Օրվա լրահոսը
Բացահայտվել է, թե ովքեր էին Տարոն Մարգարյանին պաշտպանողները. Yerkir.am
Մի խումբ երիտասարդներ արել են ամեն ինչ` հայհոյել, սադրել ու խոչընդոտել, որպեսզի լրագրողները չկարողանան լուսաբանել Տարոն Մարգարյանի թեզի խայտառակ պաշտպանությունը: Այսօրվա գործողությունների ժամանակ առավել ակտիվ էին հատկապես երեք երիտասարդներ: Նրանցից մեկը` ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն է, ՀՀԿ-ական է եւ ակտիվ գործունեություն է ծավալում երիտթեւում: Նաեւ Երիտասարդական խորհրդարանի անդամ է: Մյուս երիտասարդը, ով, ըստ
Վիկ Դարչինյանը երկրորդ արու զավակին է սպասում
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի ընտանիքը մոտ ժամանակներս կհամալրվի: Նա եւ կինը՝ Օլգան, սպասում են երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: Այս լուրն այսօր Aravot.am-ին ավետեց Վախթանգի անձնական եւ առաջին մարզիչը՝ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ-ադրբեջանական բանակցությունների վերականգնումը կարևոր ձեռքբերում էր. ՌԴ ԱԳՆ զեկույց 2013
Հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 2013թ. տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների զեկույցը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը ԱՊՀ երկրների հակամարտությունները հարթելու համար նպատակաուղղված ջանքեր է գործադրել: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քայլերն իրականացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) համատեղ սերտ համագործակցությամբ: Միասնական ուժերով հնարավոր եղավ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունները բարձր մակարդակում վերականգնելու սկզբունքային պայմանավորվածության հասնել», –
Ո՞վ կփոխհատուցի ադրբեջանական գնդակոծությունից վառված խաղողի այգիների տերերին
Սահմանամերձ գյուղից արտագաղթում են
Левый Берег. Ուկրաինան պատրաստվում է անդամակցե՞լ Մաքսային միությանը
Ուկրաինայի իշխանությունները հնարավոր է շուտով Մաքսային միության հետ պայմանագիր ստորագրեն: Գրում է «Լևի Բերեգ» պարբերականը, որի տրամադրության տակ փաստաթղթեր են անցել, որից հետևում է, որ պայմանագիրը կքննարկվի փետրվարի վերջին: Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 12-ին: Դրա վրա աշխատել է Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը: Կառավարությունից հաստատել են, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, սակայն դրա հետ կապված որոշում
Այլևս կոտրված է հանրային այն կարծրատիպը, որ չունենք ժամանակակից հայ գրականություն
«Անտարես» հրատարակչությունը շարունակում է ակտիվորեն հրատարակել և տարածել ժամանակակից գրականություն: «Տարվա սկզբին կարողացանք Երևանում գրքի հերթ գոյացնել: Ընդամենը երկու ժամվա ընթացքում Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» վաճառվեց 225 օրինակով: Անկախության շրջանում դա աննախադեպ իրողություն էր»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Արքմենիկ Նիկողոսյանն իր խոսքում կարևորեց նաև
New York Times. Սուրբ Ծննդյան հայկական անակնկալը Նյու Յորքում
«New York Times» թերթում Ջոն Մորգենթերնը պատմում է մի հայ տաքսի վարորդի հետ հանդիպման մասին, որն իրեն Սուրբ Ծննդյան հայկական անակնկալ է մատուցել, քանի որ պարզել է, որ Մորգենթերն մի փոքր հայկական արմատներ ունի: «Տուն վերադառնալիս որոշեցի զրուցեմ տաքսու վարորդի` Կարլի հետ: Տվեցի հասցես: Խոսեցինք եղանակից: Նա հարցրեց որտեղից եմ: Ինչ-որ ձև խոսակցությունը հասավ Լոս
Հայտնի դարձան 2013 թվականի լավագույն գիտական նախագծերը
«Մինչ այժմ մեր նախարարությունն հատվածական որոշ նախաձեռնություններ ունեցել է երիտասարդ գիտամանկավարժական ուժի խրախուսման առումով, բայց 2013 թվականին մենք որոշում կայացրեցինք, որ այս հատվածական նախաձեռնությունները պետք է ամփոփել մի տիրույթում եւ ոչ միայն դարձնել համակողմանի, այլեւ՝ ամենամյա»,- դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Լավագույն գիտական նախագիծ-2013» միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ
Շիրակի մարզպետը`մարզի չսափրված ու ձեռքերը գրպանները մտցրած բժիշկների մասին (Տեսանյութ)
Այսօր մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ նաև մարզի առողջապահական ոլորտին` էթիկայի, վարվեցողության դասեր տալով բժիշկներին: «Ես կուզենայի ուշադրություն հրավիրել բուժհիմնարկների աշխատողների մասնագիտական էթիկայի հետ կապված խնդիրներին, ես մի քանի անգամ կրկնել եմ նույն բանը բուժհիմնարկների աշխատողների հետ հանդիպման ժամանակ: Չսափրված բժիշկ, ձեռքերը գրպանը բժիշկ…իմ վրա շատ վատ ազդեցություն են թողնում:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կապանում
