Օրվա լրահոսը
Հայկ Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
Դուրբանում (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) ընթացող 8-ից 18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում 14 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը քիչ առաջ չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Շնորհալի շախմատիստը աշխարհի առաջնությունում 100 տոկոսանոց արդյունք ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessbase.com-ի
Կարինե Աճեմյան. «Դա մշակութային ցեղասպանություն է»
«Այս վանդալիզմի դեմը պետք է առնի միջազգային հանրությունը: Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է եւ չի կարող միայնակ այդ ամենին դեմ կանգնել: Մենք կարող ենք գնահատական տալ, կարող ենք պայքարել ու պիտի պայքարենք, որ հզոր երկրները ներդնեն իրենց դիվանագիտական խողովակներն ու քաղաքական գործիքներն` այդ խմբավորումների ոչնչացման համար: Այո: Այդպես էլ պետք է ասեմ, քանզի դա ոչ
Պաշտոնազրկված պրոռեկտորը նորանշանակի մասին. «Մի քիչ հասունանար, հետո նոր…» (տեսանյութ)
Ինչպես անդրադարձել ենք, օրերս կադրային փոփոխություն է տեղի ունեցել Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Տնօրենի երկարամյա տեղակալ, մաթեմատիկոս Պարույր Գոմցյանին փոխարինել են ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ, երիտասարդ Արման Առաքելյանով: Ու թեև մաթեմատիկոս-գիտնականին առաջարկվել է դեկանի պաշտոն, այդուհանդերձ կատարվածը անակնկալի է բերել Պարույր Գոմցյանին, որը մեզ հետ զրույցում կիսեց իր մտահոգությունները: «Մասնաճյուղը հիմնադրվեց 1997 թվականին: Այդ օրվանից
Նորանշանակ ՀՀԿ-ական պրոռեկտորը վստահեցնում է, որ նախարար Աշոտյանը իր մտերիմը չէ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի փոխտնօրենի փոփոխությունը բավական մեծ քննարկումների թեմա է դարձել: Այս թեմայով նույնիսկ բողոք էր հղվել մեր խմբագրությանը, որ ստաժավոր մաթեմատիկոս-գիտնական Պարույր Գոմցյանին փոխարինում են երիտասարդ ՀՀԿ-ականով: Մի կադրով, որը, ըստ բողոքի, բիզնես ունի, առավել շատ զբաղված է իր բիզնեսով, պաշտոնի նշանակվելիս օգտագործել է կրթության և գիտության նախարարի հետ
Սիրտը պայթել է, երբ «Չելսին» գոլ է բաց թողել
Ուգանդացի ֆուտբոլիստ Ֆահադ Մուսանանի սիրտը պայթել է, երբ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գոլ է խփել «Չելսիի»՝ իր նախկին թիմի, դարպասը: Մուսանանի թիմակիցների պատմելով, նա լոնդոնյան ակումբի մոլի երկրպագու էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ campuswaka.com-ի
«Մատանիների տիրակալի» տեսողական էֆեկտների հայ հեղինակը Երևանում է
Տասնվեց ժամ ինքնաթիռում և տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը «Թումո» ստեղծարար կենտրոնում է՝ երկժամյա հանդիպմամբ: Նա կինոսիրողներին հայտնի է «Մատանիների տիրակալը» , Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ֆիլմերում կատարած աշխատանքներով, սակայն այսօրվա այցի նպատակն իր ընթացիկ աշխատանքը ներկայացնելն է: «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» փաստագրական մինի-սերիալների շարքի ստեղծման մասին ոգևորված խոսելուց առաջ մասնագետը
Ռուբիկ Մինասյան. «Երկրներում, որտեղ կա մեծ հայկական համայնք, բնակիչները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին»
Ըստ Ռուբիկ Մինասյանի՝ ստեղծված իրավիճակի մեջ մեղքի բաժին ունեն Հայաստանի դեսպանատները: «Սփյուռքը շատ մեծ դեր ունի, եթե կարողանա իր ռեսուրսներն օգտագործել տեղի համայնքում՝ համացանցում տարածելով ոչ հայերեն տեքստ, ձայնագրություն կամ տեսանյութեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշեց «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Մինասյանը: Նա նշեց, որ հայկական սփյուռքը մոտ կես դար
Կարտոֆիլի ու կաղամբի գինը 20 դրամով բարձր կլինի այս տարի
«Տարին բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, երաշտն իր վատ գործն արեց Հացավանում…», – այսպես են բնութագրում անցնող տարին հացավանցիները: Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Հացավան գյուղն հայտնի է հիմնականում իր կարտոֆիլով, կաղամբով, տանձ ու խնձորով: Սակայն գյուղացիները դժգոհ են այս տարվա բերքից: Ասում են` երաշտի պատճառով այս տարի բերքատվությունը բարձր չի եղել, կարտոֆիլի ու կաղամբի գինն էլ
Սերժ Սարգսյանը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանին
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ: Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով
Արտադրամասի պետ. «Որտե՞ղ վաճառեմ գորգերը, Վերնիսաժո՞ւմ» (Տեսանյութ)
23-ամյա երկվորյակ քույրեր Կարինեն և Լուսինեն արդեն 2 ամիս աշխատում են Հրազդանի գորգագործական արտադրամասում: Այս արհեստը պատանիների համար գեղեցիկն արարելու, իսկ շատերի դեպքում՝ ապրուստի միջոց է: Թեպետ աշխատավարձը չնչին է, սակայն բոլորը սիրով են աշխատում: «Գորգագործությունը հիվանդություն է»,- բնորոշեց արտադրամասի պետ Իսահակ Մելքոնյանը: Նա մանրամասնեց, որ ձեռնարկությունը դժվարությամբ է պահպանվում գորգի շուկայում տիրող ճգնաժամի պատճառով: Վերջին
