Օրվա լրահոսը

Անիմաստ աղմուկ ամպհովանու շուրջ

Հիմա հարց է առաջանում, արդյոք ստրկամի՞տ էին Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեք Մանուկյանը և ուրիշ նշանավոր անձեր, ովքեր եղել են ամպհովանակիր:

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին կատարված սպանությունը բացահայտվել է

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ

Երվանդ Բոզոյան. «Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն». «Ա1+»

Հայաստանում 2014թ. հնարավոր է հասնել իշխանափոխության։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Իշխանափոխություն կարող է լինել, եթե քաղաքական դաշտում ձեւավորվի լուրջ կոնսոլիդացված կենտրոն։ Եթե բեւեռ ձեւավորվեց քաղաքական դաշտում , ապա լուրջ հետեւանքներ կունենա իշխանության համար։ Թե ինչպիսին կլինեն հետեւանքները, ես չեմ ուզում կանխատեսումներ անել։ Այս տարի լուրջ խնդիրներից մեկը Սահմանադրության փոփոխությունն

Հրայր Թովմասյանի` «արդարության դեմ մեղանչելն» ու Շանթ Հարությունյանի հացադուլի դադարեցումը

Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանին համարում է քաղաքական բանտարկյալ ու մանրամասնում. «Այն հիմնավորումները, թե իբր նա խախտել է հասարակական կարգը, բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում: Մասնագիտական կարծիք-Լիլիթ Սահակյան

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը պատմում է 2005-2008թթ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների շրջակայքում իրենց կենտրոնի կողմից կատարած հետազոտությունների արդյունքների մասին: Պարզվում է, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ծանր մետաղները տարբեր ճանապարհներով ներթափանցել են հողի, ջրի, մթնոլորտային օդի, տարածքում աճեցված գյուղմթերքի և նույնիսկ երեխաների մազերի մեջ։

Բազմակուսակցական Հայաստան – 5

Եվ եթե իշխանությունները, ընդդիմությունն ու բոլորս ոչ թե անուններ կպցնելով զբաղվենք, այլ միանգամայն կառուցողաբար վերաբերվենք պայքարողների ու հատկապես պայքարող ջահելության պայքարին, արդյունքն ու պտուղները միանգամայն երևելի ու երևացող կլինեն, ընդ որում` հենց իշխանության, ընդդիմության ու բոլորիս համար երևելի կլինեն:

Շանթ Հարությունյանը ուշագնաց է եղել հացադուլը դադարեցնելուց հետո

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը առավոտյան գտնվել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ուր հանդիպել է իր պաշտպանյալին՝ Շանթ Հարությունյանի հետ: Ըստ փաստաբանի, իր հորդորներին լսելով ՝ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Նա ուշագնաց է եղել. «Ես նրան մեկ ժամից ավելի սպասում էի, չէին ներկայացնում, շատ վատ վիճակում էր: Ուշաթափվել էր, բուժօգնություն էին

Վաղարշակ Հարությունյան. «Ներքին կարգով հրահանգված է ՀՀ քաղաքացիներին վերաբերվել որպես ՄՄ անդամ երկրի քաղաքացիների». «Հայոց աշխարհ»

Հատված պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:    –Վերջին շրջանում հայաստանյան արեւմտամետները մի նոր տակտիկա են որդեգրել, հայտարարում են, թե հայ–ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում, ՌԴ վարչակազմը չի վստահում Հայաստանի իշխանություններին, չկա փոխադարձ շահերի հարգում, կան միայն վասալային հարաբերություններ: Լինելով ռուսական շրջանակների հետ համագործակցող քաղաքական գործիչ, ի՞նչ կասեք այս առնչությամբ: -Ասվածը իրականության հետ ոչ

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանն այցելել է նրան. «Ա1+»

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մինչ օրս էլ քննչական որեւէ գործողություն չի կատարվել։ «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը։ Պաշտպանը երեկ է այցելել ազատամարտիկին եւ նրա տրամադրությունը բարձր է եղել։ «Տրամադրված է մարտական, կոտրված չէ եւ համոզված է, որ ի վերջո հաղթանակի է հասնելու»,- փոխանցեց պաշտպանը։ Պաշտպանը նախընտրեց իրենց մարտավարության մասին չխոսել՝ նշելով, որ դա

Ծիսական ամպհովանին Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավերեւում պահելը մեծագույն պատիվ է. «Հայոց աշխարհ»

Սովորաբար ամպհովանակիրներ են ընտրվում ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչներ, ավելի հաճախ՝ գիտնականներ, մտավորականներ, արվեստագետներ, բարերարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական պաշտոնյաներ:

Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» աստղագուշակից. «Չորրորդ իշխանություն»

