Օրվա լրահոսը

Ու գամված ենք այս հողին…

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ Սերը գնաց այս երկրից, Ատելությունն ուսն առած, Փուչ հեղեղն է բառերի Տապից գժված իջնում ցած: – Անձնական եւ անանձնական ցավի, ողբերգության դրոշմով ձեր բանաստեղծությունները Ֆեյսբուքում շատերին անակնկալի բերեցին: 2003-ին գրված բանաստեղծությունները չափազանց այժմեական էին ու ճշգրիտ արտացոլում էին այսօրվա իրողությունները, հայ մարդուն համակած տրամադրությունները: Արձագանքը բուռն էր, անդրադարձն՝ անմիջական՝ ձեզ տանջող

Երկարաժամկետ մտածողության պակասը

Մենք սովոր չենք մեր կյանքի վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր կազմել: Դա գուցե մասամբ ազգային առանձնահատկություն է, բայց հիմնականում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված երեւույթ: Պլանավորել կարելի է այն դեպքում, երբ երկիրը կայուն վիճակում է: Սովետի ժամանակ ես, օրինակ, ծրագրում էի դառնալ գիտությունների թեկնածու (հասցրել եմ), հետո դոցենտ, հետո դոկտոր, հետո պրոֆեսոր, գրել երաժշտության մասին, պահել մի քանի մասնավոր

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները. ԼՂՀ ՊՆ

Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է

Եղանակը Հայաստանում

Ինչպես և զգուշացրել էինք, այս գիշեր, պարզեցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի 2-4 աստիճանով: Հունվարի 25-ին օրվա ընթացքում կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին ողջ տարածքում կդիտվի խիտ ամպամածւթյուն: Սակայն առայժմ կպահպանվի առանց տեղումների եղանակ: Լեռներում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Առանձին վայրերում՝ մառախուղ, ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է

Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել

Police.am. Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել: Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Կատարվում է քննություն:

Հրդեհ Արտաշատ քաղաքում. հայտնաբերվել է դի

Meteo.am. Հունվարի 25-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում 1962թ. ծնված Մ. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակում շրջվել է վառարանը (վառելափայտ), ինչի հետևանքով այրվել է հատակը՝

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:

Նախագահի հրամանագրով իր պարտականություններից է ազատվել Բրազիլիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը

President.am. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Բրոնզե մեդալ Մյունխենից

       Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում      «Մյունխենյան միջազգային մրցաշարը»`«Internationaler Wettkampf München»: Վերջինիս մասնակցում է 30 երկիր ներկայացնող (RUS, BEL, USA, AUT, BAY,GER, NED, SLO, ISR, ITA, ROU, FRA, JPN, SRB, HUN, NOR,SUI, CRO,FIN, ARG, BIH, SVK, SIN, POL, IND, SRI, CZE, UKR, BRN) 429 մազիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի

Ինչպե՞ս կանխվեց 1 տոննա հերոինի փոխադրման փորձը. «Հայոց աշխարհ»

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ զրուցեցինք ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ հետ: –Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս

Ադրբեջանցիներն ուզում են ուշադրություն հրավիրել իրենց վրա. «168 ժամ»

Հարցազրույց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ  – Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակումներ են գործում հայկական դիրքերի վրա, երկուստեք լինում են մարդկային կորուստներ: Սա ուղղակի զուգադիպությո՞ւն է, թե՞ հատուկ քաղաքականություն: – Եթե նույն բանը կրկնվում է մի քանի անգամ, ապա դժվար է խոսել պատահականության կամ

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վրա

Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և

Եվրաինտեգրման գործընթացը դանդաղել է, բայց չի մեռել. «Հայոց աշխարհ»

  Մեր զրուցակիցը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆՆ է    –Ճի՞շտ է, որ Եվրամիությունը դադարեցրել է եվրոպական կառույցների հետ համագործակցող ՀԿ–ների ֆինանսավորումը՝ պատժում է եվրաինտեգրացման գործընթացը «տապալելու» համար։ -Մենք որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք այդ մասին, ոչ էլ դա զգացել ենք մեր աշխատանքի վրա։ Կարծում եմ, սա ուղղակի սխալմունք է կամ թերի տեղեկատվություն։ –Եվրամիության

Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած: Նա կիսաձայն ինձ բարբառեց. – Էկող ձմեռ ցախ կվառես:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ օրը Փարիզում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի արդյունքներով հանդես են եկել մամուլի հայտարարությամբ: Մինսկի խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հունվարի 24-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի

Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցն ու իր եղբայրը քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են

Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն և նրա եղբայրն իրենց միջև եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի

Սահմանից այն կողմ

-Կանգնի’ր, այստեղից էլ մերը չէ: 2011 թվականի օգոստոսի 18, սահմանամերձ Վահան գյուղ և Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ պայմանականորեն բաժանում է մի մետաղալար: Սահմանապահ դիրքապահը ինձ թույլ չի տալիս, որ առաջ չգնամ. մի քանի մետր այն կողմ ադրբեջանցին էր ու «երկու աշխարհները» իրարից բաժանող ականապատ տարածքը: Ամեն տարի ամռանը գնում եմ գյուղ ու հաճախ բարձրանում սարերը`

Վլադիմիր Գասպարյանի քաղաքական հումորը` Գյումրիում

Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»

Սուրիկ Խաչատրյանը աղաղակող սխալներ է թույլ տվել

Գորիսի` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը խեղկատակություն է համարում իր դեմ Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների դատարան ներկայացրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն՝ Aravot.am-ին տված մի քանի հարցազրույցների միջոցով, մասնավորապես ՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի

Խորհրդակցություն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում

Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները: Վլադիմիր Գասպարյանը նախանշեց այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

Տավուշցի «խոպանչիների» մտահոգությունները

Ռուսաստանում փոխվել են միգրացիոն օրենքները

ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին՝ բազմապատկել ճնշումը

Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։ Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական

Ըստ Սերժ Սարգսյանի՝պետք է բացատրել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, դրա էությունը, նշանակությունը, նպատակները

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է

Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիեւի մասին․ «Եթե կարող է, ինչու՞ չի անում, և եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, շրջել աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով։ Այնուհետև Սերժ Սարգսյանը նախարարության ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Մասնավորապես՝

Նոր մրցաշրջանի առաջին խոշոր մրցաշարը

Հունվարի 24-ից 27-ը Ալմա-Աթա քաղաքում անցկացվելիք մրցաշարը, ուր կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից առաջինը: Ի թիվս 17 պետության 350 մարզիկի, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը: Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով

ՀՊՃՀ խորհուրդը հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը

2014թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը: Կառավարման խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2013թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և համալսարանի 2014թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ համառոտ զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր,

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930