Օրվա լրահոսը

Ադրբեջանցի հրապարակախոսի սպանության քրգործը դադարեցվեց. «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանում դադարեցվել է գրող և հրապարակախոս Ռաֆիգ Թագիի սպանության քրեական գործը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թագիի իրավունքները պաշտպանող փաստաբան Էլչին Սադիգովի ֆեյսբուքյան հաղորդագրությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, փաստաբանին գործի դադարեցման մասին նամակով հայտնել է գլխավոր դատախազությունը: Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին, նրան դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Հարձակումից

Շանթ Հարությունյանի «վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»

Այսօր ժամը.16.40-ին արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ նոյեմբերի 5-ից կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը: Նա Aravot.am-ին հայտնեց, որ հանդիպել է  իր պաշտպանյալ Շանթ Հարությունյանի հետ, որը 15-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է : «Նրա վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»,-ասաց պաշտպանը, որը հորդորել էր Շանթին

Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում. «Ա1+»

Եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում։ «Կգործենք ըստ ցուցակի տրամաբանության։ Սակայն օրենքով 15 օր ժամանակ կա, եւ նա կարող է փոխել իր որոշումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մասիս Այվազյանը՝ միաժամանակ հորդորելով ժամանակից շուտ ենթադրություններ չանել։

Կրիշտիանու Ռոնալդուն կմեկնի Ցյուրիխ՝ «Ոսկե գնդակն» ստանալու

 Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը: Որոշ տեղեկությունների համաձայն, անցած տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը հանձնվելու է Ռոնալդուին: BarcaStuff թվիթերը տեղեկացնում է, թե աղբյուրներից մեկը պորտուգալացուն հավաստիացրել է, որ «Ոսկե գնդակը» տրվելու է հենց իրեն: Դրա համար ֆուտբոլիստը, որը մինչ այդ հրաժարվում էր ներկա լինել, որոշել է անպայման մասնակցել

Իգոր Մուրադյան. «Հայաստանում քաղաքականության համար չեն սպանում, սպանում են փողի համար»

«Իմ ընկերներն ինձ ասում են, որ դա քաղաքական ակցիա չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը հարցին`իր կարծիքով Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական դրդապատճառներ ուներ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ անհայտ անձը մահափորձ է իրականացրել ԼՂՀ

ЗН. «Ավտոմայդան»-ի մասնակիցների դեմ սադրանքներ են կազմակերպվում. Արսեն Ավակով

«Ավտոմայդան»-ի մասնակիցների դեմ կառավարությունը սադրանքներ է պատրաստում, ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը: Հայտնում է «Զերկալո նեդելի» թերթը: Հայազգի պատգամավորը, որին հունվարի 5-ին նշանակել են «Եվրոմայդան»-ի պարետ՝ գրել է. «Ավտոմայդանը Մայդանի ամենաարդյունավետ գործիքներից է: Իշխանություններն ահագին անհանգստացած են: Մենք տեղեկություն ենք ստացել, որ նրա (ավտոմայդանի) մասնակիցների և ակտիվիստների դեմ սադրանքներ են պատրաստում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի

Թայգեր Վուդսի եկամուտը հատել է միլիարդի սահմանը

Ամերիկացի հանրահայտ գոլֆիստ Թայգեր Վուդսի եկամուտը մարզական կարիերայի ընթացքում հասել է $ 1,3 միլիարդի, տեղեկացնում է ESPN-ը՝ հղում անելով «Golf Digest»-ին: Անցած մրցաշրջանում Վուդսը կրկին դարձավ ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում՝ $ 83 միլիոն, որից միայն $ 12 միլիոնն է գոլֆից: Ըստ վիճակագրության, գոլֆիստը, սկսած 1996 թվականից՝ մարզական կարիերայի սկզբից, վաստակած ընդհանուր գումարի 88%-ը՝ $ 1,11

Փայլակ Հայրապետյանը՝ օֆշորային սկանդալի հետ Վարդան Օսկանյանի կապի մասին

Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորային սկանդալում ներգրավված փաստաբան Նաիրի Մեհրեջի անունը շրջանառող նոր վարկածը իրատեսական չի համարում: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ի պատասխան Haynews. am-ի հարցի՝ ասել էր, թե «այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով: Եվ այդ կինը

Արմեն Մազմանյանը հեռացավ կյանքից

 Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Նա երկար ժամանակ բուժվում էր Գերմանիայում եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ: Արմեն Մազմանյանը փետրվարի 15-ին կդառնար 54 տարեկան: Արմեն Մազմանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» մեդալի,

ԱԺ պատգամավորը խաղատներ այցելում է. «Ա1+»

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը օրերս խաղատանը մեծ գումարներ տանուլ չի տվել։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը։ «Ես մեծ հաճույքով Ամանոր ու Սուրբ ծնունդ եմ նշել՝ իմ ընտանիքով, իմ ընկերների, իմ համագյուղացիների, երեխեքի հետ, տասը օր ընդամենը տանից դուրս չեմ եկել, տաս օր է՝ ուտում-խմում, քեֆ ենք անում, իմ գյուղում

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Մանկատան նախկին սանը կալանավորվել է

«Տվյալ իրավիճակում միակ ելքը համաներման ակտով պատժաչափի կրճատումն է: Մոտ օրերս համաներման ակտը նրա նկատմամբ կկիրառվի, պատժաչափը 1/3-րդով կկրճատվի, կմնա պատիժ կրել 2 տարի 8 ամիս ժամանակ»:

Ինչո՞ւ եթերում չէ մարզպետին պատկանող հեռուստաընկերությունը

Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսի ժամանակ մարզային հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը մոտեցել էր այդ հեռուստաընկերության փաստացի սեփականատեր Արմեն Ղուլարյանին եւ ֆինանսական աջակցություն էր հայցում հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերի շուրջ 8 ամսվա պարտքերը մարելու համար:

