Օրվա լրահոսը

Ընթերականերին երկու հազարական դրամ են տվել, որ ասեն այն, ինչ չեն տեսել

«Նոր Արեշ թաղամասում բնակվելու ընթացքում հանդիպել է իր ծանոթներից մեկին, որին հրավիրել է իր տուն եւ միասին ոգելից խմիչքներ են օգտագործել: Ինքը տեղյակ է եղել, որ այդ անձը զբաղվել է գողություններ կատարելով եւ հանդիսացել է ոստիկանության աշխատակիցների գործակալ»,- հայտնել էր ամբաստանյալը: Քրեական գործով արդարացվել է ամբաստանյալը, ազատվել դատարանի դահլիճից, մեղադրողը բողոք է բերել: Ամբաստանյալի շահերը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին

Սիրելի Հայրենակիցներ, Հայաստան-Սփյուռք համաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանի նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտությունը շարունակում է ներկայացնել և պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է արտաքին

Յոթ օրում՝ 900 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Ջեյմս Ռոբինսոն. «Ցանկացած հասարակություն կարող է օգուտ քաղել իր բազմազանությունից»

Փոքր եղբայր լինելը ռիսկային է: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ շատ է սիրում Դարոն Աճեմօղլու և Ջեյմս Ռոբինսոնի  «Ինչու են երկրները ձախողվում» գիրքը: Շատ փորձագետներ զարմացել էին այդ հայտարարությունից, քանի որ հատկապես արտաքին քաղաքական շրջանակներում ազգայնականի համբավ ունեցող Քոչարյանը նման գովեստով խոսում է  մի գրքի մասին, որի հեղինակներից մեկը

«Հմայքիցս ավելի շատ տուժել եմ, քան շահել»

Օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը 25 տարի անց կրկին կլինի հարազատ թատրոնի բեմում «Բարեւ, թատրոն, գիտե՞ս՝ քեզ ոնց եմ կարոտել: Իսկ դու հիշո՞ւմ ես…», 25 տարի անց այսպես է սկսելու երկխոսությունը հարազատ թատրոնի ու հանդիսատեսի հետ հայկական օպերային արվեստի երախտավոր, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանը (լուսանկարում) իր հոբելյանական երեկոյին, որ կկայանա Ազգային օպերային թատրոնում,

«Այն կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանի հետ գնում է սահմանադրական բարեփոխումների, ազգի դավաճան է»

«Մենք ասել ենք, որ ժողովրդին մենակ չենք թողնի։ Եթե քառյակը, կամ եռյակը պիտի աշխատի հանուն ժողովրդի, ապա ազատամարտիկը եւ ժողովուրդը մեկ են։ Մենք կգանք եւ մեր ժողովրդի իրավունքները կպաշտպանենք»,-Aravot.am-ի հարցին՝ կհամագործակցե՞ն ազատամարտիկները քառյակի հետ եւ կմիանան եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, լրագրող Սուրեն Սարգսյանը, այսօր «Եռաբլուր» համալիրում Հատուկ Գնդի

Արամ Մանուկյան. «Մեր հանրաքվեն ամենալեգիտիմն էր»

Արամ Մանուկյանը համարում է՝ ամոթ է կասկածի տակ դնել անկախության անհրաժեշտությունը: «Ամենեւին էլ հեշտ չէր վաստակել անկախությունը»,- այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այդ ժամանակ շրջափակում էր, պատերազմ էր, իսկ երկրաշարժի գոտում քաոս էր տիրում. 500 հազար մարդ տուն չուներ, եւ նույնիսկ

«Իմ գործն այստեղ է՝ հայ զինվորի կողքին»

Դառնալ հոգեւորական եւ ծառայել հայոց բանակում. սա է Հայկ սարկավագ Տիգրանյանի երազանքը, որը Միացյալ Նահանգներից հայրենիք վերադարձրեց նրան: Հայկ սարկավագ Տիգրանյանի սրտում հայրենի բանակն ու եկեղեցին դեռ մանկուց առանձնահատուկ տեղ են ունեցել: 11 տարեկանից ծառայել է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Դպրոցական տարիներից է երազում քահանա դառնալ: Այժմ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի քահանայից լսարանի ուսանողն առաջին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Տերունական աղոթքից և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը

«ՄԵնք պարտավոր ենք մեր ազգային ազատագրական ոգին ամենաբարձր սանդղակի վրա պահել». լրացավ Հատուկ գնդի 24- ամյակը

Այսօր «Եռաբլուր» հուշահամալիրում ազատամարտիկները հանդիսավոր արարողությամբ տոնեցին Հատուկ Գնդի կազմավորման 24-րդ տարեդարձը։  Ազատամարտիկները հարգանքի տուրք մատուցեցին՝ զոհված ազատամարտիկների գերեզմաններին ծաղկեպսակ դնելով։ Հատուկ Գնդի հուշաքարի մոտ լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ «Քանի որ 24 տարի առաջ, երբ Սովետական միությունը դեռ չէր փլուզվել, մենք բանակ ունենալու իրավունք չունեինք, այդ պատճառով ստեղծվեց Հատուկ գունդը, որին տարբեր ջոկատներ միացան, եւ

Ռոբերտ Ամիրխանյանը Армения туристическая-2014 մրցանակաբաշխությանը խոստացավ Թեղուտի խմբի համար հիմն գրել

Հայտնի են տարվա էքսկուրսավարը, հյուրանոցն ու բնության պահպանության նախագիծը: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը մրցանակ ստացավ՝ բնությունը լավագույնս պահպանելու համար: Պարգեւը թեղուտցիներին հանձնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոստանալով Թեղուտի նախաձեռնություն խմբի համար գրել հիմն: Երեկ  «Армения туристическая» ամսագիրըառաջին անգամ Հայաստանում տուրիզմի ոլորտում կազմակերպել էր մրցանակաբաշխություն՝ Армения туристическая-2014 խորագրով: Միջոցառումը, որն անցկացվեց «Yans» ակումբում 13 անվանակարգերում էր: Մրցանակաբաշխությանը

Սուրիկ Խաչատրյանի վարկանիշի համար ՀՀԿ-ն 1 միլիոն 500 հազար դրամ է վճարել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին չեն զարմացնում Ավետիք Բուդաղյանի եղբոր խոսքերը Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն (լուսանկարում) օրերս ներկայացրել էր Սյունիքում իր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները, որով սոցիոլոգը փորձել է պարզել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարկանիշը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցման արդյունքների՝ պարզվել է, որ Սյունիքի բնակչության 60 տոկոսը դրական կարծիք ունի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին: «Առավոտն»

Նամակ մշտարթուն հայ զինվորին

Հայ զինվոր (սպա, գեներալ), ականատեսն ու վկան ես աղեղնավոր Հայկ Նահապետի, որի նետից ընկավ Բելը եւ Հայոց աշխարհի բախտի ծառը ծաղկեց իր հողի վրա: Դու հաղթեցիր մարերին ու սելեւկյաններին եւ հայոց նորաստեղծ պետության հիմքերը դրեցիր: Քո Արտաշես Առաջին եւ Տիգրան Մեծ թագավորները փոքրաթիվ ուժերով բազում հաղթանակներ տարան գերակշիռ ուժերով թշնամյաց դեմ եւ ծովից ծով Հայաստան

ՔԴԵԴ-ը սկսեց 10-րդ ուսումնական տարին. «Ա1+»

Այս տարի Քաղաքական դասընթացների եվրոպական դպրոցը՝ ՔԴԵԴ–ը սկսում է իր տասներորդ ուսումնական տարին։ Ուսանողներին ողջունելու եւ նաեւ դպրոցի առավելությունները ներկայացնելու համար բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանը։ Ինքը երեւանյան դպրոցի շրջանավարտ չէ, մոսկովյանն է ավարտվել. ընդ որում՝ այն ժամանակ, երբ Երեւանում դեռ չէր բացվել։«ՔԴԵԴ–ը մեզ ավանդ ունի հայկական էլիտայի ձեւավորման գործում

