չէ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին՝ ոչ իշխանական ուժերի եռյակի նախաձեռնած հանրահավաքին, այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ
Հարութ Սասունյանը՝ Տիգրան Սարգսյանի առնչությամբ. «Ամեն մեկի մասին էլ կարելի է ասել՝ գող է»
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը կոնկրետ ապացույցների դեպքում միայն կարծիք կհայտնի
Ահազանգում են մասնագետները. «Սուպերմարկետներում ժամկետանց հրուշակեղեն եւ աղցաններ են վաճառում»
Բանախոսների պնդմամբ՝ այսօրվա աղցանը խառնում են ժամկետանց աղցանների հետ եւ վաճառում
Հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ
Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։ ԻԻՀ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերեւույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող ԻԻՀ քաղաքացիներին հարցաքննելու համար։ Թարգմանչին օրենքով սահմանված կարգով պարզաբանվել
ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները
ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու /կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ/ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան: Նշեմ նաև, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության
«Օրագիր իմ եւ բոլորի համար». «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք»
Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն։
Գուգարքում սպանություն կատարողը Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին: Ոստիկանները պարզել են, որ Ա. Ղավալյանը 2011 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն
Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Եվրոպական խաղերին. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերի շրջանակներում: Այս մասին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Լուսինե Մուսայելյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Ամբաստանյալի վերջին խոսքը դատարանը չի լսել
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Արմեն Ղազարյանի եւ Գեւորգ Մարգարյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում էր դատավոր Արարատ Պետրոսյանը: Որպես Արմեն Ղազարյանի շահերի պաշտպան՝ նախորդ դատական նիստում ներգրավվել էի ես՝ փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ղասաբողլյանս եւ միջնորդել գործի քննությունը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ դատական նիստը
Շրջհարկը ՓՄՁ-ների դեմ չէ, բայց եթե փաստաթուղթ ցույց չտան, կուժն ու կուլան կկոտրվի նրա գլխին (Տեսանյութ)
Գագիկ Մակարյան. «Պաշտոնի եկան նախարարներ, որոնք կոռումպացված են»
Ի՞նչ խնդիր են լուծում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ի հանրահավաքով
Այդ ուժերին պետք է այդ օրը զբաղեցված պահել հրապարակը
Հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում. նա գտնվում է հսկողության տակ
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Հունան Հ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1-ին մասի
«Հաշմանդամությունը» ոչ թե ֆիզիկական է լինում, այլ մտքի»
Ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը՝ հաղթահարման ու լավատեսության մասին Այս տարվա սկզբին ռեժիսոր Արեն Մալաքյանի (լուսանկարում) «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայում կայացած «Նոր ալիք» կինոփառատոնում «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել: Անցյալ տարի էլ Արենը մասնակցել է «Աշխարհը արեւածագից մինչ մայրամուտ» լեհական վավերագրական նախագծին, որի շրջանակներում նկարահանել էր «Տատ ու պապ»
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած հունահռոմեական ըմբշամարտի 2014թ.-ի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին և նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց վերջերս Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը
Դիլիջանում ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 1940 թ. ծնված Սվետլանա Պ.-ի տուն, դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք, այնուհետև տանտիրուհու ձեռքից հանել է մատանին, հյուրասենյակի
«Եթե ներել, ապա մեր նահատակները պետք է ներեն»
