Օրվա լրահոսը

Զարմանալ կարելի է, որ այսքան ժամանակ գեթ մեկ անգամ չի փակվել Գորիս-Երեւան ճանապարհը. «Չորրորդ իշխանություն»

Ծովակ գյուղի դեպքերի տրամաբանությամբ՝ այդ ճանապարհը պետք է տարին տասներկու ամիս փակ լինի։

Ինչո՞ւ է դատախազությունը աշխատում ընդդեմ լրատվամիջոցների. «Ժողովուրդ»

«Հրապարակ» օրաթերթի լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն իրենք բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանում։

Չեմպիոնի հայրը պնդում է, որ իր տղաները տուժող չեն ճանաչվել

«Ես ինքս ընթերցել եմ այդ մասին, որ իմ տղաները տուժող են ճանաչվել ու զարմացել եմ: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես չգիտեմ դա ինչ տեղեկություն է, բայց հիմա ուրախանալու շատ մեծ առիթ կա, հիմա ուրախալի իրադարձություններին անդրադառնալու ժամանակն է», – Aravot.am-ի այն հարցադրմանը, թե փաստորեն Շիրակի ոստիկանապետի հետ ունեցած միջադեպը դեռ քննվո՞ւմ է, ասաց հունահռոմեական ոճի

Կարեն Միրզոյան. «Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն վերադառնա բանակցային սեղանին». «Հայկական ժամանակ»

Այսօրվա դրությամբ բոլորը միահամուռ այն կարծիքին են, որ հիմնական խոչընդոտը, այն ուժը, որը դեստրուկտիվ դեր է խաղում բանակցային գործընթացում, Ադրբեջանն է:

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը

Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական,

Սեփականության վերաբաշխումն ու հավատարմության աստիճանները

Ինչո՞ւ են Եվտուշենկովից խլում «Բաշնեւթը» Երբ ձերբակալում էին ռուսաստանցի խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին, Հայաստանում ասում էին, որ դա ադրբեջանցիների դավերի արդյունքն է եւ հարված է, որն ուղղված է Արցախի ժողովրդի դեմ: Երբ համանման («Բաշնեւթի» հետ կապված) գործով սկսեցին հետապնդել Վլադիմիր Եվտուշենկովին, այստեղ սկսեցին խոսել՝ իբր սլաքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Մինչդեռ այդ, ինչպես նաեւ

ՀՀԿ-ն ընդունում է՝ վերարտադրվելու պլան է մշակել. «Չորրորդ իշխանություն»

Իշխանությունները ամենեւին էլ չեն թաքցնում, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունեն։ Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն չունեն վերարտադրվելու, սպառել են իրենց որպես կուսակցություն։ «Իսկ ՀՀԿ-ն իրեն չի սպառել։ Վատ բան չէ վերարտադրվելը։ Ցանկացած քաղաքական ուժի նպատակը քաղաքական դաշտում վերարտադրվելն է։ Ով վերարտադրվելու ցանկություն չունի, ուրեմն սպառված է»,-

Նախախորհրդարանի հայտարարությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի առթիվ

1999 թ. մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովների շարքը յուրօրինակ կերպով արտացոլում է Հայաստանի և Սփյուռքի գահավիժող ընթացքի ժամանակագրությունը: Այդ ժամանակագրությունը հուշում է, որ օրեր առաջ՝ 2014 թ. սեպտեմբերի 19-21-ին, Երևանում անցկացված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը հետևյալ պատճառներով իր ձևաչափի մեջ վերջինն է լինելու: 1. Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին Հայաստանը և հայությունը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման ու հայ ժողովրդի

Արամ Մանուկյան. «Պետք չէ ինչ-որ բաներ փնտրել այդ հանդիպումների մեջ». «Ժողովուրդ»

Որտեղից էլ մարզային այցելությունները սկսեինք՝ այդ նույն հարցը տալու էիք։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի

Հատուկ նշանակության վարչությունն այն ջոկատը չէ, որ պետք է երեկ բերվեր կառավարության շենքի դիմաց. «Հայկական ժամանակ»

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հաստատ վտանգավոր հանցագործ չէին, տեսան նրանց, նկատեցին, նույնիսկ շփվեցին ու նրանց հասցեին «ամոթ» գոռացին, անեծքներ տեղացին նրանց հասցեին։