Ոչ իշխանականների «կազմաքանդումն» ու «թեժ աշնան» առաջին պտուղները

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: «Հրաշալի քառյակը», սակայն, դարձել է եռյակ։ Դաշնակցությունը չի մասնակցելու միասնական հանրահավաքին՝ հիմնավորմամբ, թե կան տարաձայնություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Դաշնակցականները չեն մասնակցի նաեւ եռյակի մարզային հանդիպումների շարքին: Սակայն եռյակից խորհուրդ են տալիս քառյակի փլուզման մասին պնդումներ չանել ու հավաստիացնում են, որ բազմաթիվ հարցերում քառյակը միասնական

«Աշխարհի քարտեզը 10 պատվիրանները չէ». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: -Ըստ ձեզ, որեւէ զուգահեռ չկա՞ Արցախում տեղի ունեցած հանրաքվեի եւ Շոտլանդիայի հանրաքվեի միջեւ: Դա կազդի՞ Արցախի ճանաչման հարցի վրա:  -Չեմ կարծում, որ կազդի: Արցախի եւ Շոտլանդիայի պատմությունները բոլորովին տարբեր են:  Առաջինը՝ Արցախը, ի տարբերություն Շոտլանդիայի, չնայած ճանաչված չէ, սակայն արդեն քսան տարի կա, գոյություն ունի որպես պետություն`

«Ծաղիկ Ռուբոն» ԵԱՄ համագումարն անց է կացնելու «Փարավոնում». news.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն («Ծաղիկ Ռուբոն») այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Փարավոն» ժամանցային համալիրում անց է կացնելու իր «Երդվյալ ազատամարտիկների» միության համագումարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Քանի որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, պատերազմի առաջին գծում կռված տղերքով համալրված կազմակերպությանն իրենց համագումարը անցկացնելու համար չտրամադրվեց պետությանը պատկանող ոչ մի շենք

«Սա պետություն է, Շառլ». «Ազգ»

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույց էր տվել Hollywood Reporter պարբերականին ոչ որպես աշխարհահռչակ երգիչ, այլ որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հետեւաբար Շառլի այս կոնկրետ հարցազրույցին պետք է վերաբերվել ոչ թե որպես սիրելի Շառլի խոսքերի, այլ ՀՀ դեսպանի պաշտոնական հայտարարությունների: Դեսպան Ազնավուրն, ուրեմն, հայտարարել է. «Մոտ օրերս ես պատրաստվում եմ հանդիպել թուրք դեսպանի հետ, բայց

Պետության բացակայության ցուցիչը

Երբ սեպտեմբերի 21-ին ասվում են ավանդական խոսքեր «դարավոր երազանքի», «պատմական հողի» եւ «անկախության սերնդի մասին», ես հիշում եմ հորս հարցը, որը նա տվել էր 1965 թվականին, երբ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ «հողեր ուզելու»: Նա հարցրել էր. «Իսկ եթե հողերը մեզ տան, այդ հողերում նույն անկարգ, անկազմակերպ վիճա՞կն է լինելու, որը կա այսօր Հայաստանում»: Ճիշտ

«Ստեղծվել է մի անպատասխանատու իրավիճակ». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ   -Այսօր շատ է շահարկվում այն հարցը, որ կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցներից շատերը ժամանակին պաշտպանել են կիսանախագահականը։  -Ժամանակին շատերը, այդ թվում եւ ես, իրոք համարել ենք, թե Հայաստանը չպետք է անցում կատարի խորհրդարանական համակարգի` նկատի ունենալով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ինչը պահանջում է արագ որոշումների կայացում: Սակայն

 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց. «Շուրջըդ լիքը դավ ա»: Նա կիսաձայն ինձ շշնջաց. «Բայց ոնց որ թե՝ վերջը լավ ա»:

Գյումրու քաղաքապետը թոռնիկ է ունեցել

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 4-րդ թոռնիկն է ունեցել: Այս անգամ տղա է ունեցել նրա դուստրը, որին անվանել են Խաչատուր: Նշենք, որ Գյումրու քաղաքապետի դուստրը ուներ երկու աղջիկներ: Խաչատուրը Գյումրու քաղաքապետի երկրորդ տղա թոռնիկն է. հիշեցենք, որ երկար ժամանակ երեխա չունենալուց հետո անցած տարի ճիշտ այս օրերին տղա ունեցավ քաղաքապետի ավագ որդին`Միսակը: Թոռնիկին պապիկի պատվին

