Օրվա լրահոսը

Վարչական գործերով քաղաքացիների ու իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր

Կովկասյան հովազը, հայկական մուֆլոնը 24 ժամ տեսախցիկի տակ են

Կովկասյան հովազը, Բեզուարյան այծերը, հայկական մուֆլոնները եւ Կարմիր գրքում գրանցված շատ այլ կենդանիներ, որոնք այսօր ոչնչացման եզրին են, տեսախցիկների հսկողության տակ են, որպեսզի պաշտպանված լինեն որսագողերից եւ ֆիքսվի նրանց տեղաշարժը: Երեկ ՎիվաՍելլ ընկերության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելել էին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարեւանությամբ գտնվող արգելոց: Ընկերությունը կազմակերպել էր մեկօրյա էկոթրեյնինգ: Լրագրողները շրջեցին երկու հազար

«Իրազեկ և պաշտպանված սպառողը»՝ բջջային կապի ոլորտում հայտնաբերված խախտումների վերաբերյալ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը վերջին ժամանակաշրջանում ստացել է տարաբնույթ ահազանգեր կապի ոլորտում առկա խնդիրներi վերաբերյալ: Պրոբլեմները տարանջատվում են 2 խմբի՝ տեղային լուծում պահանջող (մասնավոր դեպք, երբ ոտնահարվել է կոնկրետ սպառողի իրավունքը) և համակարգային (պրոբլեմը տարածվում է բոլոր սպառողների վրա): Տեղային լուծում պահանջող խնդիրներին տրվել է համապատասխան խորհրդատվություն, ինչի շնորհիվ սպառողը կարողացել է պաշտպանել

Պետրոս Մակեյան. «Դաշնակցությունը կույս աղջկա խաղեր է տալիս» (Տեսանյութ) 

«Իշխանությունը զավթել է և′ իշխանական, և′ ընդդիմադիր դաշտը, և անում է այն, ինչ ուզում է: Իսկ այն ուժերը, որոնք չեն գտնվում իրենց վերահսկողության տակ, մեկուսացված են»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա՝ իշխանությունը «ձեռքերը քշտած» իր «գրպանային» կուսակցություններով անում է ամեն ինչ, որ ընդդիմադիր դաշտում զարգացումներ չլինեն: Պարոն Մակեյանը

Ջրատարը կա, ջուր տվող չկա

Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղի բնակիչները ամռանը ջուրը ստանում են երեք օրը մեկ՝ կես ժամով: Սյունիքի մարզի Եղվարդ համայնք ի բախտը կրկնակի չի բերել՝ ոչ խմելու ջուր ունեն, ոչ էլ ոռոգման: 1992 թվականից առ այսօր Գեղի-Եղվարդ ջրատարը չի գործում, որը ժամանակին իր տարողունակությամբ ամբողջ գյուղին ապահովում էր ջրով: Այլ կերպ ասած՝ ջրատարը կա, ջուր տվող չկա:

Սարգիս Անանյանն իր համեստության հետեւանքո՞վ է հայտնվել Ադրբեջանում

Օգոստոսի 26-ից ցայսօր Ադրբեջանում է գտնվում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ,1961թ. ծնված Սարգիս Անանյանը: Նոյեմբերյանում կեղծ լուր է տարածվել, թե իբր ադրբեջանցիները նրան վերադարձրել են Հայաստան: Սարգիսի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը մեզ ներկայացրեց Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում Սարգիսի հայտնվելու հանգամանքները: Սարգիսը տաքսի ծառայություներից մեկի ավտոմեքենայով Երեւանից՝ որդու տնից վերադարձել է Նոյեմբերյան: Դիլիջան քաղաքում նա չգիտես ինչու

Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների և Նախիջևանում Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման շարունակությունն է. Էդուարդ Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև

«Ոստիկան Գեղամ Խաչատրյանը սադրել է, Վարդան Գեւորգյանը խորացրել բախումը»

