Օրվա լրահոսը
Սուրեն Սուրենյանցը վերադառնում է քաղաքականություն՝ նոր կուսակցությունով
Սուրեն Սուրենյանցը «Բարգավաճ Հայաստանը» լուրջ քաղաքական նախագիծ չի համարում Այսօր՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց «Նոր ազատական» կուսակցության ստեղծվելու մասին. «Կուսակցության ստեղծման հավանականության մասին հայտարարել եմ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, բայց միշտ հույս եմ ունեցել, որ ազատական դաշտում հնարավոր կլինի համախմբում եւ
Ճակատագիրը՝ ուրիշի ոտքի տակ
Այ, եթե մարդիկ չմոռանային, որ իրենց ծնունդը (լույս աշխարհ գալը) պայմանավորված է միմիայն Աստծո կամքով, կյանքում ամեն ինչ այլ կերպ կլիներ: Այդ պարագայում, պաշտոնյաները երբեք չէին կարծի, որ իրենք ի վերուստ արտոնյալներ են եւ կամայականորեն կարող են տնօրինել ուրիշների ճակատագիրը: Եթե պաշտոնյան մի պահ զգոնանա, հիշի իր մանկությունը, ինքն իր հետ անկեղծ լինի, ապա հաստատ
«Կինոն ամենամեծ քաղաքական գործիքն է»
Շվեդահայ ճանաչված վավերագրող Սյուզան Խարդալյանը՝ իր նոր ֆիլմի ու համամարդկային խնդիրների մասին Օգոստոսի 22-ից Շվեդիայի մեծ ու փոքր քաղաքներում միաժամանակ կկայանա մի քանի տասնյակ ֆիլմերի հեղինակ, շվեդահայ ճանաչված վավերագրող ռեժիսոր Սյուզան Խարդալյանի հերթական ֆիլմը՝ «Ուղտը»: Այն անդրադարձ է «արաբական գարնանը», հեղափոխության մեջ կնոջ ունեցած դերին եւ այդ ամենի համատեքստում՝ արեւմտյան մեդիային: «Առավոտի» հետ սկայպ-հարցազրույցում ռեժիսորն
Բողոքի ցույց Նյու Յորքում՝ ՌԴ հյուպատոսարանի առջեւ՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի
ՖԲ-ում գործող «Ազատություն Լեւոն Հայրապետյանին», Free Levon Hayrapetyan էջերում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի Նյու Յորքում գտնվող Ռուսաստանի հյուպատորանի առջեւ բողոքի ցույց են նախաձեռնել Լ. Հայրապետյանի ազատության համար պայքարող մարդիկ: «No justice in Russia- Չկա արդարադատություն Ռուսաստանում», «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» եւ այլ կոչերով ու պաստառներով մարդիկ պահանջում էին ազատ արձակել հայազգի մեծահարուստ գործարար եւ բարերար Լեւոն
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ՖԻԼԱ-ի հետ հարցեր ունի պարզելու
Սեպտեմբերի 8-ից 14-ը Տաշքենդում կայանալու է սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր ազատ ոճի ազգային հավաքականը մրցավայր մեկնելու է թերի կազմով: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշեց, որ թիմում չեն լինելու 74, 96, 125 քաշային կարգերի ըմբիշներ: «96 կգ-ում պետք է հանդես գար Էդգար Ենոքյանը, որը սակայն ուսահոդի վնասվածք ստանալու պատճառով չի մեկնի մրցավայր: Թեեւ նա արդեն
Ամառային դպրոցը միավորել էր բազմազգ ուսանողներին
Օգոստոսի 11-19-ը Մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց միջազգային ամառային դպրոց: Հայկական պետական մանկավարժականի, Ֆինլանդիայի Օուլուի, Լիտվայի Կրթական գիտությունների համալսարանների համագործակցության շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ թվով 40 ուսանող, այդ թվում՝ 7-ը Ֆինլանդիայից, 10-ը` Լիտվայից, 5 ուսանող՝ Արցախի պետական համալսարանից եւ 18-ը՝ Մանկավարժական համալսարանից, ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացրին իրենց ամառային հանգիստը՝ հագեցած հետաքրքիր, ճանաչողական
Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը Նանկինում թուրք բռնցքամարտիկն է
Մի քանի րոպեից Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ռինգ կմտնի բռնցքամարտի աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Հայ բռնցքամարտիկի մեկնարկային մրցակիցը լինելու է Թուրքիայի ներկայացուցիչ Ուտուկ Մեհմեդ Տեկնիսին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրեն Սուրենյանց. «Սերժ Սարգսյանն կայացրել է պարտադրված որոշում»
Սուրեն Սուրենյանցը համարում է՝ Սերժ Սարգսյանի պարտադրված որոշման ամբողջ պատասխանատվությունը քաղաքական էլիտայի վրա է «Օգոստոսի 23-ը մեր հայկական պետականության ամենահիշարժան օրերից մեկն է, որովհետեւ այս օրը սկիզբ դրվեց հայկական պետականությունը»,- այսօր՝ օգոստոսի 23-ին, «Երկու երես» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով օրվա խորհրդին, հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նա համարում է, որ Անկախության հռչակագրից 24
Սեպտեմբերյան թանկացումների մասին՝ «Թանկացումներն անխուսափելի են, միշտ էլ կլինեն»
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, անդրադառնալով սեպտեմբերմեկյան թանկացումներին, տեսակետ հայտնեց, որ եթե կա պահանջարկ եւ առաջարկ, ապա, բնականաբար, թանկացումներ կլինեն.«Բոլոր ծնողները իրենց սպառողական զամբյուղը չեն կարող վերանայել, քանի որ չունեն միջոցներ, իրենց խնայողություններից են օգտվում։ Գրենական պիտույքներ ներմուծողները օգտվում են առիթից այս շրջանում եւ թանկացնում, քանի որ գիտեն, որ ամեն դեպքում կգնեն»։ Տնտեսագետի
«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ. «Մեդիալաբ»
Հայաստանը՝ որպես ցեղասպանված ժողովրդի պետություն պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի Իրաքի եզդիների խնդրով, մինչդեռ Հայաստանի իշխանությունների գործողություններն այս հարցում բավարար չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե, Հայաստանի կառավարության եւ հատկապես արտգործնախարարության գործողություններն անբավարար եմ գնահատում ստեղծված իրավիճակում, որովհետեւ մենք` որպես պետություն, որը ներկայացված է
Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը
Կրթության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը. 1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/, 2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/: Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին
Կայծակը վնասել է Բերդի ուսումնարանի դուռը
Նա տուգանվեց 100 հազար դրամով Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1980թ. ծնված Կայծակ Բադալյանը 2014թ. ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, գնացել է Բերդի պետական արհեստագործական ուսումնարան, այդ ուսումնական հաստատության աշխատակցի կողմից իր եղբոր հետ կոպիտ խոսելու պատճառով, հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, կոպտորեն խախտել է հասարակական կարգը
Յոթ օր՝ առաջնագծում
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության
ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյան. «Սա պարգևատրում չէ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունն այն մասին, որ ինքը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իրեն պարգևատրում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տալու համար, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ, պարգևատրում չէր,
ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի «ջրերը» սկսում են նույն «առվով չհոսե՞լ»
Խնդիրը վարչապետն է «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ավարտված էր նշանակման օրվանից: Մենք ի սկզբանե գիտեինք, որ փուչ են այս հույսերը: Որոշ մարդիկ դեռ կասկածում էին, դեռ հույսեր կապում, դեռ մտածում էին, որ անձի փոփոխությամբ ինչ-որ բան կարող է լուծվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրերս ասել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ քառյակում իրենց որոշ գործընկերներ
Ինչո՞ւ են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ. «Մեդիալաբ»
Վերջին ժամանակներում սիրիահայերի դեմ աղմկահարույց բռնության դեպքերին երեկ ավելացավ եւս մեկը. 41-ամյա սիրիահայ Բողոս Աղոյանը բարձրաձայնեց, որ օգոստոսի 20-ին բռնության է ենթարկվել Թալինի քաղաքապետի բարեկամների կողմից: Թեեւ Թալինի հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը հերքում է տեղի ունեցածում իր բարեկամները մասնակցությունն, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտը եւ իշխանամերձ օղակներին սերտորեն առնչվողների անձեռնմխելիությունն, դժվար չէ հավատալ,
Անուշ Գրիգորյանը Նանկինում մեկնարկեց նոկդաունով տարած հաղթանակով
Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (նկարում՝ կապույտ մարզազգեստով), որն այս մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել, մեկնարկային մարտում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալիկբեկովայի հետ: Անուշը շարունակեց իր իսկ ստեղծած ավանդույթը եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ: Ամբողջ մարտը հայ աղջնակն անցկացրեց մեկ շնչով ու երրորդ
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված,ս. թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվիԷրեբունի վարչական շրջանի՝ Մուրացան, Նոր Արեշի 2 և 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարներիջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Սոցիալապես անապահով երեխաներին՝ կոշիկ եւ գրենական պիտույքներ
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։ «Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան
Լրագրողի եւ լրագրության գլխատումը. «Ազգ»
Ամերիկացի Ջեյմս Ֆոլին ազատ լրագրող էր, որի պատրաստած նյութերն ու լուսանկարները հրապարակվում էին Global Post-ում: Եվ ինչպես նրա մայրն է վկայում, նա գնացել էր Սիրիաՙ «հասարակ ժողովրդի տառապանքները նկարագրելու»: Գործընկերների բնորոշմամբ նա փորձառու, հավասարակշռված, ճշմարտախոս պրոֆեսիոնալ էր: 2012-ին էին ջիհադիստները նրան առեւանգել հյուսիս-արեւմտյան Սիրիայում մասնագիտական պարտականությունը կատարելիս: Այսինքն հենց այն վայրում, Ռաքքայում, որը Թուրքիայի, Քաթարի,
