Օրվա լրահոսը

Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան – Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ

Թասիբի հարց՝ ըստ Կարգին Հայկոյի

Կարգին Հայկոն՝Հայկ Մարությանը, ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է,  որ չնայած Պրահայում լիքը գործ ունի ու պետք է մեկ շաբաթից վերադառնար Հայաստան, սակայն տոմսը փոխել է, վաղն է գալիս՝  բողոքի ակցիային մասնակցելու համար՝  «մեր պետության համար»: «Մեր երեխեքի համար, մեր ծնողների համար, մեր կանանց համար եւ ինչու չէ՝ մեր թասիբի համար: Գազի գինը թանկ է,

Ստամբուլում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ

Դեկտեմբերի 22-ին Ստամբուլի ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ հակաիշխանական ուժերի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այն հրահանգվել էր քաղաքային իշխանության կողմից, սակայն ամեն ինչ նոր թափով սկսվեց, երբ ընդդիմադիրները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, բողոքողները հավաքվել են Ստամբուլի ասիական Կադիկի մասից եւ պահանջում են կառավարության

Խոդորկովսկին ասուլիս տվեց Բեռլինի պատին նվիրված «Չեք փոյնթ Չառլի» թանգարանում

Արդեն տեղեկացրել ենք, որ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհված ներումը ստանալուց ժամեր հետո «ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար, ավելի քան տաս տարի անազատության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին, ներումը ստանալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով թռել էր Բեռլին, որտեղ հանդիպել է իր ծնողներին: Բեռլինի օդանավակայանում նրան դիմավորել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը: Այս տարիների

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 18:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է:  Գորիսի, Կապանի, Քաջարանի  և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:  Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և

«Հակառուսական տրամադրությունների մասով, առաջին նախագահի մտքերը, ցավոք, համարում եմ առարկայից հեռացող կամ հեռացնող»

«Իհարկե, կիսում եմ Տեր-Պետրոսյանի քննադատությունը եվրոպական մի քանի կառույցների հասցեին, այն մասով, որ կեղծված ընտրությունները պարբերաբար ճանաչել են որպես օրինական, անգամ մարտի 1-ի 10 զոհերով ավարտված ընտրությունները, համարվեցին ընդհանուր առմամբ ժողովրդավարական, ինչով գուցե ակնկալում էին, որ Սերժ Սարգսյանը երկիրը կտանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Գերագնահատեցին Սերժ Սարգսյանի կարողությունները, կամ ավելի ճիշտ` թերագնահատեցին այն ռիսկերը, որոնց մասին

Երևանում՝ Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի.Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Արման Պապյանի

Ինչի՞ է գնում մարդը հանուն փողի եւ փառքի (Լուսանկարներ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհը դաժան է: Այստեղ հաղթողները մեծ գումարներ են վաստակում, հարստանում են, նրանց ընդունում են որպես հերոսների: Պարտվողները մնում են ֆիզիկապես եւ հոգեպես կոտրված: 21-րդ դարի գլադիատորները ահա, թե ինչպիսի տեսք են ունենում մարտից առաջ եւ հետո: Իհարկե, ներկայացվող համեմատական լուսանկարներն ամենասարսափելին չեն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ mirfactov.com-ի  

Խառը կանոններով մենամարտ՝ տղամարդու եւ կնոջ միջեւ

Պատմության մեջ առաջին անգամ կարող է Ռիո-դե-Ժանեյրոյում Mixed Martial Arts (ММА) կանոններով մենամարտ անցկացվել տղամարդու եւ կնոջ միջեւ: Կազմակերպիչ «Shooto Brazil»-ի կայքէջը տեղեկացնում է, որ 20-ամյա Էմերսոն Ֆալկաոյի դեմ ելնելու է Ժուլիանա Վելասկեսը: Սակայն կազմակերպիչներն, այնուամենայնիվ, այնքան էլ վստահ չեն այդ աննախադեպ մենամարտի անցկացման անհրաժեշտության մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ MartialArtsNomed.com-ի  