«Հերոսներ» վանկարկելով ու ծափահարություններով այսօր սկսվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը: Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր փաստաբանները ներկայացնում են պաշտպանական ճառերը: Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ներկայացմամբ, պաշտպանական կողմը պնդում է, որ 2013-ի նոյեմբերի 5-ին խաղաղ հավաք է եղել, խաղաղ երթի նպատակով: Մասնակիցներից ոչ մեկը վարչական

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.08 մլն.դր. վարչական տուգանքի 14 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 16-19.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 462.78 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է

Բացվեց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը

Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնն այսօր բացեց իր դռները: Նոր կենտրոնը գործում է Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտում: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լին եւ այլ

Արարատի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները, արդեն մթերվել է 44 հազար տոննա բերք

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին: Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան », «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոմ»

Կիևը սպառազինություն է առաջարկում Բաքվին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ փորձարկումներ է անցել Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության գոտում: Այդ մասին haqqin.az ինտերնետային պարբերականին ասել է «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետ Սերգեյ Պոդպիսնովը: Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի յուրաքանչյուր տեսակ: «Մենք ադրբեջանական կողմին ենք ներկայացրել տարբեր տեսակի ականանետներ, նռնականետներ,

Մինչեւ տարվա վերջ թանկացումները կշարունակվեն

Արմեն Պողոսյանի հաշվարկներով՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետո գնաճը 11 տոկոս կկազմի

Վարորդներին կոչ են անում խախտում չանել, որ տեսախցիկների տերերին չհարստացնեն

Տաս օրը մեկ վարորդները հայտարարում են առանց խախտումների օր

Մոհամմադ Րեյիսի. «Հասան Ռուհանի այցելությունը Հայաստան տեղի կունենա»

Սակայն, այդ այցելության ժամկետները դեռ հայտնի չեն

«ՌԴ-ն կոռումպացված երկիր է, ամբողջ ՌԴ-ն մի հատ մեծ ստվեր է». Հովհաննես Իգիթյան

«Ես չգիտեմ՝ մեզ համար սա ինչ է, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ի համար սա միայն տնտեսական հարց չի»,- այսօր «Եվրասիական միություն. ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղան քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը: Նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցին, թե ԵՏՄ անդամակցությունն ինչպես կազդի ՌԴ-ի միգրանտների վրա՝ պատասխանեց.

Անուշ Սեդրակյան. «Ինձ համար տարօրինակ է ընդդիմության հանրահավաքի նշանակման հարցը» (Տեսանյութ)

Ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի, ընդդիմությունը լղոզված օրակարգ է առաջարկում

Մոհամմադ Րեյիսի. «Իրանը որեւէ մեկի հետ համագործակցելու կարիք չունի»

Մոհամմադ Րեյիսի կարծիքով՝ «Իսլամական պետություն» անվանումը սխալ է

Հովհաննես Իգիթյան. «Մենք «Կալաշնիկով» չենք ուտում»

Ի՞նչ է նշանակում ՄՄ-ն, որն է մեխը, ինչու են երեք երկրները գնացել այդ քայլին: Այս հարցերի պատասխաններն այսօր «Եվրասիական միություն. ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա դիտարկմամբ՝ «Այս երեք երկրները իրենց քաղաքականության մեջ փորձում են պաշտպանել տեղական արտադրողին: Երբ երկիրը

Սեպտեմբերի 21-ը նշեցին՝ բարձունքներ հաղթահարելով

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշեց Արագածի գագաթը հաղթահարելով։ Արշավին մասնակցում էր շուրջ 100 ուսանող։ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ղեկավար Կարեն Ակոպյանը նշում է, որ խորհրդանշական այս օրը պատահական չեն ընտրել՝ նման միջոցառում նախաձեռնելու համար։ «Յուրաքանչյուր ուսանող, հասնելով Արագածի բարձունքին, հաղթահարում է դժվարություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով անկախության գինը։ Անկախություն

