Օրվա լրահոսը

Վարչապետը խոստացել է միջնորդել, որպեսզի նախագահն ընդունի մահացած զինվորների ծնողներին (Տեսանյութ)

Ծնողների պնդմամբ՝ արդեն 1 ամիս 11 օր է անցել, եւ նրանց ոչ ոք չի պատասխանել

ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել “2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի

Թալինի հիվանդանոցի սիրիահայ սրտաբանը պնդում է, որ հիվանդանոցի բակում իրեն նվաստացրել ու ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետի ազգականները.  shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ոստիկանություն է այցելել Սիրիայի քաղաքացի, 41-ամյա Բողոս Հագոփի Աղոյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բ. Աղոյանը պատմեց, որ ինքն աշխատում է Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան և Հայաստան է եկել Սիրիայից: «Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը:

Դավիթ Հարությունյանը խոստացել է եկող շաբաթ հարցի լուծման տարբերակ առաջարկել

Հաշմանդամ օդաչուների խնդիրներին օրենսդրական լուծում կտրվի

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը պատանեկան օլիմպիական խաղերում առաջին վարժությունից հետո ընթանում է 1-ին տեղում

Չինաստանում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (նկարում` ձախից)  77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո 142 կգ արդյունքով ընթանում է առաջին տեղում: Այս պահին ընդմիջում է, որից հետո ծանրորդները կվերսկսեն պայքարը հրում վարժությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԱԺ նախագահ գողացողը պետք է պատժվի». Գեներալ Մանվելը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը

Գեներալ Մանվել Գրիգորյանն «անառակ հայտարարություն» է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվելով են հերոս դարձել: «Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք

Ովքե՞ր են «կիլոյով թերթի» սպառողները

Մալաթիայի շուկայում փակցված այս հայտարարությունը, ինչպես պարզվեց, եզակի չէ, բայց յուրօրինակ է: Նշված հեռախոսահամարներով զրույցից հայտնի դարձավ, որ «կիլոյով թերթի» սպառողները ավտովերանորոգման կետերի աշխատակիցներն ու գյուղացիներն են: Դրանք վերադարձի ենթակա թերթերն են, որոնք օգտագործվում են փաթեթավորման նպատակով: Մեզ հետ զրուցած երիտասարդից չհետաքրքրվեցինք իր «բիզնեսի» մանրամասներից, էթիկապես ճիշտ չէր: Բայց նա ասաց, որ ընդհանուր առմամբ, դժգոհ

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և

Մարզահամերգային համալիրը տալիս են ՊՆ-ին, որ դատական գործընթացները փակ դռների հետեւո՞ւմ անցնեն

Կորյուն Գրիգորյանը դարձյալ պնդում է, որ ՊՆ-ն համալիրում միջոցառումներ է արել` փողը չի տվել

Օլիգարխները նախապատվություն կտա՞ն բարոյական արժեքներին

Որոշվում է սահմանամերձ բնակավայրերի ճակատագիրը «Օրինակ գույքահարկը կամ հողի հարկը սահմանամերձ գյուղերում կարելի է էապես իջեցնել կամ ընդհանրապես հանել, հատկապես հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ սահմանային գոտիներում գտնվող շատ հողերի մշակումը բավական ռիսկային է: Կան կացարաններ, որ անընդհատ ռմբակոծվում են եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր

Ուկրաինայի նախագահը մտադիր է հաջորդ շաբաթ լուծարել Ռադան. Радио Свобода

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հաջորդ շաբաթ Գերագույն Ռադայի լուծարման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր կստորագրի, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը: Մեդվեդևը նշել է, որ օրերս կլրանա նոր կոալիցիայի ձևավորման 30-օրյա ժամկետը, և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը լուծարելու համար օրինական հիմքեր ունի: Խորհրդականը նաև հայտնել է, որ սեպտեմբերին կհայտարարվի քաղաքական, տնտեսական և

Խոնարհում

Մերօրյա հերոսների հիշատակին Մենք խոնարհվում ենք մեր հերոսների ոտքերի առաջ, Ովքեր քաջաբար սարսափ են տեղում թշնամու գլխին, Այդ հերոսները մոլորակներ են մեծ տիեզերքում… Նրանց ամեն օր՝ մենք տեսնելու ենք կապույտ երկնքում: Ծննդյան պահին մենք չենք իմանում՝ հերոս է ծնվել, Ապրած ժամանակ մենք չենք նկատում՝ հերոս է աճում, Չենք հպարտանում, որ մեր կողքին է հերոսը հառնում…

