Օրվա լրահոսը
Գիշերային ակումբները բնակելի շենքերի տակից կհանե՞ն (Տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը երեւանցիներին հորդորեց անտեղի կանչեր չանել շտապբուժօգնությանը: «Կոչ եմ անում երեւանցիներին՝ ավելորդ կանչեր չանեն, որպեսզի կարողանանք մեր կանչերով սպասարկենք նրանց, ովքեր իրոք կարիք ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխքաղաքապետը: Նրա ներկայացմամբ` «Լինում են դեպքեր, երբ տատիկներն ուղղակի ճնշումը չափելու համար շտապօգնություն են կանչում»: Մինչդեռ, ըստ փոխքաղաքապետի, նման խնդրի դեպքում տատիկները կարող
Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ
Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։ Խմբի գործունեությունը
Էդգար Բաղդասարյանը չի հավատում «կուշտ մարդկանց բունտին». «Քաղաքացիական պայքարը մանկամտություն է` ձեռնտու իշխանությանը». «Մեդիալաբ»
Կենսաթոշակային կուտակային համակարգի և այլ խնդիրների դեմ Հայաստանում տարվող պայքարը պետք է քաղաքական բնույթ ստանա, որպեսզի հնարավոր լինի արդյունքի հասել: Այս կարծիքին է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Սկզբում շատ ոգեշնչված էի կուտակայինի դեմ տարվող պայքարով, բայց հիմա մտորելու տեղիք ունեմ, ու իմ կարծիքով՝ դրա համար
Բուրկհալտերը կոչ է անում օգտագործել արժեքավոր հնարավորությունները
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ եւ արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն անհանգստացած է հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում զինծառայողների ու քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ: «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ կողմերին կոչ եմ անում լիովին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որ ընձեռում են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների այցերը սահմանին եւ շփման գծում՝ լարվածության նվազեցման նպատակով միմյանց հետ անմիջականորեն հաղորդակցվելու նպատակով»,- հայտարարել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին հորդորել են պահպանել հրադադարի ռեժիմը (Տեսանյութ)
«Եկել ենք Մինսկի համանախագահներին հիշեցնելու, պահանջելու, որ Ադրբեջանի եւ Հայաստանի գործողությունների մեջ սահմանագծին հավասարության նշան չդնեն: Մենք դեմ ենք այդ քաղաքականությանը: Համանախագահների կեցվածքը ոչ թե նպաստում է խաղաղ գործընթացին, այլ նպաստում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ թույլ են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը: Համանախագահներից պահանջում ենք համապատասխան կեցվածք որդեգրել եւ դատապարտել Ադրբեջանի կողմից տարվող գործողություններով, որոնք
Արտախորհրդարանական ընդդիմությունը «ձեռնոց կնետի՞» խորհրդարանական ընդդիմությանը
ՍԴՀԿ ատենապետը վստահեցնում է, որ ձախ ուժերը նոր խոսք կասեն քաղաքական դաշտում «Հուսով ենք, որ փետրվար ամսվա ընթացքում մեծ հավաք կկարողանանք կազմակերպել, քանի որ մեր գործընկերները եւս շահագրգիռ են, որպեսզի օր առաջ համախմբված պլատֆորմ կարողանանք ստեղծել: Բանակցություններն ու խորհրդակցությունները շարունակվում են: Դրանք ընթանում են ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ»,-
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով, ըստ ոլորտների, ձեռնարկվում են լուրջ քայլեր. «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ
Ամսական կայուն 100 հազար դրամ աշխատավարձ ունենալով` չեն արտագաղթի
Գնում են, որովհետեւ աղքատ են, աշխատանք եւ առողջություն չունեն
ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշվետվության ձեւի մեջ փոփոխություն կատարի
ՍԴ-ի որոշումից հետո կատարելով պարտադիր կուտակային վճարների գանձում՝ գործատուները խախտում են ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը Չնայած Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կիրառումը, սակայն, այնուամենայնիվ, գործատուները վճարում են այդ գումարները, ինչն էլ հանրության շրջանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել: Այս առնչությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը մեզ հետ զրույցում ասաց.
Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 14 .30–ի դրությամբ, Գորիս –Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կյանքից զրկելու դիտավորությամբ սպանության փորձով հարուցված քրեական գործն ունի առավել ծանրակշիռ փաստեր
«Առավոտի» հունվարի 22-ի «Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կոմուլատիվ աֆեկտի վիճակում» հրապարակմանը հետեւեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի արձագանքը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը նշյալ հրապարակման մեջ խոսել էր իր պաշտպանյալի՝ Տիգրան Համբարձումյանի մասին, որին կալանել են կնոջը՝ Տ.Ն.-ին դանակահարելու համար: Փաստաբանը նաեւ ներկայացրել էր դատահոգեբուժական -դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը: «Տ. Ն.-ին կյանքից
Խորհրդարանական ընդդիմությունը կդնի՞ կառավարության հրաժարականի հարցը
ԱԺ երեք ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և այլընտրանք ԲՀԿ-ն, գազի հարցով քննարկումներ կանեն և կորոշեն հետագա անելիքները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Ես ընդամենը իմ մոտեցումն եմ ասում՝ հիմա ամբողջովին բաց է կառավարության հրաժարականի հարցը դնելը: Ես կարծում եմ՝ հիմա կառավարության հրաժարականը չդնելը առնվազն սխալ է»: Այնուհանդերձ, Արամ
«Նեղություն մի կրեք, ես ձեզ չեմ վստահում». Վարդան Բոստանջյանը` պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գրեթե համոզված է, ու բացառում է, որ Մաքսային միության տիրույթում գտնվելով կստեղծվեն պայմաններ, որոնք նպաստավոր չեն լինի Հայաստանի համար, այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց նա՝ խոսելով ապրանքների գների հնարավոր բարձրացման թեմայով: Նա վստահեցրեց`«Եթե դու մեծ երկիր չես, ապա պետք է մտածես քո սեփական շահի մասին»: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային
Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը անհանգստություն է առաջացրել հայ միգրանտների շրջանում
Վանաձորցի Արտակ Բաղդասարյանը եւս մտահոգված է Վանաձորցի 51-ամյա Արտակ Բաղդասարյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Մասնագիտությամբ իրավաբանն արդեն հինգերորդ տարին է` կնոջ հետ Սամարայում մասնավոր տաղավար է վարձակալել եւ զբաղվում է սննդի առեւտրով: Այժմ, սակայն, ընտանիքի ապրուստի հարցը օդից կախված է մնացել: 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանի պարզաբանումը ՀԵՀ-ի գործունեության վերաբերյալ երեկ հնչած որոշ անդրադարձերի
Վերջին օրերին որոշ մարդիկ փորձում են շահարկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն ու համբավը։ Պատճառը հավանաբար այն է, որ հիմնադրամը տարիների ընթացքում կարողացել է առանձնանալ իր ակտիվ ու ծավալուն գործունեությամբ, ծրագրային բազմազանությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մեծ վստահություն ունի ուսանողների և երիտասարդների շրջանում։ Հիմնադրամը մշտապես նրանց կողքին է, և հավանաբար դա է անհանգստացնում որոշ մարդկանց, ովքեր փորձում
ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը` ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, և գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար: Նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը և
Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր
ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ: Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013
Մեր երկրում «պետական ռեստորաններն ու հյուրանոցները» խանգարո՞ւմ են մրցակցությանը (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թ. տարեկան գործունեության ծրագրի եւ 2013-ի հաշվետվության լսումը : Երեկ պատգամավորները լսեցին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից ներկայացված ծրագիրն ու հաշվետվությունը, հարցեր հնչեցրեցին, ստացան պատասխաններ, եւ նիստն ընդհատվեց պատգամավորների ելույթների ժամանակ: Այսօր պատգամավորները շարունակեցին իրենց ելույթները: Մասնավորապես ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց այն
Թատրոնի ղեկավարը զգում է ժամանակի մարտահրավերները ու հեռվում էլ աղոտ լույսի շող տեսնում
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած ամենամյա «Ֆաջըր» թատերական փառատոնից, որին մասնակցում էր աշխարհի տարբեր երկրներից շուրջ 130 կոլեկտիվ, վերադարձավ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը: «Առավոտի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ փառատոնին ներկայացել են իր ռեժիսուրայով «Արդաղիոն» ներկայացումով: Հավելեց նաեւ, որ Իրանում ներկայացնելու համար որոշակի խմբագրումներ են կատարվել՝
