Օրվա լրահոսը

Մաքսային միությունը` մամուլի ազատության լուրջ մարտահրավեր

«Ակնհայտորեն Մաքսային միության անդամակցումը լուրջ մարտահրավեր է մամուլի ազատության առումով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հետաքրքրվեցինք` համամի՞տ է «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Արմեն Դուլյանի այն կարծիքին, թե « մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Համենայնդեպս, դեպի Արմեն Դուլյանի արտահայտած կարծիքը մեր մամուլը արագ շարժվում

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, Ճամբարակի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն

Վլադիմիր Մովսիսյանը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիր

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 7-րդ մրցանակաբաշխությունը։ Այն կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։  «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մինչև նախարար

Քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը: Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը: Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Այս

Հրաչ Մուրադյանի սպանության գործով կասկածյալն ազատ է

Այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Նա ապրիլի 2-ից կալանավորված էր եւ մեղադրվում էր սպանության համար: Նոյեմբերի 13-ին ամբաստանյալի պաշտպանները գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտնել, որ սույն քրեական գործով չի հիմնավորվել Ա.Պետրոսյանի առնչությունը նշված

Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կա­պակցությամբ:  ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։ *** Արթուր Առաքելյան  Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1976 թ. 9 հունիսի, ք. Երևան Կրթություն  1993-1998

Խորհրդարանական ուժերի պահվածքը, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «Գազայինին դեմ ըլալով, Մաքսայինին կողմ կըլանք»

Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, կան հակակայսերապետական տրամադրություններ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին այսօր «Հայելի» ակումբում հարց ուղղեցին, թե խորհրդարանում «գազային» համաձայնագրերի քվեարկությունից հետո շրջանառվող այն տեսակետը, թե ոչ իշխանական ուժերը կարող են վայր դնել մանդատները, որքանո՞վ է իրական հնարավորություն: Ըստ Շահնազարյանի՝ եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա խորհրդարանական ճգնաժամ կառաջանա եւ

Տեղեկացված լինելու իրավունքը. Օրինապաշտի անկյուն

Վարորդները նկատած կլինեն. հասնում ես խաչմերուկին, դիմացդ ընդամենը մեկ ավտոմեքենա է, եւ լուսացույցը ցույց է տալիս, որ դեռ երեք-չորս վայրկյան կանաչ լույս է վառվելու, վստահ ես, որ կհասցնես անցնել կանաչ լույսի տակով եւ խնայել 30 վայրկյան: Սակայն դիմացիդ մեքենան հանկարծակի արգելակում է, եւ բավական չէ՝ խաչմերուկն անցնելու քեզ թույլատրված 11 վայրկյանից 3-ն անիմաստ կորչում է,

Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել, քան Մեսսին ու Ռիբերին միասին վերցրած

Անցնող տարում Կրիշտիանու Ռոնալդուն ռմբարկուների մրցավազքում մրցակցությունից դուրս է: Մադրիդի «Ռեալի» աստղը եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի 28-ամյա ավագը 2013 թվականին բոլոր մրցաշարերում միասին խփել է 69 գոլ, որոնցից 59-ը՝ իր ակումբի կազմում, 10-ը՝ ազգային հավաքականի, որը հենց դրանց շնորհիվ մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ: Երկրորդ տեղում ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրաիմովիչն է՝ 47 գնդակ:

ՀՀ տնտեսության զարգացման բանալիներն ու ՌԴ տնտեսական աճի դանդաղ տեմպերը

«Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունից հետո սպասվող արտոնություններն ավելի շատ կլինեն, քան վնասները»,-կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հարցին` ի՞նչ արտոնությունների մասին կարող է խոսք լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՌԴ-ում գրանցվել է 1.4 տոկոս տնտեսական աճ, ինչը այնքան էլ լավ ցուցանիշ չէ,

Արեգ Միքայելյան. «Մեր հանդեպ Եվրոպայի հետաքրքրությունը չի կորել»

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր է վերադարձել եվրոպական գործուղումից: Եղել է Պոտսդամի, Քյոլնի աստղաֆիզիկայի ինստիտուտներում, գիտական ծրագրերով՝ Լեհաստանի Վարշավա եւ Տորուն քաղաքներում, Տարտուի աստղադիտարանում: Լեհաստանյան ծրագրերից խոսելու ժամանակ, որոնք Արեւելյան գործընկերության համատեքստում էին, պարոն Միքայելյանը հայտնեց, որ Եվրոպան՝ ի դեմս Լեհաստանի, հետաքրքրված է նախկին խորհրդային միության պետությունների հետ