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չե՞ն բացառում ռազմական իրավիճակի սրումը

Երեք երկրների պաշտպանության նախարարները քննարկում են ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների պաշտպանության հարցեր Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է ուշագրավ եռակողմ հանդիպում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի միջեւ: Երեք երկրների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Խոսքը, մասնավորապես,

Մեղրախոտը բնական ու օգտակար մրցակից է Ալեքսանյանին (Տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանին մրցակից է հայտնվել շաքարի բիզնեսում: Հայ մասնագետների մի մեծ խումբ սկսել է «Մեղրախոտ Հայկական» խոտաբույսի արտադրությունը: Այս յուրահատուկ խոտաբույսը լիարժեք կարող է փոխարինել շաքարին, իսկ քաղաքացիները հնարավոր է գերադասեն այս խոտաբույսը, քանի որ այն իր բաղադրությամբ, ի տարբերություն շաքարի, անվնաս է եւ օգտակար: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Մեղրախոտ Հայկականի» վրա աշխատող գիտական խմբի

«Եթե հայրենիքն իմ կարիքն ունենա, անպայման կգնամ»

Բանակից նոր զորացրված լոռեցի երիտասարդը` ծառայության եւ սահմանային լարվածության մասին Լոռու մարզի Գուգարք գյուղի 23-ամյա բնակիչ Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը վերջերս է զորացրվել: «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած նախկին զինվորի հայրենանվեր ծառայության համար հրամանատարությունը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել էր նրա մորը՝ Արմինե Գասպարյանին: Այսօր սահմաններում առկա լարված վիճակը

Բնապահպան. «Արարատյան դաշտավայրում մեծ թափերով ձկնաբուծությունը զարգացնելը անհեթեթություն էր»

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը եւ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը վստահ են, որ ջրի մակարդակի իջեցումից հետո Սեւանում ջրիմուռները կրկին կշատանան

Այս տարի շատացել են սնկից թունավորման դեպքերը

Այլ սննդային թունավորումների դեպքեր այս տարի չեն գրանցվել

«Սովետիզմն ու ցուցամոլությունը շարունակվում է»

Արեգ Միքայելյանը՝ պաշտոնյաների թանկարժեք ավտոմեքենաների մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Տավուշում արած հայտարարությունը, թե պետական բյուջեի միջոցներով շարունակելու են նոր թանկարժեք մեքենաներ գնել, եւ դա ոչ թե անձի համար է, այլ երկրի ամրության, բուռն քննարկումների առարկա է դարձել տարբեր հարթակներում: Ընդ որում, ասածն ԱԺ նախագահը պատճառաբանել էր նրանով, որ արտասահմանյան հյուրերին ընդունելիս մեքենաների պատվիրումն ավելի

Լաբորոսկոպիկ վիրահատությամբ անգամ շաքարային դիաբե՞տն է բուժվում

Ծնունդով գյումրեցի, սակայն տարիներ շարունակ ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում բնակվող ու երկու հայտնի բժշկական կենտրոններում` «Գլենդեյլ ադվենտիստ բժշկական կենտրոնում» (Glendale adventist medical center) եւ «Գլնեդեյլ մեմորիալ հոսպիտալում»(Glendale Memorial Hospital) աշխատող վիրաբույժ Գեւորգ Մութաֆյանը «Առավոտի» հետ զրույցում բավական սենսացիոն մի հայտարարություն արեց` նշելով, որ խրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետը այսուհետ հնարավոր է բուժել լաբորոսկոպիկ վիրահատության միջոցով, եթե

«Միթե մեզ համար նորություն են Երեւանի հասցեին ուղղված հավակնություններն ու սպառնալիքները»

Ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական գործողություններով: Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարող հիմնական երկիրը Ադրբեջանն է: Մասնագետների ներկայացմամբ, տեղեկատվական պատերազմների հիմնական գործիքներն են՝ սուտը, ապատեղեկատվությունը, շանտաժը, սպառնալիքները, գաղափարական դիվերսիաները եւ այլն: «Առավոտը» հոգեբան Կարինե Նալչաջյանից հետաքրքրվեց, թե տեղեկատվական պատերազմները հոգեբանական ինչպիսի՞ ազդեցություն են թողնում սովորական քաղաքացիների վրա: Այս առումով կարելի է օգտագործել նաեւ

