Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կապանում

Դեկտեմբեր 26,2013 18:20

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը  Կապանում հանդիպում ունեցան կուսակցության անդամների եւ քաղաքացիների հետ: Վերջիններս Կապանի մշակույթի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում  խոսեցին երկրի ներքին եւ արտաքին քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի,  վերջին զարգացումների մասին: Զարուհի Փոստանջյանն ու Արմեն  Մարտիրոսյանն արտահայտեցին իրենց անձնական,  կուսակցության դիրքորոշումները եւ ներկայացրեցին առաջարկվող լուծումները:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դահլիճում հավաքված կապանցիներն այն կարծիքին էին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն պաշտպանում Հայաստանի շահը: «Բոլորն այն կարծիքին էին, որ միանշանակ պետք է այս կեղծված  իշխանություններին հեռացնել՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Ժողովրդի կողմից ցանկություն կա պայքարելու ստեղծված իրավիճակը փոխելու համար: Արտաքին մարտահրավերները բավականին լուրջ են..»- ասաց պարոն Մարտիրոսյանը: Հանդիպումը թեեւ անցկացվել էր աշխատանքային ժամին, բայց դահլիճը գրեթե լիքն էր ու ներկա էին երիտասարդներ, միջահասակներ եւ տարեցներ: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ տոներից հետո նման հանդիպումներ կանցկացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում եւս, մեկնարկը տրվել է Կապանից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031