Ռուզաննա Մուրադյանը նեղ վիճակի մեջ դրեց Միխայիլ Շվիդկոյին
«Կալիֆորնիայի ուսումնական ծրագրում, բնականաբար նաեւ դասագրքերում պարտադիր ընդգրկված են Հայոց Ցեղասպանության մասին ուսումնական նյութերը: Կարծում եմ, թե մարդու իրավունքների, հայ-ռուսական բարեկամության եւ թե մեր ընդհանուր հոգեւոր կապի տեսանկյունից շատ կարեւոր է ոճիրը դատապարտել, ու առաջին դատապարտողներց մեկը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերը, հատկապես, երբ դա բխում է նաեւ իրենց հոգեւոր շահերից»,- այսօր խորհրդարանում` Հայաստան-Ռուսաստան
Համերգներ, ակցիաներ ու երթեր՝ հանուն ընտանիքի և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանության
Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Երևանի կենտրոնական մանկական այգում (նախկին Կիրովի անվան այգի) «Սեր և ընտանիք» խորագրով համերգ տեղի կունենա՝ նվիրված ընտանիքին և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանությանը, որին կհաջորդի խաղաղ երթ: «Հայաստանում առաջին անգամ է այսպիսի միջոցառում կազմակերպվում»,- ասում է Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը՝ վստահեցնելով, որ բավականին հետաքրքիր և գեղեցիկ համերգ է լինելու: Ա. Բոշյանն
Աշոցք էր ժամանել այն հայ տիկինը, որը 50 տարեկանում նշանակվել էր Ֆրանսիայի դեսպան Սալվադորում
Խոսքը ֆրանսահայ Լիդյա Գազարյանի մասին է, որը մոտ 30 տարի առաջ զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Սալվադորում: Այսօր տիկինը ֆրանսահայ մի խումբ բարերարների հետ այցելել էր Շիրակի մարզի Աշոցքի դպրոց, որը կառուցվել էր հենց իրենց ֆինանսավորմամբ` Համահայկական հիմնադրամի ֆրանսահայ թևի աջակցությամբ: Նրանք այս օրերին եկել էին Հայաստան մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին և, օգտագործելով առիթը, այցելել էին
Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և անմիջական մթնոլորտում քննարկելու
«Հրապարակ» օրաթերթի եւ Ilur.am-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի այսօր մերժվեց
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը եւ ilur.am կայքը հրապարակել էին տեղեկություն, որ իրենց հավաստի աղբյուրները հայտնում են, թե այս տարվա մայիսի 7-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն անսթափ վիճակում զենքով սպառնացել է Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրներին եւ ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին: Հրապարակումները մեծ աղմուկ էին առաջացրել, ոստիկանությունը հերքել էր տեղեկատվությունը: Դատախազության պահանջով հարուցվել էր քրեական
Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ն ադեկվատ է արձագանքում ՆԱՏՕ-ի գործողություններին»
Պատասխան քայլերը, ըստ Նիկոլայ Բորդյուժայի, կապահովեն կայունությունն ու անվտանգությունը: «Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժությունները հրահրում են երկրում իրավիճակի սրումը»,- այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Նովոստի» միջազգային մամլո կենտրոնում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Մամլո ասուլիսին՝ տեսակամուրջի միջոցով մասնակցում էին նաեւ Երեւանի եւ Աստանայի լրագրողները: Հարցին՝ եթե ՀԱՊԿ-ը խաղարարի դեր կատարի Ուկրաինայում, նշանակո՞ւմ է, որ մյուս երկրներն էլ
«Հայաստանի լրատվամիջոցներին ահաբեկում են». իրավապաշտպան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Վերաքննիչ դատարանի որոշումը` պարտավորեցնել Ilur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին աղբյուրը բացահայտել՝ հակաիրավական որոշում է համարում: «Տեղեկատվության աղբյուրը լրատվամիջոցները կարող են գաղտնի պահել, եթե այն չի սպառնում ազգային անվտանգությանը, որը պետք է դատարանն ապացուցի: Իմ համոզմամբ, այդ տեղեկությունը ազգային անվտանգությանը բացարձակապես չի սպառնում: Այս որոշման նպատակն է ինքնագրաքննություն մտցնել լրատվամիջոցների մեջ: Եթե այս գործը
Թեւան Պողոսյանը`Միխայիլ Շվիդկոյին. «Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք»
«Լսելով Ձեզ, ինձ մոտ տպավորություն է, որ Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է, դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին: Տարբերությունը այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք ավելի մեղմ եք ասում: Ես հասկանում եմ, որ լեզուն լավ բան է, բայց եթե մենք ուզում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները,
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Հայկական ժամանակի» լրագրող Թագուհի Հովհաննիսյանի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ
Սեպտեմբերի 19-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, ուր ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաեւ թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը եւ շպրտել,
Արամ Առաջին կաթողիկոսի հայտարարությունը կա՞յծ է