Խոստովանել են Աբովյան քաղաքում կատարած սպանությունը

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944

20 տարվա ընթացքում գուցե առաջին անգամ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա է մտնում Ադրբեջան. «Հրապարակ»

Անցյալ տարի, 2013-ի գարնանը, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարպրն. Պետր Միկիսկան որոշում է կնոջ հետ մեկնել Բաքու իր ՀՀ դիվանագիտական պետհամարանիշներ կրող ավտոմեքենայով։ Հայաստանից անցնում են Վրաստան եւ Վրաստանում մտնում են Ադրբեջանի սահմանային անցակետ։ Անցակետում ծառայող սպաները նայում են մեքենային, փաստաթղթերին, հայկական պետհամարանիշներին եւ տարակուսած հարցնում են. «Դուք պատրաստվում եք հայկական պետհամարանիշներով մեքենան վարել մինչեւ

Հարսնացուն մանկատնից. «Էդ էր մնացել, ես մանկատնից հարս բերեմ», այս խոսքերը դեռ հաճախ են հնչում, բայց տաբուն կոտրվել է

Հայաստանյան մանկատների աղջիկները, ամուսնանալով և ամուր ընտանիք կազմելով, կոտրում են հասարակությունում ձևավորված «մանկատան աղջկան չի կարելի տուն տանել» կարծրատիպը: Իրենց ապրած կյանքով նրանք ապացուցում են, որ դառնում են ընտանիքի հիանալի կին, անփոխարինելի մայր, հրաշալի հարս տղայի ընտանիքի համար: Վեց տարեկանից Գավառի մանկատանը հայտնված, իսկ այնուհետև Էջմիածնում գործող «Մեր տունը» ՀԿ տեղափոխված 24-ամյա Անի Ծառուկյանը արդեն

ԲՀԿ-ական պատգամավորը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի նախագծի տապալման իրական դրդապատճառները. «Հրապարակ»

Ի՞նչն էր խանգարում նրանց ընդունել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, քննարկել ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, հարկ եղած դեպքում լրացնել, փոխել։ Տարածքային կառավարման հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Ստեփան Մարգարյանը «Հրապարակի» այս հարցին պատասխանեց. «Եթե հնարավորություն լիներ այդ նախագծում փոփոխություններ անել, ես սիրով կընդունեի, ես գաղափարին կողմ եմ, բայց, որպես առանձին օրենք, այն կիսատ է, դրա համար եմ առաջարկել՝ եկեք

ՀՀ վարչապետին. Էսպես ո՞նց կարել է շարունակել, չի՛ կարելի, լսե՛ք վերջապես

  ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ քաղաքաշինության գործող նախարարը զեկուցում էր որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգելու մասին, Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Զաքարյանը շատ իրավացիորեն ներկայացրեց այն փաստը, որ 2005 թվականից մինչ օրս պետական բյուջեով շարունակաբար հիմնանորոգվում են նույն դպրոցները, որ այդ գործընթացի արդյունավետությունը շատ կասկածելի է, որովհետև հիմնանորոգումը տևում է 7-8 տարի և այդ

Ցինիզմին ու անամոթությանը մի քիչ քաղաքականություն ենք խառնում. «Ժամանակ»

Ոչ իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը երեկ տեղի ունեցած եռյակի փակ նիստից հետո հայտարարել է, որ համատեղ հանրահավաքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարց չի դրվելու: Ըստ նրա` հիմա ով պահանջի վարչապետի հրաժարական, նշանակում է նա Հայաստանի իշխանական համակարգից բան չի հասկանում: Ըստ Հակոբյանի` այսօր մեկ անձի իշխանություն է, և ո՞վ է վարչապետն ընդհանրապես: Այսպիսով,

ԱՄՆ դեսպանությունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այդ մասին ասված է այսօր առավոտյան դեսպանության տարածած հայտարարությունում: «Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ», – ասված է հայտարարությունում: «Ինչպես պետքարտուղար Քերրին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով իր գլուխը պահի:

Գուրգեն Խաժակյանը՝ վաստակավոր լրագրող

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև լրագրության և հրապարակախոսության ոլորտների զարգացման գործում ունեցած վաստակի համար լրագրող, գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 19-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը:

Ինչո՞ւ նախկին դատավոր, ընդդիմադիր Պարգեւ Օհանյանը դարձավ ՀՀԿ-ական. Հարցազրույց. news.am

