Օրվա լրահոսը

Մառախուղի պատճառով Կոտայքում տեսանելիությունը 50-100 մետր է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

Հրդեհ «Գեղամա» ռեստորանային համալիրում

Հունվարի 1-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ:

Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական հեռուստաուղերձից. «Գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ»

Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի արցախցիներ, Թանկագին հայրենակիցներ, Ահա եւ մենք հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին եւ պատրաստվում դիմավորել Նոր տարին, դիմավորել նոր սպասումներով ու հույսերով: Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դա անձնական, ընտանեկան, պետական թե համազգային: Անցնող տարում մեր

Թող իրականանան այն մաղթանքները, որոնք կարեւոր են ձեզ համար

Բարեմաղթանքները, կենացները քաղաքական կարգախոսների պես են՝ դժվար է օրիգինալ ինչ-որ բան հորինելը. դրանք այդ պահին դուրեկան են, բայց մեծ մասամբ՝ շատ արագ մոռացվում են: Չենք փորձի օրիգինալ երեւալ: Մեր ընթերցողներին ուղղակի մաղթում ենք, որ այն բոլոր բարեմաղթանքներից, որոնք կլսեն այս օրերին՝ իրականանան նրանք, որոնք ձեզ համար առավել կարեւոր են: Թեեւ իհարկե, վատ չէր լինի, որ

ՃՏՊ Եղվարդի խճուղիում. կա 1 զոհ և 1 տուժած

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղիում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 1 տուժած:  

Շնորհավոր նոր տարին, տովարիշչի (ֆոտոշարք)

Ռուս բլոգեր zyalt-ը ներկայացրել է, թե ինչպես էին առաջ Մոսկվայում նշում նոր տարին՝ Սովետական տարիներին:

Լրագրողը փորձել է սողոսկել Շումախերի հիվանդասենյակ

«Ֆորմուլա 1»-ի արշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, թե հոգեւորականի զգեստ հագած մի լրագրող ցանկացել է սողոսկել Գրենոբլի հիվանդանոցի այն հիվանդասենյակ, որտեղ պառկած է աշխարհի յոթակի չեմպիոնը: Սակայն նրա փորձը ձախողվել է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Reuters-ի

Սանտա Կլաուսը եւ դասական գեղանկարչությունը (ֆոտոշարք)

    Ամերիկյան ֆոտոնկարիչ Ed Wheeler-ը զգեստափոխվել է Սանտա Կլաուսի եւ նկարահանվել, իսկ ստացված պատկերները տեղադրել է հայտնի նկարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին

Հավասար միավորներով չհաղթեց

Լաս-Վեգասում ավարտված Հյուսիսամերիկյան շախմատային փառատոնի հաղթող ճանաչվեց Գեորգի Կաչեիշվիլին, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Եւս յոթ շախմատիստներ, նրանց թվում նաեւ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, նույնպես այդքան միավորով զբաղեցրին մրցաշարային աղյուսակի հաջորդ հորիզոնականները: Վարուժանը 6-րդն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armenpress-ի

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ,

Լեւոն Արոնյանը 2014 թվականն սկսեց 2-րդ հորիզոնականով

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարանիշային դասակարգման հունվար ամսվա ցուցակը: Այն վստահորեն գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2872 միավոր: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2812 միավորով երկրորդն է, իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը երրորդ հորիզոնականը զիջել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիմարու Նակամուրային՝ 2789 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ commons.wikipedia.org-ի

Վոլգոգրադում անվտանգության ուժերը մի քանի տասնյակ մարդ են ձերբակալել. amerikayidzayn.com

Վոլգոգրադում ոստիկանության և ներքին զորքերի ավելի քան 5200 ծառայող ներգրավված են քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողության մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս և ի Սփյուռս: Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու

Զավեն Անդրիասյանը հաղթեց Գրոնինգենի շախմատային փառատոնում

Հոլանդական Գրոնինգենում ավարտվեց շախմատի տարեվերջյան փառատոնը: Ինը տուրից հետո վաստակելով 7,0 միավոր, հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նվաճեց հաղթողի կոչումը: Նույնպիսի արդյունք էին ցուցադրել նաեւ հոլանդացիներ Էրվին Լ՝Ամին եւ Բենջամին Բոկը, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք առաջին տեղը զիջեցին հայաստանցուն: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանն ու Էլինա Դանիելյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0 եւ 5,5