«Որոշողը մենք ենք» նախաձեռնության բաց նամակը՝ ԱԺ պատգամավորներին

«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը բաց նամակ է տարածել՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին, որում վերջիններիս հորդորում է դեմ քվեարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացմանը: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին: Նամակը ներկայացնում ենք ներքեւում. «Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։ Կարիք

Որոշ թենիսիստուհիներ կորտում տնքում են այնպես, կարծես, ննջասենյակում լինեն

Այսպիսի տեսակետ է արտահայտել գերմանացի Բորիս Բեքերը՝ խոսելով այն մասին, թե ժամանակակից թենիսում իրեն ինչը դուր չի գալիս: «Տղամարդկանց թենիսում տիտղոսների համար մշտապես պայքարում է երկու-երեք հոգի: Կանանց մեջ Սերենա Ուիլյամսը հավասարը չունի: Հարկավոր է, որպեսզի մյուսներն էլ հասնեն այդ խաղամակարդակին եւ հավասարվեն նրանց: Թենիսը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն որպես խաղ, այլ նաեւ

Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետի լիազորությունները

Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, ով դեկտեմբերի 21-ի երեկոյան գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից՝ զարգացման քաղաքային հիմնադրամից միջոցները վատնելու գործով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի» թղթակիցը հայտնում է ՝դատարանը 50 հազար լարի գրավ է պահանջել, որը նախկին քաղաքապետը պետք է վճարի տասը օրում: Ուգուլավային եւ գործով մյուս մասնակիցներին մեղադրում են 48

Տեղի է ունեցել քարաթափում

meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և ՃՈ

Վիշվանաթան Անանդը, հնարավոր է, հրաժարվի հավակնորդների մրցաշարից

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հասկանալ է տվել, որ կարող է հրաժարվել 2014 թվականի հունվարի 12-30-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարից: Այդ մասին գրոսմայստերն ակնարկել է Հնդկաստանում անցկացված մտավոր խաղերի ժամանակ, որը կազմակերպել էր NIIT ընկերությունը: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը հրաժարվելու որոշման մասին պարտավոր է կազմակերպչին տեղեկացնել մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ: Եթե Անանդն, այնուամենայնիվ,

Հայ պատանիները վերին հորիզոնականներում են

Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հինգ տուրից հետո 18 տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն տարիքային խմբի աղջիկների մեջ Սուսաննա Շաբոյանը 4,0 միավորով առայժմ 6-րդն է: Գերազանց է հանդես գալիս 10-ամյա Մամիկոն Ղարիբյանը: Նա տարել է հինգերորդ անընդմեջ

Երեքն էլ մեկնարկել են հաղթանակով

Գրոնինգենում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը առաջին տուրում հաղթանակ են տոնել: Լրացուցիչ ցուցանիշներով Զավենը 4-րդն է, Էլինան՝ 16-րդը, Տիգրանը՝ 25-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղանակը Երեւանում

Դեկտեմբերի 22-ից 24-ը կդիտվի առանց էական տեղումների եղանակ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -10-12, ցերեկը -4-6, երեկոյան -8-10: Աղբյուր՝ www.weather.am

Ավտոմեքենան կողաշրջվել էր

meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Հաճն-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22– ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ալեքսանդր Բերեզովսկին կշարունակի ղեկավարել

Այսօր Երեւանի հեծանվահրապարակում կայացավ Հայկական հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից հետո անցկացվեց ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Առաջադրվեց մեկ հոգու՝ գործող նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու, թեկնածությունը եւ պատվիրակները երրորդ անգամ անընդմեջ ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելու պարտականությունները վստահեցին նրան: Ալեքսանդր Բերեզովսկու հետ հարցազրույցը Aravot.am-ում կարդացեք առաջիկա օրերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի, որ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում». Հովհաննես Չեքիջյան

«Երեւանի քաղաքապետրանն ունի մի քանի մեդալներ արվեստի գործիչ ոսկե մեդալ, ամենաբարձր կոչումը՝ Երեւանի պատվավոր քաղաքացին է: Մաեստրոն  բոլորն էլ ստացել է, այդ պատճառով էլ ես ձեռնունայն եմ»,- դեկտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկոյին հայտարարից Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա հույս հայտնեց, որ մաեստրոյի 85-ամյակը նշվելու է մինչեւ նրա