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը Կապանում հանդիպում ունեցան կուսակցության անդամների եւ քաղաքացիների հետ: Վերջիններս Կապանի մշակույթի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում խոսեցին երկրի ներքին եւ արտաքին քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի, վերջին զարգացումների մասին: Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանն արտահայտեցին իրենց անձնական, կուսակցության դիրքորոշումները եւ ներկայացրեցին առաջարկվող լուծումները: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի
Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձևավորված հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքների ընթացքը նշել է, որ նախորդ նիստից մինչ օրս ընկած
Մեդիափորձագետը ողջունում է, որ հանրայինին արգելեցին գովազդ ցուցադրել
Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին և որոշել այն ներկայացնել Ազգային ժողով: Ըստ այդմ՝ «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Չինաստանում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 26-ին հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնավորապես` քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես
ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական մշտադիտարկումն անցկացրեց
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել ուժային կառույցներում: Դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը եւ Իշխան Խաչատրյանը աշխատանքային այց կատարեցին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու 2013 թ.ձմեռային զորակոչի ընթացքին: ԱԺ պատգամավորները զրուցեցին նորակոչիկների ու նրանց
13 տարեկանում Իսպանիա մեկնած վանաձորցու նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է
Չնայած դրան` նա ցանկություն չունի վերադառնալ Հայաստան: ՀՀ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանի բողոքը` վերացնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով պարտավորեցվում էր վերացնել Տիգրան Կոստանյանի իրավունքները խախտող որոշումները: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման արդյունքում Տիգրան Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է ոչ թե հանցակազմի
Գիզիրյանի համերգախառն, տոնական սեղաններով մարզխորհրդի նիստին փոխարինեց Ցոլակյանի բարոյախրատական նիստը (Տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին մարզում կատարված ու չկատարված աշխատանքները: Ի տարբերություն Շիրակի նախորդ մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի, որն ամփոփիչ մարզխորհրդի նիստը մշտապես անցկացնում էր այսպես ասած Գյումրու կուսանոցում, Անի թաղամասում գտնվող «Տիրամայր Հայաստան» կառույցում, որպեսզի մեծ դահլիճի առկայության պայմաններում կարողանա նիստից հետո ճոխ հյուրասիրություն կազմակերպել՝ ներկայիս մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն այն անցկացրեց
Ի՞նչ զենքով պետք է պայքարել «կազյոլի» և «իմ դեմ խաղ չկա» լեզվով խոսող իշխանության դեմ
«Դա իր իրավունքն է, իսկ արդյունքի տեսանկյունից՝ չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի այն «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, այսպես արձագանքեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա հոռետես է, որ Հայաստանում հնարավոր է որևէ քաղաքական նախաձեռնությամբ ինչ- որ բան փոխել: Ըստ նրա` պայքարը տեղափոխվել է բավականին կոշտ դաշտ, երբ «իշխանությունը
Գողացել է հեռախոս և հագուստներ
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Նարե Ն.-ն և հայտնել, որ քրոջ ծանոթուհին մեկ գիշեր իրենց տանը մնալով` գողացել է հեռախոս և հագուստներ: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեից բերման են ենթարկել 1982
Կոմանդոսը` իր դեմ մահափորձի ու հոկտեմբերի 27-ի հետ կապի մասին
Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) հերքում է, որ ավելի քան 10 տարի առաջ իր նկատմամբ մահափորձ է եղել, այն էլ` հոկտեմբերի 27-ի գործով իր ունեցած տեղեկատվության համար: Հիշեցնենք, որ 1in.am-ի փոխանցմամբ, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը` այժմ Արթիկի ՔԿՀ-ում գտնվող Արթուր Այվազյանը, դատարանում հայտարարել է, որ իր մասնավոր 12 տարվա հետաքննությամբ հավաքել է
Քաղաքապետարանի հանձնաժողովը պարզել է, որ գազի գինը 14 դրամով էժան է (Տեսանյութ)
Ուղեվարձի բարձրացումից հետո կներդրվի նոր երթուղային ցանց եւ տոմսի միասնական համակարգ