Հացադուլավորների նկատմամբ հոգեբանական խոշտանգումը շարունակվում է

Վահե Մկրտչյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգումը շարունակվում է: Նրան չեն տեղափոխում ուրիշ խուց, չնայած կարող են: Առանձին խուց է տեղափոխվել մյուս հացադուլավոր Լիպարիտ Պետրոսյանը, ուր կարող են հանգիստ Վահե Մկրտչյանին էլ տեղափոխել: Վահե Մկրտչյանի հետ վարվում են այդպես՝ հուսալով, որ նա կդադարեցնի հացադուլը, ինչպես նաև խցակից բանտարկյալների դժգոհությունը նրա դեմ արհեստականորեն հրահրելու նպատակով, որովհետև մարդիկ պատրաստվել

Ուկրաինայի ընդդիմությունը գործադուլ է ծրագրում. «Ազատություն» ռ/կ

Ուկրաինայի ընդդիմության լիդերներից աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն այսօր ասել է, որ ընդդիմությունը շարունակելու է խաղաղ ցույցերը։ Նրա փոխանցմամբ, բոլոր գործողությունները համապատասխանելու են օրենքներին։ Հաջորդ քայլը պետք է լինի համաուկրաինական գործադուլը։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Վրացիները նորից ապամոնտաժել են Ստալինի արձանը. «Ազատություն»

Թելավիում նորից ապամոնտաժել են սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էին վերատեղադրել։ Թելավիի իշխանությունները փոխանցում են, որ արձանն այս տարվա սեպտեմբերի 1-ին առանց պատկան թույլտվության են տեղադրել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Վթարի է ենթարկվել Պնախարար Սեյրան Օհանյանին սպասարկող ավտոմեքենան․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված փողոցում գործող վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարից անմիջապես հետո ավտոմեքենայի

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ`

Օլիմպիական խաղերի հետ կապված ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն ձեռնարկում են անվտանգության միջոցներ․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին: ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում: Միացյալ Նահանգները նախատեսում

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցողը «առաջընթաց» է տեսնում. «Ազատություն»

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Աբաս Արաքչին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում կայացած բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ Արաքչիի վարած բանակցությունները երկուշաբթի օրը տևել են մի քանի ժամ:   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում Նոր տարին դիմավորես առանց ջուր»․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի գրեթե բոլոր 58 սեփական տներում ըստ բակիչների արդեն 1 ամսից ավելի է ջրի խնդրի առաջ են կանգնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած պատմում էին, թե պատճառը փողոցով ու տներով անցնող ջրի խողովակների սառած

Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազը հրաժարական է տվել․ «Ազատություն»

Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն, ով ընդամենը 6 շաբաթ առաջ էր ստանձնել այդ պաշտոնը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, թե փաստեր ունեն, որ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Պարցխալաձեն 2001 Գերմանիայում դատապարտվել է թալանի համար: Պարցխալաձեն հերքել է գողության մեղադրանքները, սակայն հաստատել է, որ Գերմանիայի դատավորն

Հայրապետական օրհնության գիր սիրիահայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը: «Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում

Արաս Օզբիլիսով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչեն»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է Ստամբուլի «Ֆեներբախչեի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ի թուրքական վարկածը եւ նշում, որ նրա տրանսֆերը ձմեռային այս պատուհանում հաստատ չի կայանա, քանի որ ակումբը մինչեւ ամառ հետեւելու է հայ ֆուտբոլիստի մրցելույթներին: Transfermarkt մասնագիտացված ինտերնետային պորտալը 23-ամյա Արասին գնահատում է 6,5 միլիոն եվրո:

Անդրեաս Ղուկասյանի ամանորյա ուղերձը (Տեսանյութ)

2013 թվականի  նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն իր շնորհավորական ուղերձն է հղել, որի տեսանյութը ներկայացնում ենք ներքեւում.

Վրաստանի հայկական համայնքը շնորհավորում է Ամանորն ու Սուրբ ծնունդը

Սիրելի՛ ընկերներ Մի քանի ժամից մենք բոլորս կքայլենք դեպի նոր` 2014 թվական: 2013 թվականը կմնա ետևում: Ետևում, պատմության մեջ, բայց 2013թ.-ի դասերն էլ մենք պետք է հիշենք այնպես, ինչպես անցյալ տարիների դասերը: Անցնող տարին` չնայած բազում դժվարությունների և բարդությունների, համենայն դեպս որոշակի աստիճանում հաջողակ էր Համայնքի համար: Այո՛: Բնականաբար, մենք այս տարում չավարտեցինք մեր բոլոր

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930