Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի հարցով Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը. News.am

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ օգոստոսի 8-ին է դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հետ կապված, սակայն այս մասին հրապարակավ չի հայտնել, քանի որ դեռ արդյունքներ չկան: NEWS.am-ի հետ զրույցում ՄԻ պաշտպանն ընդգծեց, որ Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ ինքն իրավական գնահատականներ տալ չի կարող: «Ռուսաստանի գործընկերոջս մանրամասն ներկայացրել եմ խնդիրը եւ

Տրոմսյոյում մահացած Ուզբեկստանի շախմատիստը հայ չէ

Երեկվա Aravot.am-ում տեղեկացրել էինք, որ Նորվեգիայում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրի օրը երկու շախմատիստ է մահացել, մեկը՝ Ուզբակստանից, մյուսը՝ Սեյշելյան Կղզիներից: Քանի որ սկզբնական շրջանում  նրանց անունները չգիտեինք, մեզ անհանգստացնում էր, թե հատկապես ո՞վ է ուզբեկստանցին, քանի որ այդ երկրի կանանց հավաքականում հանդես էր գալիս կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Իրինա Գեւորգյանը: Ավելի ուշ կայքերը հրապարակեցին

«Սուրբը կպահի մեր տղաներին»

Դավիթ Հակոբյանը Սևանից է: Նա արդեն քանի շաբաթ է՝ ծառայում է Գորիսում տեղակայված զորամասում: Ու հիմա եկել է ցանկալի պահը. նա և իր ընկերները զինվորական երդում են տալիս:  Եվ դա՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Երդվելուց հետո յուրաքանչյուր զինվորի զորամասի սարկավագը՝ տեր Ավետիսը,  նվիրում է աղոթագիրք: «Գարեգին Նժդեհն ասում էր՝ ես 2 հենարան ունեմ՝

Զորամասի 40 զինվորներ թունավորվել էին ճաշարանի պետի պատճառով. Pastinfo.am

«Փաստինֆո». 2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 40 զինծառայողներ սուր սննդային թունավորման ախտանիշներով նախ տեղափոխվել էին զորամասի բուժկետ, ապա` տարբեր հիվանդանոցներ: Կատարված քննության արդյունքում պարզվել էր, որ զինվորների թունավորման պատճառը եղել է զորամասի ճաշարանի ոչ մաքուր սպասքը: Զինվորներին կերակրել են այնպիսի կեղտոտ ամաններով, որոնց վրա զարգացել են աղիքային ցուպիկի խմբին պատկանող մանրէներ և սնունդ

Երիտասարդների կերտած եռագույնը, ռաբիսը, Սամվել Ալեքսանյանի հավակնություններն ու Եռաբլուրը (Տեսանյութ)

Շուտով Եռաբլուրի աջակողմյան բարձունքում՝ Եռաբլուրի եկեղեցու առջև ընկած տարածքում, Արգավանդի խճուղուց կերևա քարերով դասավորված և ներկված եռագույնը: «Եռագույն դրոշ՝ Եռաբլուրում» նախաձեռնության շուրջ 150  անդամներ արդեն երկու ամիս է՝ ՊՆ թույլտվությամբ սեփական ուժերով մաքրում, բարեկարգում են Եռաբլուրի աջակողմյան հատվածը, հավաքում են քարերը, որպեսզի դրանք դասավորեն, ներկեն ու ստանան 60մ երկարություն և 30մ լայնություն ունեցող եռագույնը: Aravot.am-ն

«Ավելի լավ է այստեղ էշություն անեմ, քան գնամ Ռուսաստան փող աշխատեմ»

Դիլիջանցին հայտարարում է, որ չնայած պայմաններին երբեք չի արտագաղթի «Ես ոչ մի խնդիր չունեմ, առավոտը գալիս եմ գործի, երեկոյան տուն գնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի արագ սննդի սպասարկման կետերից մեկի խոհարար տիկին Կարինեն: Նա խոստովանեց, որ չնայած քիչ աշխատավարձ է ստանում, բայց այն նրան բավականացնում է, քանի որ իր վաստակած գումարը