Պաշտպանի տեղեկացմամբ՝ դատախազը ոստիկանությունում հանդիպել էր տուժողին, հորդորել՝ փոխել ցուցմունքը
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Ինեսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Ինեսա Պետրոսյանը ներկայացնում էր Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի շահերը: Նրա պաշտպանյալները բարձրագույն կրթությամբ են, Խաչիկը ԱՎՄ անդամ է, ազատամարտիկ, անչափահաս երեխաների հայր: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են
300 միլիոն դոլարի պարտք չի՞ եղել և գազային պայմանագրի կնքահայրը Կարեն Կարապետյա՞նն է (Տեսանյութ)
«Եթե Սուքիաս Ավետիսյանը չի գալիս Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին` հասկանալով, որ օրենքի կոպտագույն խախտում է տեղի ունեցել, ապա լավ կլինի հրապարակային դա հայտարարի: Եթե քաղաքական դրդապատճառով չի գալիս` մտածելով, որ ոչ իշխանական ուժերն են, և ամեն ինչ կանխակալ է, ապա ասեմ, որ նման բան չկա»,-ԱԺ հաշվիչ հանձնաժողովի`այսօր հրավիրված արտահերթ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի
Անսպասելի հայտնագործություն՝ ճանապարհին
Լինելով վարորդ, այսինքն՝ ըստ էության, հայրենական պետավտոտեսչության կողմից «հետապնդվող» եւ «հալածվող», երբեք չէի մտածի, որ կարող է հիանամ ճանապարհային ոստիկանով: Բայց այդ օրն էլ եկավ: Այնպես ստացվեց, որ այս տարվա ամենացուրտ օրը, երեւանյան ամենաբանուկ «ոլորաններից» մեկում՝ Հրաչյա Քոչար փողոցի սառցակալած «կամրջի» վրա, մեր մեքենայի ղեկը անշարժացավ՝ անհույս եւ կարծես անդարձ: Մեքենան խափանված կանգնած էր, իսկ
Սուքիաս Ավետիսյան. «Ձմեռ պապիներին պիտի հաշվի՞, թե՞ տոնածառի խաղալիքները»
«Զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սուքիաս Ավետիսյանը`անդրադառնալով հանձնաժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստին եւ կայացրած որոշումներին: Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի`ընդդիմադիր անդամների հրավիրած արտահերթ նիստի ընթացքում բացի նրանից, որ որոշվեց «գազային» համաձայնագրի բաց քվեարկության հարցը վիճարկել ՍԴ-ում, նաեւ ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ
Տաքսու մեջ գտած իրերը վերադարձնելու համար ցանկացել է գումար շորթել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին: Պարզվել է, որ մի քաղաքացու` դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու
Հայհոյեցին ու հրմշտեցին լրագրողներին՝ հանուն քաղաքապետի՞ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր ժամը 14-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում կայացավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Տնտեսագիտականում ծառայություն իրականացնող ոստիկանները չթույլատրեցին լրագրողներին վերեւ բարձրանալ՝ ասելով, որ այդ մասին ռեկտորի հրահանգն ունեն: Համալսարանի աշխատակիցներից մեկը, հավանաբար բուժքույրը, որովհետեւ սպիտակ խալաթով էր, խոստացավ տեղեկացնել մամուլի քարտուղար Գոհար Գեւորգյանին, որ լրագրողները սպասում են ներքեւում եւ պահանջում՝
«Վախենում են՝ նախագահը հոգեդարձ լինի»․ կնոջը թույլ չեն տվել հասնել նախագահական. epress.am (Տեսանյութ)
«Սերժ Սարգսյանի ու իշխանությունների մեռած հոգիների համար» նախատեսված մոմավառության կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին մի քանի տասնյակ ոստիկաններ այսօր թույլ չեն տվել դուրս գալ Ազատության հրապարակից ու բարձրանալ Բաղրամյան 26։ Ավելի վաղ Еpress.am-ի թղթակցին Մարգարյանն ասել էր, որ պատրաստվում է երթով գնալ նախագահական նստավայր և հիշատակի մոմավառություն անցկացնել։ Մինչ երթի մեկնարկը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է
Ընդդիմադիրները գազի հարցով հարցումներ կուղարկեն կառավարությանը
Այսօր Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Պատգամավորների`կառավարությանն ուղղվելիք հարցերը վերաբերվելու են բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքին` պարզելու՝ արդյոք պահպանվե՞լ են միջազգային համաձայնագրի դրույթները
Սիսիանի Բռնակոթ գյուղում եռյակ հորթ է ծնվել
Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի բնակիչ Սեյրան Առաքելյանին պատկանող անասնապահական ֆերմայի բնակիչների թիվն ավելացավ եւս երեքով: Ֆերմայի անասնապահ Արտակ Սաֆրազյանն անակնկալի է եկել, երբ անասնագոմում Խումար անունով կովը միանգամից երեք հորթ է ծնել: Ֆերմերն անկեղծանում է, որ իր կյանքի 55 տարիների ընթացքում եւ իր անասնապահական գործունեության տարիներին նման երեւույթի ականատես չէր եղել: «Գիտեի, որ կովը պետք