Օրվա լրահոսը
ՕԵԿ-Ագրարային համալսարան գործում ներգրավվեցին քաղաքապետարանն ու կադաստրի կոմիտեն
Վիճելի տարածքի հարցով այսօր ՕԵԿ-ի ու Ագրարային համալսարանի ներկայացուցիչները կրկին դատարանում էին: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես երրորդ կողմ դատարան հրավիրել Երեւանի քաղաքապետարանի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Հիշեցնենք, որ վիճելի տարածքի համար շաբաթներ առաջ ՕԵԿ-ականներն ու համալսարանականները վիճեցին: ՕԵԿ-ականները պնդում են, որ նշված տարածքը բուհի ռեկտորի համաձայնությամբ է
Խզմալյանը մեկնաբանում է Հայրիկյանի քայլը
«Սերժ Սարգսյանից ոչ թե հրաժարական է պետք պահանջել, այլ Սահմանադրությամբ նրա գործողությունները պետք է ճանաչվեն պետական դավաճանություն,- անդրադառնալով հացադուլով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու Պարույր Հայրիկյանի քայլին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը: Ռեժիսորի կարծիքով, «Պուտինը տխրահռչակ սեպտեմբերի երեքից հետո գալիս է ու ցուցադրաբար արհամարհելով մեր մայրաքաղաքն ու նիստուկացը՝ գնում է իր սեփական ռազմաբազա, սա նշանակում է, որ
«Եկեք Ծառուկյանին հնարավորություն տանք, եթե լավն է` բրավո, եթե ոչ, ԱԽՔանոց միշտ էլ կա». (Տեսանյութ)
Լեւոն Տեր-Պետրոսյան-Ծառուկյան համագործակցության մասին Զոյա Թադեւոսյանի կարծիքը
Փաստաբան. Սաքունցը իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է տարել դատարան
Ռուբեն Հակոբյանի ակնկալիքն է, որ փաստաբանի սպանության համար մեղադրվողների դատավճիռն արդար լինի
«Բարեւ, Ռոբ». Բռնություն «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ (Տեսանյութ)
«Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառը 5 րոպեով հայտնվեց ԱԺ շենքի դարպասների վրա։ «Հակահարված» արթ -խումբը իր ակցիայով հիշեցնում էր, թե ինչպես 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում «Պրիվետ, Ռոբ» ասելու համար՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվեց եւ սպանվեց Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը։ «Բարեւ, Ռոբ» կոչը փակցնողներն այսօր բռնության չենթարկվեցին, բայց պաստառը մի քանի րոպե անց գետնին հայտնվեց
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը
2014 թ. սեպտեմբերի 5-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներն ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքը, անձանց միջպետական
Ռիչարդ Գիրագոսյան. «Դավութօղլուն դառնում է Թուրքիայի պատմության ամենաթույլ վարչապետը»
Մինչդեռ Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով` Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի ամենաուժեղ նախագահը
Վահե Հակոբյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: *** Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 18 մայիսի 1977 թ., Սյունիքի մարզ, ք. Քաջարան Կրթություն 1994-1999 թթ. – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում 1999- 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել
Արդարադատության նախարարությունը չի՞ «լղոզում», փորձում է հարցին լուծո՞ւմ տալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր մտահոգություն էր հայտնել այն մասին, որ Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն նրան շարունակում են պահել անազատության մեջ: Ըստ Արթուր Գրիգորյանի՝ «Գագիկ Մաթևոսյանի մեկ աչքը բացակայում է, իսկ մյուս աչքի տեսողության սրությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ 0.05-ը
ԼՂ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ձերբակալված ադրբեջանցուն
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂ սահմանը Մարտակերտի շրջանում հատած և համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: Այս մասին հայտնել է ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:
Հռոմի Պապը, հնարավոր է, այցելի Թուրքիա և Հայաստան. Haberler
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գուրսոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Թուրքիա այցելելու իր մտադրությունը, հայտնում է «Հաբեռլեռ» լրատվականը: Սպասվում է, որ Ֆրանցիսկոսը Անկարայում կլինի նոյեմբերի 29-ին, այնուհետև կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Սուրբ Անդրեասի տոնակատարությանը: Ակնկալվում է, որ նա իր այցի շրջանակներում կխոսի Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող սպանդի մասին: Դիվանագիտական աղբյուրներից հայտնել
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հարցերը
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: Երկու
Պաշտպանում են փաստաբանի սպանության համար մեղադրվողներին
Ցուցարարները պահանջում են, որպեսզի գործն արագ լուծում ստանա
Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել 1000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու համար
1000 ԱՄՆ դոլար արգելված վայրում` Կոտայքի մարզի երեք տարբեր համայնքներից, մեծ ծավալի սեւ հող տեղափոխելուն չխոչընդոտելու եւ վարչական պատասխանատվության չենթարկելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մարտիրոսյանը: ՀՀ քննչական կոմիտեից Аravot.am-ին հայտնեցին, որ փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.1
Քաջարանում հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 6-ին տեղեկատվություն էր ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արձանագրվել էաղիքային վարակիչ հիվանդության 3 դեպք: Հետագա օրերին բուժաշխատողների կողմից կատարված բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 7 հիվանդ: Ներկայումս Գորիսի և Քաջարանի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում բուժում է ստանում 10 հիվանդ: Նրանք գանգատվում են բարձր ջերմությունից, դիարեայից, սրտխառնոցից, փսխումից (ոչ բոլորը), որովայնի
Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել. Պոռոշենկո. УНИАН
Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը: Փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը: «ԵՄ երկրները պատրաստ կլինեն նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել», – Բարոզոյին է մեջբերել է Պոռոշենկոն: Լրատվականը գրում է, որ
Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը հաջողությամբ
Ոստիկանության «պապին կասի» բաժնի հրահանգների համաձայն, մազերը հանցագործության գործիք են
Ոստիկանությունն օրեր առաջ իր պաշտոնական էջում առաջարկեց անվտանգության կանոններ գերազանցապես կանանց համար: Ըստ այդ զգուշացում-կանոնների, առաջարկվում էր. «Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն»: Բացի դիմավորողների ենթադրյալ գումարտակից, հայրենի իրավապահ մարմինն հորդորում է ուշ ժամերին ժամադրվել միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում: Խնդիրն այն է, որ երեկ օրինակ, Լեշպատռողաց Սիրուշը
«Հայերը պատմելու շատ բաներ ունեն». Քրիստիան Պապկե
Հայ գրողները մինչև 2015 թ. մարտի 1-ը հնարավորություն ունեն իրենց մասնակցության հայտերը ներկայացնելու «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթին: Մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ: Այն կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության,
Փաստաբանները պահանջում են բեկանել լրատվամիջոցներին պարտադրող որոշումը
Շիրակի ոստիկանապետն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի գործով փաստաբան Արմեն Խաչատրյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց ԵԽ հանձնակատարների կողմից հաստատված այն դրույթները, որոնց դեպքում միայն դատարանը կարող է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտելու աղբյուրը: «Հանցագործություն, որը ուղղված է ազգային անվտանգության դեմ, առնչվում է հասարակության քրեաիրավական կենսական շահին, սպառված են վարույթն իրականացնող մարմնի բոլոր հնարավորությունները»,- մեջբերեց դրույթները փաստաբանը:
Մարգարիտ Եսայան. «Մասնակից դարձեք, եւ մի փորձեք ձեր վրա քաշել այն, ինչը վաղուց այլեւս դարձել է հանրային սեփականություն»
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը Հարգելի գործընկերներ, սահմանադրության փոփոխության թեման տրամաբանորեն դառնում է երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: Ոչինչ հավերժ չէ, եւ փոփոխությունները միշտ էլ անհրաժեշտ են, եթե ուզում ենք կատարելագործել երկրի կառավարման համակարգը: Հասկանալի էր, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են հանրապետության նախագահի նախաձեռնությունը իրենց շահերի տիրույթում օգտագործել, բայց այս դեպքում ոչ ոք
Ռուբեն Գեւորգյանը «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին հրավիրվելու է երեք նախագահներին
ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը ԱԺ-ում ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ. Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միությունը», որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ գծում կռված ազատամարտիկներին: Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծակի հանրապետությունում փակվեցին բոլոր այն դռները, որտեղ հնարավոր կլիներ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Սեպտեմբերի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: NASDAQ OMX Armenia
Կարեն Ավագյան. «Ովքեր դեռ չեն հասկացել, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դժվար թե հասկանան՝ իրականում ինչ էր ասում ու անում Սերժ Սարգսյանը»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Նյուպորտում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության բառապաշարը միակ ընդունելին է Արցախի խնդրի վերաբերյալ միջազգային ցանկացած փաստաթղթի հիշատակման մեջ։ Ավելին, որևէ այլ բառապաշար հիմք լինել չի կարող, քանի որ Մինսկի խումբը Արցախյան հիմնախնդրով զբաղվող միակ
Շարմազանովը սպառնում է ԲՀԿ-ին, որ լուսանցքում կհայտնվի, ԲՀԿ-ն սպառնում է փողոց դուրս գալով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց սահմանադրական բարեփոխումների շուրջ անհամաձայնությունների մասին: Նա ասաց, որ մեր երկրում վաղուց արդեն հասունացել է համակարգային բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը. «Առանց սահմանադրական բարեփոխումների՝ դա ուղակի անհնար է: Վերջին տարիներին մեր երկրի բոլոր քաղաքական ուժերն արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին, խորհրդարանական ընտրությունից առաջ ոչ իշխանական ուժերից շատերը
Ստեփան Դեմիրճյան. «Ո՞վ է հավատում, որ Մարտի 1-ը հնարավոր չէ բացահայտել»
«ԱԺ 4 խմբակցություններ 12 կետանոց առաջարկ են ներկայացրել երկրի իշխանություններին, որն ուղղված էր երկրի տնտեսության առողջացմանը եւ քաղաքական համակարգի կայացմանը: Դա, իհարկե, չի նշանակում, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները սահմանափակվում են այդ 12 խնդիրներով: Կուտակված խնդիրները շատ են, դա պայմանավորված է ապաշնորհ կառավարմամբ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես Քառյակի 12 կետերի մասին հիշեց ՀԱԿ խմբակցության
ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-ից 2017 թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով. այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում երեկ հրապարակված հաղորդագրությունում: Այս գումարը Հայաստանին է հատկացվում մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար: «Ազատություն» ռ/կ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան, Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով: Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար: Ջոն


















