«Բավարիայի» նախկին նախագահը բանտում գերեզմանափոր է աշխատում

«Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, որ պետության հարկերը վճարելուց խուսափելու համար դատարանի վճռով 3,5 տարի պետք է բանտում անցկացնի, կալանավայրում գերեզմանափոր է աշխատում: Նրա աշխատավարձը ժամում 1,12 եվրո է, բայց կարող է ավելանալ մինչեւ 1,87 եվրո: Հյոնեսի աշխատանքն սկսվում է ժամը 9.00-ին, ավարտվում` 15.30-ին: Ուլի Հյոնեսը վերջերս Գերմանիայի կլինիկաներից մեկում երկու ամիս բուժման

«Յակոբսոնի «Սպարտակը» թատրոն է, Գրիգորովիչինը՝ դասական բալետային բեմադրություն»

Բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը՝ դասական երկի տարբեր մեկնաբանությունների մասին Վերջերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հայկական բալետի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով ներկա էր գտնվել վերջինիս ղեկավարած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանը՝ աշխարհահռչակ Լեոնիդ Յակոբսոնի խորեոգրաֆիայով: Ժակլին Սարխոշյանը 2009 թ.-ից Երեւանի օպերային թատրոնում հիշյալ ներկայացման մեջ հանդես է գալիս

Եվրոպայում ռուբլու դեմ ցանկանում են պատժամիջոց սահմանել. РИА Новости

Եվրոխորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին հայտնել է, որ Եվրոպայում պետք է պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի տնտեսական առանցքային հատվածների վրա և հանել ռուբլին միջազգային ֆինանսական շրջանառությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսական ռուբլին պետք է դադարի լինել փոխարկելի արժույթ, ռուբլին պետք է հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից», – ասել է Չարնեցկին չորեքշաբթի օրը Լեհաստանում: Ըստ նրա, Ռուսաստանի նկատմամբ հարկավոր է

Սեպտեմբերը «թանկ հաճույք» է ծնողների համար

Միջին վիճակագրական հայաստանցին, մեկից ավելի երեխա դպրոց ուղարկելու դեպքում, լուրջ ծախսերի տակ կընկնի: ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում գործում է ավելի քան 1420 հանրակրթական ուսումնական հաստատություն: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է 159 հանրակրթական դպրոց, որից 11-ը՝ միջնակարգ, 2-ը՝ կրթահամալիր, 3-ը՝ հատուկ: Ավանդաբար շատ առաջին դասարաններ են բացվում Պուշկինի, Նիկոլ Աղբալյանի, Չեխովի անվան, այսպես կոչված՝ «էլիտար»

2018 թվականին Ռուսաստանը «կկորցնի» երկու քաղաք

Անցած հանգստյան օրերին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերն այցելել է Ռուսաստանի Դաշնություն եւ Սոչիում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ու մարզական ղեկավարության հետ քննարկել 2018 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպական աշխատանքներին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր: Հաշվի առնելով Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում եւ Բրազիլիայում կայացած աշխարհի վերջին երկու առաջնությունների փորձը` Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության ղեկավարը մի քանի առաջարկություններ

«Գիտության ֆինանսավորումը միայն պետության գործը չէ»

Կարծում է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը «Հայաստանում տնտեսության մասնավոր հատվածն այսօր ներդրում չի անում գիտության ոլորտում, որովհետեւ ուզում է հնարավորինս արագ գումար աշխատել, այսինքն՝ ներդրում անել եւ մեկ տարի հետո իր ներդրումից շահույթ ստանալ»,- տնտեսության մասնավոր հատվածի անտարբերությունը գիտության հանդեպ այսպես է մեկնաբանում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների

Կդյուրանա կենդանական մթերքի արտահանումը Եվրամիության երկրներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

ԷկոԼուր. Պարզվում է, որ այս բոլոր տարիներին Սևանից մի քանի անգամ շատ են ջուր վերցրել

Պարզվում է, որ մեզ խաբել են և շարունակում են խաբել, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանում է: Իրականում ավելի մեծ քանակությամբ է Սևանից ջուր գնում, քան ներկայացված է պաշտոնական տեղեկանքներում: Իր հաշվարկներն է ներկայացնում ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը, ով տարիներ շարունակ հետեւում է Սևանա լճին:

Ապօրինաշինության դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով օգոստոսի 4–ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Եվս մեկ դեպք վերաբերել է հողօգտագործման բնագավառում սահմանված չափանիշների խախտմանը: Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցվելու է

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ օգոստոսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031