Իրավապաշտպանները վերաբերմունքը Մերաբ Ալոյանի նկատմամբ գնահատում են նվաստացուցիչ (Տեսանյութ)
«Ես մի տարի առաջ եմ ծանոթացել այս գործին, ինձ շատ հետաքրքրեց այդ վիճակը, որը ստեղծվել է Մերաբ Ալոյանի շուրջը, այդ խոշտանգումների շարքը, երբ որ մեղադրյալին արգելված է ունենալ նորմալ փաստաբան, արգելված է ունենալ թարգմանիչ, մարդը իրավունք չունի ծանոթանալ փաստաթղթերի հետ, երբ որ մարդու գլխին պարկ հագցրած բերեցին դատարան: Դա նվաստացում է»,- այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների
Ինչպես խուսափել մուլտֆիլմերի վնասակար ազդեցությունից
«Մաշան եւ արջը», «Մադագասկար», «Շրեկ», «Քաջ Նազար», «Ձախորդ Փանոսը» եւ մի շարք մուլտֆիլմեր ամենապահանջվածն են Հայաստանում: Այս կարծիքն է հայտնում նաեւ երեւանյան ձայնասկավառակների խանութ-սրահներից մեկի վաճառողուհի Լիա Դանիելյանը: Նա տեղեկացնում է, որ չնայած այդ մուլտֆիլմերը շատ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, տեղակայված են նաեւ համացանցում, միեւնույն է՝ սկավառակների պահանջարկը եւս շատ մեծ է: Վաճառողուհին տեղեկացնում է. «Մուլտֆիլմեր
«Եթե դեմ ենք ԱԺ-ի ներսում, ուրեմն դեմ ենք ամեն տեղ»
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնականներ Արմեն Ասլյանն ու Արման Թաթոսյանը, ովքեր ըստ էության նախաձեռնել էին ԱԺ աշխատակազմի ղեկավարին ուղղված ԱԺ աշխատակիցների դիմումը` պարտադիր կուտակային բաղադրիչի մասով աշխատավարձից պահումներ չիրականացնելու խնդրանքով, տեղեկացրեցին, որ դեռեւս պատասխան չեն ստացել: Հիշեցնենք, որ այդ նամակի տակ ստորագրել էին ԱԺ 50 աշխատակիցներ: Երեկ, սակայն, «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար
Հովհաննես Սոֆոյան. «Երբեք չենք տարվում անցյալի լավ հիշողություններով»
Հարցազրույց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի հետ – Պարոն Սոֆոյան: 2013 թվականն ըմբշամարտի հայկական դպրոցի համար խոշոր ձեռքբերումների տարի էր: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում անցած մրցաշրջանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքը: – Միանշանակ` լավ: Դա վկայեց նաեւ 2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, որում տեղերի մեծ մասը
Ինչպես են վարկաբեկվում լավ գաղափարները
Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։ Ես դեմ եմ, որ որեւէ բան արվի թաքուն, քաղաքացիներին տեղյակ չպահելով, նրանց կարծիքը չհարցնելով։ Հայաստանում չկա ժողովրդի համար ընկալելի որոշումներ
Պարույր Հայրիկյան. «էլի պիտի գնանք Մոսկվա, մեզի անալիզ տանք» (Տեսանյութ)
«Փետրվարի 18-ը մեզ համար կարևոր օր է, ավանդական օր, այդ օրը Երևանն ազատագրվեց բոլշևիկյան լծից՝ այն ժամանակվա Մաքսային միությունից»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրեց, որ այդ օրը ծրագրում են անցկացնել ավտոերթ դեպի Գառնի, ԱԻՄ-ականները կներկայանան հավերժական կրակի մոտ: Իսկ ժամը 16-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որը կավարտվի երթով՝ Միքայել
ԼՂ խնդրի լուծումը նույն տեղապտույտում է
Կարգավորման գործընթացը դարձյալ հայտնվել է Բաքվի լարած «թակարդում» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ից տարածաշրջան են ժամանել, երեկ նրանք հանդիպել են Ադրբեջանի իշխանություններին: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այցի նախօրեին Twitter-ում նշել էր, թե վերադառնում է Ադրբեջան եւ Հայաստան՝ հանդիպելու երկու նախագահներին. «Պատրա՞ստ են նրանք քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ»: Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում օրեր
«ՄԻԵԴ-ը միջամտում է արցախյան հակամարտությանը»
Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի: Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս
Գների բարձրացում`Մաքսային միությանը միանալու հետեւանքով
Այսօր «Հայելի» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը անդրադարձան Մաքսային միությանը եւ կենսաթոշակայինի հետ կապված խնդիրներին: Այն հարցի հետ առնչությամբ, որ ապրանքների գները առաջիկայում թանկանալու են, Վարդան Բոստանջյանը մոտավորապես ասաց, որ պետք չէ շտապել ու Մաքսային միության ճանապարհին դեռ չքննարկված եւ
Վարկային ծրագրի շնորհիվ նոյեմբերյանցիները կրային նստվածքով ավելի շատ ջուր կստանան
Նշենք, որ քաղաքի շատ բնակիչներ ջուր օգտագործելուց առաջ այն եռացնում են, որպեսզի հեղուկը մաքրվի կրային նստվածքից: Իրականացվելիք ծրագիրը մատակարարվող ջրի որակի բարելավման բաղադրիչ չունի: