Օրվա լրահոսը
Վիճաբանության ժամանակ գարեջրի շշի կոտրած բեկորով հարվածել է պարանոցին
Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Գարիկ Բ.-ն գարեջրի շշի ապակյա կոտրած բեկորով հարվածել է
Սարգսյանը, Օլանդը և Ալիևը, սպասվում է, կհանդիպեն հոկտեմբերին. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան. АПА
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ֆրանսիայում կկայանա այս տարվա հոկտեմբերին, փոխանցում է «ԱՊԱ»-ն: «Այս տարվա հոկտեմբերին սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ», – ասել է նա՝ ավելացնելով, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Փարիզում: Դեսպանը նշել
Քեսաբահայերին հանձնվեցին ՀՀ քաղաքացու անձնագրեր
Սեպտեմբերի 4-ից 6-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Քեսաբ և Լաթաքիա: Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցությամբ` Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը
Քաջարանում եւ Կապանում աղիքային վարակվածության դեպքեր կան
Սեպտեմբերի 5-ից մինչ օրս սրտխառնոցով, գլխացավով, փորլուծության եւ ջերմության գանգատներով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 8 բնակիչ եւ 3 բնակիչ էլ՝ Կապան քաղաքից: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ հիվանդները հիվանդանոց դիմելիս եղել են միջին ծանրության, այս պահին նրանց վիճակը բավարար է գնահատվում: «Բոլոր
ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին
ՀՅԴ-ն էլ լքում է Քառյակը: «Բացարձակապես նորմալ է, որ հանրային մեծ վստահություն ունեցող այնպիսի քաղաքական ուժն, ինչպիսին ԲՀԿ-ն է, հավակնի`առաջադրելու նախագահի թեկնածու: Այդտեղ դատապարտելու ոչինչ չկա: Ավելին, հակառակը կլիներ անտրամաբանական»,- Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, բայց դեմ
Ստեփան Մարգարյան. «Մտնում եմ տուն, տեսնում եմ դռան վրա մի փոքր թղթիկ, հիմա ես պատշաճ ծանուցվե՞լ եմ»
«Ես մտնում եմ տուն եւ տեսնում եմ, որ դռան վրա փակցված է մի փոքր թղթիկ եւ պարզվում է, որ ես նամակ ունեմ: Ենթադրվում է, որ դա ինչ-որ մի տուգանք է: Հիմա ես պատշաճ ծանուցվա՞ծ եմ, թե՞ չէ, եւ դրանից հետեւում է, որ ինձ կարող են տուգանել»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպիսի հարց
Մեկ աչքով, ծայրահեղ վատ տեսողությամբ դատապարտյալին պահում են անազատության մեջ
«Գագիկ Մաթևոսյանի մեկ աչքը բացակայում է, իսկ մյուս աչքի տեսողության սրությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ 0.05-ը չի գերազանցում, նա ստացել է հաշմանդամության երկրորդ կարգ: Նա մասնակցել է Ղարաբաղյան ինքնապաշտպանությանը: Բայց նա շարունակում է պատիժը կրել: Ուստի այստեղ խոշտանգումների խնդիր է առաջ գալիս»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող
Ընտանիքին ծանր փորձություն է սպասվում
Սեպտեմբերի 8-ին, երեկոյան կողմ, հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիք փողոցի 119 հասցեում գտնվող երկհարկանի առանձնատանը: Տանտերը` Արմեն Վանյանը, այդ պահին փողոցում էր: Ջարդվող ապակիների ձայն լսելով, նա շրջվեց և տեսավ իրենց տնից հրդեհի ծուխ է ելնում: Գորիսի փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր ժամանեց մարտական 1 հաշվարկ: Հրդեհը ընդգրկել էր առանձնատան 2-րդ հարկի ամբողջ տարածքը,
Մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխավորությամբ այցելել են 4 սահմանամերձ զորամիավորումներ
ՀՀ ՊՆ զորամիավորումներում ռազմահայրենասիրական միջոցառումների մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ից 17-ը մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ: Զինվորների հետ հանդիպումները եղել են ջերմ ու անկաշկանդ և ուղեկցվել անձնակազմի բարոյահոգեբանական ոգու բարձրացմանը միտված
Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են սոցիալական բաղադրիչը հայաստանյան բուհական համակարգում
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին: Նրանք Հայաստանում են`ուսումնասիրելու մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես կրթության սոցիալական բաղադրիչը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի փորձագետներին ներկայացրեց Հայաստանում բարձրագույն կրթության առանձնահատկությունները, բուհերի հավատարմագրման գործընթացը, բուհերում առավել հաճախ հանդիպող խնդիրները, ինչպես նաև բուհ-աշխատաշուկա
Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ունի առավել լայն հանրային ընդգրկման կարիք. Ա.Աշոտյան
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը: Հանդիպմանը բացման
«Մեր հայրենակիցներից ոչ բոլորն են գիտակցում անօրինական միգրացիայի բացասական հետեւանքները»
Քաղաքացիներին զգուշացնում են անօրինական միգրացիայի ռիսկերի մասին
Բոզե վանքում կայացավ «Երանի խաղաղարարներին» միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը
Սեպտեմբերի 2-7-ը Իտալիայի Բոզե վանքում տեղի ունեցավ միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը` «Երանի խաղաղարարներին» խորագրով, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ներկայացնում էր Կաթողիկոսական գրասենյակի գործավար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Էկումենիկ ժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Ուղղափառ, Կաթոլիկ, Ղպտի, ինչպես նաև բողոքական եկեղեցիներից: Համագումարի ընթացքում Տ. Ադամ քահանան
Կարոտ
Կարոտը՝ կյանքում գոյություն ունեցող ամենափափուկ, ամենամեղմ, ամենաանպաշտպան զգացմունքներից մեկն է, որի մասին խոսելիս անգամ` պետք է շատ զգույշ լինել: Այն բացառապես մաքուր զգացում է և կարող է հագենալ ճիշտ այնպես, ինչպես ծարավն է հագենում աղբյուրի զուլալ, սառնորակ ջրով: Կարոտը՝ չդադարող, չընդհատվող, որևէ չափի մեջ չտեղավորվող զգացում է: Կարոտի ամենայուրահատուկ խորհուրդն այն է, որ մարդն իր
Սամվել Հարությունյանի մահվան փաստով ձերբակալվել է ժամկետային զինծառայող
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ
ԱՄՆ ամբիցիաներից մինչև «ահաբեկիչների հաղթանակը»
2014 թվականի հուլիսի 10-ին Իրաքի և Լևանի Իսլամական Էմիրության կողմից հարձակման ենթարկվեց և այնուհետև նրանց ենթակայության տակ անցավ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը: Բավական կարճ ժամանակահատվածում իսլամական խմբավորմանը հաջողվեց վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային շրջանների մեծ մասի նկատմամբ: Փոքր ինչ դժվար է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ կողմից զինված և պատրաստություն անցած իրաքյան բանակին չհաջողվեց անգամ համարժեք
Սպանության փորձ Իջևանում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել,
Բնապահպան Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել ապօրինի որսի գործով
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով: Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս
Ինչի մասին է խոստովանել Սերժ Սարգսյանը. «Չորրորդ իշխանություն»
Սերժ Սարգսյանն օրհասական վիճակում է։ «ՉԻ» տեղեկություններով՝ նրան զեկուցվել է, որ խայտառակ վիճակում է բյուջեի կատարողականի գործընթացը։ Ասվել է, որ ստեղծված իրավիճակում շատ դժվար է վարձատրել պետական աշխատողներին եւ թոշակառուներին, որովհետեւ աշխատավարձերն ու թոշակները որոշակիորեն բարձրացել են, իսկ բյուջե գումար չի մտնում։ Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է մի քանի ռեակցիոն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք փող
Գևորգ Դանիելյան. «Կանգ ենք առել խորհրդարանական համակարգի վրա»
«Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովում տեղի կունենան ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներ: Այնուհետև հոկտեմբերի 15-ին հայեցակարգը կներկայացվի
Հերթական «թեժ» աշունն է լինելու. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը – Ինչպիսի՞ն է լինելու «թեժ աշնան» այս տարվա տարբերակը՝ Ձեր գնահատականով։ – Հերթական «թեժ» աշունն է լինելու, ամեն տարի ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն, որովհետև ամռանը քաղաքական կյանքը նիրհում Է, իսկ աշնանը սկսվում է խորհրդարանի աշխատանքը և որոշակի ակտիվություն է բերում քաղաքական ասպարեզ։ – Ընդդիմության «12
«Խաղաղությունն է ապագան. Կրոնների և մշակույթների երկխոսություն. Առաջին Համաշխարհային պատերազմից 100 տարի անց» համաժողով Բելգիայում
Սեպտեմբերի 7-ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում Կաթողիկ Եկեղեցու «Սանտ Էջիդիո» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց միջազգային համաժողով` «Խաղաղությունն է ապագան. Կրոնների և մշակույթների երկխոսություն. Առաջին Համաշխարհային պատերազմից 100 տարի անց» խորագրով: Համագումարին մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ և հյուրեր աշխարհի տարբեր կրոնական կառույցներից և կրոնական կազմակերպություններից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ
Ձկնաբուծարաններն իրենց ջուրը գյուղացիներին չեն տալիս. «Ժողովուրդ»
Արտեզյան ջրերից սպասարկվող ձկնաբուծական տնտեսությունների 99 տոկոսը Արարատյան դաշտավայրում է՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում։ Մասնագետների պնդմամբ՝ ձկնաբույծների անխնա օգտագործած ու մաքուր վիճակում բաց թողած ջուրն այլեւս ընդերք չի վերադառնում։ Այն լցվում է Սեւ ջուր գետը, այնուհետեւ գնում թափվում է Արաքս։ Այս պատճառով էլ բացված հոոստանցքերը պետք է փակել, որպեսգի տարիներ հետո ջրի պաշարները գոնե մասամբ
Ի՞նչ կփոխի «Քարֆուրը». «Հայկական ժամանակ»
Անցած շաբաթ հրապարակեցինք տեղեկություն այն մասին, որ «Քարֆուր» եւ «Երեւան Սիթի» ցանցերի միջեւ ամիսներ տեւած բանակցությունները ավարտվել են, եւ կողմերը եկել են համաձայնության։ Ըստ այդ համաձայնությունների, ներկայում Երեւանում գործող բոլոր 12 «Երեւան Սիթի» սուպերմարկետների տարածքը շուտով կանցնի ֆրանսիական «Քարֆուրին»։ Չնայած տեղեկատվությունը լայնորեն քննարկվեց լրատվամիջոցներում եւ սոցցանցերում, սակայն ո՛չ «Երեւան Սիթիի» եւ ո՛չ էլ «Քարֆուրի» ներկայացուցիչները,
800 կտոր գիրք` դպրոցին
Ստեփանյանների 3 սերունդ ավարտել է Գորիսի Ակ.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը: Այդ գերդաստանի մարդիկ Գորիսում հայտնի են իրենց լավ սովորելով, ընտանեկան հարուստ գրադարանով, որի դռները բաց են եղել բոլոր գրքասերների առջև: Ստեփանյանների 3 սերնդի շառավիղներից Մարտուն և Սուսաննա Ստեփանյանները 1994 թ. տեղափոխվել են Երևան: Այդ օրվանից նրանց ընտանեկան գրադարանի դուռը ոչ մեկը չի բացել:
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով վարույթը կարճվեց
Հանրային պաշտպանի գրասենյակից aravot.am-ին հայտնեցին, որ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շենգավիթի քննչական բաժնում Անդրանիկ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 262 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով»: Ըստ առաջադրված մեղադրանքի` «Անդրանիկ Գասպարի Մինասյանը 2013թ. օգոստոսի 30-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ.Հ. և
Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական գիտելիքները զարգացնելու համար
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ մեկնարկել է իրավական թեմաներով մեկամսյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ծրագրին մասնակցում են 18-35 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող Խաչիկ Զաքարյանը նշում է, որ երիտասարդական հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ «Հաշմանդամություն ունեցող
Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք, Դո’ւք եք նրանց բերել խորհրդարան
«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը Խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են »: Ս.Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի’ր հիշեցումից հետո: Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու,
Մայր Աթոռի ներկայացուցիչները մասնակցեցին «Ռենովաբիսի» 18-րդ միջազգային համագումարին
Սեպտեմբերի 3-5-ը Ֆրայզինգում (Հարավային Գերմանիա) տեղի ունեցավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 18-րդ միջազգային համագումարը` «Եկեղեցի, լրատվամիջոցներ, հանրային կարծիք» խորագրի ներքո: Համագումարին մասնակցեցին 350 ներկայացուցիչներ 30 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համագումարին ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական


















































