Օրվա լրահոսը
Գվինեայից Հայաստան բերված կապիկը մահացել է, պատճառը պարզված չէ. Azatutyun.am
Չինական Epoch Times պարբերականը օրերս մի հոդված է հրապարակել` քննարկելով վայրի կենդանիների թրաֆիքինգի միջոցով էբոլա վիրուսի տարածման վտանգները, և կենդանիների տեղափոխության երթուղիներում հիշատակվում է նաև Հայաստանը: Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի եզակի նմուշների վաճառքի կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը 2011 թվականին Գվինեայում հետազոտել է այստեղ արձանագրված վայրի կենդանիների վաճառքի անսովոր ակտիվությունը: Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ
Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։ Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և
Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը. «Ժողովուրդ»
Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել, թե ով է դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ներկուլիսային այդ խմորումներն ակներեւ դարձան հատկապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում: Ակնհայտ է, որ կաղ բադիկի սինդրոմը Սերժ Սարգսյանի մոտ ժամանակից շուտ է սկսվել, եւ այն գնալով ավելի է խորանում։ Նախագահական ընտրություններից մեկ ու կես տարի է անցել, բայց իշխանության ներսում Ս.
Եզդիների բաց նամակը Էդվարդ Նալբանդյանին և Զոհրապ Մնացականյանին
ՀՀ Արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին Բաց նամակ Հարգելի պարոնայք Նալբանդյան և Մնացականյան, Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին արեց
Նորվեգիայում վաղն ավարտվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Վիետնամի թիմի հետ եւ 13,0 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց 13-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին, Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց եւ միայն Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ ապահովելով թիմային ոչ-ոքին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Մեզ էլ ոգեւորում է Ուորլիքի ոգեւորությունը. «Հրապարակ»
Ինչպես տեսնում ենք, Ուորլիքին ոգեւորել է Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման բուն փաստը։ Իսկ այն, որ այդ հանդիպման ժամանակ փոխադարձ մեղադրանքներից բացի նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը ոչ մի գործնական առաջարկ չեն հնչեցրել, Ուորլիքին չի էլ հետաքրքրում։ Ուորլիքին չի հետաքրքրում նաեւ այն, որ օգոստոսի 10-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Մինսկի խումբն իր ձեւավորման օրվանից մեկ քայլ անգամ
Ինչ սպասենք Եվրասիական կոչվող միությունից
Անցյալ շաբաթ իմ պետերբուրգցի բարեկամ եւ գործընկեր, «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Իվան Պավլովը Ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որ ինձ ուղղակի զարմացրեց ու շշմեցրեց. Ռուսական հատուկ ծառայությունները Իվանի կնոջը՝ ամերիկյան քաղաքացի Ջենիֆեր Գասպարին Ռուսաստանից արտաքսելու հրաման էին տվել՝ այն պատճառաբանությամբ, թե նա՝ Ջենիֆերը, … «Հանդես է գալիս հանուն
Ուժի մե՞ջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը. «Հրապարակ»
Քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը։ Արդյո՞ք արդեն ուրվագծվում է գործողությունների այդ ծրագիրը, եւ ուժի մեջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը։ «Նոր պայմանավորվածություն չկա, որեւէ մեկը որեւէ բան չի փոխել, ինչ որ մենք ասել ենք մեր նախկին հայտարարությամբ՝ ոչ կետերի, պահանջների
ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ.Պետրոսյանը, լինելով խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ,
«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են դրական անդրադառնալ հայկական խաղողի եւ գինու արտահանման վրա». «Ժամանակ»
«Եթե այս տարի կարկուտ չգար, եւ չլիներ վաղ գարնանային ցրտահարություն, ապա այս օրերին Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միանշանակ դրական կանդրադառնային Հայաստանի վրա խաղողի արտահանման մասով»,- «Ժամանակի» հետ գրույցում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ կարկուտն ու ցրտահարությունը վնասեցին հիմնականում սեղանի խաղողի բերքը, որը եւ մեծ մասամբ արտահանվում էր Ռուսաստան։
ԱՍԵԿՈՍԵ
Քանի դեռ ալիմենտ չես վճարել, չես կարող պատկերացնել, թե ինչքան կարճ են ամիսները: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ
Սերժ Սարգսյանը չպետք է լքեր Ստեփանակերտը (տեսանյութ). «Ա1+»
Սերժ Սարգսյանն արտագաղթի բացառիկ խորհրդանշան է, նա չպիտի ընդդիմությանը խորհուրդ տա քիչ խոսել արտագաղթից: «Ինքը չպետք է լքեր Ստեփանակերտը, ինքը պետք է մնար եւ հզորացներ Ստեփանակերտ մայրաքաղաքը»,- ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Քարոզն ու քարոզչությունը
Լատինական propaganda բառն իր մեջ բազմաթիվ բացասական լիցքեր է պարունակում եւ այսօր գրեթե հավասարվում է «ուղեղի լվացում» արտահայտությանը: «Սերժը վատն է, Լեւոնը՝ լավը» կամ հակառակը, «Պուտինը աշխարհի փրկիչն է, Օբաման՝ չարիքի մարմնավորումը» կամ հակառակը, «կավերենք Երեւանը», «կավերենք Բաքուն», «խմեք Պեպսի, չխմեք Կոլա» կամ հակառակը՝ սրանք պրոպագանդայի օրինակներ են: Ամեն մեկն ասում է այն, ինչում շահագրգռված
Մուշեղ Սաղաթելյան. Սոչիի հանդիպումը գովազդի համար էր, հարց լուծելու համար չէր. «Ժամանակ»
Բայց հարցի լուծման ինչ-որ հայտարարություն արեցի՞ն: Հանդիպեցին զուտ հանդիպելու համար:
Դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը կեղծ են
ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հերքեց Վայոց ձորի մարզում դիվերսանտների ներխուժման մասին տեղեկությունները: Նա գրել է. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը,
Ազատամարտիկը՝ Սերժ Սարգսյանի չիրականացած հայտարարությունների եւ խոստումների մասին
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը թերահավատորեն է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը,թե հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները դժվար թե նույն ինտենսիվությամբ շարունակվեն, որովհետև «նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով»: «Իր նախագահության օրոք իր ինքնավստահ
Թումոյից ասացին, որ «Դեմ եմ»-ն է, չի լինի, քաղաքական աստառ կա
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հերքում է լուրերը, թե երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում նախաձեռնության անդամների ու «Սքրիներ» հ/կ-ի ներկայացուցիչների միջեւ տարաձայնությունների պատճառով է այգում նախատեսված Մահաթմա Գանդիի կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրում արգելվել: Հիշեցնենք, որ կենտրոնի ներկայացուցիչները, չնայած նախնական պայմանավորվածության, երեկ անակնկալ ձեւով արգելել են ֆիլմի դիտում իրենց տարածքում: Կենտրոնի հանրային կապերի
Դավիթ Շահնազարյանն առաջարկում է հայկական կողմերին սկսել 1995թ. եռակողմ պայմանագրի կիրառումը
Ըստ այդ պայմանագրի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եւ պաշտոնական Բաքուն պարտավոր են պաշտոնապես արձագանքել:
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի
Դատարանը մերժեց Գորիսի նախկին քաղաքապետի հայցը
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանը հրապարակեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանի գործով դատավճիռը: Դատարանը մերժեց Սամվել Հարությունյանի հայցապահանջը: Իսկ Սամվել Հարությունյանը դատարան էր դիմել lurer.com լրատվական կայքում «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որ կուսակցությունից ես»` հոդվածի հրապարակումից հետո,
Ոստիկանը մոռացել էր իրեն սկզբո՞ւմ են կծել, թե՞ վերջում
Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստի ժամանակ հետազոտվեցին գործին վերաբերող փաստաթղթերը: Որոշ փաստաթղթերին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Երանոսյանը հատուկ անդրադարձան: Պարոն Երանոսյանը նկատեց, որ գործով վկաները հարցաքննության մասին օրինական կերպով չեն ծանուցվել: Տիկին Սահակյանն էլ հավելեց, որ քննիչ Մելքոնյանը նախաքննությունն իրականացրել է
Փաստաբանի սպանության գործով վկաները բերման կենթարկվեն
Էդիկ Խլղաթյանն ու Սաթենիկ Սարգսյանը չէին ներկայացել դատական նիստին:
Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցչությունը՝ մահացած հայ գերու մասին. Haqqin.az
Ադրբեջանում գերի ընկած և մահացած Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստանին փոխանցելու պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն հակամարտող կողմերը, իսկ Կարմիր Խաչը կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ, «Հաքքին.ազ» լրատվականին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Հուսեյնովան նշել է, որ Կարմիր Խաչը գերի ընկած անձանց մահվան կամ
Սահմանամերձ գյուղերը զինելուն զուգահեռ. «Հարբեցողին ո՞նց զենք վստահես»
«Ռազմականացված ռեժիմի ժամանակ կարգապահությունը դառնում է առաջնային, իսկ երբ զենք բաժանեք հարբեցողին, Աստված գիտի՝ ինչ կլինի: Նման մարդու զենք վստահե՞ս»,-Aravot.am-ի հարցին՝ նպատակ ունի՞ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանել, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղ այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքը. Խանութները դատարկվել են
Ռուս բլոգեր Իլյա Վառլամովը հրապարակել է լուսանկարներ, ըստ որոնց՝ Մոսկվայի խանութներից արդեն անհետացել է արտասահմանյան արտադրության սննդամթերքը: Այս լուսանկարների ներքո մեկնաբաններից ոմանք վիրավորանքներ են գրել Պուտինի հասցեին, ինչին ի պատասխան՝ արվել է հետեւյալ հակադարձումը. «Փոխարենը՝ Ղրիմը մերն է, հպարտացիր Ռուսաստանով»: Ներմուծված ապրանքների բացակայությունը խանութներում մեկնաբաններից շատերը բացատրում են այն հանգամանքով, որ ռուսները սկսել են պաշարներ
«Ռուսաստանն անգամ Ադրբեջանի վրա խնձորի մասով հույս ունի»
Ռուսաստանը հայկական ապրանքների վրա հույս չի դնում
Դոլարի փակման գինը կազմել է 411 դրամ
Օգոստոսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ: NASDAQ OMX Armenia
«Թուրքիայի քաղաքացիները ցանկություն են հայտնել կռվել հայերի դեմ». Azatutyun.am
Թուրքիայի քաղաքացիները դիմում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ցանկություն հայտնելով կռվել հայերի դեմ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարությունից հաստատել են այս լուրերը: Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, զորքերի հրամանատարներ զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր
Գրողների միության նախագահը՝ Մետաքսեի մասին. «Սիրային թեմաների արծարծումով նա ինքնատիպ էր»
Ըստ Էդվարդ Միլիտոնյանի, Մետաքսեի շնորհիվ 90-ականներին Գրողների միությունը զինվորներին օժանդակելու կենտրոն էր դարձել
Ազիզ Թամոյան. «Իրաքում 500 հազար եզդիներ կոտորվել են»
Եզդիները դիմել են ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի այն տարածքը, որտեղ նրանք են բնակվում, համարվի Միացյալ Նահանգների վարչական տարածք


















