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը նախընտրեց իշխանությունը ընդդիմություն լինելուց, որովհետեւ համոզվեց, որ այս երկրում ընդդիմություն չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է իր «ընդդիմադիր» անցյալին ու ՀՀԿ-ական ներկային, դրանց պատճառներին եւ հնարավոր արդյունքին՝ պաշտոն ստանալուն: -Դուք Նոր Նորքում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էիք, ՀԱԿ-ի հավաքներին էիք մասնակցում, հիմա դարձաք ՀՀԿ անդամ, այդքան շո՞ւտ հայացքներն ու

Որ երրորդ անգամ չկրկնվի

Չգիտեմ՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն Սահմանադրությունը փոխելու: Բայց եթե կա, ապա դա, ի տարբերություն 1995 եւ 2005 թվականների, պետք է լինի քաղաքական հիմնական ուժերի կոնսենսուսի հիման վրա: Եթե այդ կոնսենսուսը չկա, եթե, ինչպես եւ նախորդ երկու դեպքում, ընդդիմությունը հրաժարվելու է քննարկել Հիմնական օրենքն ըստ էության՝ բերելով զուտ քաղաքական պատճառներ, ապա փոփոխություններ պետք չեն: 1995-ից եւ 2005-ից

Տարեցները ցանկանում են աշխատող հեռուստացույց ունենալ (տեսանյութ)

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի այս շենքում գրեթե ամեն օր ժամը 12:00-ին գերմանական ճշտապահությամբ մի սեղանի շուրջ են հավաքվում 3 տասնյակից ավելի տարեցներ և հաշմանդամներ: Շենքը պատկանում է մի պետական բարեգործական կազմակերպության, որը երկրաշարժից ի վեր ստանձնել է փախստականների, սոցիալապես անապահով խմբերի, 18-50 տարեկան հաշմանդամների սննդի մատակարարման և ժամանցի կազմակերպման առաքելությունը: Սոցիալական աշխատող Շողիկը մանրամասնեց, որ ճաշարանից զատ՝

Ավետիք Բուդաղյանի հորաքույրը Սուրիկ Խաչատրյանի հարցով դիմել է ՀՀ նախագահին

Ավետիք Բուդաղյանի հորաքույր Անժելա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու լուրերի շրջանառության հարցով դիմում է ՀՀ նախագահին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Ի՞նչն է ստիպում ձեզ շրջանառության մեջ առնել արկածախնդիր, չարագործ, հանցագործություններով ողողված մի մարդու անուն, եւ Սյունիքի մարզպետի պաշտոնում նրան վերականգնելու մասին  ձեր կարծիքները ժոզղովրդի շալակին փաթաթել: Ի՞նչն է ձեզ ստիպում,

Ռուբեն Մեհրաբյան. Ռուսաստանի իշխանության շրջանակներից Հայաստանի հասցեին սպառնալիքները նորություն չեն

  Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի` սպառնացողների ցուցակում Վյաչեսլավ Կովալենկոն իր պատվավոր տեղն է զբաղեցնում: Այսօր` սեպտեմբերի 23-ին, «Նովոստի» մամուլի կենտրոնում Մոսկվա- Երեւան տեսակամրջի ընթացքում ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, որ եթե Հայաստանըճիշտ չկողմնորոշվի՝ ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլեւ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին

Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ

Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ մեկական աշակերտ

Եվս  մեկ դասարան ունենալու համար ուսուցիչները խնդրել են  մարզպետին:   1970-ական թվականներին կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է  23 աշակերտ: Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ  դպրոցում այս ուսումնական տարում 2-րդ դասարան չկա, 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում կա մեկական աշակերտ: Այժմ դպրոցում առկա

Գագիկ Մակարյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա»

Գագիկ Մակարյանը կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի պատճառով որոշ հիմնարկներ կարող են փակվել: «Ցավոք սրտի, օրենքը բացասական հետեւանք կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նշենք` համաձայն օրենքի` ձեռնարկատերերը պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը: Առաջին անգամ չներկայացնելու դեպքում`

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը Թուրքիային կոչ է անում «հաշտվել սեփական անցյալի հետ». Azatutyun.am

Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասսը խոստանում պաշտոնավարման ընթացում կոչ անել պաշտոնական Անկարային «հասնել 1915 թվականի դեպքերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչմանը»: «Անկարան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ», – հայտարարել է Բասսը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հրապարակել է Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանի հետ հարցուպատասխանի սղագրությունը: Հանձնախումբն ընդգծում է, որ դեսպան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031