Օրվա լրահոսը

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին և բոլոր տղաներին ազատ արձակել

2013 թ.-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը մեզ բոլորիս վերադարձրեց 2008-2010 թթ քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ վարչախմբի գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավելևս մեղադրողի պահանջած պատժաչափերը` հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ է քան քաղաքական վենդետա չես կարող բնութագրել: Հարությունյանների գերդաստանը, լինելով

Նախարարը հրավիրել է դեսպանին շրջայց կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաև, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Այդ ոլորտը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության

Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան: Երևանում` Սեպտեմբերի 24-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին

Առավոտցիներ. «Առավոտի» շնորհիվ կազմվեց իմ ընտանիքը»

«Առավոտում» աշխատած տարիներն է հիշում Լիլիթ Ավագյանը «Շատ երիտասարդ էինք, շատ անհոգ, տարիքի բերումով` հանդուգն: Սպասելիքներ ունեինք կյանքից, մեր աշխատանքից, շատ հեշտ էր աշխատանքը հատկապես «Առավոտի» երիտասարդ կադրերի համար. աշխատում էինք Արամ Աբրահամյանի հետ: Իսկ Արամ Աբրահամյանը, բացի նրանից, որ շատ պրոֆեսիոնալ է, իրեն նաեւ ցանկացած հարցով կարող էիր դիմել, հանրագիտարանային գիտելիքներով մարդ է, ուներ

«Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է». ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական «Corriere della sera»-ին

Իտալական առաջատար «Corriere della sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում, որը վերնագրվել է «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente), անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության

«Վելես» ՀԿ-ի բաց նամակը. վաշխառություն, խարդախություն, շինծու մեղադրանքներ և ճնշումներ իրավապահների հանդեպ

Բաց նամակ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին, միջազգային իրավական, ֆինանսական, ոստիկանական կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ձեզ եմ դիմում` որպես աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև` ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար երկրների ներկայացուցիչների: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ իրավապահ և դատաիրավական համակարգում տիրող ապօրինությունների և քրեածին

Երաժիշտ-բազկամարտիկի երազանքը

Անվանի շատ արվեստագետներ, այս դեպքում՝ երաժիշտներ, առաջին մասնագիտությամբ կամ կարիերայի սկզբում մարզաշխարհի հայտնի դեմքեր են եղել: Օրինակ՝ օպերային երգիչներ Լուչիանո Պավարոտին, Զուրաբ Սոտկիլավան ֆուտբոլիստներ էին, ուկրաինացի օպերային երգիչ Նիկոլայ Պրուտնիկը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն, շախմատիստ Մարկ Տայմանովը՝ դաշնակահար, ռոքի արքա Էլվիս Պրեսլինը՝ կարատեիստ եւ այլն: Մեր իրականությունում էլ ունենք սպորտսմեն-երաժիշտներ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին

Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին

Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար: Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն

Ադրբեջանում տրվեց Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի մեկնարկը. Azatutyun.am

«Հարավային գազային միջանցքի» շինարարության մեկնարկը 21-րդ դարի պայմանագիրն է», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Գագիկ Շահբազյան. «Արդյոք սա փողերի լվացո՞ւմ չէ»

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով «Սիստեմա» ԱՖԿ սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին առաջադրված փողերի լվացման մեղադրանքին՝ 1997-1999-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանն ասաց. «Բաշնեֆթի» առնչությամբ՝ սպասենք նախաքննության ավարտին: Բայց ի՞նչ պետք է լինի «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանի ակտիվների հետ: Մարդը, որը ողջ կյանքում աղքատ երկրում աշխատել է պետական պաշտոններում՝ կարողացել է ԱՖԿ-ում ներդնել հսկայական

«Ազդակ»-ի խմբագրական. 5-րդ Համաժողովի Կարեւոր Ուղենշումները

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 23-ամեակի նշումին ֆիզիքապէս համահայկական հնչեղութիւն տալու պետութեան նախանձախնդրութիւնը պատահականութիւն չէր անշուշտ: Արդարեւ, սփիւռքի ներկայացուցիչներու 5-րդ համաժողովի կազմակերպումը այս օրերուն որոշ նպատակ ունէր: Փաստօրէն համախմբուած էին ինչպէս պետական ղեկավարութեան, նոյնպէս ալ սփիւռքի հոգեւոր, կուսակցական, միութենական բոլոր շրջանակներուն ներկայացուցիչները: Համահայկական աշխարհատարած կառոյցներու ղեկավարներու հայրենիքի մէջ միաւորումը անշուշտ բազմաթիւ ուղերձներ կը բովանդակէ: Տրուած ըլլալով, որ

