Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

Դեկտեմբեր 25,2013 15:56

Հաստատվել է համատեղ միջոցառումների ցանկ

Դեկտեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը` նվիրված մաքսային համագործակցության ոլորտում մի շարք հարցերի քննարկմանը, որոնք պայմանավորված են Մաքսային միությանը ՀՀ անդամակցության գործընթացով:

Օրակարգի հիմնական հարցերից էր Մաքսային միության և ՀՀ մաքսային ծառայությունների համատեղ միջոցառումների ցանկի քննարկումը և հաստատումը` ուղղված Մաքսային միությանը ՀՀ անդամակցության գործընթացին: Հանդիպման արդյունքում հաստատվել է համատեղ միջոցառումների ցանկը, որը ներառում է 26 գործողություն:

Հանդիպման ընթացքում ՀՀ մաքսային ծառայությանը շնորհվել է դիտորդի կարգավիճակ` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միասնական կոլեգիայի նիստերին մասնակցելու համար: Համաձայնություն է ձեռք բերվել նաև 2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցեր կազմակերպել Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան` մասնավորապես Ռուսաստանի էլեկտրոնային հայտարարագրման և կինոլոգիական կենտրոնների, ՌԴ մաքսային ակադեմիայի, լաբորատորիայի, Ղազախստանի մաքսային ծառայության ուսումնամեթոդական, կինոլոգիական կենտրոնների, բելառուսալիտվական սահմանային կետի աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

ՊԵԿ նախագահի առաջարկությամբ որոշվել է մշտական հիմունքներով ուսումնական կենտրոնում աշխատակիցների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների մասնագետների ներգրավմամբ:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031