Ռոման Բերեզովսկին «Դինամոյից» չի հեռանում

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում հեռանալ «Դինամո» ակումբից: 39-ամյա դարպասապահը մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, որոնց ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին: Տարածված լուրն այն մասին, իբր Ռոմանը վարձավճարով, հնարավոր է, խաղա Եկատերինբուրգի «Ուրալում», հերքում է նաեւ այսօր Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ վերընտրված

Միխայիլ Չեռնով. «Ուղիղ ճանապարհը հնարավոր է սահմանների վերանայման արդյունքում»

Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը: «Նորավանք» գիտակրթական կենտրոնի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն» (ՌԴ) կազմակերպած համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն (ՌԴ) Միխայիլ Չեռնովի ելույթը մեծ արձագանք առաջացրեց: Նա խոսում էր այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պետք է ուղիղ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհ լինի: Այս

WebTV-ն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրված ֆիլմ է նկարահանել

Եվ այսօր այն ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում` նկարչի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը Գայանե Դավթյանն է, սակայն նա չցանկացավ առանձին ներկայանալ որպես հեղինակ. «Ֆիլմը համատեղ ջանքերով է ստեղծվել: Եվ ճիշտ չի լինի, եթե միայն ես հանդես գամ որպես հեղինակ: Այն WebTV-ի գաղափարն է»,- ասաց նա: 25 րոպե տևողությամբ «Սիրավ. դու հավերժող իմ

Հայաստանի լավագույն 10-յակը կազմել են 13 մարզիկներ

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում մրցաշրջանի ավարտին կազմվեց լավագույն մարզիկների երկու տասնյակ՝ մարզական լրագրողների ֆեդերացիայի, որը 10 լավագույններին որոշում է 1958 թվականից, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Յոթ մարզիկներ՝ Դավիթ Սաֆարյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Աշոտ Դանիելյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Ավագյանը, տեղ են գտել երկու տարբերակներում էլ, իսկ ահա մյուս

Սահմանամերձ Բարեկամավանում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել

Սահմանում  այդ առթիվ  կատարվել է հրավառություն Դեկտեմբերի  20-ին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել: Սահմանագոտում այդ առթիվ եղել է հրավառություն:  Բարեկամավանցի   Էդուարդ Միքայելյանն ամուսնացել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր գյուղի բնակչուհի Սիլվա Բեջանյանի հետ: Հարսանիքի քավորը եղել է  Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը:  Ի դեպ, Բարեկամավանում վերջին հարսանիքը  3 տարի

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով քաղաքացին վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com

shamshyan.com. Այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր

ИТАР-ТАСС. ԵՄ-ն հույսը կտրում է Ուկրաինայի ներկայիս իշխանությունից

Եվրոմիությունն այլևս ոչ մի հեռանկար չի տեսնում մոտ ապագայում Ուկրաինայի ներկայիս իշխանության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել համար, ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոխորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Պատասխանելով հարցին՝ թե այդ դեպքում Կիևից ում հետ է ԵՄ-ն պատրաստ ստորագրել համաձայնագիրը, վան Ռոմպեյն ասել է. «Այդ հարցը կոռեկտ չէ,

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Երևանի «Զվարթոնց»  օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք  2013»  նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):  Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել

«Փարաջանով»-ը Օսկար չի ստանա

Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի համատեղ նկարահանած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգի կարճ ցուցակում:  «Հոլիվուդ ռիփորթերը» հայտնում է, որ կարճ ցուցակի մեջ ընդգրկվել են ինը ֆիլմեր, որոնք ներկայացնում են Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Գերմանիան, Դանիան, Կամբոջան, Հոնգ Կոնգը, Հունգարիան, Իտալիան և Պաղեստինը: Հոնգ Կոնգը ներկայացնում է աշխարհահռչակ ռեժիսոր Վոնգ Կար

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930