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց. «Վերջը լավ կլինի»։ Նա կիսաձայն ինձ շըշընջաց. – Էս աշուն շատ թեժ կլինի։
Հանդուրժողականության սահմանների մասին
Ես հանդուրժողաբար եմ վերաբերվում, երբ մարդիկ իրենց տանը կամ այլ փակ տարածքներում իրենց դրսեւորում են որպես միասեռական կամ տրանսվեստիտ: Ես դեմ եմ, որ նրանց նկատմամբ որեւէ խտրականություն դրսեւորվի, ասենք, աշխատանքի ընդունվելու ժամանակ: Ես չեմ հանդուրժում, երբ նա քարոզում է իր ապրելակերպը եւ դրանով խախտում է մեր՝ «նատուրալների» եւ հավատացյալ մարդկանց իրավունքները: Նորմալ է, երբ մարդն
Ռուբեն Հակոբյան. «Սահմաններ գնալը եղել է ընդդիմության առաջարկը». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Քառյակի երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն «Ժառանգությունը», վարչապետի հետ միասին մեկնեցին Արցախ եւ Հայաստանի սահմանամերձ գյուղեր, որպես պատգամավորներ դա նաեւ ձեր առաքելությունն է: Բայց ինչո՞ւ այդ այցը ստացավ «սեփական PR-ն են անում» որակումը, անգամ նշվեց, թե քաղաքական ուժերը փորձեցին օգտվել բանակի հաջողություններից: Գուցե խո՞րթ է, որ մշտապես նեղ շահերով զբաղված կուսակցություններն այս
«Չկա որեւէ պատճառ, որ քառյակը հրաժարվի իր ծրագրերից». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ -Սեպտեմբերի վերջին նախատեսված «ամփոփիչ հանրահավաքը» թեժ աշնան նախակարապետ դարձնելու քառյակի հանձնառությունը մնո՞ւմ է ուժի մեջ։ -Ցանկացած որոշում ընդունելու է քառյակը. քառյակին վերաբերող բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաեւ հանրահավաքի անցկացման հետ կապված, լուծվում են կոնսենսուսով։ Բայց ենթադրում եմ, որ, այո, հանրահավաքը տեղի կունենա։
Խուսափենք սննդային թունավորումից
2014 թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում: Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք` 29 տուժածով,
Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում կրթվում են ապագա սպաները. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարանի տեղում պատերազմի ժամանակ ռազմական շտաբն էր: Ներկայումս այնտեղ 9-րդ դասարանն ավարտած տղաները եռամյա դասընթացներ են անցնում՝ հանրակրթական դպրոցի ծրագրով՝ գումարած ռազմական ուսուցում, վարժանքներ: Այն մեր «Մոնթե Մելքոնյան» ուսումնարանի համարժեքն է Արցախում: Սովորում են հիմնականում արցախցի երեխաները: Արցախում դպրոցահասակ, անգամ նախադպրոցական տարիքի տղաներին, երբ հարցնում ես՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու,
Շավարշ Քոչարյան. «Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրին Հարց. պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը` Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ։ Պատասխան. Նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում` քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։ Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։
«Սիրիահայ բժիշկը պիտի հասկանա, որ Հայաստանում չի կարելի ելնել քաղաքապետերի դեմ…». արևելագետ
Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ, Սիրիայում երկու տարի բնակված Արտակ Ավետիսյանը, անդրադառնալով Սիրիայից երկու տարի առաջ Հայաստան տեղափոխված ու Թալին քաղաքի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Բողոս Աղոյանին Թալինի քաղաքապետի հարազատների կողմից ծեծի ենթարկելու պատմությանը, կես կատակ- կես լուրջ ասաց. «Ըստ էության երևի տարբերություն չկա ում են ծեծել, կարող է սիրիահայ բժշկի փոխարեն հայտնվեի ես կամ վիրահայ
Տեղի ունեցավ «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ազդարարվեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառման սկզբում ներկաները դիտեցին «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով ֆիլմը, որը նվիրված էր վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Մինասյանի հիշատակին: Ապա ողջույնի խոսքով հանդես
Տեր Գրիգոր. «Գյումրիում, Վանաձորում վխտում են էժանագին թմրամիջոցները»
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկ տրվեց «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության մշակած «12 քայլ» ծրագրին: Տեղեկացնենք, որ կազմակերպությունը գործում է 60 տարի` կամավորական սկզբունքով, գոյատևում է սեփական միջոցներով ֆինանսավորմամբ և հուշանվերների վաճառքից ստացվող հասույթով: «Ծրագրի հիմքը յուրաքանչյուր մարդու ճիշտ ապրելակերպի 12 քայլերն են», – ասաց նախկին թմրամոլ, հասարակության հետ կապերի բաժնի ռուսաստանյան ներկայացուցիչը: Վերջինս առավել կարևորեց


















































