Օրվա լրահոսը
Ավետիք Բուդաղյանի հորաքույրը Սուրիկ Խաչատրյանի հարցով դիմել է ՀՀ նախագահին
Ավետիք Բուդաղյանի հորաքույր Անժելա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու լուրերի շրջանառության հարցով դիմում է ՀՀ նախագահին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Ի՞նչն է ստիպում ձեզ շրջանառության մեջ առնել արկածախնդիր, չարագործ, հանցագործություններով ողողված մի մարդու անուն, եւ Սյունիքի մարզպետի պաշտոնում նրան վերականգնելու մասին ձեր կարծիքները ժոզղովրդի շալակին փաթաթել: Ի՞նչն է ձեզ ստիպում,
Ռուբեն Մեհրաբյան. Ռուսաստանի իշխանության շրջանակներից Հայաստանի հասցեին սպառնալիքները նորություն չեն
Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի` սպառնացողների ցուցակում Վյաչեսլավ Կովալենկոն իր պատվավոր տեղն է զբաղեցնում: Այսօր` սեպտեմբերի 23-ին, «Նովոստի» մամուլի կենտրոնում Մոսկվա- Երեւան տեսակամրջի ընթացքում ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, որ եթե Հայաստանըճիշտ չկողմնորոշվի՝ ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլեւ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ
Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տված Ներքին զորքերի նախկին հրամանատարին
Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ
Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ մեկական աշակերտ
Եվս մեկ դասարան ունենալու համար ուսուցիչները խնդրել են մարզպետին: 1970-ական թվականներին կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 23 աշակերտ: Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ դպրոցում այս ուսումնական տարում 2-րդ դասարան չկա, 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում կա մեկական աշակերտ: Այժմ դպրոցում առկա
Գագիկ Մակարյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա»
Գագիկ Մակարյանը կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի պատճառով որոշ հիմնարկներ կարող են փակվել: «Ցավոք սրտի, օրենքը բացասական հետեւանք կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նշենք` համաձայն օրենքի` ձեռնարկատերերը պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը: Առաջին անգամ չներկայացնելու դեպքում`
ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը Թուրքիային կոչ է անում «հաշտվել սեփական անցյալի հետ». Azatutyun.am
Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասսը խոստանում պաշտոնավարման ընթացում կոչ անել պաշտոնական Անկարային «հասնել 1915 թվականի դեպքերի լիակատար, անկեղծ և արդար ճանաչմանը»: «Անկարան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ», – հայտարարել է Բասսը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հրապարակել է Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանի հետ հարցուպատասխանի սղագրությունը: Հանձնախումբն ընդգծում է, որ դեսպան
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքների ամփոփման կապակցությամբ: Արդյունքների ամփոփման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Առեւտրական. «Շրջանառության հարկի մասին» օրենքը մարդկանց ստիպում է «գործ տվող» դառնալ
Անդրանիկ Հունանյանը համոզված է` նախկին օրենքներով էլ հնարավոր կլիներ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին բերել հարկային դաշտ: Այսօր` սեպտեմբերի 23-ին, մայրաքաղաքի տարբեր տոնավաճառներից մի խումբ առեւտրականներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ցուցարարները դժգոհում էին «Շրջանառության հարկի մասին» օրենքից: Հիշեցնենք` օրենքը շրջանառության մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, համաձայն դրա` առեւտրականնները պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը:
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Գյումրու տնտեսագիտականում ՀՀԿ-ական պրոռեկտոր նշանակելու մասին
Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կադրային փոփոխություն էր տեղի ունեցել: Տնօրենի երկարամյա տեղակալ Պարույր Գոմցյանին փոխարինել էին այդ նույն բուհն ավարտած, երիտասարդ ՀՀԿ-ական Արման Առաքելյանով: Այս փոփոխությունը թեժ քննարկումների թեմա էր դարձել, նաև հարուցել էր պարոն Գոմցյանի դժգոհությունը: Քանի որ Aravot.am-ին բողոք էր հղվել այն մասին, թե բուհի պրոռեկտոր նշանակում են Հանրապետական
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայտարարությունը Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման կապակցությամբ
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից: Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Տեղի ունեցածն անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին
Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։ Ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն
Հայկազ Խաչիկյանը Սերոբ Տեր-Պողոսյանի ունեցվածքին տիրելու իրենց ցանկության մասին. «Հեքիաթներ են, որեւէ հիմք չկա »
Ակումբը եւ մշակույթի տունը 200 հազար դրամ պարտք ունեն: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին (Լոռու մարզպետարանի ինտերնտետային կայքում նա որպես Հայկ Խաչիկյան է ներկայացված) հարցրինք, թե հանգուցյալ Սերոբ-Տեր Պողոսյանին պատկանող ընկերությունները Ախթալա համայնքին պարտքեր ունե՞ն: Նա ասաց, որ Ախթալայի մշակույթի տունը եւ ակումբը շուրջ 200 հազար դրամ պարտք ունեն: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատկանելության վերաբերյալ նա հայտնեց,
Տեղեկույթ. Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի փլուզման վերաբերյալ
Ս. թ. սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: Ս. թ. սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ: Համատեղ քննարկման
Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ
Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2014 թ. սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախ: Պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, կազմում ներգրավված էին Լոռու մարզպետարանի տարբեր պաշտոնատար անձիք, Արցախյան ազատամարտին մասնակցած, «Վալլեքս» խմբի ընկերությունների Լոռու մարզում տեղաբաշխված ձեռնարկությունների աշխատակիցներ, Լոռու