Ձոն նվիրված Հենրիկ Մխիթարյանին

Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ Հայոց ազգի համեստ զավակ, Փոքրամարմին, ճկուն հրաշք, Խորունկ մտքով ճեղքող էակ, Անկասելի, խաղի գիտակ: Աշխարհասփյուռ ազգ ենք աշխարհում, Եվ միշտ կրում ենք հայրենին՝ հոգում, Եղեռնը հային սփռել է հեռուն, Մեզ այրող վիշտը պահում ենք սրտում: Ազգը տվել անվանի մարդիկ, Ովքեր պատվել են՝ մեր գոյն աշխարհում, Նրանցից մեկը՝ Հենրիկն է բարի,

Բժշկի ներկայացուցիչների դիտարկմամբ կատարվել է սուտ մատնություն

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ ավարտվեց «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության տնօրեն Ռուբիկ Հարությունյանի դեմ հայցի գործի քննությունը: Ընկերության ներկայացուցիչներն էին ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Հրանտ Գեւորգյանն ու Արմինե Ղասաբողլյանը: Վերջինս Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատարանից ստացվել է որոշումը: Հիշեցնենք, որ քաղաքացի Գոհար Աղաջանյանը դիմել էր

Կապիտալիզմ եւ քաղաքականություն- 4

Եթե Տիգրան Կարապետիչի ֆինանսներն ու կարողությունը չբավարարեցին, որպեսզի վերջինս Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջամարտիկների ու երևելիների շարքում դասվի, կնշանակի` Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը շատ թանկ հաճույք է: Եվ չնայած Կարապետիչը Հայաստանում առաջիններից էր, որ քաղաքական նպատակներով իր իսկ գրպանից փող ծախսեց, այդուհանդերձ, Տիգրան Կարապետիչին վստահաբար կարող ենք քաղաքական ռոմանտիկ համարել` հենց թեկուզ էն իմաստով, որ ինքը հույս

ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում

Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսպես կոչված Իրաքի և Լևանտի <<Իսլամական պետություն>> կոչվող ծայրահեղական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այն, որ այս խմբավորման ահաբեկիչներն աչքի ընկել և ընկնում են իրենց վայրագ բարբարոսություններով, նորություն չէ քաղաքակիրթ աշխարհի համար: Շատ ավելի զարհուրելի է, որ բարբարոսների գործողությունները հովանավորվում են այնպիսի երկրների կողմից,

«Ռոմայի» կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել խփած գոլը իր 82-ամյա տատիկի հետ նշելու համար

Ալեսսանդրո Ֆլորենցին Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Կալյարիի» (2:0) դարպասը 13-րդ րոպեին գրավելուց հետո վազել է տրիբունա եւ խփած գոլը նշել 82-ամյա տատիկի հետ: Վերադառնալով խաղադաշտ՝ նա մրցավարից դեղին քարտ է ստացել: «Տատիկս 82 տարեկան է: Նա ոչ մի անգամ ստադիոնում չէր եղել: Այն բանից հետո, երբ ես խաղացի հավաքականում, նա ասաց, որ կգա ստադիոն՝ իմ

Գլխավոր դատախազության մեղքով հանցագործությունը մնացել է անպատիժ. Օմբուդսմեն

Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքելհյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջիրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′

Ոստիկանությունը՝ «Օժիտ» խանութների ցանցի տնօրենի սպանության մասին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների,

Ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում

Երբ էլ տեղի ունենան նախագահական ընտրությունները՝ արտահերթ, թե հերթական, Գագիկ Ծառուկյանը բավականին մեծ ձայներով կընտրվի նախագահ:

«Դեմ առ դեմ». Շիրակ Թորոսյան եւ Ալբերտ Բաղդասարյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի եւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի միջեւ: Թեման ՝ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը եւ հայության այդ երկու հատվածների հարաբերությունների հեռանկարները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը,