Առաքել Մովսիսյան – Կենդանակերպի նշանը՝ Շվայս։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթր հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։ Երկուշաբթին ծանր օր է։ Աշխատեք կազինո չմտնել, որովհետեւ կրուպյեն փաթթած ունի պատգամավորական անձեռնմխելիությունը, կրեց՝ կրեց։ Երեքշաբթի  օրը  կհայտարարեք, որ ոչ մի բան էլ չեք կրվել։ Հակառակը՝ կրել եք։ Ավարայրի ճակատամարտը։ Մենակով։ Չորեքշաբթի օրը՝ թազա կայֆ. կմասնակցեք էթիկայի հանձնաժողովի նիստին։

Ըստ հաղորդման` Ոստիկանության բաժնի նախկին պետը կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու

Ոստիկանությունը զբաղվում է Շանթ Հարությունյանի որդու՝ դասերից բացակայելու հարցո՞վ. «Հայկական ժամանակ»

Երեկ Շանթի որդուն՝ Շահեն Հարությունյանին հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Շահենի մայրը հայտնեց, որ 1 օր առաջ ոստիկանությունից մի քանի անգամ զանգահարել են եւ ասել, որ զրուցելու թեմա կա։ Պնդումներին, որ հանդիպումն անպայման փաստաբանի ներկայությամբ պետք է լինի, ոստիկանությունից արձագանքել են, թե 15 րոպեով զրուցելու թեմա կա, ոչինչ՝ առանց փաստաբանի եկեք, այդպես էլ չհայտնելով՝

Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ այսօր սնունդ է ընդունել. NEWS.am

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ այսօր հաց է ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությունից: Նա շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը նորմալ է: ՔԿՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր կորոշվի՝ նա կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում», թե կտեղափոխվի ՔԿՀ:

Տոնական օրերին քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարներն աշխատել են շուրջօրյա

Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել: Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187,

Ըստ Տիգրան Սարգսյանի, կարեւորն այն չէ, թե ինչ է առաջարկվում, կարեւորն այն է, թե ովքեր են առաջարկում. «Չորրորդ իշխանություն»

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների՝ հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը հանելու առաջարկին, բայց Տիգրան Սարգսյանն առաջարկել է չմերժել, այլ «փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել», որովհետեւ առաջարկի հեղինակը ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են։ «ՉԻ» – Փաստորեն, ըստ Տիգրան Սարգսյանի, կարեւորն այն չէ, թե ինչ է առաջարկվում, կարեւորն այն է, թե ովքեր են առաջարկում։

Կոկորդիլոսը դառնում է խոհարարական ու բանաստեղծական ներշնչանքի «մուսա»

«Առավոտի» մշտական ընթերցող Սերգեյ Մարգարյանը մեզ է ուղարկել այս տարվա ամանորյա սեղանների նորույթ հանդիսացող ուտեստին վերաբերվող իր խոհարարական ստեղծագործությունը՝ համեմելով այն բանաստեղծական մեկնաբանությամբ: ԵԹԵ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ, ԱՊԱ ՄԻԳՈՒՑԵ ԱՅՍ ԿԵՐՊ Ճահիճներում աչքի ընկած կոկորդիլոսն եմ հանրահայտ, Ամանորյա սեղանները զարդարելու  գործընթացում Ներկայացրել եմ թանկարժեք հայտ, Տեսքս արդեն շատերն անդուր չեն համարում Ու պաշտետը իմ հմայիչ արտաքինով են մատուցում:

«Ճանապարհային քարտեզի» չհրապարակվածն է ապահով. «Հայկական ժամանակ»

«Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզները» ընդհանրապես չեն հրապարակվում, դա բավական մեծ աշխատանքային փաստաթուղթ է…»,- ահա այսպես է հարցին պատասխանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով անձամբ մասնակցել է քարտեզի կազմման աշխատանքներին։ Բայց ահա թղթակցի դիտարկմանը, թե հայ հասարակությունը փաստորեն չի կարող ծանոթանալ այն աշխատանքային պլանին, ըստ որի կողմերը սկսելու են առաջ

Ինչո՞ւ է աղմկում Քոչարյանը. «Ժամանակ»

Ի՞նչն էր ստիպել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի նախաշեմին վարչապետ Տիգրան Սարգսյանին այդքան կոպիտ և վիրավորական հայտարարություն ուղղել: Երկար ժամանակ լռելուց հետո ինչո՞ւ հանկարծ նա այդպես պոռթկաց: Իհարկե, այդ ոճը հեռու չէ նրանից, նա իր նախկին հարցազրույցներում, անգամ նախագահ եղած տարիներին էլ երբեմն դուրս է եկել կոռեկտության սահմաններից: Բայց վերջին հայտարարության մեջ կարծես թե մի

ՏԵՍԼԱԿԱՆ

Պարսկաստանի խորքից եկել է նամակ. «Շուտով ձեր գազը մեզնից կստանաք»:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ

Այս տարվանից զինակոչիկների պատվաստումները կանցնեն առողջապահության նախարարությանը․ (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնակայան, որտեղ ներկա եղավ զինակոչի վիճակահանությանը, ապա այցելեց նաեւ բժշկական հանձնաժողով: Ռազմաբժշկական վարչության գլխավոր թերապևտ, բժշկական ծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանից նախարարը փորձեց ճշտել՝ կատարվու՞մ է իր ցուցումը՝ չափել զինակոչիկների ջերմաստիճանը պատվաստումից հետո, եւ այն գրանցել նրանց առողջության անձնագրերում: Տիկին գնդապետն ասաց, որ

Վարդան Ղուկասյան. «Ես զզվում եմ քաղաքականությունից»․ «1in.am»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: – Պարոն Ղուկասյան, Ձեր քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքագրումը, ավելին՝ շուրջ 100 օբյեկտ չեն հայտնաբերվում։ Ի՞նչ գույքի մասին է խոսքը, սրանք Ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակների՞ց եկած խնդիրներ են: – Ես չգիտեմ՝ ով ինչ է ման գալիս, ով ինչ է ուզում

Պատրաստվում է դատի տալ ՀՀ Ոստիկանությանը. «Շան օրն եմ գցելու»

2013 թվականի դեկտեմբերի երկուսին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի ակցիայից Ոստիկանություն բերման ենթարկված Ժուռնալիստների «Ասպարեզ» միության նախագահ Լեւոն Բարսեղյանը դեռ չի ստացել Վարչական պատասխանատվության մասին որոշումը, թեեւ Ոստիկանությունում նրան ծանուցել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ   օրենսգրքի 180 / 80 պրիմ հոդվածով պատասխանատվության ենթարկվելու մասին: «Միգուցե մտքափոխվել են»,- կարծում է պարոն Բարսեղյանը: Նա մեզ հետ զրույցում

Թեւան Պողոսյանը կփոխարինի Փոստանջյանին, եթե…

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքում է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե Թեւան Պողոսյանին առաջարկել են ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը  Զարուհի Փոստանջյանի փոխարեն: Հիշեցնենք, որ տիկին  Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու  Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, իրենք ոչ թե առաջարկել են ղեկավարել կամ փոխարինել տիկին Փոստանջյանին,  այլ ԱԺ կանոնակարգ

Էթիկայի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել․ «Փաստինֆո»

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովն այսօր նոր նախագահ է ընտրել Սիրանուշ Սահակյանին: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, նախագահը հանձնաժողովի անդամների կողմից ընտրվել է միաձայն: Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի՝ այլ աշխատանքի անցնելուց հետո այդ պաշտոնն առ այսօր թափուր էր մնացել: Բանն այն

Ցույց բանտի պատերի տակ․ (Տեսանյութ)

Մինչ հայ ժողովուրդը տոնում էր Ամանորը՝ ով խոզի բդով, ով՝ հավի բդով, ով էլ՝ կոկորդիլոսի կամ ընձուղտի մսով, Նուբարաշենի բանտում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում՝ բողոքելով իրենց հարազատների հետ տեսակցության արգելքի դեմ: Հունվարի 8-ին քաղբանտարկյալների ազգականները՝ հիմնականում կանայք, Նախախորհրդարանի, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի և մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին բողոքի

ՀԱԿ-ը փետրվարից կակտիվանա․ Զոյա Թադեւոսյան

2014 թվականի փետրվարից Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առավել ակտիվ գործունեություն կսկսի ծավալել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը: Մեր զրուցակցի կարծիքով 2008-ին նախորդած շրջանում ՀԱԿ-ն առավել պասիվ է եղել` իրավիճակով պայմանավորված: «Կոնկրետ այսօրվա իրավիճակը նպաստավոր չէ քաղաքական լուրջ եւ ակտիվ պայքարի համար: Բայց 2014 թվականի փետրվար ամսից, ես կարծում եմ,

Ինչո՞ւ է Գյումրու ծննդատունը թաղվել պարտքերի մեջ. (Տեսանյութ)

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ –ի՝ տարբեր հիմնարկներին` էլցանցին, գազի գրասենյակին, դեղորայք մատակարարող կազմակերպություններին ունեցած պարտքը կազմում է մոտ 46 միլիոն դրամ: Ծննդատան նորանշանակ տնօրեն Վարդան Սարգսյանի ներկայացմամբ, ըստ հաշվապահական հաշվետվությունների, կրեդիտորական պարտքը կազմում է մոտ 37 միլիոն դրամ, իսկ դեբիտորական պարտքը` մոտ 9 միլիոն: Նորանշանակ տնօրենի ասելով, պատճառները հիմնականում օբյեկտիվ են, բանն այն է, որ նվազել

«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները. ԱրմԻնֆո

Առայժմ չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է Հայաստանի նավթային բիզնեսին մոտ աղբյուրը: Աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացվել: Ավելի վաղ «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատեր,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930