Խորհրդարանի «դեսանտը»՝ Բերդի սահմանագոտում

Սահմանագոտու բնակիչներին արտոնություններ տալու հարցն ուսումնասիրվում է Օգոստոսի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Գուրգեն Արսենյանը, Արմեն Ռոստամյանը, Ռուբիկ Հակոբյանն այցելել են Բերդի սահմանագոտի: Բերդի սահմանամերձ համայնքների ղեկավարներն ասացին, որ խորհրդարանի խոսնակն ու պատգամավորները մասնակցել են Մեհրաբի զորամասի 14-ամյակի միջոցառմանը, որի ժամանակ պարգեւներ են հանձնվել սահմանապահ զորամասի ներկայիս եւ նախկին

Դիլիջանցի. «Դիլիջանի վիճակը շատ վատ է»

«Դիլիջանցուն անհրաժեշտ է աշխատանք, էժան ապրանք, որպեսզի մնա այստեղ» Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի տիկին Ծովինարն արդեն մի քանի տարի է՝ իր ապրուստն է հոգում քաղաքի շուկաներից մեկում՝ բանջարեղեն վաճառելով: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքից գրեթե օգուտ չի ստանում. մարդիկ իրենց առեւտուրը դադարել են շուկայից անել՝ օգտվում են խանութներից կամ փողոցում են

Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մեկնարկի են ելել երեք երկվորյակներ

Ցյուրիխում ընթացող թեթեւ աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում էստոնացի Լեյլա, Լիյնա եւ Լիլի Լույկ 28-ամյա քույրերը միաժամանակ մեկնարկել են մարաթոնյան վազքում: Այսպիսի բան պատմության մեջ դեռ երբեք չի եղել: Լիյնան մեկնարկի ելած 53 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 29-րդը, Լեյլան՝ 43-րդը, Լիլին՝ 47-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rus.postimees.ee-ի

Շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտվել է երկու մասնակցի մահով

Հղում անելով Նորվեգիայի NRK հեռուստաընկերությանը Eurosport-ը տեղեկացնում է, որ շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրի օրը Տրոմսյոյում երկու շախմատիստ է մահացել: Հինգշաբթի երեկոյան հյուրանոցում հայտնաբերվել է Ուզբեկստանի հավաքականի անդամներից մեկի դին: Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը կրիմինալ բնույթ չի կրում: Նույն օրը ավելի վաղ, հենց խաղադահլիճում Սեյշելյան Կղզիների հավաքականի 67-ամյա շախմատիստն իրեն վատ է զգացել

Սահակաշվիլին գեղեցկանալու համար 95 միլիոն դրամի չափով գումար է վատնել. Грузия Онлайн

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե որքան գումար է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծախսել կոսմետիկ ծառայությունների վրա, հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը: Ըստ դատախազության իրականացրած հետաքննության նյութերի, Միխեիլ Սահակաշվիլին և նրա մերձավորները 2009-2012թթ. կոսմետիկ ծառայությունների վրա ծախսել են 673 260 լարի (մոտ 160 միլիոն դրամ), որից 399 495 լարի (մոտ 95 միլիոն դրամ)

Մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նոր Նորք վարչական շրջանի թվով 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. քննություն է տարվում՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության

Դիլիջանում մեկնարկեց «Մշակութային վերածնունդ» փառատոնը

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գորգագործները ներկայացրեցին իրենց աշխատանքները Այսօր՝ օգոստոսի 16-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը: Փառատոնին մասնակցում էին գորգագործներ ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլեւ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղի գորգագործությունը ներկայացնում էր «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որի արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը հենց տեղում գորգ էր գործում եւ ցանկացողներին բացատրում

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը 12 երկրներից Հայաստանը երկրորդ տեղն է գրավել. РИА Новости

Հայ տանկիստները Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության խմբային մրցույթում երկրորդ տեղն են գրավել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մրցույթն անցկացվել է օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան «Ալբինո» զորավարժարանում: Մասնակցել են 12 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Սերբիան, Անգոլան, Վենեսուելան և Հնդկաստանը: Խմբային մրցույթում առաջին տեղը գրավել են ռուսները, որոնք գրանցել են 1 ժամ

