Օրվա լրահոսը

Քերրին և Լավրովը կհանդիպեն Սիրիայի հարցով կոնֆերանսից առաջ. «Ազատություն»

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հունվարի  13-ին կքննարկեն Իրանի դերը առաջիկայում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպման մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ հույսեր են կապում հունվարի 13-ի հանդիպման հետ։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ․ «168.am»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հունվարի երրորդ տասնօրյակին: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ժնև՝ քննարկելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Աղբյուրի խոսքերով՝

Քահանա. «Հիսուս անունով չի կարելի անվանակոչել երեխային»

Aravot.am-ը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանից հետաքրքրվեց, ինչո՞ւ երեխաներին կարելի է անվանակոչել Մարիամի եւ սրբերի անունով, իսկ Հիսուսի անունով՝ ոչ: «Յուրաքանչյուր անուն իր բովանդակությունն ու իմաստն ունի: Մենք չենք կարող երեխային անվանակոչել Հիսուս անունով, որը կոչվում է փրկիչ, եւ հետո այդ անվան իմաստը վերագրված է միայն Աստծուն: Արեւմտյան իրականության մեջ

Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ Կալիֆորնիայի խորհրդարանում. «Ազատություն» ռադիոկայան

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը: Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. Շքեղ գերեզմանատներ կառուցելը ճիշտ ճանապարհ չէ

Այսօր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «Ֆորում» ակումբում խոսեց հանգուցյալների հիշատակության օրվա՝Մեռելոցի, եւ հին Նոր տարվա խորհրդից: «Ես կարծում եմ, որ մարդու ծննդյան օրվանից իր հետագա ողջ կյանքն ուղղված է որոշակի բաներ գտնելուն, ձեռք բերելուն, բայց մարդ իր ծնվելուց հետո որեւէ բան գտնելուց առաջ, պետք է ջանքերն ուղղի ունեցածը պահպանելուն:

Մաշտոցի պողոտայում երկու «07» բախվել են իրար. մեկը հարվածել ու շրջել է լուսակիրը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ամիրյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում բախվել են 37-ամյա Կարեն Իսրայելյանի վարած «Վազ 2107» մակնիշի 23 ԼՕ 434 համարանիշի և 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Վազ 2107» մակնիշի 13 NA 013 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com – ի, բախվելուց հետո Ն. Հարությունյանի վարած «2107»-ը հարվածել է

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը,

Թուրքիայի վարչապետը «չի առարկում» դավադրությանը մասնակցելու մեջ մեղադրվողների գործերի վերաքննությունը. «Ամերիկայի Ձայն»

Թուրքիայի զինված ուժերը, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, բողոքարկել են սպաներին ներկայացված մեղադրանքները՝ շեշտելով, որ գործող և պահուստի սպաներին ներկայացված մեղադրանքները կեղծված են եղել: «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված գործերի վերաքննության հետ այն դեպքում, եթե իրավական հիմք սահմանվի: Ինչ վերաբերվում է օրենսդրությանը, ապա մենք պատրաստ ենք անելու այն, ինչ կարող ենք», – ասել է վարչապետ Էրդողանը:

Այրվում է տան տանիքը

Հունվարի 7-ին, ժամը 10.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ  

Չափավոր և ծայրահեղ իսլամիստների միջև պայքար Սիրիայում. «Ազատություն» ռադիոկայան

Սիրիայում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, չափավոր իսլամիստները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռաքքա քաղաքի հարավ-արևմտյան մի քանի շրջան, որտեղ հիմնավորվել էր «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորումը։ Սրանից զատ, չափավոր իսլամիստ ապստամբները ծայրահեղ իսլամիստներից խլել են Հալեպի շրջանի չորս քաղաք։ Նաիրա Բուլղադարյան Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Mercedes-ը բախվել է ծառին. երիտասարդներից 1-ը մահացել է, մյուսը` հիվանդանոցում է. shamshyan.com

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Մարտունի ավտոճանապարհի Երանոս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ըստ shamshyan.com – ի, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորին ավտոմեքենայից

Երևան-Սևան ավտոճանապարհի որոշ հատվածներում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 09:30-ի դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում թույլ ձյուն է տեղում: Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00

Հրդեհ` Լուսինյանց փողոցում

Հունվարի 7-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցում` «Կիլիկիա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 02.05-ին: Տան ննջասենյակում այրվել են լաթի կտորներ: ԱԻՆ  

Գիտնականները աշխարհի հաջորդ վերջը կանխատեսել են 2040 թվականի փետրվարի 5-ին

Ավելի վաղ կանխատեսել էին, թե աշխարհի վերջը կլինի 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Իբր այդ օրը Երկրի վրա էր ընկնելու հսկայական աստերոիդ: Ավելի ուշ աշխարհի վերջը «տեղափոխեցին» 2013 թվականի մարտ, սակայն գուշակությունները չիրականացան:

Կանայք սպորտում (տեսանյութ)

Սպորտում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց ոչնչով չեն զիջում, իսկ որոշ դեպքերում էլ գերազանցում են՝ կատարելով հնարքներ, որոնք տղամարդկանցից շատերի մտքով անգամ չի անցնի: Տեսանյութը դրա վառ ապացույցն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իսպանացի գիտնականները մշակել են սթրեսի աստիճանը վերահսկող սարք

Մադրիդ քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի իսպանացի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել սթրեսի աստիճանը մարդկանց մոտ եւ կանխել այն. ըստ RBK.ru-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Սարքը արդյունքների մասին իրական ժամանակում տեղեկացնում է սեփականատիրոջը: Նշվում է, որ համակարգն իր մեջ ներառում է սարքային ապահովում, որն արձանագրում է ֆիզիոլոգիական ազդակները (զարկերակը եւ մաշկի ջերմաստիճանը),

Եվգենյա Դոլուխանովան եզրափակեց առաջատարների եռյակը

Կրկին Ուկրաինայի շախմատի ֆեդերացիան ներկայացնող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, մասնակցելով Ֆրանսիայի Կորբաս քաղաքում անցկացված մրցաշարին, յոթ տուրում կորցրել է երկու միավոր եւ եզրափակել առաջատարների եռյակը: Մրցաշարին մասնակցել է 29 շախմատիստ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանկական ուրախ համերգային ծրագիր Հանրապետության հրապարակում

Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և, իհարկե, Ձմեռ

Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը հաղթել է Իտալիայում

Armchess.am-ը տեղեկացնում է, որ Մոնակոյի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (նա ծնվել է Թբիլիսիում) Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում անցկացված միջազգային բաց մրցաշարում վեց հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ 101 մասնակիցների պայքարում ճանաչվել միանձնյա հաղթող:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուսաստանում աճում է ազգայնականների զոհերի թիվը. Azatutyun.am

Մոսկվայում գործող «Սովա» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը, որի համաձայն 2013 թվականին այդ երկրում 20 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են այլատյացության հողի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով: Ազգայնամոլների հարձակումներն առավել մեծ թիվ են կազմել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ 8 մարդ սպանվել է, 53-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Մարդու ուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանից հետո

Մարդու ուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանում, այլ ոչ թե 60-ում, ինչպես ընդունված էր համարել: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք մի քանի տարիների ընթացքում անցկացրել են բարդ հետազոտություններ: Դրանց մասնակցել են յոթ հազար կամավորներ՝ 45-ից 70 տարեկան: Գիտնականները անցկացրել են կամավորների բառապաշարի եւ հիշողության, ինչպես նաեւ խոսքի լսողությամբ ընկալման թեսթեր:

Արդեն 12 երկիր է հրաժարվել մասնակցել Եվրատեսիլ-2014-ին

«Եվրատեսիլ-2014» մրցույթը, հնարավոր է, ձախողված լինի: Եվրոպայի երգի գլխավոր մրցույթին արդեն հրաժարվել են մասնակցել 12 երկրներ: Նրանք բոլորը պատճառաբանում են ֆինանսական խնդիրները: Ըստ ugnovosti.ru-ի՝ մրցույթում ներկայացուցիչներ չեն ունենա  Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Կիպրոսը, ինչպես նաեւ չեն լինի երգիչներ Բոսնիայից եւ Հերցոգովինայից, Սերբիայից, Մոնակոյից եւ Անդորրայից: Այս տարվա մրցույթին, ըստ rostovdrive.ru-ի՝ չի մասնակցի նաեւ

Խոդորկովսկին զբաղվելու է Ռուսաստանում անարդար դատավարության զոհ դարձած մարդկանց իրավունքների պաշտպանությամբ

ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հաստատել է, որ  զբաղվելու է Ռուսաստանում անարդար դատավարության զոհ դարձած մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին նա հայտարարել է Շվեյցարիայում: Գրում է Itar-tass.com-ը: «Քաղաքականության հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է նա եւ ավելացրել, որ ինքը պատասխանատվության զգացում ունի այն մարդկանց, ԶԼՄ-ների, որոնք օգնեցին իրեն ազատ արձակվելու հարցում: «Չի կարելի

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդն ու Հայտնությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես  առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը  17:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի

1in.am. Վիտալի Բալասանյանը ևս չգիտի իր դեմ մահափորձի պատճառը

Եվ Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանում ոչ ոք չի շտապում վարկածներ շրջանառել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձի առնչությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին, երեկոյան: Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը մեքենայից պոկվել էր շրջադարձի վրա արգելակելու ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս գործով արդեն երկու

Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերի Սուրբ ծնունդը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող բոլոր հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հայտարարության հատուկ տեքստը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: «Այսօր` հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, և մեր բազմադարյա

Մայլի Սայրուսը շնորհավորել է «հայկական Սուրբ ծնունդը»

Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մայլի Ռեյ Սայրուսն Թվիթերի իր էջում շնորհավորել է հայկական Սուրբ ծնունդը: Երգչուհին գրել է.  Happy Armenian Christmass (Շնորհավոր հայկական Սուրբ ծնունդ): Արդեն 10970 օգտատեր տարածել է գրառումը:

«Նա ուզեց հիշեցնել, որ ինքը կա». Վահագն Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Galatv.am

ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցով քննադատում էր ոչ թե առանձին անձի, այլ իշխանությանը: Նրա քննադատական սլաքները ուղղված էին ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի դեմ եւ ինչ-որ առումով նաեւ հենց իր դեմ, քանի որ 1998 թ-ից հետո համակարգը եւ վարչակազմը նույնն է մնացել: Ներկայացնում ենք Վ.

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930