Փչացած երիտասարդները` Գյումրիում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լիտվացի գրող Յուզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» պիեսի բեմադրմամբ ազդարարվեց  149-րդ թատերաշրջանը:  Քաղաքի գրեթե ողջ երիտասարդությունը,  ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերը` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի  գլխավորությամբ թատրոնում էին: Ինչպես միշտ, այս թատրոնում դատարկ որևէ աթոռ չէր մնացել: Թատերաշրջանը բացեց  թատրոնի գեղարվեստական  խորհրդական Նիկոլայ Ծատուրյանը: Նա նախ հպարտացավ, որ

Սփյուռքի նախարարի արձագանքը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի աշխատանքի խոչընդոտման առիթով. «Ազատություն»

«Ես կարծում եմ ինքը լրագրողական աշխարհի հետ աշխատել չգիտի, նա մեր օրենքները չգիտի, շատ վատ է վարվել, ես դատապարտում եմ նրա քայլերը, ինքը դրա իրավունքը չունի»:

«Հայաստանն եւ սփյուռքը պետք է միասնաբար աշխարհին փաստեն, որ մեկ ուժ են»

Վիգի Մարաշլյանը համարում է, որ ժամանակն է, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը

Արմեն Ռուստամյանը՝ Ռուբիկ Հակոբյանին. «Առաջարկներ ես ներկայացնում, ո՞վ է պաշտպանելու այդ առաջարկները»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը սահմանադրական փոփոխությունների մասին խորհրդաժողովի ժամանակ 3 կետանոց առաջարկ ներկայացրեց իշխանությանը: Այդ պայմանների հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք դեմ չեն դրանք, եթե, իհարկե, իշխանությունները ընթացք տան.«Բայց խնդիրն այն է, որ մի կողմից ասում ես՝ չեմ քննարկում որեւէ բան, մյուս կողմից առաջարկներ ես ներկայացնում,

Ռուբիկ Մինասյան. «Իրանի մամուլը շատ ավելի ազատ է»

Ռուբիկ Մինասյանը Հայաստանում ավելի շատ է հանդիպում ինքնագրաքննության, քան Իրանում

Յուրա Մովսիսյանը կխաղա Սերբիայի եւ Ֆրանսիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տեւական ընդմիջումից հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ ուսումնամարզական հավաքի եւ մեր ընտրանու կազմում խաղադաշտ կմտնի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Սերբիայի ( հոկտեմբերի 11-ին ) հետ պաշտոնական եւ Ֆրանսիայի (հոկտեմբերի 14-ին) ընկերական հանդիպումներում: Ֆուտբոլիստի գործակալը տեղեկացրել է, որ Յուրան արդեն սկսել է մարզվել,

Արմեն Ռուստամյան. «Կասկածներն ինձ ստիպում են, որ մի քիչ զգույշ լինեմ»

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ հարց ուղղեց Քառյակի ուժերին՝ ձեր նպատակը ո՞րն է, 2018-ի ընտրություննե՞րը, թե՞ այլ բան կա»: Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ Դուք կասկածնե՞ր ունեք Քառյակի նպատակների հետ կապված, Ձեզ համար մո՞ւթ է, թե մյուս ուժերն ինչ են ուզում, իրենց առջեւ ինչ նպատակ են

Ելույթների և հրավերների առումով խտրական վերաբերմու՞նք՝ «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին

«Մի տեղ բացթողում էր եղել, քանի որ հրավերները բաժանվել էին հետևյալ սկզբունքով՝ կուսակցություններ, ՀԲԸՄ, եկեղեցական կազմակերպություններ: Բայց Պոլսո մեր գաղութը, որը ամենահին համայնքներից է, բաց էր թողնվել, միջնորդություն ներկայացրինք, այն բավարարվեց և Ստամբուլի «Նոր զարթոնք» միությունը մասնակցում է համաժողովին»,-Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին հայտնեց ՍԴՀԿ Լիբանանի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քուշկեղյանը:   Նա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031