Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձան 2013 թվականի լավագույն գիտական նախագծերը

Դեկտեմբեր 26,2013 20:11

«Մինչ այժմ մեր նախարարությունն հատվածական որոշ նախաձեռնություններ ունեցել է երիտասարդ գիտամանկավարժական ուժի խրախուսման առումով, բայց 2013 թվականին մենք որոշում կայացրեցինք, որ այս հատվածական նախաձեռնությունները պետք է ամփոփել մի տիրույթում եւ ոչ միայն դարձնել համակողմանի, այլեւ՝ ամենամյա»,- դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած  «Լավագույն գիտական նախագիծ-2013» միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Մրցույթը հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից: Մրցույթին ներկայացվել էին 40 աշխատանք, որոնցից հանձնաժողովը առանձնացրել է լավագույն 9 աշխատանքները, մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել  է 1800000 դրամ:

IMG_0265

Միջոցառման ընթացքում նաեւ հայտնի դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայտարարած մրցույթի արդյունքները: ԳԱԱ մրցանակը հիմնվել է 2 տարի առաջ եւ շնորհվում է երիտասարդ գիտնականներին  կոնկրետ բնագավառում, նա հանդիսանում է ԳԱԱ երիտասարդ գիտնականներին հատկացված ամենաբարձր մրցանակը: Այս տարի ներկայացվել էին կենսաբանության բնագավառում 5 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր հոդվածաշարներից, որոնցից ընտրվել է Երեւանի պետական համալսարանի գիտաշխատող Կարեն Թռչունյանի աշխատանքը:

Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կատարած աշխատանքի թեման էր բակտերիաների կողմից մոլեկուլային ջրածնի արտադրությունը գլիցերինի խմորման ընթացքում.

«Նա ունի մեծ կիրառական նշանակություն եւ գլիցերինի խմորումը 2006 թվականին է բացահայտվել եւ մենք փորձել ենք այդ ուսումնասիրություններում մեր ներդրումը ունենալ  եւ 2008 թվականից կատարել ենք այդ աշխատանքները»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031