Օրվա լրահոսը

ՍԴ աշխատակիցներից ոչ մեկը ֆոնդ չի ընտրել, սակայն գանձել են 5% պարտադիր վճարը. NEWS.am

Սահմանադրական դատարանը գանձել է 1974թ. հետո ծնված աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը: «Գանձել ենք զուտ հարկային հաշվետվության համար, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է գումարները պահած հաշվետվություն ներկայացնել»,- ասաց Զավեն Չոփուրյանը: Մեր դիտարկմանը, թե կան ընկերություններ, որոնք հաշվետվության մեջ ցույց են

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հարցը կոռեկտ չէր. Մեկնաբանում է Հովհաննես Սահակյանը

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում հնչեցրած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որն ուղղված էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահի: Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը, որը հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը բուհի ուսանողների եւ լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպը, մասնավորապես ասելով`«Դա ոչ թե տնտեսագիտական համալսարան է,

«Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք»․ Նաիրա Կարապետյան

Մեր երկրի հեղինակությունն ու բարի համբավը, թվում է, թե առաջնահերթ պետք է լինի մեզանից ցանկացածի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա խնդիրներն ու հոգսերը թեթևացնելուն միտված աշխատանքը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Սա հնչեցնելն անգամ ավելորդ եմ համարում, քանի որ սա է մեր գործունեության էությունը: Սակայն այսօր ձևավորվել է մի մթնոլորտ, երբ տարբեր քաղաքական ուժերի

Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը

Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտության ելքը՝ փետրվարի 7-ին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ (նախագահող դատավոր Ռ. Ներսիսյան), որի ընթացքում քննության առնվեց «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի, նրա մոր՝ Գայանե Մարտիրոսյանի բողոքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով:  Դատական նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Խեդոյանը, Արման Երեմյանն ու

Հայկական առաջին պլանշետը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը: «ԱրմԹաբ գաղափարը առաջին անգամ ներկայացվեց ԴիջիԹեք Էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային

Արձագանք՝ բաց նամակին

Արձագանքելով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին՝ հայտնում ենք. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչև ՀՀ «Կուտակային

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն: «Ճանապարհային քարտեզի» հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է,

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 Դեկտեմբերից ի վեր չենք հանդիպել, բայց քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել. իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է և այլն։ Տարվա սկզբին որոշ կուսակցությունների համար, որ վաղուց արդեն սպառել են իրենց քաղաքական ռեսուրսը, հույս ներշնչեց քաղաքացիական

Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

2014թ. փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Բանակցությունների ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի

Հովհաննես Սահակյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից

Հարգելի հայրենակիցներ, Սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ընդդիմությունն անմիջապես ձեռնամուխ եղավ իշխանությունների քննադատությանը: Ընդ որում, այդ ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց մոտ նկատվեցին բավականին տարակուսելի դրսեւորումներ` անձի երկվություն եւ հիշողության կորուստ: Փորձելով ըմբռնումով մոտենալ որոշ ընդդիմադիրների`ցավոք արդեն սովորական դարձած իրավիճակային «սկզբունքայնությանը», տեւական ժամանակ չարձագանքեցինք:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և

Իսոն ժամանակին փորձել է վերացնել հայտնի դատավորի. yerkir.am

Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված` 45-ամյա Իսրայել Սարգսյանը ժամանակին զբաղվել էդուքենդո կարատեով եւ քրեական հարուստ կենսագրություն ունի: Նրա անունը շոշափվում է մի քանի հնչեղ քրեական գործերում, 1990-ական թվականներին նրա նկատմամբ անգամ հետախուզում է հայտարարված եղել: Ամենաաղմկահարույց գործը, որում նա ներգրավված է եղել, Արմեն Տեր-Սահակյանի (ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ) բանդայի

ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ. Եթե Հայաստանի վրա թեկուզ մեկ ռումբ ընկնի, ՀԱՊԿ պայմաններն ուժի մեջ կմտնեն. news.am

Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում կան անձինք, որոնք միայն ուրախ են ղարաբաղյան հիմնախնդրի սրացման կապակցությամբ: Vesti.Az-ին  նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից միջազգային  հարաբերությունների խորհրդի անդամ, Միջազգային համագործակցության զարգացման  աջակցման հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Սոկոլովը: Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական մամուլում մշտապես տեսնում է այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը նույնը չեն: Կա ՀԱՊԿ

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը եւ արագաչափի ցուցմունքը

Ազգային ժողովում այսօր լսվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացնում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Մանրամասնորեն ներկայացնելով, թե քանի՞ ընկերության են տուգանել, ինչ աշխատանքներ են արվել նախորդ տարվա ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահը այդուհետեւ լսեց պատգամավորների հարցերը: Դրանք հիմնականում չէին առնչվում հաշվետվությանը: Պատգամավորները տալիս էին մեր տնտեսությանը, սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող բազմատեսակ հարցեր՝ սկսած նրանից,

Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն». Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար: ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն  համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս  ծրագիրը համահունչ

«Ուշ չէ, որպեսզի Ձեր բոլորի ջանքերով ուղղվի թույլ տրված սխալը…»

