Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Բադալյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Փետրվար 06,2014 10:14

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Արամ Բադալյան

 

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 փետրվարի 1958 թ., ք. Երևան

Կրթություն
1975-1980 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, շինարարության էկոնոմիկայի և կազմակերպման ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1980-1984 թթ. – «Գլխհայջրշինի» թիվ 20, թիվ 19 շինվարչություններ` արտադրական բաժնի ավագ ինժեներ, պլան-արտադրական բաժնի պետ
1985-1990 թթ. – ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` նախահաշվային բաժնի առաջատար մասնագետ, խմբի ղեկավար, կոորդինացիոն-արտադրական բաժնի պետ
1990-1991 թթ. – ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչություն` երկրաշարժի հետևանքների վերացման բաժնի առաջատար մասնագետ
1991-1992 թթ. – ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` գլխավոր տնօրենի տեղակալ
1992-1993 թթ. – «ՍԱԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
1993-1995 թթ. – ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
1995-1998 թթ. – ՀՀ կառավարության քարտուղարություն` վերահսկողության վարչության պետի տեղակալ
1998-1998 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` վերահսկողական ծառայության պետի տեղակալ-վերահսկողության և հատուկ հանձնարարությունների բաժնի վարիչ
1998-1999 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` կազմտեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական բաժնի վարիչ
1999-2000 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` քարտուղարության պետ
2000-2000 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ
2000-2001 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ-քարտուղարության պետ
2001-2002 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` քարտուղարության պետ
2002-2008 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2008 -2013 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2013 -2014 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, միջկառավարական սուրհանդակային կապի պատվոգրով:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728