Անպատժելիությունը ծնում է հերթական բռնարարքը

Ի՞նչ գնով խուսանավեցին պատժից Ամեն բռնություն ավելի ու ավելի մռայլ, վանող է եւ վկայում է ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին… Էմերսոն Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ազատ ու անկախ Հայաստանում առավել վտանգավոր մասնագիտությունների շարքում առաջնային տեղում են հայտնվել ամենահումանիտար մասնագիտությունները՝ կրթականը, լրագրությունն ու բժշկությունը: Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը

«Ժողովրդավարական Հայրենիք». Իշխող վերնախավին դեռևս ընտրության հնարավորություն կա

ՀՀ անկախության տարելիցին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանում անցկացրեց քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ` ամփոփելու անկախության 23 տարիների այսօրվա հանգրվանը: ԺՀԿ կողմից մշտապես տրվել է այս կամ այն գործընթացի հստակ գնահատականը, մասնավորապես` քաղաքական խորհրդի 22.05.2014թ. հայտարարությամբ արձանագրվել էր Հայաստանի երրորդ հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակն ու հնարավոր ելքերի մասին: Վերջին ժամանակահատվածում աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները և հուլիս-օգոստոս ամիսներին

Սյունեցիներն իսկապես ուզում են, որ մարզպետ նշանակվեմ. Սուրիկ Խաչատրյան. News.am

Սյունեցիներն ուզում են, որ ես նորից մարզպետ նշանակվեմ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: «Հավատացեք, որ սյունեցիներն իսկապես ուզում են: Ես իմ հայրենիքի զինվորն եմ, ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու: Իսկ նշանակման մասին լուրերը ոչ ուզում եմ հաստատել, ոչ էլ հերքել»,- ասաց

40 ցմահ դատապարտյալներ հացադուլ են սկսում. «Ա1+»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն տարածել է 40 ցմահ դատապարտյալների նամակը՝ Սերժ Սարգսյանին. Նրանք այսօրվանից անժամկետ հացադուլ են սկսում. Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս , արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների

Զինծառայողը կրկնակի դիմել էր ինքնավնասման

ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահող դատավորի` Մանուշակ Պետրոսյանի վարույթում: Զինծառայողն անցյալ տարվա սեպտեմբերի 5-ից ստացիոնար բուժման մեջ գտնվելով Բերդի զինհոսպիտալում, տասներեք օր հետո տեղեկանալով, որ դուրս է գրվել զինհոսպիտալից եւ պետք է վերադառնա ծառայության վայր, զինհոսպիտալի պահակատանն իր մոտ

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել

2013 թ.-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը մեզ բոլորիս վերադարձրեց 2008-2010 թթ քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ վարչախմբի գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավելևս մեղադրողի պահանջած պատժաչափերը` հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ է քան քաղաքական վենդետա չես կարող բնութագրել: Հարությունյանների գերդաստանը, լինելով

Նախարարը հրավիրել է դեսպանին շրջայց կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաև, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Այդ ոլորտը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության

Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան: Երևանում` Սեպտեմբերի 24-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին

Առավոտցիներ. «Առավոտի» շնորհիվ կազմվեց իմ ընտանիքը»

«Առավոտում» աշխատած տարիներն է հիշում Լիլիթ Ավագյանը «Շատ երիտասարդ էինք, շատ անհոգ, տարիքի բերումով` հանդուգն: Սպասելիքներ ունեինք կյանքից, մեր աշխատանքից, շատ հեշտ էր աշխատանքը հատկապես «Առավոտի» երիտասարդ կադրերի համար. աշխատում էինք Արամ Աբրահամյանի հետ: Իսկ Արամ Աբրահամյանը, բացի նրանից, որ շատ պրոֆեսիոնալ է, իրեն նաեւ ցանկացած հարցով կարող էիր դիմել, հանրագիտարանային գիտելիքներով մարդ է, ուներ

«Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է». ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական «Corriere della sera»-ին

Իտալական առաջատար «Corriere della sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում, որը վերնագրվել է «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente), անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031