«Հարսնաքարի գործով» դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք հունվարին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի գործով» բացելով դատական նիստը՝ տեղեկացրեց, որ մեղադրող Արմեն Մարուխյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հրամանով դեկտեմբերի 25-28-ը գտնվելու է արձակուրդում: Այդ մասին նրանք իրազեկել էին դատարանին նիստը սկսվելուց րոպեներ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Մեղադրանքի կողմից տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին տրամադրվել

Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանի ամբիոնն էլ կգրավեր

Իսկ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն «գազային» համաձայնագիրը ստորագրած եւ այն վավերացնել ցանկացող մարդիկ: «Ես այդ պահին երեւի կօգնեի Զարուհի Փոստանջյանին: Հնարավոր է, որ ամբիոն էլ գրավեի, կոչ անեի, որ ամբիոն էլ գրավենք: Քաղաքակիրթ աշխարհում էլ ամբիոն գրավելն ընդունված է, դա էլ պառլամենտարիզմի գործիքներից է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց

Բորիս Նավասարդյանը` Իշխանյանին. «Չմասնակցելով դժգոհություններ հայտնելը` հասկանալի չէ»

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի Ազգային պլատֆորմի (ՀԱՊ) համակարգող Բորիս Նավասարդյանը անդրադառնում է պլատֆորմի անդամ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դժգոհություններին: Հիշեցնենք, որ պարոն Իշխանյանը պլատֆորմին իր անդամակցությունը կասեցնելու նամակ է ուղարկել : «Ոչ մի նոր բյուրոկրատական ընթացակարգեր չեն մտցվել: Դա նշված է պլատֆորմի կազմակերպչական սկզբունքներում, որն ընդունվել է դեռ 2011-ին:

Քաղաքագետը` ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի` գյումրեցիներին հասցրած վիրավորանքի մասին

Երկու օր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը,   Galatv.am կայքով  հնչեցնելով  իր կարծիքը՝   մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին, ակնհայտ  վիրավորել էր գյումրեցիներին: Տիկինը հայտարարել էր. «Ես դեմ  եմ այս որոշմանը, ընդհանրապես մշակույթը շատ քաղաքային երևույթ  է, և դարերի ընթացքում բոլոր այն գործիչները, արվեստագետները, ովքեր մեծ հաջողություններ են գրանցել, նրանք  միշտ համախմբվել են կենտրոններում: Մշակութային կենտրոնը միշտ քաղաքային

Արտասահմանյան մեքենաների գները մինչև հունիս բարձրանալու են

«Մաքսային միության անդամակցության դեպքում մենք տնտեսական տեսանկյունից մեծ խնդիրներ կունենանք: Մաքսային միությունում առաջինը Ռուսաստանի շահերն են ներկայացվելու, իսկ Ռուսաստանը առաջինն իր շահերն ու իր ապրանքն է պաշտպանելու»,-այսպիսի մտահոգություն հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի պլատֆորմի երկրորդ աշխատանքային խմբի համակարգող Կարեն Չիլինգարյանը:  Aravot.am-ը խնդրեց մանրամասնել, թե մասնավորապես ո՞ր հարցերում է ՀՀ-ն տուժելու: Պարոն Չիլինգարյանը փաստեց, որ

«Ժառանգությունը» գոհունակություն է հայտնում

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:  Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվում է շախմատի տարեվերջյան փառատոնը

Մեր հանրապետության երեք ներկայացուցիչներից, որոնք հանդես են գալիս ուժեղագույնների «A» խմբում, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը չորս տուրում կորցրել է կես միավոր ու եւս ութ հոգու հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր, իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առայժմ 2,5 միավոր ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հակաեվրոպական քարոզչությո՞ւն, թե՞ «գենդերի» դեմ պայքար

Վերջին ամիսներին, երբ Հայաստանում դեռ բարձրաստիճան պաշտոնյաները համոզում էին հասարակությանը, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունն ընդունելի է Եվրամիության համար, եւ դեռ  հայտարարված չէր Մաքսային միությանը անդամակցելու մասին, պարբերաբար հակաեվրոպական քարոզներ էին տեղի ունենում: Ընդ որում, թիրախը ընտրված էր, այսպես ասած՝ «գենդերային օրենքը», որն, ըստ օրենքի դեմ պայքարողների, եվրոպական այլասերվածության քարոզչության հիմք է տալիս: Ավելի պարզ ասած՝ այդ