Լեւոն Զուրաբյանը չտեսավ տառասխալը եւ մի քիչ էլ խոսեց նախագահի մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի հրավիրած հավաքում իր ելույթն սկսեց հավաքի մասնակիցներից մեկի ձեռքի պաստառի վրա գրվածն ընթերցելով. «Տոնդ շնորհավոր, ընդիմություն» ու շարունակեց. «Տոնը միայն ընդդիմությանը չէ: Տոնը Հայաստանի բոլոր քաղաքացիներինն է, ամբողջ Հայաստանինն է: Բայց պլակատի մեջ, այնուամենայնիվ, իմաստ կա: Իմասնտ այն է, որ ցավոք սրտի, Այսօրվա Հայաստանի իշխանությունները, քաղաքական վերնախավը այդքան քիչ

Զոյա Թադեւոսյան. «Իրական անկախությունից, կարծես,  ոչինչ չի մնացել»

Անկախության 23-րդ տարեդարձի առիթով այսօր հրավիրված հավաքում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը, շնորհավորելով բոլոր կոնգրեսականներին եւ համակիրներին՝ ընդգծեց նրանց բոլորի անսահման նվիրվածությունն իրենց գործին: «Իսկ մեր գործը կայանում է նրանում, որ տարիներ առաջ ունենալով անկախություն՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով Անկախ պետություն, այսօր կանգնած ենք մի փաստի առջեւ, որ կարծես այդ անկախությունից ոչինչ չի մնացել: Մեզ համար

Հրանուշ Հակոբյան. «23 տարի մենք շատ մեծ հաջողությունների ենք հասել եւ առավել կհասնենք»

Հրանուշ Հակոբյանը մտածված համապատասխանեցրել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման օրերն անկախության օրվա հետ: «Մենք պետականություն կերտեցինք՝ Հայոց պետականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հավելեց, որ հայ ժողովուրդը կարողացել է օգնել Արցախին, որպեսզի այն կայունանա եւ զարգանա, ստեղծել հզոր, վստահություն ունեցող բանակ, Հայ դատի հարցում միասնություն հայտնել եւ սփյուռքը դեպի հայրենիք բերել. «Մենք,

Արամ Մանուկյան. «Հակաիշխանությունը մսխել է Հայաստանի անկախության բոլոր արժեքները»

Հայաստանի Անկախության 23- ամյակին նվիրված տոնական հավաքի ժամանակ ողջունելով հավաքվածներին՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Բոլոր ժողովուրդների մեջ մի տոն կա, որը ժողովուրդն է կերտում: Մեկը եկեղեցին է, մեկը՝ Քրիստոսի տոնը, մյուսը՝ կանանց տոնն է: Բայց մի տոն կա, որին մասնակցում է ժողովուրդը եւ ինքը կերտում իր տոնը՝ սեփական անկախության տոնը: Հայ ժողովրդի պատմության

Սերոբ Տեր-Պողոսյանը մահացավ քաղցկեղից. «Ա1պլյուս»

«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր գործարարի վարկով, այլեւ մանկապղծության մեղադրանքով։Քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը Դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

«Առավոտցի» Ռուզան Մինասյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով «Առավոտ» թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը եւ ցանկանում բեղուն գրիչ, նորանոր հաջողություններ եւ երջանկության բերկրանք:

Հերմինե Նաղդալյան. «Ամենամեծ բացթողումը՝ միասնականության բացակայությունն է»

Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ երբ հայ ժողովուրդը միասնական լինի, կհաղթահարի ամենադժվարին փորձությունները: «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր պետականությունն է»,- անդրադառնալով օրվա խորհրդին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ հայ ժողովրդի համար բոլոր խնդիրների լուծումը հզոր պետությունն է, եւ միահամուռ կամքով, վստահությամբ պետք է գնալ դեպի այդ հզոր պետականության կայացում: Իսկ ամենամեծ բացթողումը,

«Հարե՛ք զսա». Սոնիա Թաշչյանը ներկայացրեց 3 տեսակի հարիսա 

«Մի ճաշի պատմություն» խորագրով հանդիպումները շարունակվում են:Բանաստեղծուհի, հեռուստահաղորդավար եւ ազգային ճաշատեսակների գիտակ Սոնիա Թաշչյանի հետ հերթական հանդիպումը՝ «Մի ճաշի պատմություն» խորագրով, կայացավ այսօր երեկոյան՝  Impresso Coffee Shop-ում: Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսան, այլ անունով՝ քաշիկան,  որը տոնածիսական ճաշատեսակ է, պատրաստվել է մեծ կաթսաներով եւ նվիրված է եղել աստվածներին՝  որպես գոհաբանության արտահայտություն:  Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսայի երեք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031