«Առավոտը» հանդիպեց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության նախագահ, Գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի (լուսանկարում) հետ: Առիթը «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակած՝ գրողի «Շշուկների մատյան» գիրքն է, որ գեղարվեստական ժանրում ներկայացնում է հայ ժողովրդի ցավն ու կորուստները՝ կապված ցեղասպանության հետ: Մասնագետների բնորոշմամբ՝ այն ցեղասպանության ու դրա հետեւանքների նորովի մեկնաբանություն է: Գրողը հեղինակ է տարբեր գրքերի,
Ստեփան Սաֆարյանը մեղադրեց եռյակին (Տեսանյութ)
«Չմասնակցել եւ թողնել, որ փոխվի՝ նշանակում է ոչինչ չանել»
2013-2014թթ. ուստարում իմաստուն խաղի դպրոցները հաճախել են 522 երեխա
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում իմաստուն խաղի դպրոցները գործում են նույն թվականից: 2013-2014թթ. ուստարում այդ դպրոցներ է հաճախել 522 երեխա` 202-ը Աջափնյակում, 320-ը` Դավթաշենում։ 2014 թվականին նախատեսված էր շախմատի դպրոցներ բացել հինգ վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Կենտրոնում, Էրեբունիում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում։ Արաբկիր,Կենտրոն, Նոր Նորք,
ԲՀԿ հայտարարությունը առևտրի ոլորտում հոկտեմբերի 1-ից գործողության մեջ դրվող «Շրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ
ԲՀԿ-ն կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին:
«ԲՀԿ-ն ուզում է տիրություն անել անտեսված ազատամարտիկներին՝ իր նպատակների համար օգտագործելու պայմանով»
Այս կարծիքին է քաղտեխնոլոգը, ըստ որի՝ ժամանակին էլ Կոմանդոսն էր ուզում նման կառույց ստեղծել Օրերս «Փարավոն» համալիրում կայացավ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (լուսանկարում) ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը, որի վերաբերյալ Ռուբեն Գեւորգյանը կարծիք էր հայտնել, ասելով, թե նորաստեղծ կառույցն առանձնահատուկ է, քանի որ այնտեղ գտնվում են առաջին գծում կռված տղերքը: Ու ըստ նրա՝ շատ
Լրագրող Անի Գևորգյանի ներկայացուցիչ. «Ակնհայտ են Անիի նկատմամբ բռնության և բերման ենթարկելու գործողությունները»
«Եթե նույնիսկ գիտեք, որ գործը չի բացահայտի, պետք է դիմել դատարան: Եթե մերժվում է բողոքը, պետք է դիմել դատարան, եթե դատարանն էլ է մերժում, պետք է դիմել Վերաքննիչ դատարան: Այսինքն՝ օգտագործել բոլոր ատյանները, նույնիսկ եթե չանեն այն, ինչ պարտավոր են անել օրենքով, ես կանեմ այն, ինչ որպես քաղաքացի և լրագրող պարտքս է անել»,-Aravot.am-ի հետ զրույցում
«ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստեղծեն հարաբերությունների նոր հիմք». «Ազատություն» ռ/կ
Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններին, այն կացությանը, որը ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբեր 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էՄաքսային միությանն անդամակցելու որոշումը։ Սթանոյի փոխանցմամբ՝ սեպտեմբերերեքյան շրջադարձից հետո պետք է ստեղծել հարաբերությունների նոր հիմք։
Սուրիկ Խաչատրյանի որդին չեկավ դատարան՝ բացակայում է Հայաստանից
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացավ Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկայացել էր ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող Լորետա Բարսեղյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը, վկաներ Զարզանդ Նիկողոսյանը, Կարինե Հարությունյանը եւ Տրդատ Խաչատրյանը, իսկ տուժող Նիկոլայ Աբրահամյանը նիստին չէր ներկայացել Գորիսի բժշկական կենտրոնում բուժում ստանալու պատճառով: Նիստին չէր ներկայացել նաեւ
Նոր գիրք՝ հասցեագրված հայրենապաշտներին
Լույս է տեսել Լեւոն Մարգարյանի «Պիեսներ» գիրքը, որը յուրովի մտածողության, հայոց պատմության յուրօրինակ մեկնաբանության մատյան է։ Լեւոն Մարգարյան անունը լայնորեն հայտնի անուններից չէ, բայց նրա թատերգությունները ներկայացվել են տարբեր բեմերում, հնչել են ռադիոյով, գտել են իրենց ընթերցողին։ «Պիեսներում» զետեղված են «Դաշինք կրակի հետ», «Փշրվող մարտակառքեր», «Հայկ Նահապետ» թատերգությունները։ Գրքի նկարազարդումները յուրօրինակ բանալի են՝ հասկանալու հեղինակի


















