2013-ի 13 «քյալագյոզությունները»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այսօր, «Ուրբաթ» ակումբում, ամփոփելով հեռացող 2013 թվականը՝ բերեց 2013-ի թոփ 13 անհաջողությունները Հայաստանի համար: Առաջին եւ երկրորդ տեղում անցնող տարում կայացած երկու «կեղծված, խայտառակ ընտրություններն էին»՝ նախագահականն ու Երեւանի ավագանու: Դրան հաջորդում էր տնտեսական բլոկի երեք ձախողում. Առաջինը ճանապարհատրանսպորտային խախտումները գրանցող տեսախցիկներն են, որոնք, ըստ Արամ Մանուկյանի, «հարյուր

404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 25-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի

Հայ պատանիներն աշխարհի առաջնությունում առաջատարների շարքում են

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատանիները շարունակում են հաջող մրցելույթները: Ութ տուրից հետո Անի Հարությունյանը (16 տարեկաններ) եւ Արամ Հակոբյանը (12) իրենց տարիքային խմբերում մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում են: Մեդալների իրական հավակնություններ ունեն նաեւ Հովհաննես Գաբուզյանը եւ Սուսաննա Գաբոյանը (2-ն էլ՝ 18 տարեկաններ), Հայկ Մարտիրոսյանը (14), Շանթ Սարգսյանը

Պայթուցիկներ եւ հրավառության սարքեր թույլատրվում է գնել միայն անձնագրերով

«Էլ ինչ Նոր տարի՝ առանց հրավառության»,- ասում է 46-ամյա Լուսինեն: Հիշում է՝ մոտ 40 տարի առաջ էր, երբ Ամանորին սպասում էր նույնքան սրտատրոփ, որքան այժմ իր երեխաները: «Նստում էինք հայրիկիս «մասկվիչկան» եւ գնում Հանրապետության հրապարակ: Հայրս մեքենան կանգնեցնում էր Սախարովի հրապարակի մոտ, եւ մենք մեքենայի ներսից դիտում էինք հրավառությունը, այն ժամանակ ուղիղ եթեր չկար եւ,

«Համաչափ սիրվենք նախարարության կողմից»

Պետական որոշ կամերային կոլեկտիվների ձեռքբերումներն ու ակնկալիքները Երաժշտասեր հասարակայնության շրջանում ընդունված մտայնության համաձայն, կամերային կոլեկտիվներին՝ ի տարբերություն ակադեմիականների, համեմատաբար ավելի քիչ գումար է անհրաժեշտ ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: «Առավոտի» հետ զրույցում մասամբ համամիտ լինելով հանդիսատեսի այս կարծիքին, պետական կամերային որոշ կոլեկտիվների ղեկավարներ փաստեցին, որ հատկապես անցնող տարվա ընթացքում իրենց ծրագրերում առկա են եղել մասշտաբային ստեղծագործություններ,

Ձեր միջնորդությունն եմ խնդրում

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Թեեւ ինձ հայտնել էին, որ Սունդուկյանի անվ. թատրոնում 1914-15թթ. իրականացվող բեմադրությունների ցանկը հաստատվելու է 1913թ. դեկտեմբեր ամսին, սակայն այդ ցանկը հաստատվել է նշված ժամանակից ավելի շուտ։ Ես նշված ժամկետից դեռ ամիսներ առաջ բեմադրող ռեժիսորների փնտրտուքի մեջ էի։ Գտել էի ռեժիսորներ, Սունդուկյանի անվ. թատրոն էի տարել 3 պիեսներ։ Սակայն

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. –ի բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

Հաստատվել է համատեղ միջոցառումների ցանկ Դեկտեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը` նվիրված մաքսային համագործակցության ոլորտում մի շարք հարցերի քննարկմանը, որոնք պայմանավորված են Մաքսային միությանը ՀՀ անդամակցության գործընթացով: Օրակարգի հիմնական հարցերից էր Մաքսային միության և ՀՀ մաքսային ծառայությունների

Ավետիք Իշխանյանը հակադարձում է. «Բժշկական տեղեկանք կամ թռիչքի կտրոններ չպետք է ներկայացնեմ»

Բացի այդ, մյուս պատճառն էլ կասեցրել եմ ` մինչեւ պլատֆորմը իր գործունեության հիմնական ուղղությունը հստակ չորոշի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո քացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930