Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զբաղվում է Շանթ Հարությունյանի որդու՝ դասերից բացակայելու հարցո՞վ. «Հայկական ժամանակ»

Հունվար 10,2014 11:15

Երեկ Շանթի որդուն՝ Շահեն Հարությունյանին հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Շահենի մայրը հայտնեց, որ 1 օր առաջ ոստիկանությունից մի քանի անգամ զանգահարել են եւ ասել, որ զրուցելու թեմա կա։ Պնդումներին, որ հանդիպումն անպայման փաստաբանի ներկայությամբ պետք է լինի, ոստիկանությունից արձագանքել են, թե 15 րոպեով զրուցելու թեմա կա, ոչինչ՝ առանց փաստաբանի եկեք, այդպես էլ չհայտնելով՝ զրույցի թեման ինչն է լինելու։ Երեկ եւս մի քանի անգամ զանգահարել են եւ ասել, որ եթե փաստաբանի կարիք լինի, կկանչեն։

«Գնացինք այնտեղ։ Սկզբում հարց բարձրացրեցին, որ որդիս դասերից անհիմն բացակայում է։ Ես հերքեցի դա, որովհետեւ Շահենն ընդամենը 27 բացակա ունի, որոնք ստացել է հիմնականում նոյեմբերի 5-ից հետո, երբ որ վնասվածքներ էր ստացել եւ մի քանի օր բուժվում էր։ Իրենք, սակայն, պնդում էին, որ երթերի է մասնակցել եւ բացակայության պատճառը դա է եղել։ Երբ դա հերքվեց իմ կողմից, որոշեցին, որ պետք է իրազեկեն, որ Շահենի անունով քարտ են բացել, հաշվառել են սեւ ցուցակ»,- մեր զրույցում նշեց Շանթ Հարությունյանի կինը։

Ոստիկանությունում Ռուզաննա Բադալյանին իրազեկման թուղթ են տվել, որպեսզի նա ստորագրի, սակայն Ռուզաննան հրաժարվել է ստորագրել՝ ասելով, որ միայն փաստաբանի ներկայությամբ այդ թեմային կանդրադառնա։ «Իրենք գտնում են, որ պետք է հաշվառեն եւ իրենց հսկողության տակ վերցնեն Շահենին։ Մանրամասների մասին ես չեմ խոսել։ Փաստաբանի հետ կներկայանանք եւ կպարզենք, թե ինչ են ուզում մեզանից։ Ես չեմ իրազեկվել այնպես, ինչպես հարկն է։ Իրենք փորձում էին ամեն կերպ ասել, թե իրենք մեզ իրազեկել ենք, բայց ես չեմ ընդունում դա։ Տարօրինակ է, որ իրենք 2 ամիս հետո են այս ամենն անում»,- ասաց Ռուզաննա Բադալյանը։

Նա քննիչին խնդրել է, որ հիվանդանոցում գոնե որդուն թույլ տան տեսակցել հոր հետ, սակայն մերժում է ստացել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031