Նստենք թախտին, սպասենք բախտին
Մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բարձրացած պտտահողմն իսկական պատուհաս դարձավ գյուղացիների գլխին: Մարզպետարանի կողմից փոխհատուցման չսպասելով՝ տուժածներն սկսել են տանիքի վերանորոգման աշխատանքները: «Հո այդպես չէի՞նք թողնելու», – ասացին Կոստանյանների ընտանիքում. վերջիններս արդեն 100 հազար դրամ են ծախսել թիթեղների և մասնագետի ծառայության դիմաց: Գաբրիելյանների ընտանիքը ծանոթներից ու բարեկամներից 1 մլն դրամ տոկոսով գումար է վերցրել
Ֆիննախը թաքցնո՞ւմ է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն, որի անունը շոշափվում է «Շառլոտ»-ի վիճաբանության մեջ
Ֆիննախի անվտանգության պետի ձեռքը դեռ չի՞ լավացել: Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը համառորեն հերքում էր մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում գլխավոր տուժողը եղել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանության արդյունքում
Հանդիպում Երեւանի քաղաքապետարանում՝ Իրանի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև ներկայում առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ երկու ժողովուրդների պատմամշակութային հարուստ ժառանգության ընդհանրությունները կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար: Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ
Շանտաժը որպես գործելակերպ. Դրօշակ
Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն, իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին,
Մեկնարկում է «Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը
«Թատերական իրարանցում» խորագրով փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը և կհյուրընկալի 18 երկրից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և այլն) ժամանած մոտ 200 մասնակցի: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երևանյան 10 բեմահարթակներում ավելի քան 50 ներկայացումներ կցուցադրվեն. «Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային,
ՀՀԿ-ի Կապանի շրջանային կազմակերպության ղեկավարը`վարչապետի հետ կայացած հանդիպման մասին
ՀՀԿ-ի Կապանի շրջանային կազմակերպության ղեկավար Ռոմա Սարգսյանը ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում նշել էր , որ օրերս կուսակցության Սյունիքի մարզի շրջանային 6 կազմակերպության ղեկավարները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են զուտ ներկուսակցական խնդիրներ, իսկ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակման հարց չեն քննարկել: Նրա խոսքով` քննարկման հիմքում հիմնականում կադրային քաղաքականության խնդիրն է եղել
ԵԽԽՎ նախագահը հանդիպել է Ալիևի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորի գլխավորած պատվիրակությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս վիճակին և հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ: Երեկ մեկնարկած այցի շրջանակներում Բրասյորը Ադրբեջանի ղեկավարությունից բացի հանդիպումներ է ունենում նաև քաղաքական գործիչների, իրավապաշտպանների
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն Լոնդոնում
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության հովանու հերքո: Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին: Այնուհետև կայացավ համերգ, որին
Կինոներում վազող դինոզավրերն ու ժամանակակից լրագրությունը
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, գնահատելով կայքերի աշխատանքն, ասաց. «Ես լրագրողներին բացարձակապես չեմ մեղադրում, որ ամեն ինչ անում են կայքի նյութերը ընթերցելի դարձնելու համար, գրավող վերնագրեր են տեղադրում: Լրագրողներին պետք է, որ իրենց կայքերը հաճախակի բացվեն, բայց ամեն ինչ ժամանակի հարց է: Չե՞ք նկատել, որ հիմա հասարակությունը ավելի ուշադիր է
Ռուբեն Հակոբյան. «Հովիկ Աբրահամյանին ինչ ասում են՝ սուսիկ-փուսիկ անում է»
Հրանտ Մարգարյանն ասել էր, որ վարչապետի հրաժարական չեն պահանջի Եռյակի ուժերը, դրա համար էլ Սահմանադրական փոփոխություններն են թեմա դարձրել, որ քննադատեն իշխանություններին, որ իրենք վախենում են մի լավ բան պատահի, իշխանություններն ընդունեն: Այսօր Եռյակի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Օրը կգա, բարին հետը: Իսկապես, հիմա վարչապետի
Գալուստ Սահակյան. «ԱԺ նիստը հարսանիք չէ ձեր տարածքում, որ զանգես, իմանաս ով է գալիս հարսանիքին, ով չի գալիս»
Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ՀՀԿ խմբակցության ներկայիս ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հաջողվո՞ւմ է ՀՀԿ-ականներին քվեարկության ժամանակ բերել դահլիճ: Նա պատասխանեց. «Եթե որեւէ քվեարկություն էլ ընդդիմությունը կարողանա ձախողել, դա ձախողում չի, որովհետեւ նույն օրինագիծը նորից շրջանառության մեջ կդրվի: Որովհետեւ երկիրը հրատապ խնդիրներ ունի, շատ գործուղումներ ունեն, հնարավոր է քառյակն իր որոշումներով ձախողել է խորհրդարանի
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում
Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով, և այդ
Ռուբեն Հակոբյան. «Սահմանադրական հանրաքվեն թիվ մեկ հարցը չէ ոչ իշխանականների օրակարգում»
Եռյակի հանդիպումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մարզային այցելություններից հետո ավելի հստակ կլինի իրենց հանրահավաքի օրակարգը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գոնե Եռյակի ներսում պատկերացում կա՞, ասենք, ամփոփեցիք 12 կետերի արդյունքները, Սահմանադրական փոփոխությունների մասին խոսեցիք, ի մի բերեցիք մարզային այցելությունները, դրանից հետո ի՞նչ եք անելու, ի՞նչ եք պահանջելու: Նա պատասխանեց,
Քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։
Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին: Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
Համերգ՝ ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքների
Համերգով հասարակական կազմակերպությունները ցանկանում են ուշադրություն հրավիրել բազմազավակ ընտանիքների կարգավիճակին


















































