Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ճանապարհային քարտեզ» գրագողություն է ԵՄ Ասոցացման համաձայնագրերից. «Հրապարակ»

Փետրվար 06,2014 10:45

Ունենք «միջոցառումների ծրագիր («Ճանապարհային քարտեզ») «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության», որը գրվել է Մաքսային եռյակի 2013-ի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից եւ ուղղակի անհաջող պլագիատ, հայերեն բառով՝ գրագողություն է ԵՄ Ասոցացման համաձայնագրերից։

Մաքսայինի 5 հոգուց կազմված աշխատանքային խումբն առաջին եւ գուցե վերջին անգամ հանդիպել է 2013-ի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում, եւ թերեւս, որպեսզի մեդիա աղմուկն ապահովվի, դեկտեմբերի 24-ին Մաքսային եռյակն ինչ-որ թղթերի տակ խզմզի եւ հնարավորություն տա Հայաստանի՝ Մաքսայինին միանալու թեման մեդիա դաշտում պահելու, բառացիորեն վերցվել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի երկրորդ՝ Հավելվածների բաժինը, եւ արտագրվել են ոլորտները՝ ֆիտոսանիտարիայից մինչեւ մտավոր սեփականություն։

Սակայն, քանի որ բովանդակային առումով Ռուսաստանը նույնքան կարող է մոտենալ կամ համեմատվել Եվրոպայի իրավական դաշտի եւ կանոնակարգերի հետ, որքան ռուսական «Վոլգան»՝ «Բենթլիի» կամ «Լամբորջինիի», կազմված ճանապարհային քարտեզը քիչ է, որ կառուցվածքային գրագողություն է, ստացվել է նաեւ խեղկատակություն։

Չկան սկզբունքներ եւ դրույթներ, որոնք Հայաստանը պետք է ընդունի։ Միայն ամեն բաժնում՝ Մաքսային, Ֆինանսական, Մակրոտնտեսական, Ֆիտո սանիտարական եւ այլն, մի չորս-հինգ գործընթացի կամ փաստաթղթի անվանում է թվարկված (յուրաքանչյուրի վերնագիրը՝ մինչեւ 15-20 տող), որոնց շուրջ Հայաստանը պիտի աշխատի։ Մի դեպքում Հայաստանը պետք է ցանկ սահմանի, մյուս դեպքում՝ ցանկ արդիականացնի, երրորդ դեպքում՝ տեղեկանք կազմի, չորրորդում՝ իրավական ակտ մշակի, հինգերորդում՝ պահանջներ մշակի, վեցերորդում՝ գործընթաց վերլուծի, յոթերորդում՝ վիճակ վերլուծի, հետո՝ ուսուցում կազմակերպի, հետո՝ կլոր սեղան անցկացնի… եւ այդպես շարունակ։ Այսինքն, իրերն իրենց անունով կոչելիս՝ թուղթ մրոտի եւ ջուր ծեծի։

Իսկ ժամանակը, թե երթ պետք է վերջապես ՄՄ-ին Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիր ստեղծվի եւ ստորագրվի, բառ անգամ ասված չէ։ Եվ Հայաստանի կառավարության թիվ 61-Ն որոշման շուրջ 400 էջ ծավալի միակ ուշագրավ կետը սա է։ Հենց սա եւ ուրիշ ոչինչ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728