«Օրհնված խաղողն ավելի համեղ է». քահանա

Վաղը՝ օգոստոսի 17-ին, մենք տոնում ենք հնուց ի վեր նշվող ամենասիրված տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը, որը Հայ առաքելական եկեղեցին անվանում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որի հիմքը Մարիամ Աստվածածնի ննջման և վերափոխման պատմությունն է: «Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո Աստվածածինը ևս 12 տարի ապրում է այս աշխարհում:

Սեյրան Օհանյան. «Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը»

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ

Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել

«Դա Եվրասիական օրակարգ մտցնելու տեսանկյունից չեմ դիտարկում: Ուղղակի ցանկացած հակամարտություն հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական տնտեսական միության հնարավորությունը»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այն, որ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որին հետևել է Նազարբաևի մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, որ Սոչիում ԼՂ հարցում առկա բարդություններն են քննարկվել, արդյոք դա չի՞ նշանակում, որ

Ի՞նչ է նշանակում «ազգայնականություն» (Տեսանյութ)

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը Արամ Աբրահամյան.- 50 տարի առաջ խորհրդային դատարանը վճիռ կայացրեց Մերուժանի դեմ: Խնդրում եմ, հիշեցրեք, ի՞նչ վճիռ էր դա, քանի՞ տարով եւ ինչի՞ համար: Մերուժան Հովհաննիսյան.- ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան, քննության առնելով իմ նկատմամբ

Հրդեհ` ազատագրված Կովսականի տարածքում, ծուխը դեպի Կապանի ուղղությամբ է տարածվում

Արդեն մեկ ժամից ավելի է ինչ Սյունիքի մարզի հարակից ազատագրված տարածում հրդեհ է բռնկվել: Ինչպես մեզ ահազանգած բնակիչներից մեկը նշեց` Կապանի օդանավակայանի տարածքից երեւում է  հեռվում բռնկված հրդեհը, այն  դեպի Կապանի տարածաշրջանին է մոտենում, իսկ առաջացած ծուխն արդեն մեկ ժամ է դեպի Կապան քաղաքի ուղղությամբ է տարածվում:   Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից փոխանցեցին, որ բռնկված հրդեհը

«Պետք է պատրաստ լինել պատերազմի»

ԼՂՀ նախկին արտգործնախարարի կարծիքով՝ Ալիևը վախենում է կանգնել Ռուսաստանի կողքին կամ հստակորեն սատարել Արևմուտքին՝ հասկանալով, որ ցանկացած որոշում կարող է աղետալի լինել իր իշխանության և ընտանիքի համար

Մարիամ Սեհպոսյան. «Շնորհակալ եմ մորս եւ Երեւանում վինդսերֆինգի իմ առաջին մարզիչ Արմեն Նազարյանին»

Նանջինգում Ռուսաստանի հավաքականի կազմում վինդսերֆինգի մրցումներին մասնակցելու է առագաստային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Մարիամ Սեհպոսյանը: 16-ամյա հայուհին Ռուսաստանի ԱՕԿ-ի կայքին տված հարցազրույցում հպարտությամբ խոսել է իր հայկական արմատների մասին եւ պատմել, թե ինչպես է ընտրել վինդսերֆինգ մարզաձեւը: Մարիամի խոսքերով, հայկական արմատները ժառանգել է հորից, իսկ այս մարզաձեւով զբաղվել սկսել յոթ տարի առաջ, երբ

Ցեղասպանության հարցը քննարկում են Ստամբուլում

Հայաստանի եւ Թուրքիայի դպրոցներում աշխատող ուսուցիչների մի մեծ խումբ այս օրերին մասնակցում է ՀՔԱ Թուրքիայի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպած հավաքին` «Կամաց-կամաց-yavaş yavaş» ծրագրի շրջանակում Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերի հարցը քննարկելու, միմյանց ճանաչելու, հայերի ցեղասպանության մասին ճշգրիտ տեղեկությունը Թուրքիայի դպրոցականներին հասցնելու ելքեր եւ շփման եզրեր գտնելու նպատակով: Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցում

«Խելացի երիտասարդները պայքարի տարբեր օջախներում են»