  ՀՀ նախագահ Պարոն Ս. Սարգսյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Պարոն Հ. Աբրահամյանին ՀՀ ԱԺ խմբակցությունների Նախագահներին ՀՀ Ոստիկանապետ Պարոն Վ. Գասպարյանին Խնդրագիր-Կոչ Մեծարգո նախագահ Հարգելի ՀՀ ԱԺ նախագահ Հարգելի ԱԺ խմբակցությունների նախագահներ Հարգելի Ոստիկանապետ 2014 թվականի փետրվարի 3-ին «Կենտրոն» ՀԸ «ՈՒրվագիծ» հաղորդաշարին` անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության դեպքի կապակցությամբ Բուդաղյանների

ՀՅԴ-ն ցույց է անելու արտգործնախարարության առջեւ

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին` Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը

Գրիգոր Մինասյան. «Մարդու իրավունքների վիճակի բարելավումը ուղիղ համեմատական է քաղաքական համակարգի բարեփոխմանը»

ՀՀԿ անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ներգրավված, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին՝ կապված Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցի հետ, ըստ որի` մարդու իրավունքների ասպարեզում, 2013 թվականին Հայաստանը առաջընթաց չի ունեցել, ընտրություններում եւս առաջընթաց չկար, խաղաղ հավաքների բնագավառում` հետընթաց էր, 2013 թվականը

410.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

«Խոտի դեզի գործով» դատարանը վճռել էր ոչնչացնել ապացույցները (Տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում Արարատ Պետրոսյանի նախագահությամբ սկսվեց Արմավիրի մարզի դատարանի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին դատապարտված Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլոյանի, Գագիկ Առաքելյանի, նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը: Հասարակական կարգը խախտելու, խուլիգանության, տուժող, ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզն այրելու համար Արամը եւ Ռոբերտը դատապարտվել են 2,5 տարվա ազատազրկման, Արթուրը՝ եւ Գագիկը 1 տարի

ՊԵԿ պարզաբանումը պարտադիր կուտակային վճարների մասին

Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ(այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին»,  «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքները), որով նախատեսվում էր

Ֆեյսբուքյան կատակ. վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել

Շատ լրատվամիջոցներ կատակը լուրջ են ընդունել

Սեքսապաթոլոգ. 35 տարեկան զույգ ունենք՝ անհասկանալի է նրանց համար, թե ինչպես է պետք իրականացնել ներհրումը (Տեսանյութ)

Նրանց մոտ կուսական ամուսնություն է, ուղղակի գիտելիքների պակաս է, նույնիսկ վագինիզմի խնդիր չկա, ձեւերը չգիտեն, 5 տարի է նրանց մոտ ձեւավորվել են սեռական կյանքին փոխարինող ձեւերը, նրանք բացարձակ չեն պատկերացնում հեշտոցի տեղադրությունը, ինչ է դա իրենից ներկայացնում, եւ ինչպե՞ս է պետք դա իրագործել:

Բաքուն «մտադիր է շարունակել բանակցությունները». «Ազատություն» ռադիոկայան

«Որքան շուտ սկսվի աշխատանքը համընդգրկուն խաղաղ համաձայնագրի վրա, այնքան ավելի օգուտ կբերի դա տարածաշրջանին», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Հարցին, թե ինչպես է արտացոլվում խաղաղ բանակցությունների ընթացքի վրա հրադադարի խախտումը, Մամեդյարովը ափսոսանք է հայտնել շփման գծում պարբերական փոխհրաձգությունների կապակցությամբ և պնդել, թե ադրբեջանցի

Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձյան հաստ շերտից

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։ Ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ›› ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ

ՍԴ-ն այսօր ճանաչել է ՀՀ Սահմանադրության հոդվածների պահանջներին հակասող և անվավեր

Փետրվարի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա, քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով,  ,Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի

Նաիրա Զոհրաբյան. «Վաղը ժամը 12-ին այդ մեծամասնությունը տապալելու է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը» (Տեսանյութ)

«Ողջունում եմ միջկուսակցական հանձնաժողով ստեղծելու ցանկությունը: Ընդդիմադիր այդ նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է, բայց կասկածում եմ, որ ԱԺ մեծամասնությունը կհամաձայնի»,-անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկությանը` ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կզբաղվի գազի` 300 միլիոն դոլարի պարտքի հետ կապված խնդիրների բացահայտմամբ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ ԲՀԿ խմբակցության 30-ից ավելի պատգամավորներ ևս միացել

Հովհաննես Սոֆոյան. «Բոլոր մեդալներն էլ գնահատելի են, բայց Դավիթ Սաֆարյանի աշխարհի ոսկին առանձնակի արժեք ունի»

2013 թվականը հայկական ըմբշամարտի դպրոցի համար խոշոր ձեռքբերումների տարի էր: Հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտերը վերջին տարիներին դարձել են Հայաստանի առաջատար մարզաձեւերը եւ տարվա կտրվածքով նվաճվող մեդալների հիմնական մասը բաժին է հասնում հենց նրանց: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մրցաշրջան 2013-ին` ասաց. «Ֆեդերացիայի աշխատանքն

Քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է

«Նախաքաղցկեղից մինչեւ քաղցկեղի 1-ին փուլ 10-15 տարի է, 1-ին փուլից մինչեւ 3-4-րդ փուլերը՝ ուշացած փուլերը, նույնպես տարիներ են: Ցավոք սրտի, Հայաստանում կանանց 60 տոկոսի մոտ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում: Այսինքն՝ չկան այնպիսի դեպքեր, որ քաղցկեղ է եղել ու բժիշկները բաց են թողել: Ո՛չ, ուղղակի այդ կինը 10, 15, 20 տարի բժշկի չի գնացել»:

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930