Ինչ են որոնել Google-ում Հայաստանից 2013-ին. media.am

«Որոնումների տասնյակում մեկ այլ հատկանշական երեւույթ էլ կա՝ բոլորը լատինատառ են: Հայերենով որոնելը դեռ ընդունված չէ » Ըստ media.am– ի,  2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»: «Harazat tshnami» եւ «kino 2013» տերմինների համար Google Trends-ն

Ինչպես խուսափել հետտոնական սթրեսից

Տոներից հետո, հատկապես՝ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան, մարդկանց համար դժվար է վերադառնալ առօրյա կյանքին, աշխատանքին։ Ոմանք ունենում են հետտոնական սթրես։ Ինչպես մեկնաբանում է հոգեբան Խաչիկ Գասպարյանը, հետտոնական սթրես առաջացնում է ակնկալիքների ու հույսերի չիրականացումը։ «Մարդիկ միշտ պլանավորում են իրենց տոն օրերը, դրանից հետո ոչինչ չեն պլանավորում։ Ամանորին սպասում են հրաշքի, ակնկալում նոր ձեռքբերումներ ու հաջողություններ

Երեւանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններից հետո (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր» գործակալության:

Վազգեն Մանուկյանը շարունակում է պնդել, որ պետք է վերանայվի «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

«Դա գործնականորեն բավականին դժվար կլինի, բայց փորձելու ենք նախագահի հետ հանդիպել, իրեն նորից ներկայացնել մեր առաջարկությունները, քանի որ մենք գրավոր ենք ուղարկել մեր առաջարկությունները»:

Տաթեւ Աբրահամյանը հավակնում է մրցանակային տեղի

Սանտա-Կլարա քաղաքում այսօր ավարտվում է «Bay Area International» շախմատային փառատոնը: Մրցաշարի մասնակից հայ չորս շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը եզրափակիչ տուրից առաջ 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում եւ հավակնում է մրցանակային տեղի: Տաթեւն ընդամենը կես միավոր է զիջում առաջատարների եռյակը կազմած շախմատիստներին: Աշոտ

Hurriyet. Դինքի սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալել

Թուրքիայի ոստիկանությունը դատարանի պահանջով Հրանտ Դինքի սպանության կասկածով երկու հոգու է ձերբակալել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը` հղում անելով «Սի Էն Էն Թուրք»-ին: Նրանցից մեկին` Զեյնել Աբդին Յավուզին, որը համարվում է Դինքի սպանության համար հավաքագրված առաջին անձը, ձերբակալել են հունվարի 7-ին Տրապիզոնում: Մյուսը Դինքի սպանության պատվիրատու, ցմահ ազատազրկված Յասին Հայալի եղբայրն է` Օսման Հայալը, որին նույնպես

Հայ շախմատիստները կմասնակցեն «Moscow Open»-ին

  Հունվարի 30-ին Մոսկվայի սոցիալական պետական համալսարանում մեկնարկելու է շախմատի «Moscow Open 2014» միջազգային փառատոնը, որի ուժեղագույն «A» (տղամարդիկ) եւ «B» (կանայք) խմբերը նաեւ Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլ են: Տղամարդկանց մրցաշարին, որտեղ հանդես է գալու 101 շախմատիստ, մասնակցելու հայտ ներկայացրել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ Տիգրան Սիմոնյանը,

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ

Դեկտեմբերի 30-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման <Նիսան Պատֆայնդեր> 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին

Ռոբերտ Քոչարյանին նախագահ դառնալու համար կաշկանդում է միայն մարտի 1-ը՞

Մեր զրուցակցի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ նախագահ Սերժ Սարգսյանին, նա դեմ է վարչապետին: Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա նորից հիշեց վարչապետին , ըստ նրա, դա պայմանավորված է Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցով:

«Ինֆինիտի»-ն բախվել է խաղահրապարակի ցանկապատին

Հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել խաղահրապարակի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Տոնական օրերին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով: 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: 1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝

Հարկայինի աշխատակիցները «պանիր գնելով» թակարդն են ընկել

Հարկայինի աշխատակիցները 400 գրամի «պանիր էին գնել», որն իբր պետք է կազմեր 470 դրամ գումար: Մինչ այդ սակայն նրանք 670 դրամի կեղծ փաստաթուղթ էին լրացրել, որն իբր չէր ստորագրվել վաճառողի եւ տնօրենի կողմից:

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին, մայրն ապավինում է բարեգութ մարդկանց (Տեսանյութ)

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից ակնկալիք ունի. «Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:

Բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիան ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

«Դա կախված է նրանից, թե ինչքան խորը կգնա այս բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիայի պրոցեսը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճը և պատասխանելով մեր հարցին` այս բանավեճը կարելի՞ է դիտարկել որպես ազդանշան Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:  Շարունակելով միտքը՝ փորձագետը նշեց նաև, որ հույս

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Հունվարի 7-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Ս.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Արամ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Գրքագող ոստիկանների եւ Վրաստանի քաղաքացու բողոքի օրը նշանակված է

Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարիտիրոսյանի դատավճռով՝ Վաժա Ազարիաշվիլին դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Նրա հետ դատապարտվել են նաեւ Երվանդ Ղամբարյանը՝ 5 , Դավիթ Ղամբարյանը՝ 6 , Վարդան Եղիազարյանը՝ 4 , Կարեն Հովհաննիսյանը՝ 3 տարի 11 ամիս 26 օր, Հասմիկ Դուրգարյանը՝ փորձաշրջան 5, Աբգար

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930