Եվ դա, ըստ ակտիվիստի, իշխանությունների համար մտահոգության առիթ է դարձել

«Ալիշանի» գազի նոր հաշվիչները 200-500 հազար դրամ պակաս են գրում

Գործարանի սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ասում է՝ ինչ նոր հաշվիչներ են տեղադրվել, սպառված գազի խելամիտ հաշիվներ են գալիս. նախկինում «Գազպրոմը» կեղծում էր հաշվարկման թվերը Պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը ամիսներով «կոկորդ էր պատռում», որ «ՀայՌուսգազարդը» մոտ 3 տարի այս ընկերությունից գազի սպառման դիմաց ավելի գումարներ էր պահանջում: Ապացուցելու համար, որ գործարանն այդքան գազ

Դատավճռում բացակայում են ապացուցման ենթակա հանգամանքները

Թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվելու համար 5 տարվա ազատազրկվածի փաստաբանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Ֆեյսբուքում «ամենալայքվածը» Չարենցի էջն է. Ամենաակտիվը՝ Վահագն Դավթյանինը

Հաճախ Ֆեյսբուքում ամեն գրառում կատարող իրեն գրող է երեւակայում: Նրանց զուգահեռ՝ իրական գրողներն էլ են «հանգրվանել» Ֆեյսբուքում: Օրինակ, Հովհաննես Թումանյանի անունով Ֆեյսբուքում 6 էջ կա: Ամենաշատ՝ 5941 հավանություն արժանացած թումանյանական էջում, բացի Թումանյանի ստեղծագործություններն ու նրան վերաբերող հոդվածները, նաեւ բացառիկ նկարներ կան, ինչպես, օրինակ, մեկը, որտեղ Թումանյանը յափնջիով է ու հովվի գլխարկով: Վերջին թարմացումն այս

Ինչպես Գոհար Գասպարյանին 25 օրով Լոռի գործուղեցին

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը՝ «Հայաստանի սոխակի» կյանքի անհայտ դրվագների մասին

Սկանդալ՝ պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ չտված

Նանջինգում պատանեկան օլիմպիական խաղերը դեռ չմեկնարկած, արդեն առաջին սկանդալային անակնկալն է գրանցվել: Կազմակերպիչները աֆրիկյան երկրների երեք մարզիկների զրկել են մրցումներին մասնակցելու իրավունքից՝ Էբոլի տենդով վարակված լինելու պատճառով: Երկրների եւ մարզիկների անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ այդ երկրները Աֆրիկայի արեւմտյան հատվածից են, իսկ մարզիկներից երկուսը պետք է հանդես գային մենապայքարային, երրորդը՝ ջրային մարզաձեւերից մեկում:

«Հոգեկան հիվանդն էլ կարող է նման բան ասել». Օֆշորի գործով կողմերն իրար չեն հասկանում

Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանն էլ պնդում է, որ Սուքիասյանի հարցաքննության ավարտից հետո պարզ կդառնա առերեսում իր պաշտպանյալի եւ Սուքիասյանի միջեւ կլինի, թե՞՝ոչ: «Դեռ հայտնի չէ առերեսման անհրաժեշտության մասին, բայց կարծում եմ, որ առերեսում կլինի, որովհետեւ էական հանգամանքներ կլինեն, որոնց շուրջ հակասություններ կառաջանան: Իսկ

«Կարպ Խաչվանքյանն ասում էր՝ ինձ նվագել սովորեցրեք»

Զրույց կոնցերտմայստեր Ռիտա Գրիգորյանի հետ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ արդեն 35 տարի. բեմում և բեմից դուրս բոլորի մտերիմ և սիրելի Ռիտա Գրիգորյանը (լուսանկարում) սիրով է աշխատում թատրոնի մեներգիչների հետ, մանրակրկիտ մշակում նույնիսկ ամենափոքր երաժշտական ֆրազը, վարպետությամբ սովորեցնում և հղկում երգիչների երաժշտական կերպարները և շարունակում…սովորել: Տասնամյակների հեռվից Ռիտա Գրիգորյանը խոստովանում է, որ ժամանակին թատրոնն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031