«Հոգևորականի հայտարարությունը նշան է, բոցավառություն ենթադրող կայծ, որ Հայաստան պետությունը դատական պրոցես սկսի Թուրքիայի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց գրականագետ Արտեմ Հարությունյանը (լուսանկարում ձախից)՝ անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերաբերյալ հայտարարությանը: Գրականագետն իր տեսակետն այսպես հիմնավորեց. «Սփյուռքի ցաքուցրիվ միությունները, ազգային կառույցները շատ թույլ են:
Վարդան Բոստանջյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Ախր ես քո մասին խոսել ե՞մ, ընկեր ջան»
«Այնտեղ գրված են իմ խոսքերը, այդ խոսքերից երևո՞ւմ է, թե ես Ռուբեն Հակոբյանին բան եմ ասում»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով խորհրդաժողովի ելույթների տպավորության տակ իր արած դիտարկումներից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին արձագանքին, այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս էր եկել
«Բավական է, որ ուսումնասիրեն Արթուր Ալեքսանյանի ու Շիրակի ոստիկանապետի հեռախոսազանգերը»
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ilur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը համարում է ոստիկանության եւ դատախազության անգործությունը կոծկելու քայլ: Հիշեցնենք, որ նշված լրատվամիջոցները վերաքննիչ բողոքով պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը` հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու
ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը նոր անդամ ունի
Վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի լիազորությունները՝ համաձայն դիմումի: Ռուբեն Հակոբյանի դիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վերջինս մշտապես բնակվում է Վանաձոր քաղաքում և դժվարություն է ունենում մասնակցել բավականին հաճախ գումարվող Պալատի խորհրդի նիստերին: ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում
Աշոտ Մանուչարյան. «Ոստիկանապետը իրավունք չունի որևէ քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալ» (Տեսանյութ)
«Չեմ հետևել ոստիկանապետի ճշգրիտ հայտարարությանը, բայց ոստիկանապետն իրավունք չունի որևէ քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալ, սպառնալից հայտարարություն անել: Եթե այսպիսին է եղել ելույթը, դա իհարկե, անթույլատրելի է»,-այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ չնայած պարոն Մանուչարյանը շնորհակալություն է հայտնում հայ օլիգարխներին, որ մարտի 1-ը մեկ անգամ է եղել, բայց արդյոք
Տոնակատարություն Վիեննայում՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին
Սեպտեմբերի 19-ին և 21-ին Վիեննայում տեղի ունեցան տոնական միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Սեպտեմբերի 19-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Սան Սուսի» պալատի հանդիսությունների սրահում, ուր ընթանում էր Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսը՝ հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսի ուղեկցությամբ, Վիեննայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային
11 ցմահ դատապարտյալ կդադարեցնի հացադուլը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Հավաքի վերջում շամպայնով շնորհավորեցին Անկախության 23-ամյակը
Անկախության 23-րդ տարեդարձի առիթով երեկ ՀԱԿ-ի հրավիրած տոնական հավաքին եկած շուրջ 200 քաղաքացիները հիշում էին 90-ականների սկզբների ցուրտն ու մութը, պարսկական թեփի պեչենիները, որ այրվում էին ու հպարտանում, որ այդ պայմաններում են Անկախությունը նվաճել եւ պատերազմը հաղթել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավաքի ավարտին մասնակիցներին հրավիրեց մեկ գավաթ շամպայնով շնորհավորել Անկախության տոնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախարարն ընդունել է նախկին դատապարտյալին
Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Աբովյան քրեակատարողական հիմնարկից ազատված 20-ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝ խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: Նախարարը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դեռևս հունիսի մեկին ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հովհաննես Մանուկյանն Աբովյան ՔԿՀ-ում զրուցել
Քննարկում քաղաքապետարանում՝ ներառական կրթության վերաբերյալ
Ներառական կրթության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և Էստոնիայից ժամանած կրթական ոլորտի մի խումբ փորձագետների հանդիպման ժամանակ։ Ութ մասնագետներից բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են Էստոնիայի կրթության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ և նեղ մասնագետներ, գլխավորում է Էստոնիայի «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի տնօրեն Մարգուս Օրոն։ Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ
«Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենը հեռացել է Հայաստանից
Նոր տնօրենը Երեւանից է աշխատավայր հասնում


















































